Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐ ...

 

23.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2023 թվականի N 1303-Ա

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշման 2-րդ կետը`

1. Հաստատել`

1) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման կիսամյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացման ձևաչափը` համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2023 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1303-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ արդարադատության նախարար (համակարգող խորհրդի նախագահ)

ՀՀ արդարադատության նախարարի` ոլորտը համակարգող տեղակալ (համակարգող խորհրդի քարտուղար, ծրագրի համակարգող)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրի տնօրեն (համաձայնությամբ)

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան (համաձայնությամբ)

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար (համաձայնությամբ)

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող (համաձայնությամբ)

«Խաղաղության երկխոսություն» իրավապաշտպան, խաղաղասիրական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

(1-ին հավելվածը փոփ. 23.04.2024 թիվ 324-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2023 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1303-Ա որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի (այսուհետ` ծրագիր) կատարումը համակարգող խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Խորհրդի հիմնական նպատակը ծրագրի կատարումը համակարգելը, մշտադիտարկելը և գործողությունների կատարմանը նպաստելն է:

3. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

 

2. ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Խորհուրդը`

1) քննարկում և ուսումնասիրում է պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ կիսամյակային գրավոր հաշվետվությունները.

2) հավանության է արժանացնում ծրագրի իրականացման տարեկան և վերջնական հաշվետվությունները.

3) քննարկում է հասարակական և միջազգային կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից ծրագրի իրականացման նկատմամբ ներկայացված դիտարկումները և զեկույցները.

4) քննարկում է ծրագրի մշտադիտարկման արդյունքները.

5) պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների հաշվետվություններն ուսումնասիրելուց և քննարկելուց հետո կարող է ներկայացնել առաջարկություններ ծրագրի կատարման արդյունավետությունը խթանելու և կատարմանը նպաստելու համար.

6) քննարկում, առաջարկում և ընտրում է խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մրցույթի երկրորդ փուլն անցած հասարակական կազմակերպությունների թեկնածուներին.

7) քննարկում է մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում միջազգային միջկառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության իրականացման գործում դերակատարում ունեցող մարմինների հետ համագործակցության արդյունքները.

8) հանդես է գալիս ռազմավարության կամ գործողությունների ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու առաջարկությամբ.

9) կազմակերպում է հանրային քննարկումներ` գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ.

10) աջակցում է հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը:

 

3. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Խորհուրդը կազմված է հանրային իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներից: Խորհրդի կազմում ներառվում են յոթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներ:

6. Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշման N 1 հավելվածի VI բաժնով:

7. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել այլ պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

8. Խորհուրդը համարվում է ձևավորված` անկախ խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից:

9. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք կազմակերպվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ: Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` խորհրդի քարտուղարը:

10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նիստի օրվանից առնվազն 3 օր առաջ տեղեկացնում է խորհրդի անդամներին նիստի օրվա, ժամի, վայրի և օրակարգի մասին: Նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը (կարծիքները, առաջարկությունները և այլն` դրանց առկայության դեպքում) նիստի մասնակիցներին են փոխանցվում նախապես` էլեկտրոնային փոստով:

11. Խորհուրդն իրավազոր է, եթե խորհրդի նիստին ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին:

12. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

 

4. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

 

13. Խորհրդի նիստերն արձանագրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրավոր ձևով կամ էլեկտրոնային եղանակով (ձայնագրման տեսքով): Նիստերի գրավոր արձանագրությունները ստորագրվում են խորհրդի նախագահի կամ քարտուղարի կողմից:

14. Խորհրդի յուրաքանչյուր նիստի ավարտից հետո հնգօրյա ժամկետում նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է լինում www.e-rigհts.am էլեկտրոնային հարթակում և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական www.mօj.am կայքում:

15. Նիստերի գրավոր արձանագրությունները ներառում են քննարկված հարցերի, ներկայացված զեկույցների ու ելույթների, հնչեցված կարծիքների և ներկայացված առաջարկությունների հիմնական դրույթները: Ըստ անհրաժեշտության` նիստերի արձանագրություններին կցվում են քննարկված հարցերի վերաբերյալ փաստաթղթեր:

16. Նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

 

5. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

17. Խորհրդի նախագահը`

1) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) որոշում է կայացնում խորհրդի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց վերաբերյալ.

