Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

6 փետրվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 1996 թ. թիվ 31

 

Հայաստանի Հանրապետության կառավարության

մի շարք որոշումներում փոփոխություններ ու

լրացում կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

i

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի «Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողերի օգտագործումը կարգավորելու մասին» թիվ 420 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Եթե քաղաքացին օգտագործում է հողակադաստրային գրքով գրանցված, տնամերձ հողամասի ու սեփականաշնորհված հողաբաժնից ավելի հողատարածք և այն օրենքով սահմանված կարգով հնարավոր չէ օտարել կամ օգտագործել այլ կարիքների համար, ապա նշված հողակտորը սեփականության իրավունքով վաճառվում է փաստացի օգտագործողին` տվյալ տարվա այդ հողակտորի համար սահմանված կադաստրային գնահատման արժեքով (զուտ եկամուտ x 50)».

բ) 5-րդ կետում «թողնվում» բառը փոխարինել «վաճառվում» բառով, իսկ «միջին կարգի վարելահողերի» , «ընդունված» , «լրիվ» բառերը և «12» թիվը համապատասխանաբար` «հողերի գնահատման համապատասխան խմբի հողատեսքերի» , «սահմանված» , «գնահատման» բառերով և «50» թվով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի կարգի մասին» թիվ 57 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետը լրացնել «(զուտ եկամուտ x 50)» բառերով.

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի կարգի 26-րդ կետի առաջին պարբերության մեջ «առաջին վճարը» բառերը փոխարինել «հողի գինը» բառերով:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տնամերձ հողամասեր հատկացնելու մասին» թիվ 209 որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.02.1996
N 31
Որոշում