Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2001Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕՏԱՐԵՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2001Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒ ...

 

 

120.0055.060801

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»          08          2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001125

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2001 թվականի N 55

 

ՀՀ 2001Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ)` ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԵՆՑ ՀԵՏ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԵՆՑ ՀԵՏ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 19.02.2000թ. թիվ 78 որոշման 7 կետով սահմանված դրույթներով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

 

հաստատել ՀՀ 2001թ. մարդահամարի ժամանակ օտարերկրյա պետություններում (միջազգային կազմակերպություններում)` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում աշխատող ՀՀ քաղաքացիների և իրենց հետ օտարերկրյա պետություններում բնակվող ընտանիքի անդամների, ինչպես նաև Հայաստանում` օտարերկրյա պետությունների դիվանագիտական, առևտրատնտեսական և այլ ներկայացուցչություններում, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատող օտարերկրյա քաղաքացիների և իրենց հետ բնակվող ընտանիքի անդամների հաշվառման Կարգը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

16 հուլիսի 2001 թվականի թիվ 626

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ)` ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԵՆՑ ՀԵՏ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԵՆՑ ՀԵՏ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի և «ՀՀ-ում 2001թ. մարդահամար անցկացնելու մասին» ՀՀ կառավարության 2000թ. փետրվարի 19-ի թիվ 78 որոշման կատարումն ապահովելու նպատակով

 

հրամայում եմ`

1. Հաստատել ՀՀ 2001թ. մարդահամարի ժամանակ օտարերկրյա պետություններում (միջազգային կազմակերպություններում)` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում աշխատող ՀՀ քաղաքացիների և իրենց հետ օտարերկրյա պետություններում բնակվող ընտանիքի անդամների, ինչպես նաև Հայաստանում` օտարերկրյա պետությունների դիվանագիտական, առևտրատնտեսական և այլ ներկայացուցչություններում, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատող օտարերկրյա քաղաքացիների և իրենց հետ բնակվող ընտանիքի անդամների հաշվառման Կարգը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

    «Հաստատված է»                          «Հաստատված է»

 

    ՀՀ արտաքին գործերի նախարարի        ՀՀ Վիճակագրության Պետական Խորհրդի

    «16» հուլիսի 2001 թ.               «11» հուլիսի 2001 թ.

    թիվ 626 հրամանով                   թիվ 55 որոշմամբ

    Նախարար`                           ՀՀ ՎՊԽ-ի նախագահ`

    _________________Վ. Օսկանյան        ______________ Ս. Մնացականյան

 

ԿԱՐԳ

 

ՀՀ 2001Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ)` ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԵՆՑ ՀԵՏ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԵՆՑ ՀԵՏ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սույն փաստաթուղթը մշակված է «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին մարդահամար անցկացնելու մասին» ՀՀ կառավարության 19.02.2000թ. N 78 որոշման և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 04.04.2001թ. N 34 որոշմամբ հաստատված` «ՀՀ 2001թ. մարդահամարի կազմակերպչական և մեթոդաբանական դրույթների» համաձայն և սահմանում է ՀՀ 2001թ մարդահամարի ժամանակ օտարերկրյա պետություններում (միջազգային կազմակերպություններում)` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում աշխատող ՀՀ քաղաքացիների և իրենց հետ օտարերկրյա պետություններում բնակվող ընտանիքի անդամների, ինչպես նաև Հայաստանում գործող արտասահմանյան պետությունների դիվանագիտական, առևտրատնտեսական ներկայացուցչություններում և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատող օտարերկրյա քաղաքացիների և իրենց հետ ապրող ընտանիքի անդամների հաշվառման կարգը:

 

Ընդհանուր դրույթներ

 

1. ՀՀ 2001թ. մարդահամարի ժամանակ հաշվառման ենթակա են մարդահամարի հաշվառման (կրիտիկական) պահին Հայաստանի տարածքում գտնվող (մշտապես և ժամանակավոր) բոլոր անձինք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես (սովորաբար) բնակվող, բայց մարդահամարի պահին հանրապետությունից բացակայողները:

2. Օտարերկրյա պետություններում (միջազգային կազմակերպություններում)` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում աշխատող ՀՀ քաղաքացիների և իրենց հետ օտարերկրյա պետություններում բնակվող ընտանիքի անդամները հաշվառվում են օտարերկրյա պետություններում` Հայաստանի ներկայացուցչությունների և հյուպատոսությունների կողմից առանձնացված և համապատասխան ուսուցում (հրահանգավորում) անցած աշխատակիցների կողմից, իսկ Հայաստանում` ըստ իրենց մշտական բնակության վայրի, այդ կարգի անձինք մարդահամարի ժամանակ հաշվառման ենթակա չեն:

3. Հայաստանում` օտարերկրյա պետությունների դիվանագիտական, առևտրատնտեսական և այլ ներկայացուցչություններում աշխատող օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև իրենց հետ բնակվող ընտանիքի անդամները, ովքեր բնակվում են տվյալ պետությունների դեսպանատանը պատկանող տարածքներում, Հայաստանի Հանրապետությունում 2001թ. մարդահամարի ժամանակ հաշվառման ենթակա չեն:

4. Հայաստանում` օտարերկրյա պետությունների դիվանագիտական, առևտրատնտեսական և այլ ներկայացուցչություններում աշխատող օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև իրենց հետ բնակվող ընտանիքի անդամները, ովքեր բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ենթակա են հաշվառման` ընդհանուր կարգով:

 

Օտարերկրյա պետություններում (միջազգային կազմակերպություններում)`

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական

հիմնարկներում աշխատող ՀՀ քաղաքացիների և իրենց հետ օտարերկրյա

պետություններում բնակվող ընտանիքի անդամների հաշվառումը նախապատրաստելու

և իրականացնելու կարգը

 

5. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը`

5.1. մինչև ս.թ. օգոստոսի 13-ը` ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրում է ՀՀ 2001թ. մարդահամարի կազմակերպչական և մեթոդաբանական դրույթները կանոնակարգող հրահանգչական փաստաթղթի անհրաժեշտ քանակ:

5.2. մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը` ՀՀ 2001 թ. մարդահամարի հաշվառումն անցկացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ապահովում է համապատասխան հրահանգների և փաստաթղթերի անհրաժեշտ քանակով:

6. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը`

6.1. տեղեկացնում է մարդահամարի անցկացման ժամկետների և կարգի մասին օտարերկրյա պետություններում (միջազգային կազմակերպություններում)` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին,

6.2. մինչև ս.թ. օգոստոսի 13-ը պատրաստում և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանն է ներկայացնում օտարերկրյա պետություններում (միջազգային կազմակերպություններում)` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ցանկը և դրանցում աշխատողների և իրենց հետ բնակվող ընտանիքի անդամների թվաքանակը,

6.3. մինչև ս.թ. օգոստոսի 15-ը` «ՀՀ 2001թ. մարդահամարի կազմակերպչական և մեթոդաբանական դրույթներ»-ով սահմանված նորմաների և տեղերում առկա թվաքանակների հիման վրա, հաստատում է մարդահամարի տեղամասերի քանակը,

6.4. մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը` նախարարությունում կազմակերպում է ՀՀ 2001թ. մարդահամարի անցկացման կենտրոնական տեղամաս` ընդհանուր աշխատանքները կոորդինացնելու և վերահսկելու նպատակով,

6.5. մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն է ներկայացնում ՀՀ 2001թ. մարդահամարի կենտրոնական տեղամասի պատասխանատու անձանց և տեղերում նշված աշխատանքների համար ներգրավված անձանց ցանկը,

6.6. մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը` ապահովում է ՀՀ 2001 թ. մարդահամարի կենտրոնական տեղամասի պատասխանատուների և նշված աշխատանքների համար ներգրավված անձանց մասնակցությունը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացվող ուսուցման (հրահանգավորման) դասընթացներին` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ սահմանված ժամանակացույցի համաձայն,

6.7. մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը` ապահովում է մարդահամարի հարցաթերթերի, հրահանգների և անհրաժեշտ այլ փաստաթղթերի ստացումը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից և դրանց առաքումը տեղերին,

6.8. ս.թ. հոկտեմբերի 10-19-ը ներառյալ` իրականացնում է օտարերկրյա պետություններում (միջազգային կազմակերպություններում)` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում աշխատող ՀՀ քաղաքացիների և իրենց հետ օտարերկրյա պետություններում բնակվող ընտանիքի անդամների հաշվառումը,

6.9. մինչև ս.թ. հոկտեմբերի 29-ը` մարդահամարի ավարտից հետո, տասնօրյա ժամկետում, ապահովում է մարդահամարի լրացված հարցաթերթերի և մարդահամարային այլ փաստաթղթերի ստացումը մարդահամարի կենտրոնական տեղամասի կողմից` պահպանելով դրանց գաղտնիությունն ու անվտանգությունը,

6.10. մինչև նոյեմբերի 3-ը` ապահովում է մարդահամարի լրացված հարցաթերթերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի հանձնումը Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն:

 

Հայաստանում` օտարերկրյա պետությունների դիվանագիտական, առևտրատնտեսական

և այլ ներկայացուցչություններում աշխատող և Հայաստանի Հանրապետության

տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և իրենց հետ բնակվող ընտանիքի

անդամների հաշվառման կարգը

 

7. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, բոլոր դեսպաններին, հյուպատոսներին և միջազգային կազմակերպություններին նոտայով տեղեկացնում է.

- ՀՀ 2001թ մարդահամարի անցկացման ժամկետների մասին,

- ՀՀ 2001թ մարդահամարի անցկացման կարգի մասին, առ այն, որ նշված

օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև իրենց հետ բնակվող ընտանիքի

անդամները, ովքեր բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում,

հաշվառվում են ընդհանուր կարգով, ըստ բնակության վայրի` համապատասխան

տեղամասերում ամրագրված հաշվարարների կողմից,

- և առաջարկում է ապահովել վերոհիշյալ անձանց մասնակցությունը ՀՀ

2001թ. մարդահամարի անցկացմանը:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
11.07.2001
N 55
Որոշում