Սեղմել Esc փակելու համար:
ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ...

040.2121.070103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«7» հունվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2121-Ն

i

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 418 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 44-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնները` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

i

2.1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին ոռոգման ջրի մատակարարման օրինակելի պայմանագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

(2.1-րդ կետը լրաց. 06.11.03 թիվ 1406-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի հաստատմանը ներկայացնել ջրօգտագործողների ընկերություններում ոռոգման ջրի օգտագործման կանոնակարգը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սակավաջրության դեպքերում ոռոգման ջրի առաջնահերթ օգտագործման կարգի վերաբերյալ:

i

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման և հաշվետվության կանոնները հաստատելու մասին» N 418 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 26-ի N 2121-Ն որոշման

ԿԱՆՈՆՆԵՐ

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` կանոններ) օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

ջրաղբյուր` երկրի մակերևութային և ստորերկրյա ջրեր (բնական գետեր, լճեր, առուներ, ճահիճներ, ստորերկրյա ջրավազաններ, արհեստական ջրամբարներ և այլն).

ոռոգման ջուր` գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար նախատեսված և ոռոգման ջրի ստանդարտներին համապատասխանող ջուր.

ոռոգման համակարգ` ոռոգման և ցամաքուրդային ջրանցքներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ճանապարհներով, շենքերով, էլեկտրահաղորդման գծերով և այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ.

ջրամատակարար` ջրառ իրականացնող, ջուրն ամբարող և (կամ) այն ջրօգտագործողներին մատակարարող անձ.

ջրօգտագործող (բաժանորդ)` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը սահմանված կարգով ջրօգտագործման պայմանագիր է կնքել ջրամատակարարի հետ.

ջրտուք` ջրամատակարարի կողմից ջրօգտագործողին (բաժանորդին) մատակարարված ջրի ծավալ.

ջրի հորիզոն` ջրաչափական դիտակետով հոսող ջրի մակարդակ.

ջրաչափական դիտակետ` հիդրոտեխնիկական կառույց, որի միջոցով կատարվում է հոսող ջրի ծավալի որոշում` տվյալ պահի համար.

ջուր սպառող` ջրօգտագործողի սպասարկման տարածքում սեփականության կամ վարձակալության օգտագործման իրավունքով ոռոգելի հողատարածք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը հանդիսանում է ոռոգման ջուր սպառող վերջին օղակը և սահմանված կարգով կնքել է ջրօգտագործողի հետ ջրօգտագործման պայմանագիր.

տեխնիկական պայմաններ` ջրաղբյուրին կամ ոռոգման համակարգին միանալու, սպառված ջուրը հաշվառելու, ոռոգման համակարգի հետագա անվտանգ և հուսալի շահագործումն ու ջրամատակարարումն ապահովելու նպատակով ջրամատակարարի կողմից առաջադրվող պայմաններ:

i

2. Կանոնները կարգավորում են ջրամատակարարների, ջրօգտագործողների (բաժանորդների) և ենթաջրօգտագործողների, ենթասպառողների (ենթաբաժանորդների) միջև փոխհարաբերությունները և պարտադիր են բոլոր կողմերի համար` անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից և կազմակերպական-իրավական տեսակից, բացառությամբ այն դեպքերի, երբ ոռոգման ջրի մատակարարման հետ կապված փոխհարաբերությունների մասնակից են Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները:

(2-րդ կետը փոփ. 06.11.03 թիվ 1406-Ն որոշում)

i

3. Ջրօգտագործողը ջրամատակարարի համար բաժանորդ է հանդիսանում նորմատիվ ակտերով սահմանված կարգով, տեխնիկական պայմաններ տրամադրելու մասին դիմումը (N 1.1 ձևը կցվում է) ներկայացնելուց և տեխնիկական պայմաններին (N 1 ձևը կցվում է) համապատասխան ոռոգման համակարգին միանալուց, ոռոգման համակարգերի հաշվեկշռային պատկանելության, սպասարկման և շահագործման սահմանազատման ակտ (N 2 ձևը կցվում է) կնքելուց և ջրամատակարարի հետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) կնքելուց հետո: Ջրամատակարարի և ջրօգտագործողի (բաժանորդի) միջև պայմանագիրը կնքվում է երեք տարվանից ոչ պակաս ժամկետով: Դիմումի ձևը տեղադրվում է ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական կայքում` ներբեռնելու հնարավորությամբ:

(3-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 829-Ն որոշում)

4. Ջրօգտագործողի (բաժանորդի) հետ նոր ոռոգման շրջանի համար ջրօգտագործման պայմանագիր է կնքվում ջրօգտագործման պլան-ժամանակացույցի և ջուր սպառողների հետ կնքված անհատական պայմանագրերի առկայության, պայմանագրի կնքմանը նախորդող տարվա ընթացքում մատակարարված ջրի դիմաց ջրօգտագործողի (բաժանորդի) կողմից ջրի վարձի առնվազն 75 տոկոսի վճարման, ինչպես նաև պայմանագրի կնքման պահի դրությամբ նախորդ տարիներից գոյացած պարտքերի մարման ժամանակացույցի կնքման և ջրամատակարարի կողմից ընդունելի երաշխիքի առկայության դեպքերում:

5. Ջրամատակարարի հաշվեկշռում կամ պայմանագրային հիմունքներով շահագործման տակ գտնվող ոռոգման համակարգերի և չափիչ-հաշվառող սարքերի տեխնիկական վիճակի, անկորուստ և ամբողջական պահպանման, անվտանգության տեխնիկայի ու շահագործման համար պարտավորությունը կրում է ջրամատակարարը:

6. Ջրօգտագործողի (բաժանորդի) հաշվեկշռում կամ պայմանագրային հիմունքներով շահագործման տակ գտնվող ոռոգման համակարգերի և չափիչ-հաշվառող սարքերի տեխնիկական վիճակի, անկորուստ և ամբողջական պահպանման, անվտանգության տեխնիկայի ու շահագործման համար պարտավորությունը կրում է ջրօգտագործողը (բաժանորդը):

Ջրօգտագործողի (բաժանորդի) ոռոգման համակարգի սպասարկումը պայմանագրային հիմունքներով կարող են իրականացնել նաև այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:

7. Ջրամատակարարը մատակարարված ջրի ծավալների և դրանց դիմաց վճարումների հաշվառման համար, յուրաքանչյուր ջրօգտագործողի (բաժանորդի) անունով բացում է բաժանորդի անձնական հաշվառման քարտ (N 3 ձևը կցվում է):

Ջրօգտագործողին (բաժանորդին) վերաբերող` կանոնների բոլոր դրույթները հավասարապես տարածվում են նաև ենթաբաժանորդի վրա, եթե վերջինիս վերաբերյալ առանձին նշում չի կատարվում:

II. ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ (ՋՐԱՌԻ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

8. Ոռոգման համակարգին միանալու (ջրառի) տեխնիկական պայմանները տրվում են ջրամատակարարի կողմից:

9. Ջրամատակարարը ջրօգտագործողի (բաժանորդի) հաշվեկշռում գտնվող ոռոգման համակարգին միանալու համար մեկ այլ ջրօգտագործողի տեխնիկական պայմաններ կարող է տալ միայն ջրօգտագործողի (բաժանորդի) գրավոր համաձայնության դեպքում:

10. Նոր կառուցվող ոռոգման համակարգերին միանալու (ջրառի) համար տրված տեխնիկական պայմանների գործողության ժամկետը մեկ տարի է: Նշված ժամանակահատվածում կառուցման աշխատանքներ չիրականացվելու դեպքում այն կորցնում է իր ուժը:

i

11. Տեխնիկական պայմանները տրվում են դիմումն ստացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(11-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 829-Ն որոշում)

12. Այլ անձի (անձանց) հետ առնչվող տեխնիկական պայմաններով սահմանված աշխատանքների իրականացումը ենթակա է շահագրգիռ կողմերի հետ նախօրոք համաձայնեցման:

i

13. Ջրօգտագործողի (բաժանորդի) կողմից ոռոգման համակարգին միացման մասին տեղեկատվություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ընդունել կատարված աշխատանքները: Ջրօգտագործողի (բաժանորդի) ոռոգման համակարգում միացման տեխնիկական պայմաններից շեղումներ հայտնաբերվելու դեպքում ջրօգտագործողի (բաժանորդի) ջրամատակարարումն անմիջապես դադարեցվում է` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:

(13-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 829-Ն որոշում)

III. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՋՐԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԴՐԱ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

14. Ոռոգման ջուրը վճարովի է և մատակարարման բոլոր կետերում ենթակա է հաշվառման:

Ջրամատակարարը պարտավոր է հաշվառել ջրաղբյուրից իր կողմից իրականացված ջրառի, յուրաքանչյուր ջրօգտագործողին (բաժանորդին) մատակարարված ջրի ծավալի, դրա դիմաց վճարման ենթակա գումարի, վճարված գումարի և պարտքի չափերը:

15. Մատակարարված ջրի ծավալը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը հաշվարկվում են տեխնիկական պայմանների համաձայն տեղադրված չափիչ-հաշվառող սարքերի միջոցով ու գործող սակագներով (եթե պայմանագրով այլ պայման նախատեսված չէ): Ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին ոռոգման ջուր մատակարարելու համար սահմանազատման կետում չափիչ-հաշվառող սարքերը տեղակայվում (կառուցվում) են ջրամատակարարի հաշվին:

Ջրամատակարարի կողմից ջրօգտագործողի (բաժանորդի) ֆինանսավորմամբ չափիչ-հաշվառող սարքերի տեղակայման (կառուցման) աշխատանքների իրականացման դեպքում տվյալ չափիչ-հաշվառող սարքը դառնում է ջրամատակարարի սեփականությունը, իսկ ջրօգտագործողի (բաժանորդի) կատարած ծախսի փոխհատուցումը կատարվելու է 2 տարվա ընթացքում` գանձվելիք ոռոգման ջրի վարձի հաշվին:

16. Ջրամատակարարը և ջրօգտագործողը (բաժանորդը) և (կամ) նրանց ներկայացուցիչները, պայմանագրով նախատեսված հաճախականությամբ, տասնօրյակային գրառումների համար նախատեսված ձևաթղթում յուրաքանչյուր օր կատարում են մատակարարված ջրի ծավալի գրառում:

Գրառումներն ամփոփվում են յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ` յուրաքանչյուր տասնօրյակի հաջորդ օրը, և վավերացվում ջրամատակարարի և ջրօգտագործողի (բաժանորդի) կողմից: Ջրամատակարարի կամ ջրօգտագործողի (բաժանորդի) կողմից 2 օրվա ընթացքում այն չվավերացվելու դեպքում հիմք է ընդունվում նրանց ներկայացուցիչների կողմից գրանցված ջրի ծավալը:

