Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ԵՎ 2 ...

 

 

041.0336.270401

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2001 թվականի N 336

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 484 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 6-ի N 97 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «14. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն      180  3  1»:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 484 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրության 6-րդ կետի «ժը» և «ժթ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժը) Հայաստանի Հանրապետության մարզերից ստացված հողային հաշվեկշռի տվյալների համաձայնեցումը.

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման սկզբունքների մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն դրանց արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը,

նոր հողերի իրացման ծրագրերի մշակմանը մասնակցությունը.

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման գործընթացին մասնակցությունը.

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության բարձրացման և արդյունավետ օգտագործման հետ կապված մոնիտորինգի անցկացումը.

Հայաստանի Հանրապետության մարզերից ստացված հողերի օգտագործման սխեմաների, հողերի միավորման նախագծերի ու դրանց տեխնիկական առաջադրանքի ուսումնասիրությունը և համաձայնեցումը.

ժթ) ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի պահպանմանը, հակահեղեղային միջոցառումների իրականացման ծրագրերի մշակմանը և գյուղատնտեսական ջրօգտագործման զարգացման ծրագրերի մշակմանը մասնակցությունը».

i

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 20-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

հուլիսի 26-ի N 484 որոշմամբ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Նախարարի աշխատակազմ

Գյուղատնտեսության ենթակառուցվածքների զարգացման գլխավոր

վարչություն

Սննդի և վերամշակող արդյունաբերության գլխավոր վարչություն

Ագրարային քաղաքականության վարչություն

Մելիորացիայի զարգացման վարչություն

Գիտության և կրթության վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Գյուղատնտեսության սպասարկումների աջակցության վարչություն

Գյուղատնտեսական հողերի օգտագործման վարչություն

Լիցենզավորման և որակի հսկողության վարչություն

Անասնաբուժական պետական տեսչություն

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն

Երկրագործության պետական տեսչություն

Ֆինանսաբյուջետային վարչություն

Հաշվապահական հաշվառման վարչություն

Իրավաբանական վարչություն

Վարչատնտեսական վարչություն

Առաջին բաժին

 

pin
ՀՀ Վարչապետ
27.04.2001
N 336
Որոշում