Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 202 ...

 

 

040.1115.160903

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2003 թվականի N 1115-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2023-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի մասին» N 2023-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

ա) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Լիազորել Երևանի քաղաքապետին`

ա) «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Երևանի Գրիգոր Լուսավորչի 13 և 13/1 հասցեներում գտնվող շենքերը` համապատասխանաբար 3323.7 քառ. մետր և 671.92 քառ. մետր մակերեսներով, և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված գույքի արժեքի և գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնել «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը».

i

բ) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-րդ կետով.

«2.1. Լիազորել Երևանի քաղաքապետին օբյեկտի շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնել Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցով».

i

գ) որոշումը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-րդ կետով.

«4.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացել հատուկ հաշիվ, որին «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից կփոխանցվի 2.5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` վերջինիս Երևանի քաղաքապետարանի շենքերը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության շենքը և Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտից 1845 քառ. մետր շենքի մասը որպես սեփականություն հանձնելու դիմաց».

i

դ) որոշումը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-րդ կետով.

«5.1. Սույն որոշման 4.1-րդ կետով սահմանված կարգով բացված հատուկ հաշվի կարգադրիչ ճանաչել շինարարության պատվիրատու Երևանի քաղաքապետին:

Երևանի քաղաքապետին` սույն որոշման 4.1-րդ կետում նշված հատուկ հաշվին գումարների մուտքագրումից հետո, համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի պահանջների, դրանք փոխանցել Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարության կապալառու ճանաչված «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հաշվին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.08.2003
N 1115-Ն
Որոշում