Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԱՀԱՆԳ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՐԱՀԱՆԳ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆ

 

08 օգոստոսի 1996 թ. թիվ 516

 

Հաստատել «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992 թ. ապրիլի 22-ի հրահանգում փոփոխություն և լրացում կատարելու մասին» հրահանգը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ «08» 08 1996 Թ. ԹԻՎ 516 ՀՐԱՄԱՆՈՎ

 

          ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                        ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

 

    ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ        ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ      ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

       «07»  08  1996 Թ.           ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ        ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

         ԹԻՎ 03318/3-2             «26» 07 1996 Թ.    «» _______ 1996 Թ.

                                   ԹԻՎ 20-18/14-1     ԹԻՎ _______________

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 1992 Թ. ԱՊՐԻԼԻ 22-Ի ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1996 թ. դեկտեմբերի 27-ի «Շահութահարկի հաշվարկման նպատակով ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի (անկախ սեփականության ձևից) կողմից քննարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքի կազմում ներառվող սպառմանն ուղղված միջոցների չհարկվող չափը սահմանելու մասին» թիվ 117 որոշումը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածով «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992 թ. ապրիլի 22-ի հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

i

1. հրահանգի «Փաստացի շահութահարկի հաշվարկ» -ի լրացման կարգի վերաբերյալ ցուցումներ»-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1 և 2 կետերով.

«1. Փաստացի շահութահարկի հաշվարկ» -ի 5-րդ տողում հիմնական գործունեության մեջ զբաղված աշխատողների միջին ցուցակային թվի մեջ, բացի աշխատանքային պայմանագրերի հիման վրա հիմնական գործունեության մեջ ներգրավված հաստիքային աշխատողներից, մասնավորապես ներառվում են նաև`

ա/ համատեղության կարգով այլ ձեռնարկություններից աշխատանքի ընդունվածները և համատեղողների հատուկ ցուցակում հաշվառվածները.

բ/ քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարող քաղաքացիները:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված աշխատողները միջին ցուցակային թվի մեջ մտցվում են աշխատած ժամանակի համամասնությամբ:

2. «Փաստացի շահութահարկի հաշվարկ» -ի 7-րդ տողում «(բայց ոչ ավել տվյալ ժամանակամիջոցում Հայաստանի Հանրապետությունում գործող մեկ աշխատողի աշխատավարձի նվազագույն գումարի 10-ապատիկ չափը)» բառերը փոխարինել «(բայց ոչ ավել հիմնական գործունեության մեջ զբաղված յուրաքանչյուր աշխատողի հաշվով Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 15-ապատիկ չափը)»:

i

2. դրա հետ կապված հրահանգի «Ցուցումներ»-ի 1-4 կետերը համապատասխանաբար համարել 3-6 կետեր:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «19» 08 1996 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43960044

 

 

pin
Հարկային տեսչություն
08.08.1996
N 516
Հրահանգ