050.0230.061213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 12 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013471
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
1 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 230-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Նպատակ ունենալով սահմանափակել վարկային ռեգիստրի գործունեությունը, ինչպես նաև լրամշակել վարկային ռեգիստրին բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրվող տեղեկատվության հաշվետվական ձևերը,
հաշվի առնելով Համաշխարհային բանկի կողմից առարկված «Զարգացման քաղաքականության գործառնությունների ծրագիրը»,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և 35-րդ հոդվածի 3-րդ մասը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 29-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգը»` նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 142-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ` ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
2) Որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգի» (այսուհետ` Կարգ) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն կարգի և վարկային տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակը արդյունավետ վերահսկողության և վերլուծության իրականացման համար արժանահավատ տեղեկատվության հավաքագրումն է:»,
3) Կարգի 1-ին գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է վարկային տեղեկատվական համակարգի (այսուհետ` վարկային ռեգիստր) ստեղծման, վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետ` վարկատու) մասնակցության կարգն ու պայմանները:
2. Վարկային ռեգիստրը սույն կարգով ստեղծված համակարգ է, որտեղ կուտակվում և պահպանվում է վարկառուների և նրանց տրամադրված վարկերի վերաբերյալ սույն կարգով սահմանված տեղեկատվությունը, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` Կենտրոնական բանկ)` վերահսկել վարկառու-վարկատու փոխհարաբերությունները, իրականացնել վերլուծություններ, ինչպես նաև օգտագործել այդ տեղեկատվությունը վարկանշում և Կենտրոնական բանկի այլ խնդիրներն իրականացնելու համար:
3. Սույն կարգի իմաստով` վարկ է համարվում վարկատուի նկատմամբ առաջացած այն պարտավորությունը, որն առաջացել է վարկի (այդ թվում` վարկային գծի), ֆինանսական վարձակալության (լիզինգի), ֆակտորինգի, երաշխավորության, ակրեդիտիվի պայմանագրերից, երաշխիքի կամ վարկային քարտի տրամադրումից, հաշվի վարկավորումից (օվերդրաֆտ), հետգնման պայմանով արժեթղթերի ձեռքբերումից, արժութային սվոփից, ինչպես նաև ցանկացած այլ գործարքից, որը դրամական պարտավորություն է առաջացնում վարկատուի նկատմամբ, որը, սակայն, կապված չէ պարտապանի կողմից վարկատուին ապրանքներ վաճառելու, ծառայություններ մատուցելու, աշխատանքներ կատարելու կամ վարկատուի կողմից պարտապանի թողարկած արժեթղթերը առանց հետգնման պայմանի ձեռք բերելու հետ:
4. Սույն կարգի իմաստով` ստացված և չմարված վարկ է համարվում այն վարկը, որի գծով վարկառուն չկատարված պարտավորություն ունի վարկատուի նկատմամբ:
5. Սույն կարգի իմաստով անարժանահավատ տվյալներ են համարվում Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունում արտացոլված և իրականությանը չհամապատասխանող տվյալները:»,
