Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐ ...

 

 

040.1232.111017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1232-Ն

 

ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ԵՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՃՇԳՐՏՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՊՐԱՆՔԻ ՄԻԱՎՈՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 17-րդ մասին և 109-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել որոշ ապրանքատեսակների` ավելացված արժեքի հարկով հարկման բազայի և շահութահարկով հարկման նպատակով դրանց մատակարարումից ստացվող եկամտի որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, այդ տվյալների ճշգրտման առավելագույն սահմանները և ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1232-Ն որոշման

 

ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ԵՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՃՇԳՐՏՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՊՐԱՆՔԻ ՄԻԱՎՈՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն հավելվածը կիրառվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 17-րդ մասով և 109-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում և սահմանում է սույն հավելվածի 2-րդ կետում նշված ապրանքատեսակների (այսուհետ` ապրանքատեսակներ) հաշվարկային գնի որոշման նպատակով հիմք ընդունվող աղբյուրը (օտարերկրյա բորսա, հանդես, կայք կամ այլ աղբյուր), հաշվարկային գնի որոշման պարբերականությունը, ավելացված արժեքի հարկով (այսուհետ` ԱԱՀ) հարկման բազան և շահութահարկով հարկման նպատակով դրանց մատակարարումից ստացվող եկամուտը (այսուհետ` եկամուտ) որոշելու նպատակով ճշգրտվող տվյալները (ապրանքի վերջնական քանակ, որակական հատկանիշներ), ապրանքի դիմաց հատուցման ենթակա գումարը, վերջնահաշվարկի արդյունքներով որոշված քանակի և որակական հատկանիշների մատակարարման պահին որոշված քանակից և որակական հատկանիշներից բացասական շեղման առավելագույն սահմանները և վերջնահաշվարկի արդյունքներով ԱԱՀ-ով հարկման բազայի և եկամտի հաշվարկման կարգը:

(1-ին կետը փոփ. 12.01.2023 թիվ 50-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 17-րդ մասով և 109-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշվում է հետևյալ ապրանքատեսակների նկատմամբ.

 

.___________________________________________________________________.

|Ապրանքատեսակի անվանումը                          |Ապրանքատեսակի    |

|                                                 |ծածկագիրը` ըստ   |

|                                                 |արտաքին տնտեսական|

|                                                 |գործունեության   |

|                                                 |ապրանքային       |

|                                                 |անվանացանկի      |

|_________________________________________________|_________________|

|Երկաթային հանքաքար, խտանյութ                     |      2601       |

|_________________________________________________|_________________|

|Պղնձային հանքաքար, խտանյութ                      |      2603       |

|_________________________________________________|_________________|

|Չռաֆինացված պղինձ, պղնձի անոդներ` էլեկտրոլիտիկ   |      7402       |

|ռաֆինացման համար                                 |                 |

|_________________________________________________|_________________|

|Կապարային հանքաքար, խտանյութ                     |      2607       |

|_________________________________________________|_________________|

|Ցինկային հանքաքար, խտանյութ                      |      2608       |

|_________________________________________________|_________________|

|Քրոմային հանքաքար, խտանյութ                      |      2610       |

|_________________________________________________|_________________|

|Վոլֆրամային հանքաքար, խտանյութ                   |      2611       |

|_________________________________________________|_________________|

|Մոլիբդենային հանքաքար, խտանյութ                  |      2613       |

|_________________________________________________|_________________|

|Տանտալի, նիոբիումի, վանադիումի կամ ցիրկոնիումի   |      2615       |

|հանքաքար և  խտանյութ                             |                 |

|_________________________________________________|_________________|

|Թանկարժեք մետաղների հանքաքար, խտանյութ           |      2616       |

|_________________________________________________|_________________|

|Երկաթի համաձուլվածքներ (ֆերոհամաձուլվածքներ)     |      7202       |

|_________________________________________________|_________________|

|Մետաղների օքսիդներ                               |                 |

|_________________________________________________|_________________|

|Ամոնիումի պերրենատ                               |    2841 90 850  |

|_________________________________________________|_________________|

|Ռենիում                                          |    8112 99 300  |

.___________________________________________________________________.

