Սեղմել Esc փակելու համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈ ...

01.01.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.07.2004  -ից մինչեւ   01.01.2009  -ը:
 
i

(ուժը կորցրել է 11.02.08 պետական հիմնարկների համար, համայնքային հիմնարկների համար` 2009 թվականի հունվարի 1-ից` 24.12.07 թիվ 899-Ն հարաման)

(ուժը կորցնելու է 01.01.09թ` 24.12.07 թիվ 899-Ն հարաման)

 

118.0855.180203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»         02           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11803057

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

i

17 դեկտեմբերի 2002 թվականի N 855-Ն

 

i

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման առաջին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 31 և 35-րդ կետի և ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի» 20-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով`

(նախաբանը փոփ. 17.03.04 թիվ 246-Ն հրաման)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել.

ա) «ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի.

i

բ) «պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 3-ի և «հավելված N 3-ով սահմանված պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 4-ի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 4-ի ««Պայմանագրից քաղվածքի» ձևը հաստատելու մասին» N 293 և 2000 թվականի դեկտեմբերի 4-ի »»Վճարման ժամանակացույցի» ձևը հաստատելու մասին» N 296 հրամանները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2002 թվականի դեկտեմբերի 17-ի

N 855-Ն հրամանի

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

1. Հիմնարկի անվանումը _____________________________ 2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման`

Խումբ  Ենթախումբ  Ծրագիր  Նախարարություն

._____________________________________________.

._____________________________________________.

Ծրագրի անվանումը` _________________________________ 3. Հիմնարկին սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը` ________________________________________ 4. Գանձապետական բյուջետային հաշվի համարը` ______________________ 5. Գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը` __________________

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Ձեռք բերվող|Բյուջետային |Ընդամենը |Նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի  |

|ապրանքի,   |ծախսերի տնտ.|տարեկան  |Հանրապետության ------- թվականի պետական|

|աշխատանքի, |դասակարգման |         |բյուջեից, ընդ որում`                  |

|ծառայության|հոդվածը     |         |______________________________________|

|անվանումը* |            |         |     I եռամսյակ        |»»,|Ընդամենը|

|           |            |         |_______________________|_____|        |

|           |            |         |հունվար |փետրվար |մարտ |»»,|        |

|___________|____________|_________|________|________|_____|_____|________|

|     1     |     2      | 3=7+11  |    4   |    5   |  6  |»»,|    7   |

|___________|____________|_________|________|________|_____|_____|________|

|           |            |         |        |        |     |»»,|        |

|           |            |         |        |        |     |»»,|        |

|           |            |         |        |        |     |»»,|        |

._________________________________________________________________________.

.____________________________________________.

|Նախատեսվում է ֆինանսավորել «---» «------»   |

|«----» թվականի հաստատված արտաբյուջետային    |

|միջոցների գոյացման և  տնօրինման նախահաշվով  |

|նախատեսված միջոցների հաշվին, ընդ որում`     |

|____________________________________________|

|         I եռամսյակ        |»»,| Ընդամենը |

|___________________________|_____|          |

| հունվար | փետրվար | մարտ  |»»,|          |

|_________|_________|_______|_____|__________|

|    8    |    9    |  10   |»»,|    11    |

|_________|_________|_______|_____|__________|

|         |         |       |»»,|          |

|         |         |       |»»,|          |

|         |         |       |»»,|          |

.____________________________________________.

 

Հիմնարկի`

Պատասխանատու ստորաբաժանման                Տեղական գանձապետական

ղեկավարի ստորագրությունը   _________      բաժանմունքի պաշտոնատար

Գլխավոր ֆինանսիստի                        անձի ստորագրությունը   _________

ստորագրություն`            _________

                    Կնիքի տեղը                             Կնիքի տեղը

 

«---» «--------» «200--» թվական            «---» «--------» «200--» թվական

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2002 թվականի դեկտեմբերի 17-ի

N 855-Ն հրամանի

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»

 

Հավելված N 1-ով սահմանված` «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.

1. աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը,

2. աղյուսակում նշված` վճարման ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,

3. վեցամսյա, իննամսյա և տարեկան կտրվածքներով ներկայացվող տեղեկատվության համար աղյուսակի 6-րդ և 10-րդ սյունակներին անմիջապես հաջորդող սյունակների փոխարեն ավելացվում են համապատասխան քանակությամբ սյունակներ,

4. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս:

5. Եթե գնումների գծով ծախսերի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել.