4) Կարգի 2-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԳԼՈՒԽ II. ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6. Վարկային ռեգիստրին տրամադրվում է վարկառուի կողմից տվյալ վարկատուի հանդեպ ստանձնած կամ արդեն իսկ կնքված պայմանագրով ստանձնելիք, սույն կարգի 3-րդ կետում նշված, բոլոր տեսակի պարտավորությունների մասին տեղեկություններ, որոնք սահմանված են սույն կարգի Հավելված 1-ով:
7. Վարկատուի կողմից վարկային ռեգիստրին տեղեկատվությունը տրամադրվում է վարկային պայմանագրի կնքման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Տվյալ վարկի վերաբերյալ վարկային ռեգիստր արդեն իսկ մուտքագրված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում (ներառյալ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» համաձայն դասակարգված վարկերի փոփոխության դեպքում) վարկատուն պարտավոր է վարկային ռեգիստր ներկայացնել այդ փոփոխությունները` դրանք կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
8. Վարկատուն վարկի վերաբերյալ ժամկետանց օրերի քանակը լրացնում և թարմացնում է յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը (նույն օրվա դրությամբ) և վարկային ռեգիստր է ներկայացնում հաջորդ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարկատուն վարկի գծով ժամկետանց պարտավորությունների մարման դեպքում ժամկետանց օրերի քանակը զրոյացնում և վարկային ռեգիստր է ներկայացնում մարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարկի գծով ժամկետանց պարտավորությունների մասնակի մարման դեպքում ժամկետանց օրերի քանակը նվազեցվում և վարկային ռեգիստր է ներկայացվում մարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
9. Ոչ ճիշտ տեղեկատվություն ստանալու դեպքում վարկային ռեգիստրը տեղեկատվություն տրամադրող վարկատուին տեղեկացնում է անճշտության մասին: Վարկատուն պարտավոր է տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ճշգրտել` ներկայացնելով ճիշտ տեղեկատվություն կամ տեղեկատվության ճշտությունը հաստատել վարկային ռեգիստրին:
10. Սույն կարգի իմաստով ոչ ճիշտ տեղեկատվություն է համարվում վարկային ռեգիստր ներկայացվող տեղեկատվության սահմանված ֆորմատներին չհամապատասխանող կամ տվյալների հակասություն, անհամապատասխանություն պարունակող տեղեկատվությունը:
11. Վարկատուները վարկային ռեգիստրին տեղեկատվություն են տրամադրում իրենց գրանցման և լիցենզավորման պահից:
12. Վարկատուների կողմից ներկայացվող հաշվետվությունների և դրանցում պարունակվող տվյալների անվանումների և ֆորմատների նկատմամբ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից: Այն դեպքերում, երբ վարկառուն գրանցված է այլ (այդ թվում` օֆշորային) երկրում, չունի հարկ վճարողի հաշվառման համար, տվյալ վարկառուի վերաբերյալ տեղեկատվությունը վարկային ռեգիստրին տրամադրվում է տվյալ երկրի գրանցման համարով: Ֆայլերի փոխանակումը կատարվում է ՍիԲիԷյնեթ ցանցի միջոցով:»,
5) Կարգի 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
ԳԼՈՒԽ III. |
ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
13. Վարկային ռեգիստրի տեղեկատվության օգտագործողներն են Կենտրոնական բանկը, վարկատուները միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» համաձայն ակտիվների դասակարգման նպատակով և վարկառուները սույն կարգով սահմանված կարգով:
14. Վարկային ռեգիստրը վարկատուներին տրամադրում է պարբերական տեղեկատվություն` համաձայն Հավելված 4-ի` վարկատուի բոլոր վարկառուների մասին ամսվա վերջի դրությամբ, որը վարկատուներին է տրամադրվում մինչև հաջորդ ամսվա 6-րդ աշխատանքային օրը:
15. Այն դեպքերում, երբ վարկային ռեգիստրից ստացված տեղեկատվությունը պարունակում է անհամապատասխանություններ տեղեկատվությունը ստացած վարկատուի տվյալների հետ, վարկատուն տեղեկացնում է Կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանմանը` անհամապատասխանությունները ճշգրտելու և ճշգրտված տեղեկատվությունը տրամադրելու նպատակով:
16. Տեղեկատվության փոխանակումը կատարվում է տեղեկատվությունը տիրապետելու իրավունք ունեցող Կենտրոնական բանկի և վարկատուի աշխատակիցների կողմից:
17. Վարկային ռեգիստրից տեղեկատվություն տրամադրվում է միայն իրավաբանական անձ (բացառությամբ` վարկատուների) և ֆիզիկական անձ (այդ թվում` անհատ ձեռնարկատեր) հանդիսացող վարկառուների վերաբերյալ, որոնք ստանձնել են կամ կարող են ստանձնել վարկատուի հանդեպ սույն կարգի 3-րդ կետում նշված պարտավորություններից որևէ մեկը:
18. Վարկառուն իրավասու է վարկային ռեգիստրից ստանալ իր մասին վարկային ռեգիստրում գտնվող տեղեկատվությունը անվճար:
19. Վարկային ռեգիստրը վարկառուներին տեղեկատվություն է տրամադրում միայն տարին մեկ անգամ սույն կարգի Հավելված 3-ով սահմանված ձևով և վարկառուի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն, որն առկա է վարկային ռեգիստրում: Վարկային ռեգիստրից տեղեկատվության ստացման համար վարկառուն պարտավոր է առձեռն ներկայացնել գրավոր դիմում (Հավելված 6): Վարկառուի իրավաբանական անձ լինելու դեպքում դիմումը ստորագրվում և կնքվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից: Կցվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը (իրավաբանական անձի դեպքում` գործադիր տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճենը): Վարկային ռեգիստրի կողմից սույն կետով նախատեսված դիմումը բավարարվում է դիմումը ստանալու օրվանից` երկու ամսվա ընթացքում:
20. Դիմողը տեղեկատվությունը ստանում է առձեռն: Տեղեկատվությունը ստանալու համար վարկառուն (կամ նրա լիազորված անձը) պարտավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ լիազորված անձ լինելու դեպքում` նաև լիազորագիր: Այն դեպքերում, երբ ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դիմումը ներկայացրած անձն իրավունք չունի պահանջել տվյալ տեղեկատվությունը, դիմումը մերժվում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու Կենտրոնական բանկի ստորաբաժանման կողմից` պատասխան գրությամբ: Փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմողը կարող է լրացնել կամ փոփոխել փաստաթղթերը և կրկին դիմել վարկային ռեգիստրին:»,
6) Կարգի 4-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
ԳԼՈՒԽ IV. |
ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
21. Վարկատուները պարտավոր են վարկային ռեգիստր ներկայացնել ամբողջական և արժանահավատ տեղեկատվություն:
22. Տրամադրված տեղեկատվության ամբողջականության և արժանահավատության համար օրենքով սահմանված պատասխանատվություն է կրում տեղեկատվությունը տրամադրող վարկատուն:
23. Վարկային ռեգիստրից վարկառուի կարծիքով ոչ ճիշտ տեղեկատվություն ստանալու դեպքում վարկառուն կարող է գրավոր տեղեկացնել վարկային ռեգիստրին` մատնանշելով կասկած հարուցող տվյալները և պահանջել ճշգրտված տեղեկատվությունը: Վարկային ռեգիստրը, տվյալների արժանահավատությունը ստուգելուց և հարկ եղած դեպքում ճշգրտումներ իրականացնելուց հետո պատասխանում է վարկառուին` տրամադրելով ճշգրտված տեղեկատվությունը սույն կարգով սահմանված ժամկետներում:
24. Այն դեպքերում, երբ վարկառուին վարկ տրամադրած վարկատուն գտնվում է լուծարման փուլում, այդ վարկի վերաբերյալ վարկային ռեգիստր մուտքագրված տվյալների թարմացումը կարող է կատարվել վարկառուի կողմից վարկային ռեգիստր ներկայացված տեղեկանքների հիման վրա: Վարկառուն տեղեկանքները ստանում է լուծարվող բանկի լուծարային կառավարչից:
25. Կենտրոնական բանկը պատասխանատվություն է կրում այն դեպքում, երբ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը չի համապատասխանում վարկատուի կողմից վարկային ռեգիստրին տրամադրած տեղեկատվությանը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:»,
7) Կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ գլուխները հանել,
8) Կարգի Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է),
9) Կարգի Հավելված 2-ը հանել,
10) Կարգի Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է),
11) Կարգի Հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 3-ի (կցվում է),
12) Կարգի Հավելած 5-ը և Հավելված 5.1-ը հանել,
13) Կարգի Հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի (կցվում է),
14) Կարգի Հավելված 7-ը և Հավելված 8-ը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ին, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ, 8-րդ, 9-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
(2-րդ կետը փոփ. 25.02.14 թիվ 47-Ն, 18.04.15 թիվ 93-Ն, 29.12.15 թիվ 292-Ն, 14.10.16 թիվ 172-Ն որոշումներ)
---------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 25.02.14 թիվ 47-Ն որոշմամբ սույն որոշման 2-րդ կետում
«2014 թվականի մարտի 1-ին» բառերը պետք է փոխարինել «2015 թվականի
մայիսի 1-ին» բառերով, սակայն արդեն իսկ փոփոխություններն ուժի
մեջ են մտել և որևէ կերպ իրավական տեսակետից հնավաոր չէ
ուժի մեջ մտած իրավական ակտի գործողության ժամկետը հետաձգել:
18.04.15 թիվ 93-Ն որոշման համաձայն սույն որոշման 2-րդ կետում
«2015 թվականի մայիսի 1-ին» բառերը պետք է փոխարինել «2016 թվականի
հունվարի 25-ին» բառերով: Սակայն 18.04.15 թվականի թիվ 93-Ն
որոշումն ուժի մեջ է մտել 14.05.15 թվականի, երբ արդեն
ուժի մեջ էր մտել սույն որոշման 2-րդ կետը: Փաստորեն փոփոխվել է
արդեն իսկ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ
մտնելու ժամկետը, որը իրավական տեխնիկայի առումով անընդունելի է:
ԻՐՏԵԿ - 29.12.15 թիվ 292-Ն որոշմամբ սույն որոշման 2-րդ կետում
«2016 թվականի հունվարի 25-ին» բառերը պետք է փոխարինել
«2016 թվականի նոյեմբերի 1-ին բառերով: Սույն փոփոխությունն
ուժի մեջ է մտել միայն 2016 թվականի փետրվարի 1-ին, իսկ հիմնական
որոշման 2-րդ կետի համապատասխան մասերն ուժի մեջ են մտել դրանից
6 օր առաջ, որի հետևանքով, ըստ էության, հետադարձ ուժ է տրվել
իրավունքները սահմանափակող իրավական ակտին, որը հակասում է
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Այս իրավախախտումն իրավաստեղծ մարմինն արդեն իսկ նույն իրավական
ակտի մասով թույլ է տալիս 2-րդ աՆգամ:
Նույնը կատարվել է նաև 14.10.16 թիվ 172-Ն որոշմամբ:
----------------------------------------------------------------
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2013 թվականի հոկտեմբերի 1-ի
թիվ 230-Ն որոշմամբ
Հավելված 1
Վարկային ռեգիստր ներկայացվող հիմնական տեղեկատվություն
.________________________________________.