17. Ջրօգտագործողը (բաժանորդը) տվյալ ամսվա մատակարարված ջրի դիմաց վճարման ենթակա գումարը փոխանցում է ջրամատակարարի բանկային հաշվին` վճարման փաստաթղթերը (տասնօրյակային ակտ-օրագրերի օրինակները, N 4 ձևը կցվում է) ստացվելուց հետո տաս բանկային օրվա ընթացքում, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Ջրամատակարարը և ջրօգտագործողը յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա մինչև 20-ը կնքում են մատակարարված ոռոգման ջրի դիմաց փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ (N 5 ձևը կցվում է):

18. 100 տոկոսից պակաս վճարում կատարած ջրօգտագործողը (բաժանորդը) պարտավոր է ջրամատակարարին ներկայացնել իր ջրօգտագործողների (բաժանորդների) կամ ջուր սպառողների պարտքացուցակը:

19. Վճարման փաստաթղթերում կամ չափիչ-հաշվառող սարքերի ցուցմունքների գրառման սխալի հայտնաբերման դեպքում կատարվում է վերահաշվարկ: Ջրօգտագործողի (բաժանորդի) դիմելու օրվանից հինգ օրվա ընթացքում ջրամատակարարը (ջրօգտագործողի (բաժանորդի) ցանկության դեպքում` նաև նրա մասնակցությամբ) պարտավոր է ստուգել իր գրառումները, անհրաժեշտության դեպքում նաև չափիչ-հաշվառող սարքերը և ստուգման արդյունքների մասին գրավոր հայտնել ջրօգտագործողին (բաժանորդին):

Վճարման փաստաթղթերում գրառման սխալը հաստատվելու դեպքում ջրամատակարարը պարտավոր է հաջորդ տասնօրյակի ընթացքում ուղղել սխալը և ավելի գանձված գումարը վերադարձնել ջրօգտագործողին (բաժանորդին) կամ նրա համաձայնությամբ այդ գումարը ձևակերպել որպես կանխավճար, իսկ հակառակ դեպքում` ջրօգտագործողին (բաժանորդին) ներկայացնել նոր վճարման փաստաթուղթ: Ավելի գանձված գումարը ջրօգտագործողին (բաժանորդին) է վերադարձվում սխալի հաստատման պահից 10 օրվա ընթացքում: Նոր վճարման փաստաթղթով վճարումը կատարվում է կանոնների 17-րդ կետով սահմանված կարգով:

Չափիչ-հաշվառող սարքերի աշխատանքի սխալի հայտնաբերման դեպքում ջրամատակարարը չափիչ-հաշվառող սարքերի տեխնիկական վիճակի վերջին ստուգման օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար, փաստացի ջրամատակարարման ժամանակացույցի համաձայն, պարտավոր է կատարել ջրաքանակի վերահաշվարկ` բայց ոչ ավելի, քան վերջին մեկ ամսվա համար:

Չափիչ-հաշվառող սարքի ցուցմունքների շեղումները թույլատրելի են և չեն պահանջում մատակարարված ջրի ծավալի ու դրա դիմաց վճարման ենթակա գումարի վերահաշվարկ, եթե շեղումները գտնվում են չափիչ-հաշվառող սարքի ճշտության դասով պայմանավորված տիրույթում:

20. Ջրօգտագործողի (բաժանորդի) կողմից չափիչ-հաշվառող սարքերի ցուցմունքների, հետևաբար և օգտագործված ջրի ծավալի նվազեցման նպատակով չափիչ-հաշվառող սարքերի բնականոն աշխատանքի խախտման, չափիչ-հաշվառող սարքերի` կողանցումով ջրընդունման, չափիչ-հաշվառող սարքերի կապարակնիքները վնասվելու (պոկվելու, կեղծվելու) և այլ միտումնավոր խախտումների դեպքում ջրամատակարարը խախտման հայտնաբերման պահին ջրօգտագործողի (բաժանորդի) ներկայացուցչի հետ համատեղ արձանագրում է խախտումը և կազմում կանոնների խախտման ակտ (N 6 ձևը կցվում է): Կանոնների խախտման ակտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և հիմք է հանդիսանում ջրօգտագործողի (բաժանորդի) օգտագործած ջրի ծավալի վերահաշվարկման (ճշգրտման) համար:

Ջրօգտագործողի (բաժանորդի) չհամաձայնելու դեպքում ակտում դրա մասին կատարվում է համապատասխան նշում:

Ջրօգտագործողի (բաժանորդի) մեղքով խափանված չափիչ-հաշվառող սարքերը վերականգնվում են ջրօգտագործողի (բաժանորդի) հաշվին, իսկ մինչև չափիչ-հաշվառող սարքերի վերականգնումը ջրամատակարարումն իրականացվում է ջրաչափական այլ ընդունված մեթոդներով (հաշվարկային` ըստ ջրի հորիզոնի, ջրանցքի կամ խողովակի լայնական կտրվածքի, ջրի արագության և այլն): Կանոնների խախտման մասին ակտի հիման վրա հաշվարկված գումարը ենթակա է վճարման ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, հակառակ դեպքում ջրօգտագործողի (բաժանորդի) ջրամատակարարումը դադարեցվում է, իսկ ջրամատակարարը հաշվարկված գումարը գանձում է օրենքով սահմանված կարգով:

Ջրամատակարարի մեղքով խափանված չափիչ-հաշվառող սարքերը վերականգնվում են ջրամատակարարի կողմից հնարավորին սեղմ ժամկետում, իսկ մինչև վերականգնումը ջրի հաշվառումն իրականացվում է ջրաչափական այլ մեթոդներով:

Ջրօգտագործողի (բաժանորդի) ջրամատակարարումը վերականգնվում է կանոնների 26-րդ կետով սահմանված կարգով:

21. Ջրամատակարարի և ջրօգտագործողի (բաժանորդի) և կամ նրանց ներկայացուցիչների կողմից ջրաքանակի միտումնավոր սխալ գրառումների հայտնաբերման դեպքն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

IV. ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

22. Ջրաղբյուրից ջրօգտագործումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով տրված ջրօգտագործման թույլտվության առկայության դեպքում:

23. Ջրօգտագործողի (բաժանորդի) ջրի մատակարարումն իրականացվում է ըստ պայմանագրի, դրա անբաժանելի մասը կազմող ջրօգտագործման պլան-ժամանակացույցի և հայտի (N 7 ձևը կցվում է): Ջրօգտագործման պլան-ժամանակացույցը կազմում է ջրօգտագործողը (բաժանորդը) յուրաքանչյուր ոռոգման համակարգի համար առանձին` հիմք ընդունելով հողատարածքի չափը, դրա վրա մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի տեսակներն ըստ զբաղեցրած տարածքների, ջրման նորմաները և ժամկետները, ինչպես նաև իր ոռոգման համակարգերում առկա կորուստները:

24. Ջրօգտագործումը պլանավորվում է` հաշվի առնելով ջրաղբյուրի ջրատվությունը և ոռոգման համակարգերի տեխնիկական հնարավորությունները (գերբեռնվածությունը և թերբեռնվածությունը):

Մեխանիկական եղանակով ջրամատակարարումը պլանավորվում է ըստ ստացված հայտերի` պոմպակայանի կամ պոմպակայանների համալիրի պոմպային ագրեգատների արտադրողականությանը համապատասխան:

Մեխանիկական եղանակով ջրամատակարարման հայտը համապատասխանեցվում է պոմպակայանի կամ պոմպակայանների համալիրի պոմպային ագրեգատների արտադրողականությանը:

Ոչ շուրջօրյա ջրամատակարարման հայտ ներկայացվելու դեպքում ջրամատակարարումն իրականացվում է` ելնելով ջրամատակարարի տեխնիկական հնարավորություններից:

Ջրաղբյուրների սակավաջրության դեպքում ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր կնքվում է առաջնահերթ ջրօգտագործման մասին կարգի համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացմամբ:

25. Ջրամատակարարին իրավունք է վերապահվում դադարեցնելու ջրօգտագործողի (բաժանորդի) ջրամատակարարումը` սահմանված կարգով երեք օր առաջ դրա մասին նրան գրավոր նախազգուշացնելուց (N 8 ձևը կցվում է) հետո, եթե նա`

ա) խախտել է կանոնների 17-րդ և 20-րդ կետերի պահանջները.

բ) խախտել է պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող պարտքերի մարման ժամանակացույցը:

Ջրօգտագործողի (բաժանորդի) ջրամատակարարումը կարող է չդադարեցվել նրա կողմից ջրամատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ ներկայացվելու և պարտքերի մարման նոր ժամանակացույց կազմվելու դեպքերում:

26. Ջրօգտագործողի (բաժանորդի) ջրամատակարարումը վերականգնվում է պարտքերի վճարումը հաստատող փաստաթուղթը ջրամատակարարին ներկայացվելուց հետո` մինչև երեք օրվա ընթացքում:

27. Ջրօգտագործողը (բաժանորդը) պարտավոր է ջրօգտագործման պլան-ժամանակացույցով նախատեսված ջուրն ստանալու, ջրից հրաժարվելու կամ նախատեսվածից պակաս ջուր պահանջելու մասին երեք օր առաջ ջրամատակարարին ներկայացնել գրավոր հայտ:

Հայտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է, որը կազմվում է 2 օրինակից և ներկայացվելու պահին գրանցվում է ջրամատակարարի կողմից: Ջրօգտագործողի (բաժանորդի) կողմից առանց հայտի ջրից հրաժարվելու կամ նախատեսվածից պակաս ջուր մատակարարվելու պահանջի դեպքում` ջրամատակարարին իրավունք է վերապահվում ջրօգտագործողի (բաժանորդի) հաշվին հաշվարկել այդ ժամանակահատվածում մատակարարված ջրի ծավալը` բայց 3-օրյա ժամկետից ոչ ավելի:

28. Ջրօգտագործողի (բաժանորդի) գրավոր հայտի համաձայն ջրօգտագործման պլան-ժամանակացույցով նախատեսվածից պակաս մատակարարված կամ չմատակարարված ջրաքանակը հետագայում ջրամատակարարի կողմից չի վերականգնվում: Նախատեսվածից ավելի ջուր մատակարարելու համար ջրօգտագործողի (բաժանորդի) ներկայացրած հայտը կարող է բավարարվել միայն ջրամատակարարի հնարավորությունների սահմաններում, ինչի մասին ներկայացված հայտի բավարարման կամ մերժման մասին ջրօգտագործողը (բաժանորդը) տեղեկացվում է` հայտը ջրամատակարարից ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում:

29. Ջրամատակարարումն իրականացվում է ջրտուքի կետում` ջրօգտագործողի (բաժանորդի) կամ նրա ներկայացուցչի ներկայության դեպքում:

Եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում մատակարարվելիք ջրի հորիզոնը նվազում է քսան տոկոսից ավելի չափով, ապա տվյալ օրվա մատակարարված ջրի ծավալը հաշվարկվում է նվազագույն հորիզոնին համապատասխան:

30. Եթե ջրամատակարարման սահմանափակումը և (կամ) դադարեցումը կապված է ֆորս-մաժորային դեպքերի, ինչպես նաև ջրաղբյուրներում ու ոռոգման համակարգերում վթարների կանխման կամ դրանց վերացման անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացման հետ, ապա այն կատարվում է առանց նախազգուշացման: Ջրամատակարարման սահմանափակումների պատճառների մասին ջրամատակարարն անմիջապես տեղեկացնում է ջրօգտագործողին (բաժանորդին):

31. Ոռոգման ջրի ապօրինի մատակարարում և օգտագործում է համարվում`

ա) մատակարարումը և օգտագործումն առանց պայմանագրի.