ա/ միայն բյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական բյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 4), և աղյուսակում լրացվում են 1-ից 7-րդ սյունակները,

բ/ արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 5), և աղյուսակում լրացվում են 1-ից 3-րդ և 8-ից 11-րդ սյունակները,

i

գ/ միաժամանակ և բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է երկու հաշվեհամարները միաժամանակ (համապատասխանաբար տիտղոսային մասի կետ 4 և կետ 5) և աղյուսակում լրացվում են 1-ից 11-րդ սյունակները:

6. աղյուսակի 1-ին սյունակում` պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ապրանքների» աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով ֆինանսական պարտավորություններ ստանձնելիս, ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանման փոխարեն լրացվում է «գաղտնի» բառը:

i

(հավելված 2-ը փոփ. 03.06.04 թիվ 521-Ն հրաման)

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2002 թվականի դեկտեմբերի 17-ի

N 855-Ն հրամանի

 

ՔԱՂՎԱԾՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

 

1. Հիմնարկի անվանումը` ____________________________________________ 2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման`

  Խումբ    Ենթախումբ    Ծրագիր   Նախարարություն

._______________________________________________.

._______________________________________________.

Ծրագրի անվանումը` _________________________________________________ 3. Հիմնարկին սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը` ________________________________________________________ 4. Գանձապետական բյուջետային հաշվի համարը` _________________________ 5. Գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը` _____________________ 6. Պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և հերթական համարը` ________ N _________ 7. Գնման ձևը` o Մեկ աղբյուր, o Գնանշման հարցում, o Նպատակային մրցույթ, o Պարբերական մրցույթ, o Փակ մրցույթ 8. Պայմանագրի կողմ հանդիսացող մատակարարի (կապալառուի կամ ծառայություն մատուցողի)` լրիվ անվանումը` ___________________________________________________ գրանցման վայրը` ___________________________________________________ հարկային հաշվառման կոդը` __________________________________________ սպասարկող բանկի (մասնաճյուղի) անվանումը` __________________________ հաշվեհամարը` ______________________________________________________ 9. Պայմանագրի գործողություն ժամկետը` ______________________________

 

._________________________________________________________________________.

|Ձեռք բերվող|Բյուջետային  |Գնման    |Նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի |

|ապրանքի,   |ծախսերի      |առարկայի |Հանրապետության ------- թվականի       |

|աշխատանքի, |տնտեսագիտական|ընդհանուր|պետական բյուջեից, ընդ որում`         |

|ծառայության|դասակարգման  |գինը     |_____________________________________|

|անվանումը  |հոդվածը      |         |     I եռամսյակ     | ..... |Ընդամենը|

|           |             |         |____________________|_______|        |

|           |             |         |հունվար|փետրվար|մարտ| ..... |        |

|___________|_____________|_________|_______|_______|____|_______|________|

|      1    |      2      | 3=7+11  |   4   |   5   |  6 | ..... |    7   |

|___________|_____________|_________|_______|_______|____|_______|________|

|           |             |         |       |       |    | ..... |        |

._________________________________________________________________________.

__________________________________________________________.

Նախատեսվում է ֆինանսավորել «--» «-------» «----» թվականին|

հաստատված արտաբյուջետային միջոցների գոյացման և  տնօրինման|

նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին, ընդ որում`       |

__________________________________________________________|

I եռամսյակ            | ....... |  Ընդամենը  |

___________________________________|_________|____________|

հունվար  |  փետրվար  |   մարտ   | ....... |            |

____________|___________|__________|_________|____________|

8     |     9     |    10    | ....... |     11     |

____________|___________|__________|_________|____________|

|           |          | ....... |            |

__________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|                   Պայմանագրով նախատեսված կանխավճար                      |

