040.1264.161017
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1264-Ն
ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԺԱՌԱՆԳՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԺԱՌԱՆԳԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.08.18 թիվ 976-Ն որոշում)
i
1.1. Սահմանել նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու վերաբերյալ տեղեկատվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 30.08.18 թիվ 976-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
(վերնագիրը փոփ. 30.08.18 թիվ 976-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1264-Ն որոշման
ԿԱՐԳ
i
ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԺԱՌԱՆԳՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԺԱՌԱՆԳԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 30.08.18 թիվ 976-Ն որոշում)
i
1. Սույն կարգով կարգավորվում են նոտարների կողմից մատուցված նոտարական ծառայությունների շրջանակներում նոտարներին հայտնի դարձած` մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգված` ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու մասին տեղեկատվությունը (այսուհետ` տեղեկատվություն) հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 30.08.18 թիվ 976-Ն որոշում)
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով տրված սահմանումների իմաստն ու նշանակությունը:
3. Հաշվետու եռամսյակի ընթացքում նոտարին հայտնի դարձած տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով` մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
4. Նոտարի կողմից ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը`
i
1) մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի`
ա. անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում),
բ. վերջին հաշվառման հասցեն, իսկ դրա բացակայության դեպքում` վերջին բնակության վայրի հասցեն (անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու դեպքում` նաև անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հաշվառման հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը).
2) ժառանգի (ժառանգների)`
ա. անունը, ազգանունը, հայրանունը,
բ. հաշվառման հասցեն, իսկ դրա բացակայության դեպքում` բնակության վայրի հասցեն,
գ. անձնագրի սերիան, համարը, ում կողմից է տրվել (ծածկագիրը), տալու օրը, ամիսը, տարեթիվը,
դ. հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տրամադրած տեղեկանքի համարը, ում կողմից է տրվել (ծածկագիրը), տալու օրը, ամիսը, տարեթիվը.
3) ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների)`
ա. գտնվելու վայրը (հասցեն),
բ. տեսակը,
գ. նպատակային նշանակությունը,
դ. արժեքը և (կամ) կադաստրային արժեքը (տեղեկատվության առկայության դեպքում).
4) ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների դեպքում (ըստ տեխնիկական անձնագրի կամ սեփականության իրավունքի վկայականի տվյալների)`
ա. մակնիշը,
բ. թողարկման տարեթիվը,
գ. համարանիշը (պետական հաշվառման համարանիշի առկայության դեպքում):
5) ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող այլ շարժական գույքի դեպքում նշվում է գույքի անվանումը.
6) ժառանգի կողմից ժառանգությունն ստանձնելու վերաբերյալ.
7) ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ:
(4-րդ կետը փոփ. 30.08.18 թիվ 976-Ն որոշում)
5. Ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքը մեկից ավելի ժառանգների կողմից ժառանգվելու դեպքում նոտարի կողմից` սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկատվության հետ միասին ներկայացվում է նաև տեղեկատվություն` այդ գույքում ժառանգների ունեցած ժառանգության բաժնի վերաբերյալ:
i
6. Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի կողմից ժառանգված` ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու մասին տեղեկատվություն նոտարների կողմից չի ներկայացվում:
(6-րդ կետը լրաց. 30.08.18 թիվ 976-Ն որոշում)
7. Նոտարը տեղեկատվություն ներկայացնում է ժառանգությունը ժառանգների կողմից ձևակերպվելու և վկայագիր ստանալուց հետո:
(7-րդ կետը լրաց. 30.08.18 թիվ 976-Ն որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1264-Ն որոշման
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
_______ ԹՎԱԿԱՆԻ______ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԺԱՌԱՆԳՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԺԱՌԱՆԳԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
.____________________________________________________________________
|Տեղեկատվություն ներկայացնող նոտարի անունը, ազգանունը |
|___________________________________________________________________|
| ՀՎՀՀ-ն |
.____________________________________________________________________
.____________________________________________________________________
|NN|Մահացած կամ դատարանի | Ժառանգի |
|ը/|վճռով մահացած ճանաչված| |
|կ |ֆիզիկական անձի (անհատ | |
| |ձեռնարկատիրոջ կամ | |
| |նոտարի) | |
| |______________________|_________________________________________|
| |ա |ա |հայ|ֆիզի|ան-|ան-|ա |ազ-|հայ|հաշ-|անձնագրային |հանրա|հանրա|
| |ն |զ |րա-|կա- |հատ|հատ|ն |գա-|րա-|վառ-|տվյալները |յին |յին |
| |ու|գ |նու|կան |ձեռ|ձեռ|ու|նու|նու|ման |_____________|ծառա-|ծառա-|
| |ն |ա |նը |անձի|նար|նար|ն |նը |նը |հաս-|սե- |ում |տըր|յու- |յու- |
| |ը |ն | |վեր-|կա-|կա-|ը | | |ցեն |րիան|կող-|ման|թյուն|թյուն|
| | |ու| |ջին-|տի-|տի-| | | |(դրա|համա|մից |ամ-|ների |ների |
| | |ն | |հաշ-|րոջ|րոջ| | | |բացա|րը |է |սա-|համա-|համա-|
| | |ը | |վառ-|կամ|կամ| | | |կա- | |տըր-|թի-|րանի-|րանի-|
| | | | |ման |նո-|նո-| | | |յու-| |վել |վը |շը |շի |
| | | | |հաս-|տա-|տա-| | | |թյան| |(ծած| | |բացա-|
| | | | |ցեն |րի |րի | | | |դեպ-| |կագի| | |կայու|
| | | | |(դրա|հաշ|Հ | | | |քում| |րը) | | |թյան |
| | | | |բացա|վառ|Վ | | | |վեր-| | | | |դեպ- |
| | | | |կա- |ման|Հ | | | |ջին | | | | |քում,|
| | | | |յու-|հաս|Հ-ն| | | |բնա-| | | | |բացա-|
| | | | |թյան|ցեն| | | | |կու-| | | | |կայու|
| | | | |դեպ-| | | | | |թյան| | | | |թյան |
| | | | |քում| | | | | |վայ-| | | | |վերա-|
| | | | |վեր-| | | | | |րի | | | | |բեր- |
| | | | |ջին | | | | | |հաս-| | | | |յալ |
| | | | |բնա-| | | | | |ցեն)| | | | |տրամա|
| | | | |կու-| | | | | | | | | | |դրած |
| | | | |թյան| | | | | | | | | | |տեղե-|
| | | | |վայ-| | | | | | | | | | |կանքի|
| | | | |րի | | | | | | | | | | |համա-|
| | | | |հաս-| | | | | | | | | | |րը, |
| | | | |ցեն)| | | | | | | | | | |ում |
| | | | | | | | | | | | | | | |կող- |
| | | | | | | | | | | | | | | |մից է|
| | | | | | | | | | | | | | | |տրվել|
| | | | | | | | | | | | | | | |(ծած-|
| | | | | | | | | | | | | | | |կագի-|
| | | | | | | | | | | | | | | |րը), |
| | | | | | | | | | | | | | | |տրման|
| | | | | | | | | | | | | | | |ամսա-|
| | | | | | | | | | | | | | | |թիվը |
|__|__|__|___|____|___|___|__|___|___|____|____|____|___|_____|_____|
|1 |2 |3 | 4 | 5 | 6 | 7 |8 | 9 |10 | 11 | 12 | 13 | 14| 15 | 16 |
|__|__|__|___|____|___|___|__|___|___|____|____|____|___|_____|_____|
.____________________________________________________________________
____________________________________________________.
| |
|___________________________________________________|
| |
____________________________________________________. ____________________________________________________.
|ժառան-|Ձեռնարկատիրական գործունեության առարկա |
|գի |հանդիսացող գույքի |
|կողմից| |
|ժառան-| |
|գու- | |
|թյունն|____________________________________________|
|ընդու-|անշարժ գույք (ըստ |տրանսպորտային|այլ |ժա- |
|նելու |սեփականության |միջոցներ |շարժա|ռանգ|
|կամ |իրավունքի վկայականի| |կան |ված |
|հրաժար|տվյալների) | |գույք|գույ|
|վելու |___________________|_____________|_____|քում|
|վերա- |գտնը|տե|նպա-|ար|կա-|մակ|թո- |համա|անվա-|ժա- |
|բերյալ|վե- |սա|տակա|ժե|դաս|նի-|ղարկ|րանի|նումը|ռան-|
| |լու |կը|յին |քը|տրա|շը |ման |շը | |գի |
| |վայ-| |նշա-| |յին| |տարե| | |ունե|
| |րը | |նա- | |ար-| |թիվը| | |ցած |
| |(հաս| |կու-| |ժե-| | | | |ժա- |
| |ցեն | |թյու| |քը | | | | |ռան-|
| | | |նը | | | | | | |գու-|
| | | | | | | | | | |թյան|
| | | | | | | | | | |բաժ-|