բ) մատակարարումը և օգտագործումն առանց չափիչ-հաշվառող սարքի կամ ջրաչափական այլ մեթոդների կիրառման տեխնիկական պայմանների խախտումներով (եթե պայմանագրով այլ պայմաններ նախատեսված չեն).

գ) ինքնակամ ջրամատակարարումը և ջրօգտագործումը (առանց հայտի կամ հայտի խախտմամբ).

Ապօրինի ջրամատակարարման և ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն:

Բոլոր ջրաղբյուրներից և ոռոգման համակարգերից ապօրինի միացված ոռոգման համակարգերը ենթակա են անհապաղ անջատման: Ապօրինի ջրօգտագործումն արձանագրվում է, և կանոնների խախտման ակտով կատարվում է ջրաքանակի հաշվարկ` ջրաղբյուրում կամ ոռոգման համակարգում ջրի առկայության փաստացի ժամանակահատվածի համար և ապօրինի միացման թողունակությամբ, բայց ոչ ավելի` քան մինչև ոռոգման շրջանի սկիզբը: Իսկ ապօրինի ջրօգտագործում իրականացնողները պատասխանատվության են ենթարկվում օրենքով սահմանված կարգով:

Ձև N 1

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ոռոգման համակարգերին միանալու

Տրվում է ___________ մարզի __________ համայնքի ________________ բնակավայրի

__________________________________________________________________________

Հողատարածքի գտնվելու վայրը (հասցեն)

__________________________________________________________________________

հողատարածքի նկատմամբ սեփականության ձևը __________________________________ հողատարածքի չափը (հա) և կարգը ___________________________________________

Ոռոգման համակարգին միանալու պայմանները

Ջրառն իրականացնել

__________________________________________________________________________

(նշվում է ջրառի կետը, միացվող ոռոգման համակարգի տեսակը և բոլոր

տեխնիկական տվյալները)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Ջրաչափական հանգույցի տեսակը և տեղադրման վայրը ___________________________

__________________________________________________________________________

Ջրագծի օգտակար գործողության գործակիցը` ոչ պակաս _________ : Տեխնիկական պայմանները տրվում են մեկ տարի ժամկետով:

Հատուկ պայմաններ: Առանց ջրամատակարարի կողմից լրացուցիչ տեխնիկական պայմանների տրման ոռոգման համակարգին այլ սպառողների համակարգեր միացնելու դեպքում ջրամատակարարումը կդադարեցվի: Հողային աշխատանքների նախագծերը շահագրգիռ կազմակերպությունների հետ չհամաձայնեցվելու դեպքում տեխնիկական պայմաններ չեն տրվում: Բոլոր շինմոնտաժային աշխատանքները կատարում է ջրօգտագործողը:

___________________ Գլխավոր ճարտարագետ                  Կ.Տ.

(ջրամատակարար)

___________________     _____________________

  (ստորագրությունը)            (Ա.Ա.Հ.)

«____» ________ 200 թ.

Ձև N 1.1

i

_________________________________________ -ի

(ջրամատակարար կազմակերպության անվանումը)

ղեկավար ___________________________________-ին

ԴԻՄՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

Ես`

[] ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր

________________________________________________________________________

                 (դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________________

                           (բնակության վայրը)

[] Իրավաբանական անձ

________________________________________________________________________

                      (իրավաբանական անձի անվանումը)

________________________________________________________________________

                            (գտնվելու վայրը)

________________________________________________________________________

(կազմակերպությունը ներկայացնող անձի պաշտոնը, անունը, հայրանունը,

ազգանունը)

[] Ջրօգտագործողների ընկերություն/ընկերությունների միություն

________________________________________________________________________

                    (ընկերության/միության անվանումը)

________________________________________________________________________

(ընկերությունը/միությունը ներկայացնող անձի պաշտոնը, անունը,

հայրանունը, ազգանունը)

Խնդրում եմ տրամադրել տեխնիկական պայմաններ`

[] ոռոգման համակարգին միանալու համար

[] ոռոգման համակարգին միացման փոփոխությունների համար

Հողատարածքի գտնվելու վայրը (հասցեն)`

________________________________________________________________________

Հողատարածքի նկատմամբ սեփականության (այդ թվում` վարձակալական) ձևը`

________________________________________________________________________

Հողատարածքի չափը (հա) և կարգը`

Ջրի պահանջվող քանակը ________________________________________________

Այլ չափորոշիչներ

________________________________________________________________________

Սույն դիմումին կցվում են`

Ֆիզիկական անձանց/անհատ ձեռնարկատերերի համար`

[] անձը հաստատող փաստաթղթի պատճենը

(լիազորված անձի դեպքում` լիազորված անձի)

[] հողատարածքի նկատմամբ իրավունքները (այդ թվում` վարձակալության)

հաստատող փաստաթղթի պատճենը

[] հողատարածքի սխեմատիկ հատակագիծը

Իրավաբանական անձանց/անհատ ձեռնարկատիրոջ համար`

[] տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճենը

(լիազորված անձի դեպքում` լիազորված անձի)

[] հողատարածքի նկատմամբ իրավունքները (այդ թվում` վարձակալության)

հաստատող փաստաթղթի պատճենը

[] հողատարածքի սխեմատիկ հատակագիծը

[] պետական գրանցման/հաշվառման համարը _____________________________

Ջրօգտագործողների ընկերության/ընկերությունների միության համար

[] ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի պատճենը

[] հողատարածքի սխեմատիկ հատակագիծը

[] ընկերության/միության պետական գրանցման համարը ______________________

Դիմող` _____________________ ______________________

             (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

_____ ________________ 20 թ.

(1.1-ին կետը լրաց. 23.07.15 թիվ 829-Ն որոշում)

Ձև N 2

ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԱԿՏ

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

Մի կողմից ջրամատակարարը` ի դեմս

__________________________________________________________________________

______________________________________________________________________ և մյուս կողմից ջրօգտագործողը (բաժանորդը)` ի դեմս ___________________________

__________________________________________________________________________

ղեկավարվելով ՀՀ տարածքում գործող ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների դրույթներով, կազմեցին սույն ակտը հետևյալի մասին, որ ջրամատակարարի և ջրօգտագործողի (բաժանորդի) ոռոգման համակարգերի հաշվեկշռային պատկանելության, շահագործման և պատասխանատվության սահմանազատման կետ է հանդիսանում

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

(ստորև տրվում է ոռոգման համակարգերի միացման և սահմանազատման կետը)

    Ջրամատակարար                        Ջրօգտագործող (բաժանորդ)

_____________________________        _____________________________

 (ստորագրությունը, Ա.Ա.Հ.)            (ստորագրությունը, Ա.Ա.Հ.)

 «____» ___________ 200  թ.           «____» ___________ 200  թ.

   Կ.Տ.                                 Կ.Տ.

Ձև N 3

ՔԱՐՏ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ (ԲԱԺԱՆՈՐԴԻ) ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

-------------------------------------

                             (ջրօգտագործողի (բաժանորդի) ծածկագիրը)

1. ----------------------------------------------------------- (ջրօգտագործողի (բաժանորդի) լրիվ անվանումը) 2. ----------------------------------------------------------- (հասցեն) 3. ----------------------------------------------------------- (կառավարման վերադաս մարմնի անվանումը) 4. ----------------------------------------------------------- (սպասարկող բանկի անվանումը) 5. ----------------------------------------------------------- (պայմանագրի կնքման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը) 6. ----------------------------------------------------------- (սեփականության ձևը` պետական, մասնավոր առևտրային կազմակերպություն և այլն) 7. ----------------------------------------------------------- (տնօրենի Ա.Ա.Հ., հեռախոսահամարը, ֆաքսը) 8. ----------------------------------------------------------- (գլխավոր հաշվապահի Ա.Ա.Հ., հեռախոսահամարը, ֆաքսը) 9. ----------------------------------------------------------- (պետական ռեգիստրում գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ծածկագիրը) 10. ----------------------------------------------------------- (գործունեության ծածկագիրն ըստ պետական ռեգիստրի) 11. ----------------------------------------------------------- (սնման կետն ըստ տեխպայմանների) 12. ----------------------------------------------------------- 13. ----------------------------------------------------------- 14. ----------------------------------------------------------- 15. ----------------------------------------------------------- 16. ----------------------------------------------------------- 17. ----------------------------------------------------------- 18. -----------------------------------------------------------

    -----------------------                      ------------------

    ջրօգտագործող (բաժանորդ)                      (ստորագրությունը)

Կ. Տ.

Ձև N 4

ԱԿՏ-ՕՐԱԳԻՐ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

    ___ _____________ 200 թ.      N _______________________________

Ջրամատակարարի անվանումը ______________________________________

Ջրօգտագործողի (բաժանորդի) անվանումը ___________________________

Ոռոգման համակարգի անվանումը ___________________________________

Ջրտուքի դիտակետի և բաժանարարի անվանումը ______________________

Հիդրոտեղամասի պետ (ջրամատակարարի ներկայացուցիչ) _______________

(ազգանունը, անունը, հայրանունը)

Ջրօգտագործողի (բաժանորդի) ներկայացուցիչ _______________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

.________________________________________________________________.

|     |   Ջրի հորիզոնը   |Ջրի    |Ջրամատակարարի  |Ջրօգտագործողի  |

|     |__________________|ծախսը  |ներկայացուցչի  |ներկայացուցչի  |

|Ամսվա|ժամը |ժամը |միջինը|(լ/վրկ)|ստորագրությունը|ստորագրությունը|

|օրերը|.....|.....|      |       |               |               |

|     |(սմ) |(սմ) |(սմ)  |       |               |               |

|_____|_____|_____|______|_______|_______________|_______________|

|_____|_____|_____|______|_______|_______________|_______________|

|_____|_____|_____|______|_______|_______________|_______________|

|_____|_____|_____|______|_______|_______________|_______________|

.________________________________________________________________.