 

Սույն հավելվածը կիրառվում է սույն կետում նշված ապրանքատեսակների նկատմամբ, եթե տվյալ ապրանքատեսակը պայմանագրի առարկա է, և դրա մատակարարման պայմանագրով նախատեսված գնատեսակի մեծությունների մասին տվյալներ են հրապարակվում օտարերկրյա բորսայի, հանդեսի, կայքի կամ այլ աղբյուրի կողմից:

3. Սույն հավելվածի իմաստով`

1) մատակարարված հանքաքարի, մետաղի (մետաղի օքսիդի) խտանյութի, ձուլվածքի (այսուհետ` ապրանք) վերջնական քանակ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` ապրանքի մատակարարման պայմանագրին (այսուհետ` պայմանագիր) համապատասխան կատարվող վերջնահաշվարկի (այսուհետ` վերջնահաշվարկ) արդյունքով որոշված` ապրանքի վերջնական կշիռը.

2) ապրանքի որակական հատկանիշ է համարվում մատակարարված ապրանքում տվյալ մետաղի կամ մետաղի օքսիդի (այսուհետ` մետաղ) պարունակությունը` արտահայտված տոկոսով կամ մեկ տոննայում (հանքաքարի կամ խտանյութի դեպքում` վերահաշվարկված չոր կշռով) դրա կշռով:

4. ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելու նպատակով մատակարարված ապրանքում որպես տվյալ մետաղի կշռի միավորի բազային գին ընդունվում է Մետաղների լոնդոնյան բորսայում (Լոնդոն Մեթալ Էքսչենջ («London Metal Exchange» (LME), կայքի հասցեն` http://www.lme.co.uk/), Նյու Յորքի առևտրային բորսայում (Նյու Յորք Մերքենթայլ Էքսչենջ (»New York Mercantile Exchange» (Nymex), կայքի հասցեն` http://www.nymex.com/) կամ Տոկիոյի ապրանքային բորսայում (Տոկիո Քըմոդիթի Էքսչենջ «Tokyo Commodity Exchange» (Tocom), կայքի հասցեն` http://www.tocom.or.jp/) արձանագրված` սույն հավելվածի 5-րդ կետին համապատասխան որոշվող գինը: Բացի նշված կայքերում արտացոլվող տվյալներից` որպես նշված բորսաների պաշտոնական գների աղբյուր կարող են ծառայել «Լոնդոն Մեթալ Բյուլեթին» (»London Metal Bulletin») և «Փլեթս Մեթալս Վիկ» (»Platts Metals Week» (կայքի հասցեն` http://www.platts.com/Metals/) հանդեսներում հրապարակված գները: Բազային գնի որոշման նպատակով հիմք է ընդունվում նշված բորսաներից այն բորսայի գինը, որը նշված է ապրանքի պայմանագրում, իսկ պայմանագրով այլ բորսայի գնի կիրառում նախատեսված լինելու դեպքում`

1) ապրանքը եվրոպական (այդ թվում` Ռուսաստանի Դաշնություն) և աֆրիկյան երկրներ մատակարարվելու դեպքում` Մետաղների լոնդոնյան բորսայի գինը.

2) ապրանքն ասիական երկրներ և Ավստրալիա մատակարարվելու դեպքում` Տոկիոյի ապրանքային բորսայի գինը.

3) Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայի երկրներ մատակարարվելու դեպքում` Նյու Յորքի բորսայի գինը:

5. ԱԱՀ-ով հարկման բազան կամ եկամուտը որոշելու համար մատակարարված ապրանքում որպես տվյալ մետաղի կշռի միավորի բազային գին հիմք է ընդունվում համապատասխան բորսայում արձանագրված այն գնատեսակը, որը նախատեսված է պայմանագրով: Ընդ որում, որպես այդպիսի գին ընդունվում է այն գինը, որը սույն հավելվածի 4-րդ կետում նշված համապատասխան աղբյուրի կողմից հրապարակվել է որպես տվյալ բորսայում բորսայական շաբաթվա ընթացքում արձանագրված միջին գին: Նշված գինը կիրառվում է հրապարակմանը հաջորդող օրվանից` մինչև համապատասխան աղբյուրի կողմից նոր գների հրապարակման օրը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում իրականացված մատակարարումների նկատմամբ:

6. Եթե կնքված պայմանագրի համաձայն ապրանքում առկա մետաղի գինը որոշվում է` կիրառելով պայմանագրով արձանագրված գինը, ապա ԱԱՀ-ով հարկման բազայի կամ եկամտի որոշման նպատակով որպես մետաղի բազային գին ընդունվում է պայմանագրով սահմանված գինը: Այն դեպքերում, երբ ապրանքում առկա մետաղի գինը, ըստ պայմանագրի, որոշվում է պայմանագրով սահմանվող ժամանակաշրջանի համար որոշված գինը պայմանագրով նախատեսված կարգով վերահաշվարկելու միջոցով, հարկման բազայի որոշման նպատակով որպես պայմանագրով սահմանվող ժամանակաշրջանի գին ընդունվում է սույն հավելվածի 5-րդ և 8-րդ կետերին համապատասխան որոշված գինը:

7. ԱԱՀ-ով հարկման բազան կամ եկամուտը որոշվում է ապրանքում առկա յուրաքանչյուր մետաղի համար առանձին, եթե ապրանքում առանձին մետաղի առկայության համար պայմանագրով նախատեսված է առանձին վճարում: Ապրանքի մատակարարման պահին որոշված` որևէ մետաղի որակական հատկանիշից վերջնահաշվարկով համապատասխան ցուցանիշի որոշվող շեղում արձանագրվելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան կամ եկամուտը վերահաշվարկվում է միայն տվյալ մետաղի մասով:

(7-րդ կետը փոփ. 12.01.2023 թիվ 50-Ն որոշում)

8. Ապրանքի մատակարարման պահին ԱԱՀ-ով հարկման բազան կամ եկամուտը որոշելու նպատակով`

1) մատակարարվող ապրանքում տվյալ մետաղի ֆիզիկական ծավալը (կշիռը) ճշգրտվում է պայմանագրով նախատեսված նվազեցման չափով.

1.1) պղնձի, ցինկի, մոլիբդենի և ոսկու խտանյութերի մատակարարման դեպքերում վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի գծով պայմանագրով նախատեսված նվազեցումները հաշվի են առնվում պայմանագրով սահմանված չափերով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1492-Ն որոշման 1-ին կետով նախատեսված չափերը: Սույն ենթակետով նախատեսված առավելագույն սահմանաչափերը հիմք են հանդիսանում նաև պղնձի, ցինկի, մոլիբդենի և ոսկու հանքաքարերի մատակարարման դեպքերում վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի գծով պայմանագրով նախատեսված նվազեցումները կատարելիս.

2) որոշվում են մատակարարված ապրանքում մետաղների կշռի միավորի հաշվարկային գները: Այդ հաշվարկային գները հաշվարկվում են սույն հավելվածի 5-րդ կետում նշված բազային գներից պայմանագրով նախատեսված նվազեցումներ (զտման, մշակման և (կամ) վերամշակման, տեղափոխման համար վճարներ` ներառյալ տրանսպորտային, փաթեթավորման, մակնշման և բեռնման վճարները) կատարելով, բացառությամբ պղնձի, ցինկի, մոլիբդենի և ոսկու խտանյութերի մատակարարման դեպքերի, որոնց համար հաշվարկային գները հաշվարկվում են սույն հավելվածի 5-րդ կետում նշված բազային գներից պայմանագրով նախատեսված նվազեցումներ (զտման, մշակման և (կամ) վերամշակման, տեղափոխման համար վճարներ` ներառյալ տրանսպորտային, փաթեթավորման, մակնշման և բեռնման վճարները) կատարելով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1492-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված չափերը: Մատակարարված ապրանքի հիմնական (առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող) բաղադրիչի գինը պայմանագրով սահմանված չափով նվազեցվում է նաև մատակարարված ապրանքում առկա` դրա վերամշակման ընթացքում տեխնոլոգիական բարդություններ առաջացնող քիմիական տարրերի (այսուհետ` տուգանային տարրեր) համար` ելնելով դրանց մատակարարման պահին հայտնի քանակություններից: Հանքաքարի կամ մետաղի խտանյութի խոնավության առավելագույն չափի գերազանցման համար մատակարարված ապրանքի գների պայմանագրով նախատեսված ճշգրտումներ չեն կատարվում:

(8-րդ կետը փոփ. 12.01.2023 թիվ 50-Ն որոշում)

9. ԱԱՀ-ով հարկման բազան կամ եկամուտը որոշելու նպատակով ապրանքի մատակարարման պահին որոշված քանակին և որակական հատկանիշներին վերաբերող տվյալները վերջնահաշվարկի արդյունքներին համապատասխան ենթակա չեն փոփոխման` սույն հավելվածի 10-րդ և 11-րդ կետերում նշված չափերի գերազանցման դեպքերում:

(9-րդ կետը փոփ. 12.01.2023 թիվ 50-Ն որոշում)

9.1. ԱԱՀ-ով հարկման բազան կամ եկամուտը ենթակա չէ փոփոխման ապրանքի մատակարարման պահին արձանագրված չափից ավելի խոնավություն կամ տուգանային տարրեր արձանագրված լինելու պատճառով վերջնահաշվարկի արդյունքով մատակարարին վճարման ենթակա գումարը նվազելու դեպքերում:

(9.1-ին կետը լրաց. 12.01.2023 թիվ 50-Ն որոշում)

10. Վերջնահաշվարկի արդյունքներով ապրանքի որոշված քանակի մատակարարման պահին որոշված քանակից բացասական շեղման (վերջնահաշվարկի արդյունք` հանած մատակարարման պահին որոշված քանակ) առավելագույն չափ է համարվում ապրանքի մատակարարման պահին որոշված քանակի (կշռի) երկու տոկոսը:

(10-րդ կետը փոփ. 12.01.2023 թիվ 50-Ն որոշում)

11. Մատակարարված ապրանքի վերջնահաշվարկի արդյունքներով որոշված որակական հատկանիշի ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան մեծությունից բացասական շեղման (վերջնահաշվարկի արդյունք` հանած մատակարարման պահին որոշված մեծություն) առավելագույն չափերն են.

 

.____________________________________________________________________.

|Ապրանքատեսակի անվանումը      |Ապրանքի մեկ տոննայում մատակարարման    |

|                             |պահին որոշված որակական հատկանիշից     |

|                             |վերջնահաշվարկով համապատասխան հատկանիշի|

|                             |բացասական շեղման առավելագույն չափը`   |

|                             |արտահայտված`                          |

|                             |______________________________________|

|                             |   տոկոսային կետով  |    կշռով        |

|_____________________________|____________________|_________________|

|Երկաթ                        |          2         |       X         |

|_____________________________|____________________|_________________|

|Պղինձ                        |          2         |       X         |

|_____________________________|____________________|_________________|

|Ցինկ                         |          2         |       X         |

|_____________________________|____________________|_________________|

|Կապար                        |          2         |       X         |

|_____________________________|____________________|_________________|

|Քրոմ                         |          2         |       X         |

|_____________________________|____________________|_________________|

|Վոլֆրամ                      |          2         |       X         |

|_____________________________|____________________|_________________|

|Մոլիբդեն                     |          2         |       X         |

|_____________________________|____________________|_________________|

|Տանտալ, նիոբիում, վանադիում  |          2         |       X         |

|կամ ցիրկոնիում               |                    |                 |

|_____________________________|____________________|_________________|

|Մետաղի օքսիդ                 |          2         |       X         |

|_____________________________|____________________|_________________|

|Ոսկի                         |          X         |       4 գրամ    |

|_____________________________|____________________|_________________|

|Արծաթ                        |          X         |       30 գրամ   |

.____________________________________________________________________.

