Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009- ...

 

 

040.0134.250204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2004 թվականի N 134-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ցանկում «Հին անվանումը» սյունակի 63, 64, 65 և 66-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գյումրու բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերություն

«Վանաձորի բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերություն

«Կապանի բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերություն

«Դիլիջանի բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերություն».

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «1.1-ին» կետով.

i

«1.1. «Գյումրու բժշկական ուսումնարան», «Վանաձորի բժշկական ուսումնարան», «Կապանի բժշկական ուսումնարան», «Դիլիջանի բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի կազմից սահմանված կարգով համապատասխանաբար առանձնացնել Գյումրի քաղաքի Գորկու N 3, Վանաձոր քաղաքի Վարդանանց N 8, Կապան քաղաքի Շահումյան N 37ա, Դիլիջան քաղաքի ՈՒսանողական N 74 հասցեներում գտնվող շենքերը և շինությունները` դրանց հաշվեկշռային արժեքի չափով նվազեցնելով նշված ընկերությունների կանոնադրական կապիտալը, և այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով համապատասխանաբար ամրացնել «Գյումրու պետական բժշկական քոլեջ», «Վանաձորի պետական բժշկական քոլեջ», «Կապանի պետական բժշկական քոլեջ», «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.02.2004
N 134-Ն
Որոշում