Ընդամենը` հաշվարկված ջրի ծավալը ___________________ հազ. խոր. մ

1 խոր. մ ջրի սակագինը __________________ դրամ

Վճարման ենթակա գումարը _________________ հազ. դրամ

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐ`

ՏՆՕՐԵՆ -------------------- /---------------------/ Կ.Տ.

(ստորագրությունը)

ՀԻԴՐՈՏԵՂԱՄԱՍԻ ՊԵՏ ----------------  /---------------------/

(ստորագրությունը)

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂ (ԲԱԺԱՆՈՐԴ)`

ՏՆՕՐԵՆ -------------------- /---------------------/ Կ.Տ.

(ստորագրությունը)

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ (ԲԱԺԱՆՈՐԴԻ)

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ --------------------- /---------------------/

(ստորագրությունը)

Ձև N 5

Քարտի համարը                                    «___» _________ 200  թ.

ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱԿՏ

Սույն ակտը կազմված է մի կողմից ___________________________________________

(ջրամատակարարի անվանումը)

Մյուս կողմից _______ մարզի ________ համայնքի ____________________________

(ջրօգտագործողի (բաժանորդի)

անվանումը)

(ԱԱՀ-ՈՎ)

._________________________________________________________________________.

|ԱՄԻՍԸ   |ՊԱՐՏՔԻ   |ՏՈՒՅԺԻ*  |ՊԱՐՏՔԻ   |ՏՈՒՅԺԻ* |     ՋՐՏՈՒՔ        |ՍԱԿԱ-|

|ՏԱՐԻՆ   |ՍԿԶԲՆԱԿԱՆ|ՍԿԶԲՆԱԿԱՆ|ՎԵՐԱՀԱՇ- |ՎԵՐԱՀԱՇ-|___________________|ԳԻՆԸ |

|        |ՄՆԱՑՈՐԴԸ |ՄՆԱՑՈՐԴԸ |ՎԱՐԿԸ    |ՎԱՐԿԸ   |ԸՆԴԱՄԵՆԸ|այդ թվում`|     |

|        |         |         |         |        |        |ՎԵՐԱՀԱՇ-  |     |

|        |         |         |         |        |        |ՎԱՐԿԸ     |     |

|________|_________|_________|_________|________|________|__________|_____|

|        |ԴՐԱՄ     |ԴՐԱՄ     |ԴՐԱՄ     |ԴՐԱՄ    |   Մ3   |  Մ3      |ԴՐԱՄ |

|________|_________|_________|_________|________|________|__________|_____|

|01.2002 |         |         |         |        |        |          |     |

|________|_________|_________|_________|________|________|__________|_____|

|02.2002 |         |         |         |        |        |          |     |

|________|_________|_________|_________|________|________|__________|_____|

|03.2002 |         |         |         |        |        |          |     |

|________|_________|_________|_________|________|________|__________|_____|

|04.2002 |         |         |         |        |        |          |     |

|________|_________|_________|_________|________|________|__________|_____|

|05.2002 |         |         |         |        |        |          |     |

|________|_________|_________|_________|________|________|__________|_____|

|06.2002 |         |         |         |        |        |          |     |

|________|_________|_________|_________|________|________|__________|_____|

|07.2002 |         |         |         |        |        |          |     |

|________|_________|_________|_________|________|________|__________|_____|

|08.2002 |         |         |         |        |        |          |     |

|________|_________|_________|_________|________|________|__________|_____|

|09.2002 |         |         |         |        |        |          |     |

|________|_________|_________|_________|________|________|__________|_____|

|10.2002 |         |         |         |        |        |          |     |

|________|_________|_________|_________|________|________|__________|_____|

|11.2002 |         |         |         |        |        |          |     |

|________|_________|_________|_________|________|________|__________|_____|

|12.2002 |         |         |         |        |        |          |     |

|________|_________|_________|_________|________|________|__________|_____|

|ԸՆԴԱՄԵՆԸ|         |         |         |        |        |          |     |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|ԱՄԻՍԸ   |      ՀԱՍՈՒՅԹ      |     ՎՃԱՐՎԵԼ Է     |ՀԱՇ-  |ՊԱՐՏՔԻ  |ՏՈՒՅԺԻ* |

|ՏԱՐԻՆ   |___________________|___________________|ՎԱՐԿ- |ՎԵՐՋ-   |ՎԵՐՋ-   |

|        |ԸՆԴԱՄԵՆԸ|այդ թվում`|ԸՆԴԱ-|այդ թվում`   |ՎԱԾ   |ՆԱԿԱՆ   |ՆԱԿԱՆ   |

|        |        |ՎԵՐԱՀԱՇ-  |ՄԵՆԸ |_____________|ՏՈՒՅԺ*|ՄՆԱՑՈՐԴԸ|ՄՆԱՑՈՐԴԸ|

|        |        |ՎԱՐԿԸ     |     |ՊԱՐՏՔԻ|ՏՈՒՅԺԻ|      |        |        |

|        |        |          |     |ԴԻՄԱՑ |ԴԻՄԱՑ |      |        |        |

|________|________|__________|_____|______|______|______|________|________|

|        |ԴՐԱՄ    |ԴՐԱՄ      |ԴՐԱՄ |ԴՐԱՄ  |ԴՐԱՄ  |ԴՐԱՄ  |ԴՐԱՄ    |ԴՐԱՄ    |

|________|________|__________|_____|______|______|______|________|________|

|01.2002 |        |          |     |      |      |      |        |        |

|________|________|__________|_____|______|______|______|________|________|

|02.2002 |        |          |     |      |      |      |        |        |

|________|________|__________|_____|______|______|______|________|________|

|03.2002 |        |          |     |      |      |      |        |        |

|________|________|__________|_____|______|______|______|________|________|

|04.2002 |        |          |     |      |      |      |        |        |

|________|________|__________|_____|______|______|______|________|________|

|05.2002 |        |          |     |      |      |      |        |        |

|________|________|__________|_____|______|______|______|________|________|

|06.2002 |        |          |     |      |      |      |        |        |

|________|________|__________|_____|______|______|______|________|________|

|07.2002 |        |          |     |      |      |      |        |        |

|________|________|__________|_____|______|______|______|________|________|

|08.2002 |        |          |     |      |      |      |        |        |

|________|________|__________|_____|______|______|______|________|________|

|09.2002 |        |          |     |      |      |      |        |        |

|________|________|__________|_____|______|______|______|________|________|

|10.2002 |        |          |     |      |      |      |        |        |

|________|________|__________|_____|______|______|______|________|________|

|11.2002 |        |          |     |      |      |      |        |        |

|________|________|__________|_____|______|______|______|________|________|

|12.2002 |        |          |     |      |      |      |        |        |

|________|________|__________|_____|______|______|______|________|________|

|ԸՆԴԱՄԵՆԸ|        |          |     |      |      |      |        |        |

._________________________________________________________________________.

* Տույժերը չեն ընդգրկվում պարտքերի մեջ:

ԸՆԴԱՄԵՆԸ ԵՆԹԱԿԱ Է ՎՃԱՐՄԱՆ _________ ԴՐԱՄ

               ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ _________ ԴՐԱՄ    Ջրօգտագործող (Բաժանորդ)

ՏՈՒՅԺԻ ԴԻՄԱՑ _________ ԴՐԱՄ ____ մարզի _____ համայնքի _____

(ջրօգտագործողի

           ջրամատակարար                                       անվանումը)

 ՏՆՕՐԵՆ        __________ (Ա.Ա.Հ.)     ՏՆՕՐԵՆ        __________ (Ա.Ա.Հ.)

Կ.Տ.                                  Կ.Տ.

 ԳԼԽ. ՀԱՇՎԱՊԱՀ __________ (Ա.Ա.Հ.)     ԳԼԽ. ՀԱՇՎԱՊԱՀ __________ (Ա.Ա.Հ.)

(ԱԱՀ-ՈՎ)

._________________________________________________________________________.

|  ԱՄԻՍ   |ՏԱՍՆՕՐՅԱԿՆԵՐ |ԸՆԴԱՄԵՆԸ|այդ թվում  |ՍԱԿԱԳԻՆ|ԸՆԴԱՄԵՆԸ|այդ թվում  |

|         |             |ՋՐՏՈՒՔ  |___________|       |ՀԱՍՈՒՅԹ |___________|

|         |             |        |ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ|       |        |ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ|

|         |             |________|___________|_______|________|___________|

|         |             |  մ3    |    մ3     | ԴՐԱՄ  | ԴՐԱՄ   |   ԴՐԱՄ    |

|_________|_____________|________|___________|_______|________|___________|

|ՀՈՒՆՎԱՐ  |I տասնօրյակ  |        |           |       |        |           |

|         |_____________|________|___________|_______|________|___________|

|         |II տասնօրյակ |        |           |       |        |           |

|         |_____________|________|___________|_______|________|___________|

|         |III տասնօրյակ|        |           |       |        |           |

|         |_____________|________|___________|_______|________|___________|

|         |ԸՆԴԱՄԵՆԸ     |        |           |       |        |           |

|_________|_____________|________|___________|_______|________|___________|

|ՓԵՏՐՎԱՐ  |I տասնօրյակ  |        |           |       |        |           |

|ՄԱՐՏ     |I տասնօրյակ  |        |           |       |        |           |

|ԱՊՐԻԼ    |I տասնօրյակ  |        |           |       |        |           |

|ՄԱՅԻՍ    |I տասնօրյակ  |        |           |       |        |           |

|ՀՈՒՆԻՍ   |I տասնօրյակ  |        |           |       |        |           |

|ՀՈՒԼԻՍ   |I տասնօրյակ  |        |           |       |        |           |

|ՕԳՈՍՏՈՍ  |I տասնօրյակ  |        |           |       |        |           |

|ՍԵՊՏԵՄԲԵՐ|I տասնօրյակ  |        |           |       |        |           |

|ՀՈԿՏԵՄԲԵՐ|I տասնօրյակ  |        |           |       |        |           |

|ՆՈՅԵՄԲԵՐ |I տասնօրյակ  |        |           |       |        |           |

|ԴԵԿՏԵՄԲԵՐ|I տասնօրյակ  |        |           |       |        |           |

|         |_____________|________|___________|_______|________|___________|

|         |II տասնօրյակ |        |           |       |        |           |

|         |_____________|________|___________|_______|________|___________|

|         |III տասնօրյակ|        |           |       |        |           |

|         |_____________|________|___________|_______|________|___________|

|         |ԸՆԴԱՄԵՆԸ     |        |           |       |        |           |

._________________________________________________________________________.