|StartDate |dd/mm/yyyy |
|__________________|_____________________|
|EոdDate |dd/mm/yyyy |
|__________________|_____________________|
|CreatedDateTime |dd/mm/yyyy հհ:mm:ss |
.________________________________________.
.______________________________________________________________________
|Վար- |Վար-|Վար- |Վար-|Վար-|Վար- |Վար- |Վար- |Վարկա-|Վարկա-|Վար- |Մար-|
|կա- |կա- |կա- |կա- |կա- |կա- |կա- |կա- |ռուի |ռուի |կա- |զի |
|ռուի |ռուի|ռուի |ռուի|ռուի|ռուի |ռուի |ռուի |(ֆիզի-|(ֆիզի-|ռուի |կոդը|
|ներ- |իրա-|անու-|ազ- |հայ-|(կազ-|(ֆի- |(ֆի- |կական |կական |(ֆի- | |
|քին |վա- |նը/ |գա- |րա- |մա- |զիկա-|զիկա-|անձ |անձ |զիկա-| |
|իդեն-|կան |անվա-|նու-|նու-|կեր- |կան |կան |կամ |կամ |կան | |
|տիֆի-|կար-|նումը|նը |նը |պու- |անձ |անձ |անհատ |անհատ |անձ | |
|կաց- |գա- | | | |թյուն|կամ |կամ |ձեռ- |ձեռ- |կամ | |
|ման |վի- | | | |կամ |անհատ|անհատ|նար- |նար- |անհատ| |
|հա- |ճակը| | | |ան- |ձեռ- |ձեռ- |կատեր)|կատեր)|ձեռ- | |
|մարը | | | | |հատ |նար- |նար- |անձնա-|ծննդ- |նար- | |
| | | | | |ձեռ- |կա- |կա- |գիրը |յան |կա- | |
| | | | | |նար- |տեր) |տեր) |ում |ամսա- |տեր) | |
| | | | | |կա- |անձ- |անձ- |կող- |թիվը |անձի | |
| | | | | |տեր) |նագրի|նագրի|մից է | |սեռը | |
| | | | | |ՀՎՀՀ |հա- |տրման|տրվել | | | |
| | | | | | |մարը |ամսա-| | | | |
| | | | | | | |թիվը | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
|_____|____|_____|____|____|_____|_____|_____|______|______|_____|____|
|_____|____|_____|____|____|_____|_____|_____|______|______|_____|____|
|_____|____|_____|____|____|_____|_____|_____|______|______|_____|____|
|_____|____|_____|____|____|_____|_____|_____|______|______|_____|____|
.______________________________________________________________________
_______________________________________________________________________
|Վար- |Վար- |Վար- |Վար- |Վար- |Վարկա-|Վարկա-|Վար- |Վար- |Վար- |Վարկա- |
|կա- |կառու|կա- |կա- |կա- |ռուի |ռուի |կառու|կառու|կա- |ռուի |
|ռուի |կազ- |ռուի |տուի |ռուի |(կազ- |(կազ- |կազ- |կազ- |ռուի |(ֆիզի- |
|գտնը-|մա- |ռեզի-|հետ |(կազ-|մակեր-|մակեր-|մա- |մա- |(ֆի- |կական |
|վելու|կեր- |դեն- |կապ- |մա- |պու- |պու- |կեր- |կեր- |զի- |անձ կամ|
|կամ |պու- |տու- |վա- |կեր- |թյան |թյան |պու- |պու- |կական|անհատ |
|բնա- |թյան |թյու-|ծու- |պու- |կամ |կամ |թյան |թյան |անձ |ձեռնար-|
|կութ-|սեփա-|նը |թյու-|թյան |անհատ |անհատ |գոր- |գոր- |կամ |կատեր) |
|յան |կա- | |նը |կամ |ձեռ- |ձեռ- |ծա- |ծադիր|անհատ|հանրա- |
|վայրը|նու- | | |անհատ|նարկա-|նարկա-|դիր |մարմ-|ձեռ- |յին |
| |թյան | | |ձեռ- |տեր) |տեր) |մարմ-|նի |նար- |ծառա- |
| |ձևը | | |նար- |պետա- |պետա- |նի |ղեկա-|կա- |յու- |
| | | | |կա- |կան |կան |ղեկա-|վարի |տեր) |թյուն- |
| | | | |տեր) |ռեգիս-|ռեգիս-|վարը |անձը |անձը |ների |
| | | | |գոր- |տրում |տրում |(ա- |հաս- |հաս- |համա- |
| | | | |ծու- |գրանց-|գրանց-|նուն,|տատող|տատող|րանիշը |
| | | | |նեու-|ման |ման |ազգա-|փաս- |հին |(սո- |
| | | | |թյան |կամ |կամ |նուն)|տա- |փաս- |ցիալա- |
| | | | |ոլոր-|հաշ- |հաշ- | |թղթի |տա- |կան |
| | | | |տը |վառման|վառման| |հա- |թղթի |քարտի |
| | | | | |համարը|ամսա- | |մարը |հա- |համարը)|
| | | | | | |թիվը | | |մարը | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|_____|_______|