(11-րդ կետը փոփ. 12.01.2023 թիվ 50-Ն որոշում)

 

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 12.01.2023 թիվ 50-Ն որոշում)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 12.01.2023 թիվ 50-Ն որոշում)

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 12.01.2023 թիվ 50-Ն որոշում)

15. Վերջնահաշվարկի արդյունքներով որոշված` ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշների` ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշներից դրական շեղում արձանագրվելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայի կամ եկամտի որոշման համար հիմք են ընդունվում վերջնահաշվարկի փաստաթղթում (գնորդի և մատակարարի կողմից հաստատված ակտ կամ այլ փաստաթուղթ) արտացոլված քանակն ու որակական հատկանիշները` հաշվի առնելով սույն հավելվածի 9.1-ին կետով սահմանված սահմանափակումը, սույն հավելվածի 8-րդ կետի 1-ին և 1.1-ին ենթակետերում նշված նվազեցումները և սույն հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան որոշված գինը:

(15-րդ կետը փոփ. 12.01.2023 թիվ 50-Ն որոշում)

15.1. Վերջնահաշվարկի արդյունքներով որոշված` ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշների` ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշներից բացասական շեղում արձանագրվելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայի կամ եկամտի որոշման համար հիմք են ընդունվում ապրանքի մատակարարման պահին դուրս գրված և գնորդին տրամադրված հաշվարկային փաստաթղթում (Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի մատակարարման գործարք իրականացնելու դեպքում` հարկային հաշվում) արտացոլված քանակական և որակական հատկանիշները` հաշվի առնելով սույն հավելվածի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված չափերով (բացասական շեղումը սույն հավելվածի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված չափերից պակաս լինելու դեպքում` փաստացի շեղման չափով) ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշների նվազեցումը, սույն հավելվածի 9.1-ին կետով սահմանված սահմանափակումը, սույն հավելվածի 8-րդ կետի 1-ին և 1.1-ին ենթակետերում նշված նվազեցումները և սույն հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան որոշված գինը:

(15.1-ին կետը լրաց. 12.01.2023 թիվ 50-Ն որոշում)

16. Սույն հավելվածին համապատասխան կատարվող հաշվարկները և վերահաշվարկները կատարվում են միայն ԱԱՀ-ով հարկման բազան կամ եկամուտը որոշելու համար: Բացի ԱԱՀ-ով հարկման բազայի կամ եկամտի որոշման համար սույն հավելվածին համապատասխան հիմք ընդունվող ցուցանիշներից` պայմանագրով նախատեսված կարգով մատակարարների կողմից դուրս գրված այլ հաշվարկային փաստաթղթերում արտացոլված տվյալները հիմք չեն համարվում ԱԱՀ-ով հարկման բազայի կամ եկամտի հաշվարկման կամ վերահաշվարկման համար:

17. Սույն հավելվածի 15-րդ և 15.1-ին կետերին համապատասխան որոշվող ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա գումարի (առանց ԱԱՀ-ի) ավելացումը կամ պակասեցումը ներառվում է ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա վերջնական գումարը հայտնի դառնալու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում` որպես ԱԱՀ-ով հարկման բազայի ավելացում կամ պակասեցում:

(17-րդ կետը փոփ. 12.01.2023 թիվ 50-Ն որոշում)

18. Սույն հավելվածի 15-րդ և 15.1-ին կետերին համապատասխան որոշվող ապրանքի մատակարարման դիմաց եկամտի ավելացումը կամ պակասեցումը ներառվում է ապրանքի մատակարարման դիմաց եկամտի վերջնական գումարը հայտնի դառնալու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող շահութահարկի հաշվարկում` որպես եկամտի ավելացում կամ պակասեցում:

(18-րդ կետը փոփ. 12.01.2023 թիվ 50-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2017
N 1232-Ն
Որոշում