Սեղմել Esc փակելու համար:
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ Մ ...

 

310.0104.190297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆ

 

19 փետրվարի 1997 թ. թիվ 104

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 1992 Թ. ԱՊՐԻԼԻ 22-Ի ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992 թ. ապրիլի 22-ի հրահանգում փոփոխություններ կատարելու մասին» հրահանգը:

 

           ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                        ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

     ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ           ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

«19»  02  1997 Թ.

ԹԻՎ 104 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 117 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 390 որոշումը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածով «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992 թվականի ապրիլի 22-ի հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Հրահանգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Հարկվող շահույթը հաշվարկելու նպատակով հաշվեկշռային շահույթը (հաշվի առած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրա ավելացումը) նվազեցվում է`

ա/ հողի հարկի չափով.

բ/ գույքահարկի չափով.

գ/ շահույթի հաշվին վճարվող այլ հարկերի և վճարների գումարի չափով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:

i

2. 1997 թվականի 1-ին եռամսյակից սկսած «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին հրահանգ»-ի հավելված 1-ը (փաստացի շահութահարկի հաշվարկը) փոխարինել հետևյալ նոր տեսքով հաշվարկի ձևով (կցվում է):

i

3. «Փաստացի շահութահարկի հաշվարկ» -ի (հավելված 1) լրացման կարգի վերաբերյալ ցուցումները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկվող շահույթի որոշման նպատակով հաշվեկշռային շահույթից հանվող և հաշվարկի 2-րդ տողի «դ» կետում արտացոլվող գումարների համար վճարող ձեռնարկությունը (կազմակերպությունը) իր գտնվելու վայրի հարկային տեսչությանն է ներկայացնում շահութահարկի գծով վերապահվող առանձին արտոնությունների հաշվարկներ (տեղեկանք):

2. Հաշվարկի 4-րդ տողում շահութահարկի դրույքաչափը սահմանվում է սույն հրահանգի 8-9 կետերի համաձայն:

3. Հաշվարկի 6-րդ տողում արտացոլված գումարների մեջ մտնում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին եռամսյակի կանխավճարների և տվյալ տարվա նախորդ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով փաստացի հաշվարկված շահութահարկի գումարները»:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ

 

ՀԱՇՎԱՐԿ

 

ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ

 

________________________________________________ գծով

(ձեռնարկության, կազմակերպության անվանումը)

 

199 Թ. ________________________________________ համար

(եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի)

 

/հազ.դրամ/

.________________________________________________________________________.

|թիվ |            Ցուցանիշը                      |Վճարողի    | Հարկային  |

|թիվ |                                           |տվյալները  | տեսչության|

|    |                                           |           | տվյալներով|

|____|___________________________________________|___________|___________|

| 1  |                2                          |   3       |     4     |

|____|___________________________________________|___________|___________|

| 1  |Հաշվեկշռային շահույթը (ընդամենը) --------  |           |           |

|    |                                           |           |           |

| 2  |Հաշվեկշռային շահույթը նվազեցվում է         |           |           |

|    |ա/ հողի հարկ ----------------------------  |           |           |

|    |բ/ գույքահարկ ---------------------------  |           |           |

|    |գ/ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շահույթի    |           |           |

|    |   հաշվին վճարվող այլ հարկեր և             |           |           |

|    |   վճարներ ------------------------------  |           |           |

|    |դ/ արտոնություններ շահութահարկի գծով ----  |           |           |

|    |                                           |           |           |

| 3  |Հարկվող շահույթը (տող 1- տող 2) ---------  |           |           |

|    |                                           |           |           |

| 4  |Շահութահարկի դրույքաչափը ----------------  |           |           |

|    |                                           |           |           |

| 5  |Շահութահարկի գումարը --------------------  |           |           |

|    |                                           |           |           |

| 6  |Հաշվարկված է շահութահարկ ----------------  |           |           |

|    |                                           |           |           |

| 7  |Ենթակա է լրացուցիչ վճարման --------------  |           |           |

|    |                                           |           |           |

| 8  |Ենթակա է պակասեցման ---------------------  |           |           |

.________________________________________________________________________.

 

Հաշվեկշռի ներկայացման համար սահմանված ժամկետը.

ա/ եռամսյակային

բ/ տարեկան

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «04» 03 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43970009

 

 

pin
Հարկային տեսչություն
19.02.1997
N 104
Հրաման