Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2019 թվականի N 305-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածով, 68-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետով, 25-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) (պետական գրանցման համարը` 286.210.05636, ք. Երևան, Նալբանդյան 28)` մինչև լուծարման պետական գրանցման պահը կնքված և դեռևս գործողության մեջ գտնվող պայմանագրերը լուծարման պետական գրանցման պահից կշարունակեն իրականացվել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

(1-ին կետը փոփ. 26.12.2019 թիվ 1968-Ա որոշում)

i

2.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`

1) կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին.

2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը:

(2.1-ին կետը լրաց. 05.09.2019 թիվ 1163-Ա որոշում)

2.2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետի համաձայն ստեղծված լուծարման հանձնաժողովին հանձնված` կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների փոխանցումը սույն որոշման 2.1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն ստեղծվող լուծարման հանձնաժողովին:

(2.2-րդ կետը լրաց. 05.09.2019 թիվ 1163-Ա որոշում)

2.3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ստեղծված լուծարման հանձնաժողովը դադարեցնում է իր գործունեությունը սույն որոշման 2.2-րդ կետով սահմանված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո.

2) սույն որոշման 2.1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն ստեղծված լուծարման հանձնաժողովը սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով ստեղծված լուծարման հանձնաժողովի իրավահաջորդն է:

(2.3-րդ կետը լրաց. 05.09.2019 թիվ 1163-Ա որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին`

1) Կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին.

2) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 05.09.2019 թիվ 1163-Ա որոշում)

(2-րդ կետը փոփ. 05.09.2019 թիվ 1163-Ա որոշում)

i

3. Կազմակերպության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ այդ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, մնացած գույքը, բացի դրամական միջոցներից, անհատույց հանձնել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ TOYOTA մակնիշի, 420 SS 60 պետհամարանիշի (նույնացման համար` JTEBU3FJ60K078622, սկզբնական արժեքը` 24.180.000 դրամ, մնացորդային արժեքը` 4.433.000 դրամ) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ինչպես նաև դրամական միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(3-րդ կետը փոփ. 05.09.2019 թիվ 1163-Ա, 26.12.2019 թիվ 1968-Ա որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2019
N 305-Ա
Որոշում