Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏ ...

11.01.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.12.1996  -ից մինչեւ   11.01.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.02 թիվ 5 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 1996 թ. թիվ 64

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ԹԻՎ 141 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 38 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի թիվ 141 որոշմամբ հաստատված «Արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.1. Վերնագիրը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ՀՀ տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը».

1.2. 1-ին գլխի 1-ին կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Ընթացիկ հաշվի գործառնությունների գծով վճարումներ են համարվում ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև կապիտալի փոխանցումներ չհանդիսացող և առանց սահմանափակումների իրականացվող վճարումները, որոնք ներառում են.

ա) այն վճարումները, որոնք կապված են ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ներմուծման ու արտահանման, ինչպես նաև կարճաժամկետ առևտրային վարկեր ստանալու և տրամադրելու հետ,

բ) այն վճարումները, որոնք կապված են փոփոխությունների դիմաց ստացվող տոկոսների և ինվեստիցիաներից ստացվող զուտ եկամուտների հետ,

գ) ուղղակի ինվեստիցիաների ամորտիզացիային կամ փոխառության մարմանն ուղղված վճարումները,

դ) ռեզիդենտների (ֆիզիկական անձանց և նրանց ընտանիքի անդամների) կողմից արտասահմանում ստեղծված անձնական եկամուտների և ոչ ռեզիդենտների կողմից ՀՀ տարածքում ստեղծված անձնական եկամուտների փոխանցումները».

i

1.3. 1-ին գլխի 2-րդ կետի տեքստից և 3-րդ կետի վերնագրից հանել «հետ կապված» բառերը.

i

1.4. 1-ին գլխի 3.1 կետում «ՀՀ կառավարության լիազորած մարմնի» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարության» բառերով.

1.5. 1-ին գլխի 3.2 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3.2. ՀՀ տարածքում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից ընթացիկ հաշվի գործառնություններն իրականացվում են առանց ծավալային և այլ սահմանափակումների, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի».

1.6. 1-ին գլխի 3.3 կետում «արտարժութային» բառը փոխարինել «հաշվի» բառով.

1.7. 1-ին գլխում ավելացնել 3.6 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«3.6. ՀՀ կենտրոնական բանկն արժութային շուկայի դիլերներից մեկն է, որը, ելնելով դրամավարկային քաղաքականության նպատակներից, իր գործունեությունն իրականացնում է անուղղակի ազդեցության գործիքներով` հաշվի առնելով պետական արժութային պահուստների մակարդակը».

1.8. 1-ին գլխի 4-րդ կետի վերնագրից հանել «արտարժութային» բառը.

1.9. 1-ին գլխի 4.1 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1. ՀՀ տարածքում գործող ֆոնդային և ապրանքաֆոնդային բորսաները պարտավոր են սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 17.00-ը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել վերջինիս կողմից սահմանված ձևով հաշվետվություն (կցվում է)` սակարկությունների ընթացքում արտարժույթի առք ու վաճառքի ծավալների, առաջարկի ու պահանջարկի, ձևավորված փոխարժեքների մասին:

Բորսան ապահովում է վերոհիշյալ տեղեկությունների հրապարակայնությունը».

1.10. 1-ին գլխի 4.2 և 5-րդ գլխի 5.4 կետում «արժութային գործակալների» բառերը փոխարինել «արժութային դիլերների» բառերով.

1.11. 1-ին գլխի 4.3 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3. Բորսաներից դուրս արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող արժութային դիլերները (բացառությամբ բանկերի) 1000 և դրանից ավելի ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարով գործարքներ իրականացնելու դեպքում պարտավոր են ամեն օր, մինչև ժամը 17.00-ը, կապի միջոցներով ՀՀ կենտրոնական բանկ հայտնել տեղեկություններ, իսկ յուրաքանչյուր շաբաթ, մինչև հաջորդ շաբաթվա երեքշաբթի օրը, ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություն (ձևը կցվում է)` գործարքների ծավալների (անկախ դրանց մեծությունից) ու ձևավորված փոխարժեքների մասին: Արժութային դիլերներն ապահովում են վերոհիշյալ տեղեկությունների հրապարակայնությունը».

1.12. 1-ին գլխի 4.4 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.4 Արժութային դիլերները (բացի բանկերից և ֆիզիկական անձ հանդիսացող դիլերներից) մինչև հաջորդ ամսվա 10-ը սահմանված ձևով ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացվում նաև ամսական հաշվեկշիռ».

1.13. 1-ին գլխի վերջում ավելացնել 4.5 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«4.5. Բանկերի կողմից ներկայացվող հաշվետվություններն ու հաշվեկշիռները ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացվում համաձայն ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 9-ի թիվ 134 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի».

1.14. 2-րդ գլխի վերնագրից հանել «արտարժույթով», նույն գլխի 1-ին և 2-րդ կետերի վերնագրերից` «արտարժութային» բառերը.

1.15. 2-րդ գլխի տեքստում «արտարժույթով» բառը փոխարինել «արժույթով» բառով.

1.16. 2-րդ գլխի 1-ին կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ տարածքում գործող բանկերը կարող են իրենց կողմից սահմանված կարգով ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների սպասարկման նպատակով ցանկացած արժույթով (ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով) նրանց կամ նրանց կողմից նշանակված անձանց անունով բացել և վարել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված հաշիվներ` առանց սահմանափակումների».

1.17. 3-րդ գլխի 1-ին կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կապիտալի շարժի հետ կապված գործառնություններն այն գործառնություններն են, որոնք չեն համարվում ընթացիկ հաշվի գործառնություններ».

1.18. 3-րդ գլխի 2-րդ կետի վերնագիրը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից կապիտալի շարժի հետ կապված գործառնությունների իրականացումը».

1.19. 3-րդ գլխի 2-րդ կետում ավելացնել 2.3 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«2.3. Ոչ ռեզիդենտների կողմից կապիտալի շարժի հետ կապված գործառնությունները կանոնակարգվում են «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքով».

1.20. 3-րդ գլխի 3-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կարող է կիրառել արժութային միջոցների ռեպատրիացիայի (վերահայրենականացում) պահանջ` օրենքով սահմանված կարգով».

1.21. 3-րդ գլխի 4-րդ կետի վերնագրում, 4.1 կետում «կանխիկ արտարժույթ» բառերը փոխարինել «օտարերկրյա դրամանիշներ` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների և մետաղադրամների տեսքով» բառերով.

1.22. 3-րդ գլխի 4.2 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. ՀՀ ռեզիդենտները և ոչ ռեզիդենտներն իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից փոխադրել, առաքել և արտահանել արտարժույթով արտահայտված արժեթղթեր և մինչև 5000 ԱՄՆ-ի դոլար կամ դրան համարժեք այլ օտարերկրյա դրամանիշեր` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների և մետաղադրամների տեսքով».

1.23. 4-րդ գլխի 4.1 կետից հանել «ինչպես նաև» և «այլ» բառերը.

1.24. 4-րդ գլխի 4.2 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են գնել, վաճառել, ինչպես նաև որպես գրավ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր և այլ արժեքներ».

1.25. հանել 5-րդ գլխի 5.2 կետի 2-րդ պարբերությունը.

1.26. 5-րդ գլխի 5.3 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.3. Արժութային դիլերները գործարքներ իրականացնելիս ինքնուրույն են սահմանում առք ու վաճառքի փոխարժեքները:

Արժութային դիլերները հաշվառման և վերագնահատման նպատակով կարող են օգտագործել ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը, ՀՀ կենտրոնական բանկ վիճակագրական նպատակով ներկայացվող հաշվետվություններում օգտագործվող առք ու վաճառքի փոխարժեքների միջնակետը կամ իրենց կողմից կատարված առք ու վաճառքի գործառնությունների հիման վրա ձևավորված փոխարժեքը: Ընդ որում, ընտրված մեթոդի մասին հայտարարվում է ֆինանսական տարվա սկզբին, և այն տարվա ընթացքում ենթակա չէ փոփոխման:

Այս կամ այն մեթոդի կիրառման կարգը սահմանվում է ՀՀ կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության կողմից:

ՀՀ կենտրոնական բանկ վիճակագրական նպատակով ներկայացվող հաշվետվություններում օգտագործվում է առք ու վաճառքի փոխարժեքների միջնակետը, որը հաշվարկելու համար անհրաժեշտ է արտարժույթի բոլոր առքերի ծավալների ու դրանց փոխարժեքների արտադրյալների գումարին ավելացնել բոլոր վաճառքների ծավալների ու դրանց փոխարժեքների արտադրյալների գումարը և ստացված թիվը բաժանել առք ու վաճառքի ընդհանուր ծավալների գումարին».

1.27. 5-րդ գլխի 5.5 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.5. ՀՀ տնտեսավարող այլ սուբյեկտները գործարքներ իրականացնելիս ինքնուրույն են որոշում փոխարժեքը:

Հաշվառման և վերագնահատման նպատակով այդ սուբյեկտները կիրառում են սպասարկող որևէ բանկի կամ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը: Այս կամ այն մեթոդի կիրառման կարգը սահմանվում է ՀՀ կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության կողմից».

1.28. 6-րդ գլխի 1.1 կետից առաջ ավելացնել երկու նոր կետ (այդ կապակցությամբ փոխելով 1.1-5.1 կետերի համարակալումը)` հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, դրանց մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վրա, եթե սույն գլխում այլ բան սահմանված չէ:

1.2. ա) Առանց ՀՀ կենտրոնական բանկի լիցենզիայի արգելվում է որպես գործունեություն իրականացնել արտարժույթի և դրանով արտահայտված արժեթղթերի, մուրհակների և վճարային նման այլ գործիքների առուծախը` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու պայմանով, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ կամ որևէ այլ պայմանով, ինչպես նաև հանդես գալ նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ կամ որպես արժութային դիլեր:

բ) Սույն կետի իմաստով գործարքները դիտվում են որպես գործունեություն, եթե դրանք պարբերական բնույթ են կրում` հանդիսանալով տվյալ գործարքներն իրականացնող անձի եկամուտի կամ շահույթի էական աղբյուր և հիմնական գործունեություն».

1.29. 6-րդ գլխի 1.3. կետը (նախկին 1.1 կետը) վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.3. Արժութային դիլերներ են համարվում.

ա) ՀՀ տարածքում գործող բանկերը,

բ) ապահովագրական ընկերությունները, որոնք ՀՀ կենտրոնական բանկից սույն կանոնակարգով սահմանված կարգով ստացել են արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա,

գ) «Արժեթղթերի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածում նախատեսված արժեթղթերի շուկայի մասնակիցները (բացառությամբ թողարկման կազմակերպությունների, ինվեստիցիոն խորհրդատվական գրասենյակների, անկախ ինվեստիցիոն բրոքերների և անկախ ինվեստիցիոն դիլերների), որոնք ՀՀ կենտրոնական բանկից սույն կանոնակարգով սահմանված կարգով ստացել են արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա,

դ) «Արժեթղթերի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածում նախատեսված անկախ ինվեստիցիոն բրոքերները և անկախ ինվեստիցիոն դիլերները, որոնք ՀՀ կենտրոնական բանկից սույն կանոնակարգով սահմանված կարգով ստացել են արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա,

ե) ՀՀ կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգով սահմանված կարգով արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստացած ֆիզիկական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկությունները».

1.30. 6-րդ գլխի 1.4 կետը (նախկին 1.2 կետը) վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.4. Արժութային դիլերը սույն գլխի 1.2 (ա) ենթակետում նշված գործարքները կարող է իրականացնել իր անունից և իր հաշվին, այլ անձանց անունից և այլ անձանց հաշվին ու հանձնարարությամբ, իր անունից և այլ անձանց հաշվին ու հանձնարարությամբ, այլ անձանց անունից և իր հաշվին».

