Սեղմել Esc փակելու համար:
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ Մ ...

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ «08» 08 1996 Թ. ԹԻՎ 516 ՀՐԱՄԱՆՈՎ

 

           ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                        ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

    ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ           ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ    ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

    «07» 08 1996 Թ.                   ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ      ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    ԹԻՎ 03318/3-2                     «26» 07 1996Թ.

                                      ԹԻՎ 20-18/14-1    «---»-----1996 Թ.

                                                        ԹԻՎ ---------

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 1992 Թ. ԱՊՐԻԼԻ 22-Ի ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1995 թ. դեկտեմբերի 27-ի «Շահութահարկի հաշվարկման նպատակով ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի /անկախ սեփականության ձևից/ կողմից թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքի կազմում ներառվող սպառմանն ուղղված միջոցների չհարկվող չափը սահմանելու մասին» թիվ 117 որոշումը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածով «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992 թ. ապրիլի 22-ի հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը:

i

1. Հրահանգի «Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ի լրացման կարգի վերաբերյալ ցուցումներ»-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1 և 2 կետերով

«1. «Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ի 5-րդ տողում հիմնական գործունեության մեջ զբաղված աշխատողների միջին ցուցակային թվի մեջ, բացի աշխատանքային պայմանագրերի հիման վրա հիմնական գործունեության մեջ ներգրավված հաստիքային աշխատողներից, մասնավորապես ներառվում են նաև`

ա/ համատեղության կարգով այլ ձեռնարկություններից աշխատանքի ընդունվածները և համատեղողների հատուկ ցուցակում հաշվառվածները

բ/ քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագրերի հիման վրա աշխատանքները կատարող քաղաքացիները:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված աշխատողները միջին ցուցակային թվի մեջ մտցվում են աշխատած ժամանակի համամասնությամբ:

«2. «Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ի 7-րդ տողում «/բայց ոչ ավել տվյալ ժամանակամիջոցում Հայաստանի Հանրապետությունում գործող մեկ աշխատողի աշխատավարձի նվազագույն գումարի 10-ապատիկ չափը/» բառերը փոխարինել «/բայց ոչ ավել հիմնական գործունեության մեջ զբաղված յուրաքանչյուր աշխատողի հաշվով Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափը/»:

i

2. Դրա հետ կապված հրահանգի «Ցուցումներ»-ի 1-4 կետերը համապատասխանաբար համարել 3-6 կետեր:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

19.08.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43960044

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
08.08.1996
N 516
Հրահանգ