|_________________________________________________________________________|

|Ընդհա- |Հատկաց-|Մարման ժամկետը (Բյուջեից    |Մարման ժամկետը (Արտաբյուջեից|

|նուր   |ման    |հատկացված կանխավճարի գծով)  |հատկացված կանխավճարի գծով)  |

|գումարը|վերջին |____________________________|____________________________|

|       |ժամկետը|    I եռամսյակ  |.....|Ընդա-|    I եռամսյակ  |.....|Ընդա-|

|       |       |________________|_____|մենը |________________|_____|մենը |

|       |       |հուն-|փետր-|մարտ|.....|     |հուն-|փետր-|մարտ|.....|     |

|       |       |վար  |վար  |    |     |     |վար  |վար  |    |     |     |

|_______|_______|_____|_____|____|_____|_____|_____|_____|____|_____|_____|

|1=6+10 |   2   |  3  |  4  |  5 |.....|  6  |  7  |  8  |  9 |.....|  10 |

|_______|_______|_____|_____|____|_____|_____|_____|_____|____|_____|_____|

|       |       |     |     |    |.....|     |     |     |    |.....|     |

._________________________________________________________________________.

 

Հիմնարկի`                                   Տեղական գանձապետական

Գլխավոր ֆինանսիստի                          բաժանմունքի պաշտոնատար

ստորագրությունը`           ______________   անձի ստորագրությունը _________

 

Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը  ______________

 

                     Կնիքի տեղը                        Կնիքի տեղը

 

«---»»-----------»»200--» թվական           «---»»----------»»200--» թվական

 

i

(3-րդ հավելվածը փոփ. 17.03.04 թիվ 246-Ն հրաման)

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 4

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2002 թվականի դեկտեմբերի 17-ի

N 855-Ն հրամանի

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»

 

Հավելված N 1-ով սահմանված` «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.

1. քաղվածքի տիտղոսային մասի 6-րդ կետում լրացվում է հիմնական պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը, պայմանագրերի փոփոխության դեպքում` նաև փոփոխված պայմանագրի, պարբերական մրցույթով կնքված պայմանագրերի դեպքում` նաև համաձայնագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը,

2. քաղվածքի տիտղոսային մասի 7-րդ կետը և առաջին աղյուսակի 1-ին սյունակը լրացվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս,

առաջին աղյուսակի 1-ին սյունակում` պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով պայմանագրեր կնքելիս, ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանման փոխարեն լրացվում է «գաղտնի» բառը:

3. քաղվածքի 2-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, եթե պայմանագրով նախատեսված է կանխավճարի տրամադրում,

4. քաղվածքի 1-ին և 2-րդ աղյուսակներում վճարման (մարման) ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,

5. վեցամսյա, իննամսյա և տարեկան կտրվածքներով ներկայացվող տեղեկատվության համար 1-ին աղյուսակի 6-րդ և 10-րդ, 2-րդ աղյուսակի 5-րդ և 9-րդ սյունակներին անմիջապես հաջորդող սյունակների փոխարեն ավելացվում են համապատասխան քանակությամբ սյունակներ,

6. քաղվածքի 1-ին աղյուսակում ներկայացված հատկացումները ներառում են նաև համապատասխան ժամանակահատվածում (եռամսյակում, կիսամյակում կամ տարում) հատկացման (մարման) ենթակա ողջ գումարը` ներառյալ նաև 2-րդ աղյուսակում նշված կանխավճարի գումարները,

7. եթե պայմանագրով նախատեսվող գումարների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել`

ա/ միայն բյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական բյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 4), և լրացվում են 1-ին աղյուսակում` 1-ից 7-րդ, իսկ կանխավճարի նախատեսված լինելու դեպքում նաև 2-րդ աղյուսակի 1-ից 6-րդ սյունակները.

բ/ արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 5), և լրացվում են 1-ին աղյուսակում` 1-ից 3-րդ և 8-ից 11-րդ, իսկ կանխավճարի նախատեսված լինելու դեպքում նաև 2-րդ աղյուսակի 1-ից 2-րդ և 7-ից 10-րդ սյունակները.

գ/ միաժամանակ և բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է երկու հաշվեհամարները միաժամանակ (համապատասխանաբար տիտղոսային մասի կետ 4 և կետ 5), և 1-ին և 2-րդ աղյուսակներում լրացվում են բոլոր սյունակները,

8. քաղվածքի տիտղոսային մասի 9-րդ կետում լրացվում է պայմանագրի առարկայի կատարման և դրա դիմաց վճարումների իրականացման համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետը,

9. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է գնման պայմանագիր կնքելիս:

 

(4-րդ հավելվածը փոփ. 17.03.04 թիվ 246-Ն, 03.06.04 թիվ 521-Ն հրամաններ)

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
17.12.2002
N 855-Ն
Հրաման