1.31. 6-րդ գլխի 1.6 կետը (նախկին 1.4 կետը) վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.6. Սույն գլխի 1.3 կետի (ե) ենթակետում նշված արժութային դիլերները չեն կարող իրականացնել սույն կանոնակարգի 6-րդ գլխով չնախատեսված այլ գործառնություններ».

1.32. 6-րդ գլխի 2.1 կետի «ե» ենթակետի սկզբում ավելացնել «ձեռնարկությունների պետական ռեգիստրում» բառերը.

1.33. 6-րդ գլխի 2.1 կետի «զ» ենթակետը հանել.

1.34. 6-րդ գլխի 2.1 կետի «է» ենթակետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) տեղեկանք բանկից (բանկերից) ֆիզիկական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության դրամով կամ ցանկացած արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում գումարի առկայության մասին».

1.35. հանել 6-րդ գլխի 2.1 կետի «ը» ենթակետը` այդ կապակցությամբ «թ» և «ժ» ենթակետերը համապատասխանաբար համարելով «է» և «ը» ենթակետեր.

1.36. 6-րդ գլխի 2.1 կետի «է» ենթակետի (նախկին «թ» ենթակետ) վերջում ավելացնել «կամ տեղեկանք մշտական բնակության վայրից» բառերը.

1.37. 6-րդ գլխի 2.2 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.2. Գործառնական օրվա ընթացքում ցանկացած պահին դիլերային գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկությունների դրամարկղում, ցպահանջ և ժամկետային հաշիվներում, ինչպես նաև արժեթղթերում ներդրված միջոցների ընդհանուր գումարը չի կարող պակաս լինել 1,0 մլն դրամից: Սույն պահանջը գործում է մինչև 1999թ. հունվարի 1-ը».

1.38. 6-րդ գլխի 2.4 կետի «բ» ենթակետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Ֆիզիկական անձ դիլերը կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկությունների կողմից լիազորված անձինք չեն համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին».

1.39. 6-րդ գլխի 2.4 կետի 2-րդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մինչև համապատասխան որոշում կայացնելը ՀՀ կենտրոնական բանկը քննում է ֆիզիկական անձ դիլերին և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկության կողմից լիազորված անձանց` նրանց մասնագիտական համապատասխանությունը ստուգելու նպատակով».

1.40. 6-րդ գլխի 2.6 կետի վերջում ավելացնել հետևյալ նախադասությունը.

«Ընդ որում, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկության դեպքում արժութային դիլերի լիցենզիայում նշվում են տվյալ ձեռնարկության կողմից լիազորված առնվազն այն 3 անձանց անունները, ազգանունները, որոնք իրավունք են ստացել իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ».

1.41. 6-րդ գլխի 2.9 կետում «կատարելու» բառից հետո ավելացնել «և լիցենզիայում նշված անձանց տվյալ ձեռնարկությունում աշխատանքի ընդունելու պահից» բառերը.

1.42. 6-րդ գլխում ավելացնել 2.11 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«2.11. Սույն կարգով լիցենզիա ստացած արժութային դիլերը պարտավոր է 10 օրվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկին հայտնել իր կողմից բացված գրասենյակի (գրասենյակների) հասցեն».

1.43. հանել 6-րդ գլխի 3.1, 3.4 և 3.5 կետերը` այդ կապակցությամբ 3.2 և 3.3 կետերը համապատասխանաբար համարելով 3.1 և 3.2 կետեր.

1.44. 6-րդ գլխի 4.1 կետի վերջում ավելացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.

«Վերահսկողությունը նպատակ ունի հաշվետվությունների միջոցով ստանալ վիճակագրական տվյալներ արտարժույթի առք ու վաճառքի ծավալների, առաջարկի ու պահանջարկի և ձևավորված փոխարժեքների վերաբերյալ».

