602.0034.060803
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 08 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60203238
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 2003 թվականի N 34-Ն
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 թ.
ՀՈՒՆԻՍԻ 28-ի ԹԻՎ 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թ. օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 14-ի թիվ 19-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 31-Ն և 2003 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 14-ի թիվ 19-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 56-Ն որոշումները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է`
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2002 թվականի հունիսի 28-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 57-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
Որոշմամբ հաստատված հավելվածի`
1. 6-րդ կետի`
i
ա) «18» թիվը փոխարինել «24» թվով.
բ) վերջին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.
2. 12-րդ կետի «ժէ» ենթակետից հանել «պաշտոնապես» բառը.
i
3. 20-րդ կետի «պաշտոնական հրապարակումից հետո` եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հրապարակումից անմիջապես հետո» բառերով: