040.0442.280699
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 1999 թվականի թիվ 442
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
2. Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:
3. Սահմանել, որ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումն ընդգրկում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, անշարժ գույքի հաշվառումը, կադաստրային քարտեզագրումը, անշարժ գույքի կադաստրային գնահատումը, անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումը:
4. 1999 թվականի օգոստոսի 1-ից լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի պետական փակ բաժնետիրական ընկերությունները` համաձայն հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին`
ա) ստեղծել սույն որոշմամբ լուծարման ենթակա պետական փակ բաժնետիրական ընկերությունների լուծարման հանձնաժողովներ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել դրանց լուծարման գործընթացը.
բ) սահմանված կարգով ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ.
գ) 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կանոնադրության մեջ և կառուցվածքում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
դ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
6. Սույն որոշմամբ լուծարման ենթակա պետական փակ բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնօրինությանը:
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 30.11.2020 թիվ 1909-Ն որոշում)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 28-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
Հունիսի 28-ի N 442 որոշման
ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի
կոմիտեի համակարգի լուծարման ենթակա պետական
փակ բաժնետիրական ընկերությունների
«Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվական կենտրոն» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Նոր Նորք» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Կենտրոն» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Դավթաշեն» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Էրեբունի» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Արաբկիր» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Շենգավիթ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Գյումրի» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Արթիկ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Ախուրյան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Անի» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Աշոցք» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Ամասիա» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Վանաձոր» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Գուգարք» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Տաշիր» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Ալավերդի» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Ստեփանավան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Սպիտակ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Արմավիր» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Էջմիածին» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Բաղրամյան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Եղվարդ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Աբովյան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Հրազդան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Չարենցավան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Եղեգնաձոր» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Վայք» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Աշտարակ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Ապարան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Թալին» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Արագած» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Արտաշատ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Արարատ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Մասիս» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Իջևան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Դիլիջան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Տավուշ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Նոյեմբերյան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Սևան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Գավառ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Մարտունի» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Վարդենիս» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Ճամբարակ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Սիսիան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Գորիս» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Կապան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Մեղրի» ՊՓԲԸ