4.45. 6-րդ գլխի 4.2 կետում «Արժութային դիլերները վարում են գրանցումների մատյան» բառերը փոխարինել «Օրվա ընթացքում արժութային դիլերների կողմից իրականացված բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց գրանցումների մատյաններում» բառերով.

1.46. Հանել 7-րդ գլխի 1.2 կետը.

1.47. 7-րդ գլխի 2.1 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1. ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալու համար ներկայացվում են սույն կանոնակարգի 6-րդ գլխի 2.1 կետում նշված փաստաթղթերը, բացառությամբ մշտական բնակության վայրի մասին տեղեկանքի:

Ընդ որում, փոխանակման կետը պարտավոր է ապահովված լինել դրամարկղային սարքով և էլեկտրոնային վահանակով ոչ ուշ, քան մինչև 1997 թ. ապրիլի 1-ը».

1.48. 7-րդ գլխի 2.2 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.2. Գործառնական օրվա ընթացքում յուրաքանչյուր պահին ֆիզիկական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող փոխանակման կետերի դրամարկղներում և ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առկա միջոցները (ՀՀ դրամ կամ արտարժույթ) չեն կարող պակաս լինել 500 հազար դրամից: Սույն պահանջը գործում է մինչև 1999 թ. հունվարի 1-ը».

1.49. հանել 7-րդ գլխի 2.12, 2.13 և 2.15 կետերը.

1.50. 7-րդ գլխի 2.16 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.16. Օրվա ընթացքում փոխանակման կետի կողմից իրականացված բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց գրանցումների մատյաններում, որոնցում արտացոլված տվյալների հիման վրա յուրաքանչյուր շաբաթ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվում է հաշվետվություն (ձևը կցվում է)».

1.51. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թ. օգոստոսի 16-ի թիվ 141 որոշմամբ հաստատված հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) հանել հավելված թիվ 1-ը.

բ) թիվ 1, 2, 3, 4 (նախկին 2, 3, 4, 5) հավելվածներում ներկայացված տեղեկանքների ձևերի փոխարեն հաստատել հաշվետվությունների ձևեր (կցվում են).

գ) լիցենզիայի նախկին ձևերի փոխարեն հաստատել նոր ձևեր (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի թիվ 141 որոշմամբ հաստատված «Արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ը համարել թիվ 1, 2, 3, 4 հավելվածներում (նախկին 2, 3, 4, 5 հավելվածներ) նշված հաշվետվությունների լրացման կարգով:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 38 որոշմամբ հաստատված «Արժութային դիլերների և փոխանակման կետերի ղեկավարներին ներկայացվող մասնագիտական համապատասխանության չափանիշների և նրանց քննման» կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

3.1. 1-ին կետի «Արժութային դիլերը (կամ ղեկավարը) պետք է բավարարի հետևյալ չափանիշներին» նախադասությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ֆիզիկական անձ արժութային դիլերը կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող արժութային դիլերի կողմից լիազորված անձը (այսուհետև` արժութային դիլեր) պետք է բավարարի հետևյալ չափանիշներին».

3.2. 3.4 կետի «ա» ենթակետից հանել «կամ ղեկավարը» բառերը:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմին և լրատվական կենտրոնին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 38 և սույն որոշմամբ նախատեսված փոփոխություններն ու լրացումները հաշվի առնելով` մեկշաբաթյա ժամկետում նոր խմբագրությամբ պատրաստել և հրապարակել կանոնակարգ 8-ը:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչությանը` մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության և խորհրդի կողմից նախկինում ընդունված որոշումները սույն որոշմանը համապատասխանեցնելու վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի սեպտեմբերի 13-ի «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցման և լիցենզավորման, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցման» կանոնակարգը (1) հաստատելու մասին»» թիվ 5 որոշման 4-րդ կետում և 5-րդ կետի «բ» ենթակետում «հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մարտի 1-ը» բառերով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1.20, 1.22, 1.24, 1.26 և 1.27 կետերի, որոնք ուժի մեջ կմտնեն Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցման կամ համապատասխան համատեղ որոշման ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.12.1996
N 64
Որոշում