040.2155.210103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2155-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության մարզական կենտրոններ և ակումբներ պետական հիմնարկները (այսուհետ` պետական հիմնարկներ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` պետական ոչ առևտրային կազմակերպություններ)` համաձայն հավելվածի:
2. Մինչև Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության պետական հիմնարկների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը` այդ հիմնարկներին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով, տվյալ հիմնարկներին սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներ ներկայացված վճարման հանձնարարագրերի, կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու` այդ հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների` իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:
3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 17406,5 հազար դրամ ընդհանուր արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի ու սպորտի նախարարության սահմանված չափերով, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
Պետական հիմնարկների տնօրինության` 92887,5 հազար դրամ ընդհանուր արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության սահմանած չափերով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
4. Սահմանել, որ`
ա) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակը ֆիզկուլտուրային-առողջարարական և սպորտային (մարզական) գործունեության իրականացնումն է.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնական գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:
5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:
6. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին` մեկամսյա ժամկետում.
ա) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.
բ) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցումը.
գ) սահմանել պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:
7. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 19-ի N 2155-Ն որոշման
ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԵՎ ԱԿՈՒՄԲՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Պետական հիմնարկի անվանումը | Պետական ոչ առևտրային |
|ը/կ| | կազմակերպության անվանումը |
|___|_____________________________________|_______________________________|
| 1.|(1-ին կետն ուժը կորցրել է 08.06.06 թիվ 829-Ն որոշում) |
|___|_____________________________________|_______________________________|
| 2.|Հայաստանի Հանրապետության ազգային |Ազգային հավաքական թիմերի |
| |հավաքական թիմերի կենտրոն |կենտրոն |
|___|_____________________________________|_______________________________|
| 3.|(3-րդ կետն ուժը կորել 28.02.2019 թիվ 154-Ն որոշում) |
|___|_____________________________________|_______________________________|
| 4.|Լեռնագնացների «Արագած» հանրապետական |Լեռնագնացների «Արագած» ակումբ |
| |խումբ | |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 28.02.2019 թիվ 154-Ն որոշում)