    Ջրամատակարար                         Ջրօգտագործող (Բաժանորդ)

_______ մարզի _______ համայնքի ____________

(ջրօգտագործողի

անվանումը)

    ՏՆՕՐԵՆ        __________ (Ա.Ա.Հ.)     ՏՆՕՐԵՆ        __________ (Ա.Ա.Հ.)

Կ.Տ                                   Կ.Տ

    ԳԼԽ. ՀԱՇՎԱՊԱՀ __________ (Ա.Ա.Հ.)     ԳԼԽ. ՀԱՇՎԱՊԱՀ __________ (Ա.Ա.Հ.)

Ձև N 6

ԱԿՏ N

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ

___ __________ 200 թ. ջրօգտագործողի (բաժանորդի) քարտ N --------------

1. Ակտը կազմված է ջրամատակարարի ներկայացուցիչ(ներ) ---------------------------------------------------------------- կողմից

(պաշտոնը, անունը, ազգանունը)

-----------------------------------------------------------------------

ջրօգտագործողի (բաժանորդի) (ներկայացուցիչ) -------------------------------------------------------- ներկայությամբ:

(պաշտոնը, անունը, ազգանունը)

2. Ջրօգտագործողի (բաժանորդի) հասցեն, անվանումը

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

3. Խախտման բնույթը և նկարագրությունը

----------------------------------------------------------------------:

4. Խախտումն արձանագրվում է հայտնաբերման օրը` անմիջապես տեղում:

5. Ակտը կազմված է երկու օրինակից, որոնցից մեկը մնում է ջրամատակարարի ներկայացուցչի մոտ, իսկ մյուս օրինակը հանձնվում է ջրօգտագործողին (բաժանորդին):

6. Ջրօգտագործողը (բաժանորդը) հրավիրվում է ջրամատակարարի մոտ` հաշվարկներին մասնակցելու համար:

------------ հասցեն -------------- հեռախոսահամարը ------- ժամկետը

7. Ակտը համարվում է օրինական նաև այն դեպքում, եթե ջրօգտագործողը (բաժանորդը) (ներկայացուցիչը) հրաժարվում է այն ստորագրելուց:

Ոռոգման ջրի հաշվարկն ըստ ակտի

8. Հանձնաժողովի եզրակացությունը խախտման և վերահաշվարկի կատարման մասին **

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

9. Հանձնաժողովի անդամների ստորագրությունները, պաշտոնները, անունները, ազգանունները`

---------------------------                    ------------------------

---------------------------                    ------------------------

---------------------------                    ------------------------

---------------------------                    ------------------------

10. Ջրօգտագործողի (բաժանորդի) ստորագրությունը ---------------------

-----------------------------------------------------------------------

11. Ջրաքանակի հաշվարկն ըստ հանձնաժողովի եզրակացության

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

Ընդամենը ենթակա է վճարման ------------------------------------ դրամ

12. Հաշվարկը կատարեց -------------------------------- ------ 200 թ.

(ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը)

13. Համակարգիչ մուտքագրեց --------------------------- ------ 200 թ.

(ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը)

14. Լրացուցիչ տվյալներ ---------------------------------------------

 Ջրամատակարարի ներկայացուցիչ    Ջրօգտագործողի (բաժանորդի) (ներկայացուցիչ)

 ---------------------------    -----------------------------------------

    (ստորագրությունը)                    (ստորագրությունը)

    ___ __________ 200 թ.                    ___ __________ 200 թ.

** հանձնաժողով` կանոնների խախտման ակտերը քննարկող ջրամատակարար

կազմակերպության հանձնաժողով:

Ձև N 7

ՀԱՅՏ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ

---------------------- ամսվա ------------------- տասնօրյակի համար

._________________________________________________________________.

|NN  |Բաժանարարի |       Պլան-    | Սույն հայտով | ԾանոթագրություՆ|

|ը/կ |անվանումը  | ժամանակացույցով|  պահանջվող   |                |

|    |           |   նախատեսված   |  ջրաքանակը   |                |

|    |           |    ջրաքանակը   |              |                |

|    |           |________________|______________|                |

|    |           | լ/վրկ   հազ մ3 | լ/վրկ  հազ մ3|                |

|____|___________|________________|______________|________________|

|1.  |           |                |              |                |

|2.  |           |                |              |                |

|3.  |           |                |              |                |

|4.  |           |                |              |                |

|5.  |           |                |              |                |

|6.  |           |                |              |                |

|7.  |           |                |              |                |

|8.  |           |                |              |                |

|9.  |           |                |              |                |

|10. |           |                |              |                |

._________________________________________________________________.

    ----------------------------------     -------------------------

    Ջրօգտագործողի (բաժանորդի) անվանումը        (ստորագրությունը)

Կ. Տ.

Ձև N 8

             Հիշեցում                              Հիշեցում

                                           (ստացողին տրվող օրինակ)

  __ _____________ 200   թ.            «__» _____________ 200   թ.

  ------------------------------       -------------------------------

  ------------------------------       -------------------------------

     ջրօգտագործող (բաժանորդ)               ջրօգտագործող (բաժանորդ)

  Հարգելի պրն (տկն) ------------       Հարգելի  պրն (տկն) -------------

  Հիշեցնում  ենք  Ձեզ,  որ  ....       Հիշեցնում  ենք  Ձեզ,   որ   ....

  ....... 200  թ.  ...........         ...........  200   թ.  

  դրությամբ Ձեր պարտքը (ներառյալ       դրությամբ  Ձեր պարտքը  (ներառյալ

  Ա.Ա.Հ.)   օգտագործված  ոռոգման       Ա.Ա.Հ.) օգտագործված ոռոգման  ջրի

  ջրի դիմաց կազմում է ----------       դիմաց  կազմում է ---------------

  ------------------------ դրամ:       ----------------------- դրամ:

  Խնդրում  ենք 3-օրյա  ժամկետում       Խնդրում   ենք  3-օրյա  ժամկետում

  մարել պարտքը, հակառակ դեպքում,       մարել  պարտքը, հակառակ  դեպքում,

  համաձայն ոռոգման ջրի                 համաձայն ոռոգման ջրի

  մատակարարման և  օգտագործման          մատակարարման և  օգտագործման

  կանոնների ---------- կետի, Ձեր       կանոնների  ---------- կետի, Ձեր

  ջրամատակարարումը կդադարեցվի:         ջրամատակարարումը կդադարեցվի:

  ---------------   -------------      ---------------   -------------  

  (ջրամատակարար) (ստորագրությունը)     (ջրամատակարար) (ստորագրությունը)

  Ստացողի ստորագրությունը ------       Ստացողի  ստորագրությունը -------

  __ _____________ 200   թ.            __ _____________ 200   թ.

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 26-ի N 2121-Ն որոշման

Ձև

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N

ոռոգման ջրի մատակարարման

    քաղ. (գ.) ------------------      ------ ---------------- 200 թ.

------------------------------------------------- (այսուհետ` մատակարար)`

(ջրամատակարարի անվանումը)

ի դեմս ---------------------------------------------------, մի կողմից,

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

և ջրօգտագործողը (կամ ջուր սպառողը)` ---------------------------------

-------------------------------------------------------------------------

              (մարզի, համայնքի, կազմակերպության անվանումը)

(այսուհետ` բաժանորդ)` ի դեմս -------------------------------------

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

I. Պայմանագրի առարկան

1. Մատակարարը ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ` կանոններ) և պայմանագրի անքակտելի մասը կազմող պլան-ժամանակացույցի (N 1 հավելված) համաձայն ջրօգտագործողին մատակարարում է ոռոգման ջուր, որի մեկ խոր. մետրի համար որպես հաշվարկային միավոր ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սակագինը, իսկ բաժանորդը կանոններին և պայմանագրին համապատասխան ընդունում է ոռոգման ջուրը, օգտագործում այն և հաշվարկված ջրի վարձը վճարում մատակարարին` սահմանված կարգով:

2. Բաժանորդն ընդունում է պայմանագիրն ստորագրվելու օրվա դրությամբ մատակարարին` նախորդ տարիներին մատակարարված ոռոգման ջրի դիմաց իր պարտքը, որը պարտավորվում է վճարել պայմանագրի անքակտելի մասը կազմող պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն (N 2 հավելված):

3. Կողմերի միջև փոխհարաբերությունները կարգավորվում են կանոններով և պայմանագրով:

II. Ջրամատակարարման կետերը և կարգը

4. Պայմանագրի կողմերի միջև ջրաչափական կետեր են հանդիսանում`

_____________________________________________________________________

(բաժանարարների անվանումները և չափիչ-հաշվառող սարքի տեսակը)

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

5. Հանձնված և ընդունված ոռոգման ջուրը չափվում է օրական առնվազն երկու անգամ և գրանցվում ոռոգման ջրի հանձնման-ընդունման ակտ-օրագրում: Դիտարկման ժամերն են` --------------------------------------: Սահմանված ժամին (0.5 ժամվա ընթացքում) կողմերից որևէ մեկի ներկայացուցչի չներկայանալու դեպքում հիմք է ընդունվում ներկայացած կողմի գրանցումը:

6. Ոռոգման ջրի հանձնում-ընդունումը գրանցվում է ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրում` երեք օրինակից:

7. Յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ կազմվում է փոխադարձ հաշվարկների ակտ:

III. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

8. Մատակարարը պարտավորվում է`

ա) պայմանագրի 4-րդ կետում նշված չափիչ-հաշվառող սարքերով կահավորված (կամ պայմանագրի 17-րդ կետով նախատեսված ջրաչափական մեթոդի կիրառմամբ) ջրի տրման կետում, պայմանագրի N 1 հավելվածին համապատասխան, հայտի առկայության դեպքում բաժանորդին մատակարարել ոռոգման ջուր.

բ) համաձայն բաժանորդի հայտի` պակասեցնել պլան-ժամանակացույցով նախատեսված ոռոգման ջրի ծավալը, իսկ հայտով նախատեսվածից պակաս տրված (իր մեղքով թերմատակարարված) ջրի ծավալը լրացնել հաջորդ 3 օրվա ընթացքում.

գ) տվյալ տասնօրյակի ավարտից հետո երկու օրվա ընթացքում լրացնել և ստորագրել ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրի երեք օրինակը.

