Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱՇԵՆ ԳՅՈՒՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱ ...

 

 

040.1408.170902

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 2002 թվականի N 1408-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱՇԵՆ ԳՅՈՒՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 845-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման և «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի «1. Ռմբակոծության և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին վնասի փոխհատուցում` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծում» տողով Արծվաշեն գյուղի բռնի տեղահանված քաղաքացիների համար նախատեսված ծախսերի բաշխումն իրականացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 845-Ն որոշման 3-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար միանվագ անհատույց պետական ֆինանսական աջակցության ցուցաբերման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավումը` բնակելի տների (բնակարանների) վերանորոգումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների հաշվին միանվագ անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով` համաձայն սույն որոշմամբ հաստատված կարգի.

բ) միանվագ անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքը տրվում է Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նոր բնակարան գնելու համար վարկեր տրամադրելու մասին» N 279 որոշման համաձայն վարկ չստացած` աջակցության ցուցաբերման պահին Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիներին.

գ) միանվագ անհատույց պետական ֆինանսական աջակցության սահմանային չափը որոշվում է ընտանիքի անդամների թվին համապատասխան` ելնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալից վարկ չստացած ընտանիքների մեկ շնչին ընկնող աջակցության չափի հաշվարկից.

դ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված քաղաքացիները միանվագ անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու համար դիմումները ներկայացնում են մինչև 2002 թվականի նոյեմբերի 15-ը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի N 279 որոշման համաձայն վարկ ստացած քաղաքացիների կողմից վերադարձման ենթակա գումարի մարման պայմանները մեղմացնելու վերաբերյալ հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշման համաձայն վարկ ստացած քաղաքացիներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ հարցի հետ միաժամանակ:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցման` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի երրորդ պարբերությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1408-Ա որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱՇԵՆ ԳՅՈՒՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՆՎԱԳ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման` բնակելի տների (բնակարանների) վերանորոգման համար միանվագ անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ` աջակցություն) ցուցաբերման հիմնական պայմանները:

2. Աջակցություն ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նոր բնակարան գնելու համար վարկեր տրամադրելու մասին» N 279 որոշման համաձայն վարկ չստացած` աջակցության ցուցաբերման պահին Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները:

3. Աջակցությունը տրամադրվում է վճարումների ձևով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների սահմաններում:

4. Աջակցության սահմանային չափը որոշվում է ընտանիքի անդամների թվին համապատասխան` ելնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալից վարկ չստացած ընտանիքների մեկ շնչին ընկնող աջակցության չափի հաշվարկից:

5. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված քաղաքացիներն աջակցություն ստանալու համար մինչև 2002 թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին են ներկայացնում դիմում:

Դիմումին կից ներկայացվում են`

ա) համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք աջակցության ցուցաբերման պահին (դիմումը ներկայացնելու օրը) Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացու ընտանիքի կազմի մասին,

բ) դիմողի և նրա ընտանիքի անդամների անձնագրային տվյալները,

գ) աջակցություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամների կողմից տրված լիազորագիրը:

6. Աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով մարզպետն ստեղծում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի տարածքային ստորաբաժանման մեկական ներկայացուցիչ և համայնքի ղեկավարի համաձայնությամբ` համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը:

7. Հանձնաժողովը դիմումներն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում`

ա) կազմում է դիմում ներկայացրած քաղաքացիների ցուցակը,

բ) հաշվարկում է աջակցության չափը,

գ) վարում է գրանցման հատուկ մատյան, որում գրանցվում են դիմումներն ստանալու, դրանց քննարկման արդյունքների հիման վրա հանձնաժողովի ընդունած որոշումների և ուղարկված ծանուցումների մասին բոլոր տվյալները:

8. Մարզպետը հանձնաժողովի քննարկման արդյունքների հիման վրա 5-օրյա ժամկետում հաստատում է աջակցություն ստանալու համար հաշվառման վերցված քաղաքացիների (այսուհետ` քաղաքացիներ) ցուցակը, ընդունում է որոշում նրանց աջակցություն ցուցաբերելու մասին և ընդունված որոշման ու աջակցության ցուցաբերման պայմանների մասին ծանուցում է քաղաքացիներին` նրանց առաջարկելով գործակալ բանկում բացել ցպահանջ ավանդային հաշիվներ:

9. Քաղաքացիները ծանուցումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում գործակալ բանկում բացում են ցպահանջ ավանդային հաշիվներ և իրենց ցպահանջ ավանդային հաշիվների բանկային ռեկվիզիտները ներկայացնում մարզպետին:

10. Մարզպետը քաղաքացիների ցպահանջ ավանդային հաշիվների բանկային ռեկվիզիտներն ստանալուց հետո 1 բանկային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի տարածքային ստորաբաժանում է ներկայացնում հայտ` նշելով աջակցություն ստացողներին վճարման ենթակա գումարների չափերը:

11. Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի տարածքային ստորաբաժանումը հայտն ստանալուց հետո երեք բանկային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է գործակալ բանկին:

12. Գործակալ բանկն աջակցության գումարն ստանալուց անմիջապես հետո կատարում է վճարումները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.09.2002
N 1408-Ա
Որոշում