040.1202.081017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 2017 թվականի N 1208-Ն
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ` ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0-2710 19 980 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված` ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0-2710 19 980 0 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգը և ժամկետները` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 04.05.2023 թիվ 652-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կազմակերպությունների կողմից ձեռք բերված համապատասխան ապրանքների համար վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1262-Ն որոշման համաձայն:
(վերնագիրը փոփ. 04.05.2023 թիվ 652-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի սեպտեմբերի 28-ի
N 1208-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ` ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0-2710 19 980 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ
(վերնագիրը փոփ. 04.05.2023 թիվ 652-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)
1. Սույն կարգով կարգավորվում են արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված` ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0-2710 19 980 0 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) դասվող ապրանքների (այսուհետ` ապրանքներ) մասով վճարված ակցիզային հարկի գումարների (այսուհետ` գումար) փոխհատուցման կարգի ու ժամկետների հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 04.05.2023 թիվ 652-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)
2. Սույն կարգի իմաստով ձեռք բերված է համարվում սույն կարգի 3-րդ կետում նշված կազմակերպությունների կողմից ներմուծված կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկ վճարող համարվող անձանցից ձեռք բերված սույն կարգի 1-ին կետում նշված ապրանքները:
3. Սույն կարգի իմաստով արդյունաբերական կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն) են համարվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի հավելվածի «B», «C», «D» և «E» բաժիններում սահմանված տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունները:
4. Ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են այն կազմակերպություններին, որոնք ապրանքները կօգտագործեն բացառապես սույն կարգի 3-րդ կետում նշված գործունեության իրականացման նպատակով:
5. Ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են սույն կարգի 3-րդ կետում նշված կազմակերպությունների կողմից կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկ վճարող համարվող անձանցից ձեռք բերված ապրանքների մասով:
6. Ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար ապրանքներ ձեռք բերող կազմակերպությունը թղթային կրիչով, փոստային կապի միջոցով պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ է ներկայացնում դիմում` համաձայն N 1 ձևի, ապրանքները ձեռք բերելուց կամ ներմուծելուց հետո վեց ամսվա ընթացքում:
7. Դիմումին կից ներկայացվում են`
1) ապրանքների ցանկ` համաձայն N 2 ձևի, հաստատված կազմակերպության լիազորած անձի կողմից.
2) ապրանքի ձեռքբերումը հաստատող հետևյալ փաստաթղթերի պատճենները` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ձեռքբերման դեպքում դիմումին կից ներկայացվում է մատակարարի կողմից դուրս գրված` ակցիզային հարկի գումարի վերաբերյալ նշում պարունակող հաշվարկային փաստաթուղթ, ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում` ներմուծման հարկային հայտարարագիր, իսկ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծումների դեպքում` մաքսային հայտարարագիր.
3) ապրանքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն` համաձայն N 5 ձևի:
8. Դիմումը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` ուսումնասիրության:
9. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում եզրակացություն` համաձայն N 4 ձևի, դիմումատուի կողմից իրականացվող գործունեության` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի հավելվածի «B», «C», «D» և «E» բաժիններում սահմանված տնտեսական գործունեությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ` կցելով դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերը:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, հարկային մարմնի տեղեկատվական բազայում այդ տեղեկատվության առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում եզրակացություն` համաձայն N 3 ձևի:
11. Դիմումի մերժման հիմք են`
1) մատակարարի ներմուծողի կողմից ակցիզային հարկի գումարի վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազայում այդ տեղեկատվության բացակայությունը.
2) սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետների խախտմամբ դիմումի ներկայացումը:
12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` ստանալով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եզրակացությունը` 3 աշխատանքային օրվա ընթացքում գումարները փոխհատուցում է կազմակերպությանը կամ մուտքագրում է միասնական գանձապետական հաշվին:
Ձև N 1
ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԴԻՄՈՒՄ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ` ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0-2710 19 980 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 04.05.2023 թիվ 652-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)
Խնդրում եմ փոխհատուցել իմ կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ_____________ ծածկագրերին դասվող ապրանքների մասով վճարած_________դրամ ակցիզային հարկը, որից` ______ դրամը մուտքագրելով միասնական հաշվին և (կամ) ______ դրամը փոխանցելով կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) _________________ բանկում գտնվող N ___________ հաշվեհամարին:
Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) անվանումը (անունը) ______________
Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) ՀՎՀՀ-ն _________________________
Իրավաբանական անձի գործունեության դասակարգչի կոդը _________________
Ձև N 2
ՑԱՆԿ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
.___________________________________________________________________.
|NN |ԱՏԳ |Անվա-|Չափի|Ձեռք- |Ծագման/ |Միավորի|Ընդհանուր|Վճարված |
|ը/կ|ԱԱ-ի |նումը|միա-|բերման|արտահանման|արժեքը |արժեքը |ակցիզային|
| |ծածկա-| |վորը|քանակը|երկիրը |(դրամ) |(դրամ) |հարկը |
| |գիրը | | | | | | |(դրամ) |
|___|______|_____|____|______|__________|_______|_________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|______|_____|____|______|__________|_______|_________|_________|
|1. | | | | | | | | |
|___|______|_____|____|______|__________|_______|_________|_________|
|2. | | | | | | | | |
|___|______|_____|____|______|__________|_______|_________|_________|
|3. | | | | | | | | |
.___________________________________________________________________.
Ձև N 3
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N________
ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1208-Ն որոշման համաձայն ____________ կազմակերպության (ՀՎՀՀ`________) կողմից ձեռք բերված ապրանքների համար վճարված ______________ ակցիզային հարկի գումարները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` ____________ դրամը ենթակա է մուտքագրման միասնական հաշվին և (կամ) ____________ դրամը ենթակա է փոխանցման կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) _____________ բանկում գտնվող N_______ հաշվեհամարին:
_______________ 201 թ.
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
(3-րդ ձևը փոփ. 04.05.2023 թիվ 652-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)
Ձև N 4
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N________
«....» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի
N 875-Ն ՀՐԱՄԱՆԻ ՀԱՎԵԼՎԱԾԻ «B», «C», «D» և «E» ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԿԱՄ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի հավելվածի համաձայն _________________________________ կազմակերպության (ՀՎՀՀ`__________) կողմից իրականացվող գործունեությունը համապատասխանում է (չի համապատասխանում) նշված հրամանի հավելվածի «B», «C», «D» և «E» բաժիններում սահմանված տնտեսական գործունեությանը:
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
Ձև N 5
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ` ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0-2710 19 980 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(վերնագիրը փոփ. 04.05.2023 թիվ 652-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)
1. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը (անունը)
2. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) ՀՎՀՀ-ն
3. Գրանցման (հաշվառման) կոդը
4. Հաշվետու ժամանակաշրջանը
._____________________________________________________________________.
| Ապրանքի |
|_____________________________________________________________________|
|անվանումը |ԱՏԳ ԱԱ-ի |ձեռքբերման|օգտագործման|օգտագործված| Մնացորդը |
| |ծածկագիրը|ժամկետը / |նպատակը |քանակը | |
| | |փաստաթղթի | | | |
| | |համարը | | | |
|___________|_________|__________|___________|___________|____________|
| | | | | | |
._____________________________________________________________________.
______________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
_______________________
(օրը, ամիսը, տարեթիվը)