դ) բաժանորդին ներկայացնել յուրաքանչյուր տասնօրյակում փաստացի մատակարարված ոռոգման ջրի ծավալին համապատասխան կազմված վճարման փաստաթուղթ (տասնօրյակային ակտ-օրագրերը)` մատակարարված ոռոգման ջրի վարձը վճարելու համար.

ե) կանոնների 30-րդ կետում նախատեսված պայմանների դեպքում ոռոգման ջրի մատակարարումը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին անմիջապես տեղեկացնել բաժանորդին.

զ) սույն պայմանագրի 11-րդ կետի «գ» ենթակետի պահանջների համաձայն` եռօրյա ժամկետում հրավիրել «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն ընտրված ջրօգտագործողների ընկերության վարչական խորհրդի նիստ (այսուհետ` վարչական խորհուրդ):

(8-րդ կետը փոփ. 19.04.18 թիվ 515-Ն որոշում)

9. Մատակարարն իրավունք ունի`

ա) բաժանորդի կողմից պայմանագրի 10-րդ կետի «դ» ենթակետում նշված վճարները սահմանված ժամկետներում չվճարվելու դեպքում, սահմանված կարգով 3 օր առաջ զգուշացնելուց հետո, դադարեցնելու բաժանորդի ջրամատակարարումը` մինչև պարտքի մարումը.

բ) պայմանագրի 1-ին կետում նշված ծավալով ոռոգման ջրի մատակարարումից հետո բաժանորդին ոռոգման ջուր մատակարարելու նրա հետ կնքված նոր (լրացուցիչ) պայմանագրի հիման վրա` մինչև այդ մատակարարված ոռոգման ջրի վարձավճարը բաժանորդի կողմից ամբողջությամբ վճարվելու դեպքում` մատակարարի տնօրինման ներքո գտնվող համակարգի տեխնիկական հնարավորության սահմաններում.

գ) հայտը սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացվելու, առանց հայտի ջրից հրաժարվելու կամ նախատեսվածից պակաս մատակարարման պահանջի դեպքում բաժանորդի հաշվին հաշվարկելու այդ ժամանակահատվածում մատակարարված ջրաքանակը, բայց 3-օրյա ժամկետից ոչ ավելի.

դ) ոռոգման ջրի անբավարար պայմաններում բաժանորդի մշակաբույսի ոռոգման ռեժիմի և նորմի պահանջների բավարարման անհնարինության վերաբերյալ համապատասխան տեղեկատվության և (կամ) տվյալների ստացման դեպքում անմիջապես տեղեկացնել տվյալ հիդրոմիավորից սնվող բոլոր բաժանորդներին և մշակել մշակաբույսի միասնական ոռոգման ջրի առավել ջրախնայողական ռեժիմ և նորմ:

(9-րդ կետը փոփ. 19.04.18 թիվ 515-Ն որոշում)

10. Բաժանորդը պարտավորվում է`

ա) իր ներկայացուցչի միջոցով, պայմանագրի II բաժնին համապատասխան, ջրի տրման կետում ստանալ ոռոգման ջուրը.

բ) պայմանագրի N 1 հավելվածում նշված ջրաքանակի ստացման, դրանից հրաժարվելու կամ այն նվազեցնելու մասին 3 օր առաջ հայտ ներկայացնել մատակարարին.

գ) տվյալ տասնօրյակի ավարտից հետո, պայմանագրի 8-րդ կետի «գ» ենթակետով սահմանված ժամկետում, ստորագրել ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրի 3 օրինակը.

դ) կանոններով և պայմանագրով սահմանված կարգով վճարել նախորդ ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի վարձը` վճարման փաստաթղթերը (տասնօրյակային ակտ-օրագրերը) մատակարարից ստանալուց հետո 10 օրվա ընթացքում կամ լրացուցիչ պայմաններով նախատեսված ժամկետներում, ինչպես նաև մարել պարտքը` պայմանագրին կից պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն (N 2 հավելված).

ե) մատակարարված ջրի դիմաց վարձավճարը 100 տոկոսից պակաս վճարելու դեպքում ջրամատակարարին ներկայացնել իր սպառողների (բաժանորդների) պարտքացուցակը.

զ) ջրամատակարարման խախտման մասին անհապաղ տեղեկացնել ջրամատակարարին.

է) ոռոգման ջրի անբավարար պայմաններում մշակաբույսի ոռոգման ռեժիմի և նորմի պահանջների բավարարման անհնարինության դեպքում` սույն պայմանագրի 9-րդ կետի «դ» ենթակետի հիմքով մշակված մշակաբույսի միասնական ոռոգման ջրի առավել ջրախնայողական ռեժիմին և նորմին համապատասխան` մատակարարի հետ կնքել համաձայնագիր.

ը) սույն պայմանագրի 11-րդ կետի «գ» ենթակետում` նշված դեպքում ընդունելի համարել վարչական խորհրդի որոշումը:

(10-րդ կետը փոփ. 19.04.18 թիվ 515-Ն որոշում)

11. Բաժանորդն իրավունք ունի`

ա) ջրաչափական դիտակետերում ստուգիչ չափումների անհրաժեշտության դեպքում մասնակցելու այդ չափումներին.

բ) եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում ջրի հորիզոնը նվազում է պահանջվող ծավալի համապատասխան հորիզոնի 20 տոկոսից ավելի չափով, ապա տվյալ օրվա մատակարարված ջրի ծավալը հաշվարկելու նվազագույն հորիզոնին համապատասխան և ջրամատակարարից պահանջելու չտրված ջուրը լրացնել հաջորդ 3 օրվա ընթացքում.

գ) սույն պայմանագրի 9-րդ կետի «դ» ենթակետով սահմանված պահանջներով մատակարարի կողմից առաջարկվող մշակաբույսի միասնական ոռոգման ջրի առավել ջրախնայողության ռեժիմը և նորմն իր համար ընդունելի չլինելու դեպքում պահանջել մատակարարից այն քննարկել վարչական խորհրդում:

(11-րդ կետը փոփ. 19.04.18 թիվ 515-Ն որոշում)

IV. Կողմերի պատասխանատվությունը

12. Մատակարարը, բացառությամբ կանոնների 30-րդ կետում նշված դեպքերի, իր մեղքով բաժանորդին թերմատակարարված ջրաքանակը 3-օրյա ժամկետում չապահովելու դեպքում, եթե բաժանորդը ապահովել է պայմանագրի 10-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված պահանջը, փոխհատուցում է բաժանորդի կրած վնասը` հայտով նախատեսված ջրի ծավալի 50 տոկոսից պակաս ջուր մատակարարելու հետևանքով առաջացած վնասի չափով, որը հաշվարկվում է մեկ հեկտարի հաշվով` հողային կադաստրով նախատեսված գյուղատնտեսական հողատեսքերի զուտ եկամտի և կատարված հաշվարկային ծախսի չափով, հանած պահպանված բերքի արժեքը:

13. Ֆորս-մաժորային պայմանների դեպքում ջրամատակարարման դադարեցումից կամ բաժանորդի մեղքով կրած վնասի համար մատակարարը պատասխանատվություն չի կրում:

V. Վեճերի լուծման կարգը

14. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:

VI. Լրացուցիչ պայմաններ

15. Պայմանագրից բխող և պայմանագրով չկարգավորված մյուս բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Ջրօգտագործողի (բաժանորդի) մեղքով թերմատակարարված ջրաքանակի ապահովումն իրականացվում է ջրամատակարարի հնարավորությունների սահմաններում:

17. Ջրաչափի առկայության դեպքում մատակարարված ջրի ծավալը որոշվում է ըստ ջրաչափի ցուցմունքի: Չափիչ-հաշվառիչ սարքերի բացակայության դեպքում, կողմերի համաձայնությամբ, հիմք ընդունելով կանոնների 15-րդ և 20-րդ կետերը, մատակարարված ջրի ծավալը չափվում և հաշվարկվում է հետևյալ ձևով`

VII. Պայմանագրի գործողության ժամկետը

18. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրումից հետո և գործում է մինչև կողմերի պարտավորությունների կատարման ավարտը:

19. Պայմանագիրը կնքվում է ____ տարի ժամկետով:

20. Պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից:

VIII. Կողմերի գտնվելու վայրերը և բանկային վավերապայմանները

    Մատակարար                                 Բաժանորդ

    Հասցեն --------------------        Հասցեն ----------------------

    ---------------------------        -----------------------------

    Հ/հ -----------------------        Հ/հ -------------------------

    ---------------------------        -----------------------------

    Հեռախոսահամարը ------------        Հեռախոսահամարը --------------

    ---------------------------        -----------------------------

    (ստորագրությունը)                   (ստորագրությունը)

    ----- ---------------- 200 թ.       --- --------------- 200 թ.

    Կ.Տ.                                Կ.Տ.

Հավելված N 1

ոռոգման ջրի մատակարարման

օրինակելի պայմանագրի

Մատակարարը` __________, ի դեմս ________________, և բաժանորդը`___________,

            (անվանումը)        (պաշտոնը Ա.Ա.Հ.)               (անվանումը)

ի դեմս ________________,

(պաշտոնը Ա.Ա.Հ.)

ըստ ստորև նշված պահանջվող ոռոգման ջրի քանակի, կազմեցին ջրօգտագործման հետևյալ պլան-ժամանակացույցը.

Ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի հողատարածքները և պահանջվող

ոռոգման ջրի քանակը *

._________________________________________________________________________.

|Համակարգի  |   Ընդամենը      |    այդ թվում`                             |

|անվանումը, |_________________|___________________________________________|

|բաժանարարի |ոռոգվող    |ջուր |հացահատիկ |բանջար-   |պտղատու   |նորատունկ |

|համարը     |հողատարածքը|     |          |բոստան    |այգի      |այգի      |

|(անվանումը)|           |     |          |          |          |          |

|           |___________|_____|__________|__________|__________|__________|

|           | (հա)      |(հազ.|(հա)|(հազ.|(հա)|(հազ.|(հա)|(հազ.|(հա)|(հազ.|

|           |           |մ3)  |    |մ3)  |    |մ3)  |    |մ3)  |    |մ3)  |

|___________|___________|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|Ընդամենը   |           |     |    |     |    |     |    |     |    |     |

._________________________________________________________________________.

.__________________________________________________________________.

|Համակարգի  |                    այդ թվում`                        |

|անվանումը, |______________________________________________________|

|բաժանարարի |խաղողի    |բազմամյա  |  ծխախոտ  | կարտոֆիլ | տնամերձ  |

|համարը     |այգի      |խոտ       |          |          |          |

|(անվանումը)|__________|__________|__________|__________|__________|

|           |(հա)|(հազ.|(հա)|(հազ.|(հա)|(հազ.|(հա)|(հազ.|(հա)|(հազ.|

|           |    |մ3)  |    |մ3)  |    |մ3)  |    |մ3)  |    |մ3)  |

|___________|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___________|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___________|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___________|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___________|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|Ընդամենը   |    |     |    |     |    |     |    |     |    |     |

.__________________________________________________________________.