| | | | | | | | | | |նե- |
| | | | | | | | | | |մասը|
| | | | | | | | | | |(տո-|
| | | | | | | | | | |կոս)|
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|______|____|__|____|__|___|___|____|____|_____|____|
| 17 | 18 |19| 20 |21| 22| 23| 24 | 25 | 26 | 27 |
|______|____|__|____|__|___|___|____|____|_____|____|
____________________________________________________.
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
1. Աղյուսակի տիտղոսային մասում լրացվում է տեղեկատվություն ներկայացնող նոտարի անունը, ազգանունը և ՀՎՀՀ-ն:
2. 1-ին սյունակում լրացվում է հերթական համարը:
3. 2-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի անունը:
4. 3-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ազգանունը:
5. 4-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի հայրանունը (նշված լինելու դեպքում):
6. 5-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի վերջին հաշվառման հասցեն (դրա բացակայության դեպքում` վերջին բնակության վայրի հասցեն)` տեղեկատվության առկայության դեպքում:
7. 6-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հաշվառման հասցեն (լրացվում է, եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր կամ նոտար)` տեղեկատվության առկայության դեպքում:
8. 7-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի ՀՎՀՀ-ն (լրացվում է, եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր կամ նոտար):
9. 8-րդ սյունակում լրացվում է ժառանգի անունը:
10. 9-րդ սյունակում լրացվում է ժառանգի ազգանունը:
11. 10-րդ սյունակում լրացվում է ժառանգի հայրանունը (նշված լինելու դեպքում):
12. 11-րդ սյունակում լրացվում է ժառանգի հաշվառման հասցեն (դրա բացակայության դեպքում` բնակության վայրի հասցեն):
13. 12-րդ սյունակում լրացվում է ժառանգի անձնագրի սերիան, համարը:
14. 13-րդ սյունակում լրացվում է ժառանգի անձնագիրն ում կողմից է տրվել (ծածկագիրը):
15. 14-րդ սյունակում լրացվում է ժառանգի անձնագրի տրման ամսաթիվը:
16. 15-րդ սյունակում լրացվում է ժառանգի հանրային ծառայությունների համարանիշը` տեղեկատվության առկայության դեպքում:
17. 16-րդ սյունակում լրացվում է ժառանգի հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում, բացակայության վերաբերյալ տրամադրած տեղեկանքի համարը, ում կողմից է տրվել (ծածկագիրը), տրման ամսաթիվը` տեղեկատվության առկայության դեպքում:
18. 17-րդ սյունակում կատարվում է նշում ժառանգի կողմից ժառանգությունն ստանձնելու կամ ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ (Ստանձնել է, Հրաժարվել է): Ընդ որում, ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում լրացվում են միայն աղյուսակի 2-7-րդ սյունակները:
19. 18-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) գտնվելու վայրը (հասցեն):
20. 19-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) տեսակը:
21. 20-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) նպատակային նշանակությունը:
22. 21-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) արժեքը դրամով` տեղեկատվության առկայության դեպքում:
23. 22-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) կադաստրային արժեքը դրամով` տեղեկատվության առկայության դեպքում:
24. 23-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի մակնիշը:
25. 24-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը:
26. 25-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի համարանիշը:
27. 26-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող այլ շարժական գույքի անվանումը:
28. 27-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի ժառանգված գույքում ժառանգի ունեցած ժառանգության բաժնեմասը տոկոսով:
29. Գույքը մեկից ավելի ժառանգի կողմից ժառանգվելու դեպքում` յուրաքանչյուր ժառանգի համար աղյուսակում լրացվում է առանձին տողով:
(2-րդ հավելվածը լրաց. 30.08.18 թիվ 976-Ն որոշում)