(ուժը կորցրել է 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)
i
040.0020.290104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունվարի 2004 թվականի N 20-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 46-րդ հոդվածների 1-ին կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2004 թվականի հունվարի 22-ի
N 20-Ն որոշման
ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ
.__________________________________________________________.
|NN | Պաշտոնը |Պաշտոնային |
|ը/կ| |դրույքաչափը |
| | |(դրամ) |
|___|________________________________________|_____________|
|1. |Գլխավոր քարտուղար | 307685|
|___|________________________________________|_____________|
|2. |Առանձնացված ստորաբաժանման պետ | 252317|
|___|________________________________________|_____________|
|3. |Առանձնացված ստորաբաժանման պետի տեղակալ | 221612|
|___|________________________________________|_____________|
|4. |Վարչության պետ | 221612|
|___|________________________________________|_____________|
|5. |Խորհրդական | 208903|
|___|________________________________________|_____________|
|6. |Բաժնի վարիչ | 208903|
|___|________________________________________|_____________|
|7. |Առաջին քարտուղար | 196067|
|___|________________________________________|_____________|
|8. |Երկրորդ քարտուղար | 183232|
|___|________________________________________|_____________|
|9. |Երրորդ քարտուղար | 170522|
|___|________________________________________|_____________|
|10.|Կցորդ | 157687|
.__________________________________________________________.
(հավելվածը փոփ. 26.01.06 թիվ 51-Ն, 01.02.07 թիվ 97-Ն, 06.12.07 թիվ 1427-Ն, 06.12.12 թիվ 1527-Ն որոշումներ)