* Ներառյալ բաժանորդի ոռոգման համակարգերի կորուստները:

Ջրօգտագործման պլան-ժամանակացույց *

._______________________________________________________________________.

|Համակարգի  |Չափի    |           այդ թվում` ըստ տասնօրյակների           |

|անվանումը, |միավոր  |__________________________________________________|

|բաժանարարի |        |ջուր |  ՄԱՐՏ  |  ԱՊՐԻԼ | ՄԱՅԻՍ  | ՀՈՒՆԻՍ | ՀՈՒԼԻՍ |

|համարը     |        |_____|________|________|________|________|________|

|(անվանումը)|        |(հազ.|I|II|III|I|II|III|I|II|III|I|II|III|I|II|III|

|           |        |մ3)  | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|___________|________|_____|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(լ/վրկ) |     | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |________|_____|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(հազ.մ3)|     | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |________|_____|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |աճողական|     | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|Ընդամենը   |        |     | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

._______________________________________________________________________.

._______________________________________________.

|     այդ թվում` ըստ տասնօրյակների              |

|_______________________________________________|

|ՕԳՈՍՏՈՍ |ՍԵՊՏԵՄԲԵՐ|ՀՈԿՏԵՄԲԵՐ|ՆՈՅԵՄԲԵՐ|ԴԵԿՏԵՄԲԵՐ|

|________|_________|_________|________|_________|

|I|II|III|I|II|III |I|II|III |I|II|III|I|II|III |

|_|__|___|_|__|____|_|__|____|_|__|___|_|__|____|

|_|__|___|_|__|____|_|__|____|_|__|___|_|__|____|

|_|__|___|_|__|____|_|__|____|_|__|___|_|__|____|

|_|__|___|_|__|____|_|__|____|_|__|___|_|__|____|

|_|__|___|_|__|____|_|__|____|_|__|___|_|__|____|

._______________________________________________.

* Ներառյալ բաժանորդի ոռոգման համակարգերի կորուստները:

    Մատակարար                                     Բաժանորդ

 ____________________                         ____________________

   (ստորագրությունը)                  Կ.Տ.      (ստորագրությունը)

Հավելված N 2

ոռոգման ջրի մատակարարման

օրինակելի պայմանագրի

Պարտքերի մարման ժամանակացույց

Բաժանորդը` _____________, ի դեմս _______________, ստացված ոռոգման ջրի դիմաց

           (անվանումը)           (պաշտոնը Ա.Ա.Հ.)

պարտքը _______________________________________ դրամի չափով պարտավորվում է

(թվերով, տառերով)

Մատակարարին` __________________________ վճարել ստորև նշված ժամկետներում.

(անվանումը)

._________________________________________________________________________.

|Պարտքի|              200  թ-ին վճարվելիք գումարի չափն` ըստ ամիսների      |

|չափը  |__________________________________________________________________|

|(դրամ)|հուն-|փետր-|մարտ|ապրիլ|մայիս|հու-|հու-|օգոս-|սեպ-|հոկ-|նոյեմ-|դեկ-|

|      |վար  |վար  |    |     |     |նիս |լիս |տոս  |տեմ-|տեմ-|բեր   |տեմ-|

|      |     |     |    |     |     |    |    |     |բեր |բեր |      |բեր |

|______|_____|_____|____|_____|_____|____|____|_____|____|____|______|____|

._________________________________________________________________________.

    Մատակարար                                     Բաժանորդ

 ____________________                         ____________________

   (ստորագրությունը)                  Կ.Տ.      (ստորագրությունը)

  «___» ________ 200  թ.                       «___» ________ 200  թ.

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2002 թվականի դեկտեմբերի 26-ի

N 2121-Ն որոշման

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ

քաղ. (գ.)_________________________________________________________________

____________________________________________________ (այսուհետ` մատակարար)`

(ջրամատակարարի անվանումը)

ի դեմս _______________________________________________________, մի կողմից,

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

և ջրօգտագործողների ընկերությունը (այսուհետ` ընկերություն) կամ ջրօգտագործողների ընկերությունների միությունը (այսուհետ` միություն)_______ _______________________________________________________________`

(ընկերության կամ միության անվանումը)

ի դեմս___________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

I. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Պայմանագրում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

ջրաղբյուր` երկրի մակերևութային և ստորերկրյա ջրեր (բնական գետեր, լճեր, առուներ, ճահիճներ, ստորերկրյա ջրավազաններ, արհեստական ջրամբարներ և այլն),

ոռոգման ջուր` գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար նախատեսված ստանդարտներին համապատասխանող ջուր,

ոռոգման համակարգ` ոռոգման և ցամաքուրդային ջրանցքներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ճանապարհներով, շենքերով, էլեկտրահաղորդման գծերով և այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ,

ջրի հորիզոն` ջրաչափական դիտակետով հոսող ջրի մակարդակը,

ջրաչափական կետ` հիդրոտեխնիկական կառույց, որի միջոցով որոշվում է հոսող ջրի ծավալը` տվյալ պահի համար,

չափիչ-հաշվառող սարք` ջրաչափ, որն ունակ է գրանցելու և պահելու առնվազն 10 օրվա ժամային ու գումարային ջրի հոսքը:

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

2. Մատակարարը ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի անբաժանելի մաս կազմող պլան-ժամանակացույցին (սույն պայմանագրի N 1 հավելված) համապատասխան ընկերությանը (միությանը) մատակարարում է ոռոգման ջուր, որի մեկ խորանարդ մետրի համար որպես հաշվարկային միավոր ընդունվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված սակագինը, իսկ ընկերությունը (միությունը) ընդունում է այն և հաշվարկված ջրի վարձը վճարում մատակարարին:

3. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող պլան-ժամանակացույցը յուրաքանչյուր տարի` մինչև ոռոգման շրջանի սկիզբը կազմվում և հաստատվում է սահմանված կարգով:

III. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԵՏԵՐԸ ԵՎ ՋՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

4. Մատակարարի կողմից ընկերություններին (միություններին) ոռոգման ջուրը տրվում է ջրաչափական կետերում:

5. Պայմանագրի կողմերի միջև ջրաչափական կետեր են`

_________________________________________________________________________

(ոռոգման համակարգի և բաժանարարների անվանումները, չափիչ-հաշվառող սարքերի տեսակները) _________________________________________________________________________:

6. Մատակարարվող ոռոգման ջրի հորիզոնը (ծախսը) չափվում է օրական առնվազն երկու անգամ և գրանցվում ոռոգման ջրի հանձնման-ընդունման ակտ-օրագրում: Դիտարկման ժամերն են` _______________: Սահմանված ժամին (0.5 ժամվա ընթացքում) կողմերից որևէ մեկի ներկայացուցչի չներկայանալու դեպքում հիմք է ընդունվում ներկայացած կողմի գրանցումը:

7. Մատակարարված ջրի ծավալը որոշվում է ըստ ջրաչափի ցուցմունքի: Չափիչ-հաշվառող սարքերի ժամանակավոր բացակայության դեպքում, կողմերի համաձայնությամբ, մատակարարված ջրի ծավալը չափվում և հաշվարկվում է ջրաչափական այլ ընդունված մեթոդներով` ըստ ջրի հորիզոնի, ջրանցքի կամ խողովակի լայնական կտրվածքի, ջրի արագության և այլն:

8. Մատակարարված ջրի ծավալը գրանցվում է ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրում` երկու օրինակից:

9. Յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ տասնօրյակային ակտ-օրագրերին համապատասխան կատարված վճարումների հիման վրա կազմվում է փոխադարձ հաշվարկների ակտ:

10. Ոռոգման շրջանի ընթացքում պլան-ժամանակացույցով նախատեսված ջրաքանակը ընկերության (միության) հայտի հիման վրա կարող է փոփոխվել (ավելացվել կամ պակասեցվել) առավելագույնը 25 տոկոսի չափով` ջրամատակարարի տեխնիկական հնարավորությունների սահմաններում:

IV. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

11. Մատակարարն իրավունք ունի`

ա) ընկերության (միության) կողմից պայմանագրի 14-րդ կետի «դ» ենթակետում նշված պարտավորությունների չկատարման դեպքում` սահմանված կարգով զգուշացնելուց 3 օր հետո դադարեցնելու բաժանորդի ջրամատակարարումը` մինչև պարտքի մարումը.

բ) ընկերության (միության) կողմից ներկայացված հայտի համաձայն ընկերությանը (միությանը) լրացուցիչ ջուր մատակարարելու, եթե դա տեխնիկապես հնարավոր է, և եթե մինչ այդ մատակարարված ջրի համար ընկերությունը (միությունը) վճարումները կատարում է պայմանագրի 14-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան.

գ) ընկերության (միության) կողմից հայտը 14-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի խախտումով ներկայացվելու, առանց հայտի` ջրից հրաժարվելու կամ նախատեսվածից պակաս մատակարարման պահանջի դեպքում` ընկերության (միության) հաշվին հաշվարկելու այդ ժամանակահատվածում մատակարարված ջրաքանակը, բայց 3-օրյա ժամկետից ոչ ավելի:

12. Մատակարարը պարտավոր է`

ա) պայմանագրի 5-րդ կետում նշված ջրամատակարարման կետերում պայմանագրի պլան-ժամանակացույցի կամ սույն կետի «գ» ենթակետում նշված հայտին համապատասխան մատակարարել ոռոգման ջուր,

բ) պայմանագրի 5-րդ կետում նշված ջրամատակարարման կետերը կահավորել չափիչ-հաշվառող սարքերով.

գ) համաձայն ընկերության (միության) հայտի` դադարեցնել կամ պակասեցնել պլան-ժամանակացույցով նախատեսված ոռոգման ջրի ծավալը.

դ) պլան-ժամանակացույցով նախատեսվածից պակաս տրված (իր մեղքով թերմատակարարված) ջրի ծավալը լրացնել հաջորդ 3 օրվա ընթացքում.

ե) տվյալ տասնօրյակի ավարտից հետո 2 օրվա ընթացքում լրացնել և ստորագրել ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրի երկու օրինակը.

զ) ընկերություն (միություն) ներկայացնել ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրերին համապատասխան կազմված վճարման փաստաթուղթը` մատակարարված ոռոգման ջրի վարձը վճարելու համար.

