Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 37-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 40-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) ոստիկանության տարածքային մարմինների պետերը, նրանց տեղակալները, իսկ ոստիկանության պետի կամ տեղակալի լիազորագրի հիման վրա` նաև նրանց ենթակա ծառայողները` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 44.1, 44.2, 47.14, 53, 95, 110.1, 110.2, 125.1, 134, 135.1, 139, 153, 160, 169.23, 172.2, 173, 173.2, 175, 177, 178, 178.1, 179.1, 180 (բացառությամբ 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 181, 183, 184, 189.8, 190, 191, 192, 193, 199 և 200 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար,

2) ոստիկանության տարածքային մարմինների պետերը, իսկ Երևան քաղաքում` ոստիկանության երևան քաղաքի վարչության պետը` Օրենսգրքի 186 հոդվածով (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում) նախատեսված վարչական իրավախախտումների համար,

3) ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողները` Օրենսգրքի 43.1 հոդվածի 7-րդ մասով, 173.2 հոդվածով, 182.3 հոդվածով, 182.4 հոդվածի 1-ին, 2-րդ, 5-8-րդ, 9-րդ (բացառությամբ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի և սահմանապահ զորքերի զինծառայողների (աշխատակիցների) կողմից մեկուսացման կանոնների խախտման վերաբերյալ իրավախախտումների) և 10-րդ մասերով, 182.5 հոդվածի 1-ին, 2-րդ, 4-10-րդ (բացառությամբ Օրենսգրքի 223.3 հոդվածի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի քննությանը ենթակա իրավախախտումների), 12-14-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար,

4) ճանապարհային ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետը, բաժնի (բաժանմունքի) պետի տեղակալը, ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, ճանապարհային ոստիկանության վարչական մասի և տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև ոստիկանության պարեկային ծառայության բաժնի, բաժանմունքի պետերը և նրանց տեղակալները, պարեկային ծառայության անմիջական ենթակայության ստորաբաժանման վարչական վարույթի իրականացման բաժանմունքի կամ խմբի (բացառությամբ քաղաքացիական աշխատանք կատարող անձանց) և շարային ստորաբաժանումների ծառայողները` Օրենսգրքի 43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 10-12-րդ, 111-րդ, 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 125.1-ին, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 135.1-ին, 135.2-րդ, 140-րդ, 172.2-րդ, 173.2-րդ, 175-րդ հոդվածներով, 182.3-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին, 5-րդ, 7-րդ, 10-րդ մասերով, 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 8-րդ, 9-րդ (բացառությամբ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի և սահմանապահ զորքերի զինծառայողների (աշխատակիցների) կողմից մեկուսացման կանոնների խախտման վերաբերյալ իրավախախտումների) և 10-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար.

5) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը, պետի տեղակալը, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների պետերը (ղեկավարները)` Օրենսգրքի 195.1, 196 հոդվածներով և 201 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար,

6) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության սահմանային անցակետում տեղաբաշխված ստորաբաժանման պետը, տեղակալը և ավագ տեսուչը` Օրենսգրքի 201 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար:

(1-ին կետը փոփ. 11.03.2022 թիվ 6-Լ, 10.08.2022 թիվ 30-Լ, 17.04.2023 թիվ 12-Լ հրամաններ)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 34-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 40-Լ հրամանը:

 

    ԳՆԴԱՊԵՏ                                Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

2 հուլիսի 2021թ.

Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 7 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
02.07.2021
N 37-Լ
Հրաման