4) խորհրդի նիստերի ընթացքում կարող է տալ ցուցումներ ու հանձնարարականներ.

5) իրականացնում է սույն աշխատակարգի դրույթներից բխող այլ գործառույթներ:

18. Խորհրդի անդամը`

1) կարող է խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր` համապատասխան հիմնավորմամբ.

2) խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք.

3) քվեարկում է խորհրդի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.

4) խորհրդի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր (հատուկ) կարծիք.

5) խորհրդի նախագահի հանձնարարությամբ` հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.

6) խորհրդում քննարկված հարցերի վերաբերյալ իրազեկում է իր կողմից ներկայացվող գերատեսչությանը, ինչպես նաև զեկուցում է գերատեսչության կողմից կատարված աշխատանքների մասին:

 

6. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

19. Խորհրդի քարտուղարության գործառույթը վերապահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչությանը:

20. Խորհրդի քարտուղարության գործառույթներն են`

1) խորհրդի նիստերի կազմակերպումը.

2) խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների մրցույթի փաստաթղթային փուլի իրականացումը.

3) խորհրդի քննարկմանը ենթակա փաստաթղթերի մշակումը.

4) խորհրդի անդամներին համապատասխան տեղեկատվության փոխանցումը.

5) խորհրդի նիստերի արձանագրումը.

6) www.e-rigհts.am հարթակի վարումը.

7) խորհրդի աշխատանքների սպասարկումը.

8) խորհրդի որոշումների կատարման ընթացքի մշտադիտարկումը:

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

2023 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1303-Ա որոշման

 

ՁԵՎԱՉԱՓ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|Գործողության համար և              |Պատասխանատու մարմին/                  |