է) եթե ջրամատակարարման սահմանափակումը և (կամ) դադարեցումը կապված է ֆորս-մաժորային դեպքերի, ինչպես նաև ջրաղբյուրներում ու ոռոգման համակարգերում վթարների կանխման կամ դրանց վերացման անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացման հետ, ապա ոռոգման ջրի մատակարարումը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին անմիջապես տեղեկացնել ընկերությանը (միությանը).

ը) եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում ջրի ելքը նվազել է պահանջվող ելքի 20 տոկոսից ավելի չափով, ապա տվյալ օրվա մատակարարված ջրի ծավալը հաշվարկել նվազագույն հորիզոնին համապատասխան, իսկ 30 տոկոսից ավելի նվազելու դեպքում` հաշվառել տվյալ օրվա մատակարարված ջուրը և դրա դիմաց ընկերությունից (միությունից) վճար չպահանջել:

13. Ընկերությունը (միությունը) իրավունք ունի`

ա) մասնակցելու ջրաչափական դիտակետերում անհրաժեշտ ստուգիչ չափումներին.

բ) եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում ջրի ելքը նվազել է պահանջվող ելքի 20 տոկոսից ավելի չափով, ապա` տվյալ օրվա մատակարարված ջրի ծավալը հաշվարկելու նվազագույն հորիզոնին համապատասխան, իսկ 30 տոկոսից ավելի նվազելու դեպքում` չհաշվառելու և չվճարելու օրվա մատակարարված ջրի դիմաց.

գ) չվճարելու առանց հայտի` պայմանագրի պլան-ժամանակացույցով նախատեսված ջրաքանակից կամ ներկայացված հայտից ավելի մատակարարված ջրի համար:

14. Ընկերությունը (միությունը) պարտավոր է`

ա) իր ներկայացուցչի միջոցով ջրի մատակարարման կետում ստանալ ոռոգման ջուր.

բ) պայմանագրի պլան-ժամանակացույցում նշված ջրաքանակն ավելացնելու, հրաժարվելու կամ այն նվազեցնելու մասին առնվազն 3 օր առաջ հայտ ներկայացնել մատակարարին.

գ) տվյալ տասնօրյակի ավարտից հետո, պայմանագրի 12-րդ կետի «դ» ենթակետով սահմանված ժամկետում, ստորագրել ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրի երկու օրինակը.

դ) վճարել մատակարարված ոռոգման ջրի վարձը` մատակարարից պայմանագրի 12-րդ կետի «զ» ենթակետում նշված վճարման փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում` ամբողջությամբ, կամ ջրի վարձի վճարման ժամանակացույցի համաձայն (սույն պայմանագրի N 2 հավելված).

ե) ջրամատակարարման խափանման մասին անհապաղ տեղեկացնել ջրամատակարարին.

զ) չխոչընդոտել ջրերի արտահոսքը ցամաքուրդային համակարգ:

V. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

15. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հատուցում են դրա հետևանքով առաջացած վնասները:

16. Եթե ջրամատակարարի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում վնաս է պատճառվել ընկերության անդամ և ոչ անդամ ջրօգտագործողներին, ապա ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալ նրանց անունից:

17. Տարերային աղետների, սակավաջրության, երաշտի, պատերազմի, ռազմական գործողությունների և այլ ֆորս-մաժորային պայմանների դեպքում կողմերն ազատվում են սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների մասնակի կամ լրիվ չկատարման համար նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների մասնակի կամ լրիվ չկատարումը հետևանք է այնպիսի հանգամանքների, որոնք առաջացել են պայմանագիրը կնքելուց հետո, և կողմը հնարավոր բոլոր միջոցներով չէր կարող ո՛չ կանխատեսել և ո՛չ էլ կանխել դրանք:

VI. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

18. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:

VII. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

19. Պայմանագրից բխող և պայմանագրով չկարգավորված մյուս բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

VIII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

20. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրումից հետո:

21. Պայմանագիրը կնքվում է 3 տարի ժամկետով (կողմերի համաձայնության դեպքում` մինչև 10 տարի ժամկետով):

22. Պայմանագիրը կարող է լուծվել`

ա) կողմերից մեկի լուծարման դեպքում.

բ) կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

23. Պայմանագիրը կազմված է 2 հավասարազոր օրինակից:

IX. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

    Մատակարար`                              Ընկերություն (միություն)`

Հասցեն _______________________              Հասցեն _______________________

  _____________________________            _______________________________

Հ/հ__________________________               Հ/հ___________________________

Հեռախոսահամարը _____________                Հեռախոսահամարը _______________

____________________________                ______________________________

     (ստորագրությունը)                             (ստորագրությունը)

    ___ _____________ 200__թ.                  ___ _____________ 200__թ.

              Կ.Տ.                                         Կ.Տ.

Հավելված N 1

ՀՀ ջրօգտագործողների ընկերություններին

և ջրօգտագործողների ընկերությունների

միություններին ոռոգման ջրի մատակարարման

Մատակարարը` ---------------, ի դեմս -----------------, և -----------

             (անվանումը)             (պաշտոնը Ա.Ա.Հ.)     (անվանումը)

ընկերությունը, ի դեմս ----------------  ըստ ստորև նշված պահանջվող ոռոգման

(պաշտոնը Ա.Ա.Հ.) ջրի քանակի, կազմեցին ջրօգտագործման հետևյալ պլան-ժամանակացույցը.

Ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի հողատարածքները և պահանջվող ոռոգման ջրի քանակը*.

.________________________________________________________________________

|Համակարգի  |    Ընդամենը |            այդ թվում`

|անվանումը, |_____________|_______________________________________________

|բաժանարարի |ոռոգվող| ջուր| հացահատիկ |բանջար -   |  պտղատու  |նորատունկ

|համարը     |հողա-  |     |           |բոստան     |    այգի   |այգի

|(անվանումը)|տարածքը|     |           |           |           |

|           |_______|_____|___________|___________|___________|___________

|           | (հա)  |(հազ.|(հա) |(հազ.|(հա) |(հազ.|(հա) |(հազ.|(հա) |(հազ.

|           |       |մ3)  |     |մ3)  |     |մ3)  |     |մ3)  |     |մ3)

|___________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____

|___________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____

|___________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____

|Ընդամենը   |       |     |     |     |     |     |     |     |     |

._________________________________________________________________________

_____________________________________________________________.

այդ թվում`                           |

_____________________________________________________________|

|խաղողի այգի|բազմամյա խոտ|  ծխախոտ   |կարտոֆիլ   |տնամերձ    |

|___________|____________|___________|___________|___________|

|(հա) |(հազ.|(հա) |(հազ. |(հա) |(հազ.|(հա) |(հազ.|(հա) |(հազ.|

|     | մ3) |     | մ3)  |     |մ3)  |     | մ3) |     | մ3) |

_____________________________________________________________.

* Ներառյալ ընկերության ոռոգման համակարգերի կորուստները:

Ջրօգտագործման պլան-ժամանակացույց*

._________________________________________________________________________.

|Համակարգի  | Չափի  |            այդ թվում` ըստ տասնօրյակների             |

|անվանումը, |միավորը|_____________________________________________________|

|բաժանարարի |       |  ջուր  | ՄԱՐՏ   | ԱՊՐԻԼ  | ՄԱՅԻՍ  | ՀՈՒՆԻՍ | ՀՈՒԼԻՍ |

|համարը     |       |________|________|________|________|________|________|

|(անվանումը)|       |(հազ.մ3)|I|II|III|I|II|III|I|II|III|I|II|III|I|II|III|

|___________|_______|________|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(լ/վրկ)|        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |_______|________|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(հազ.  |        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |մ3)    |        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |_______|________|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(աճողա-|        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |կան)   |        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|___________|_______|________|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(լ/վրկ)|        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |_______|________|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(հազ.  |        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |մ3)    |        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |_______|________|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(աճողա-|        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |կան)   |        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|___________|_______|________|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|Ընդամենը   |       |        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

._________________________________________________________________________.

.________________________________________________.

|      այդ թվում` ըստ տասնօրյակների              |

|________________________________________________|

|ՕԳՈՍՏՈՍ |ՍԵՊՏԵՄԲԵՐ|ՀՈԿՏԵՄԲԵՐ|ՆՈՅԵՄԲԵՐ |ԴԵԿՏԵՄԲԵՐ|

|________|_________|_________|_________|_________|

|I|II|III|I|II|III |I|II|III |I|II|III |I|II|III |

|_|__|___|_|__|____|_|__|____|_|__|____|_|__|____|

|_|__|___|_|__|____|_|__|____|_|__|____|_|__|____|

|_|__|___|_|__|____|_|__|____|_|__|____|_|__|____|

.________________________________________________.

* Ներառյալ ընկերության ոռոգման համակարգերի կորուստները:

          Մատակարար                                     Ընկերություն

 Կ.Տ.  -------------------                    Կ.Տ.  --------------------

        (ստորագրությունը)                            (ստորագրությունը)

        «---»-------- 200  թ.                        «---»-------- 200  թ.

Հավելված N 2

ՀՀ ջրօգտագործողների ընկերություններին

և ջրօգտագործողների ընկերությունների

միություններին ոռոգման ջրի մատակարարման

օրինակելի պայմանագրի

Ջրի վարձի վճարման ժամանակացույց

--------------- ընկերությունը, ի դեմս --------------, ստացված ոռոգման ջրի

  (անվանումը)                         (պաշտոնը Ա.Ա.Հ.)

դիմաց պարտքը -------------------------------------- դրամի չափով

(թվերով, տառերով)

պարտավորվում է մատակարարին` ------------------------- վճարել ստորև

(անվանումը)

նշված ժամկետներում.

._________________________________________________________________________.

|Պարտքի|          200  թ.-ին վճարվելիք գումարի չափն` ըստ ամիսների         |

|չափը  |__________________________________________________________________|

|(դրամ)|հունվար |փետրվար|մարտ|ապրիլ|մայիս|հունիս|հուլիս|օգոստոս|սեպտեմբեր |

|      |________|_______|____|_____|_____|______|______|_______|__________|

._________________________________________________________________________.

._____________________________.

| 200 թ.-ին վճարվելիք գումարի |

| չափն` ըստ ամիսների          |

|_____________________________|

|հոկտեմբեր|նոյեմբեր |դեկտեմբեր|

|_________|_________|_________|

._____________________________.

          Մատակարար                                     Ընկերություն

 Կ.Տ.  -------------------                    Կ.Տ.  --------------------

        (ստորագրությունը)                            (ստորագրությունը)

        «---»-------- 200  թ.                        «---»-------- 200  թ.

(հավելված 3-ը լրաց. 06.11.03 թիվ 1406-Ն որոշում)

pin
ՀՀ կառավարություն
26.12.2002
N 2121-Ն
Որոշում