040.1994.251202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 դեկտեմբերի 2002 թվականի N 1994-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 15.09.05 թիվ 1513-Ն որոշում)
i
2. Փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
Փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
3. Սահմանել, որ`
ա) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակն ու առարկան մշակութային գործունեության իրականացումն է.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` սեփական տեսաձայնագրությունների տարածում.
գ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:
i
4. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:
5. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.
բ) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցումը.
գ) սահմանել պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:
6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել վերակազմակերպվող փակ բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1994-Ն որոշման
ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._______________________________________________________________.
|NN | Փակ բաժնետիրական ընկերության | Վերակազմակերպված պետական ոչ|
|ը/կ| անվանումը | առևտրային կազմակերպության |
| | | անվանումը |
|___|______________________________|____________________________|
| 1.| Սոֆի Դևոյանի պարի և հոգու | Սոֆի Դևոյանի պարի և հոգու|
| | թատրոն | թատրոն |
| 2.| «Երևան» փողային նվագախումբ | «Երևան» փողային նվագախումբ|
._______________________________________________________________.