|բովանդակություն                   |Համակատարող մարմին                    |

|_________________________________________________________________________|

|      |Կատարողականի թիրախներ                  |Արդյուն-|Արդյուն-|Ակնկալ- |

|______|_______________________________________|քային   |քային   |վող     |

|Տարի  |2023   |2024           |2025           |որակական|քանակա- |արդյունք|

|______|_______|_______________|_______________|ցուցա-  |կան     |ներ     |

|Կիսամ-|II     |I      |II     |I      |II     |նիշներ  |ցուցա-  |        |

|յակ   |       |       |       |       |       |        |նիշներ  |        |

|______|_______|_______|_______|_______|_______|________|________|________|

|Կարգա-|Կատար- |Կատար- |Կատար- |Կատար- |Կատար- |Համապա- |Համապա- |Ապահով- |

|վիճակ |ված/   |ված/   |ված/   |ված/   |ված/   |տասխան/ |տասխան/ |ված/    |

|      |Չկատար-|Չկատար-|Չկատար-|Չկատար-|Չկատար-|Ոչ      |Ոչ      |Չապահով-|

|      |ված/   |ված/   |ված/   |ված/   |ված/   |համապա- |համապա- |ված/    |

|      |Մասամբ |Մասամբ |Մասամբ |Մասամբ |Մասամբ |տասխան/ |տասխան/ |Մասամբ  |

|      |կատար- |կատար- |կատար- |կատար- |կատար- |Մասամբ  |Մասամբ  |ապահով- |

|      |ված    |ված    |ված    |ված    |ված    |համապա- |համապա- |ված     |

|      |       |       |       |       |       |տասխան  |տասխան  |        |

|______|_______|_______|_______|_______|_______|________|________|________|

|Կարգա-|1.     |1.     |1.     |1.     |1.     |1.      |1.      |1.      |

|վիճակի|Նշվում |Նշվում |Նշվում |Նշվում |Նշվում |Նշվում է|Նշվում է|Նշվում է|

|մասին |է առկա |է առկա |է առկա |է առկա |է առկա |առկա    |առկա    |արդյուն-|

|մեկնա-|ար-    |ար-    |ար-    |ար-    |ար-    |ար-     |ար-     |քային   |

|բանու-|դյունքը|դյունքը|դյունքը|դյունքը|դյունքը|դյունքը,|դյունքը,|փոփոխու-|

|թյուն |կատար- |կատար- |կատար- |կատար- |կատար- |ցուցանի-|ցուցա-  |թյունը` |

|(բացա-|ման    |ման    |ման    |ման    |ման    |շին     |նիշին   |ելակե-  |

|տրական|մասին  |մասին  |մասին  |մասին  |մասին  |համապա- |համապա- |տային   |

|նշում)|տեղեկու|տեղեկու|տեղեկու|տեղեկու|տեղեկու|տասխա-  |տասխա-  |տվյալ-  |

|      |թյան   |թյան   |թյան   |թյան   |թյան   |նության |նության |ների    |

|      |աղբյուր|աղբյուր|աղբյուր|աղբյուր|աղբյուր|նկարա-  |նկարա-  |համեմատ,|

|      |ները   |ները   |ները   |ները   |ները   |գիրը,   |գիրը,   |տեղեկու-|

|      |(հիմ-  |(հիմ-  |(հիմ-  |(հիմ-  |(հիմ-  |տեղեկու-|տեղեկու-|թյան    |

|      |քերը,  |քերը,  |քերը,  |քերը,  |քերը,  |թյան    |թյան    |աղբյուր-|

|      |ապա-   |ապա-   |ապա-   |ապա-   |ապա-   |աղբյուր-|աղբյուր-|ները    |

|      |ցույց- |ցույց- |ցույց- |ցույց- |ցույց- |ները    |ները    |(հիմքերը|

|      |ները)  |ները)  |ները)  |ները)  |ները)  |(հիմքերը|(հիմքերը|ապացույց|

|      |և/կամ  |և/կամ  |և/կամ  |և/կամ  |և/կամ  |ապա-    |ապացույց|ները),  |

|      |չկատար-|չկատար-|չկատար-|չկատար-|չկատար-|ցույց-  |ները),  |իսկ     |

|      |ման կամ|ման կամ|ման կամ|ման կամ|ման կամ|ները),  |իսկ     |չապահով-|

|      |մասամբ |մասամբ |մասամբ |մասամբ |մասամբ |իսկ     |մասամբ  |ված կամ |

|      |կատար- |կատար- |կատար- |կատար- |կատար- |մասամբ  |համապա- |մասամբ  |

|      |ման    |ման    |ման    |ման    |ման    |համապա- |տասխանու|ապահով- |

|      |պատճառ-|պատճառ-|պատճառ-|պատճառ-|պատճառ-|տասխանու|թյան կամ|ված     |

|      |ները,  |ները,  |ները,  |ները,  |ները,  |թյան կամ|ոչ      |լինելու |

|      |այլ    |այլ    |այլ    |այլ    |այլ    |ոչ      |համապա- |դեպքում`|

|      |վերաբե-|վերաբե-|վերաբե-|վերաբե-|վերաբե-|համապա- |տասխանու|պատճառ- |

|      |րելի   |րելի   |րելի   |րելի   |րելի   |տասխանու|թյան    |ները,   |

|      |տվյալ- |տվյալ- |տվյալ- |տվյալ- |տվյալ- |թյան    |դեպքում`|այլ     |

|      |ներ կամ|ներ կամ|ներ կամ|ներ կամ|ներ կամ|դեպքում`|պատճառ- |վերաբե- |

|      |մեկնա- |մեկնա- |մեկնա- |մեկնա- |մեկնա- |պատճառ- |ները,   |րելի    |

|      |բանու- |բանու- |բանու- |բանու- |բանու- |ները,   |այլ     |տվյալներ|

|      |թյուն- |թյուն- |թյուն- |թյուն- |թյուն- |այլ     |վերաբե- |կամ     |

|      |ներ    |ներ    |ներ    |ներ    |ներ    |վերաբե- |րելի    |մեկնաբա-|

|      |       |       |       |       |       |րելի    |տվյալներ|նություն|

|      |       |       |       |       |       |տվյալներ|կամ     |ներ     |

|      |       |       |       |       |       |կամ     |մեկնաբա-|        |

|      |       |       |       |       |       |մեկնաբա-|նություն|        |

|      |       |       |       |       |       |նություն|ներ     |        |

|      |       |       |       |       |       |ներ     |        |        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.12.2023
N 1303-Ա
Որոշում