|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|_____|_______|
|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|_____|_______|
|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|_____|_______|
_______________________________________________________________________
________________________________________________________.
|Վարկա- |Վար- |Վար- |Վարկա-|Վարկա-|Վարկա-|Վար- |Այլ |
|ռուի |կա- |կառուի|ռուի |ռուի |ռուի |կառու |նշում-|
|(ֆիզի- |ռուի |(ֆիզի-|(ֆիզի-|(ֆիզի-|(ֆիզի-|ֆիզի- |ներ |
|կական |(ֆի- |կական |կական |կական |կական |կական |վարկա-|
|անձ կամ|զի- |անձ |անձ |անձ |անձ |անձի |ռուի |
|անհատ |կական|կամ |կամ |կամ |կամ |զբաղ- |վերա- |
|ձեռնար-|անձ |անհատ |անհատ |անհատ |անհատ |վա- |բերյալ|
|կատեր) |կամ |ձեռ- |ձեռ- |ձեռ- |ձեռ- |ծու- | |
|սոցիա- |անհատ|նարկա-|նարկա-|նար- |նար- |թյան | |
|լական |ձեռ- |տեր) |տեր) |կատեր)|կատեր)|կարգա-| |
|քարտ |նար- |նույ- |նույ- |անձը |ընտա- |վիճակը| |
|չունե- |կա- |նակա- |նակա- |հաս- |նիքի | | |
|նալու/ |տեր) |նացման|նացման|տատող |անդամ-| | |
|հան- |նույ-|քարտի |քարտը-|այլ |ների | | |
|րային |նակա-|տրման |ում |փաս- |քանակը| | |
|ծառա- |նաց- |ամսա- |կողմից|տա- | | | |
|յության|ման |թիվը |է |թղթի | | | |
|համա- |քարտի| |տրվել |համարը| | | |
|րանիշ |հա- | | | | | | |
|չստա- |մարը | | | | | | |
|նալու | | | | | | | |
|մասին | | | | | | | |
|տեղե- | | | | | | | |
|կանքի | | | | | | | |
|համարը | | | | | | | |
|_______|_____|______|______|______|______|______|______|
|_______|_____|______|______|______|______|______|______|
|_______|_____|______|______|______|______|______|______|
|_______|_____|______|______|______|______|______|______|
________________________________________________________.
._______________________________________________________________.
|Վարկառուի ներքին |Փոխկապակցված վարկառուի |Այլ նշումներ |
|իդենտիֆիկացման |ներքին իդենտիֆիկացման |փոխկապակցված |
|համարը |համարը |վարկառուի վերաբերյալ|
|__________________|_______________________|____________________|
|__________________|_______________________|____________________|
|__________________|_______________________|____________________|
|__________________|_______________________|____________________|
._______________________________________________________________.
.______________________________________________________________________
|Վար- |Մաս- |Մաս- |Մաս- |Մաս- |Մաս- |Մաս- |Մաս- |Մաս- |Մաս- |Մաս- |
|կառու|նակցի|նակցի|նակցի|նակցի|նակցի|նակցի|նակցի |նակցի |նակցի |նակցի |
|կազ- |ներ- |իրա- |անու-|ազգա-|հայ- |(կազ-|(ֆիզի-|(ֆիզի-|(ֆիզի-|(ֆիզի-|
|մա- |քին |վական|նը/ |նունը|րա- |մա- |կական |կական |կական |կական |
|կեր- |իդեն-|կար- |անվա-| |նունը|կեր- |անձ |անձ |անձ |անձ |
|պու- |տիֆի-|գավի-|նումը| | |պու- |կամ |կամ |կամ |կամ |
|թյան |կաց- |ճակը | | | |թյուն|անհատ |անհատ |անհատ |անհատ |
|ներ- |ման | | | | |կամ |ձեռ- |ձեռ- |ձեռ- |ձեռ- |
|քին |հա- | | | | |անհատ|նարկա-|նարկա-|նարկա-|նարկա-|
|իդեն-|մարը | | | | |ձեռ- |տեր) |տեր) |տեր) |տեր) |
|տիֆի-| | | | | |նար- |անձ- |անձ- |անձ- |ծննդ- |
|կաց- | | | | | |կա- |նագրի |նագրի |նագի- |յան |
|ման | | | | | |տեր) |հա- |տրման |րը |ամսա- |
|հա- | | | | | |ՀՎՀՀ |մարը |ամսա- |ում |թիվը |
|մարը | | | | | | | |թիվը |կող- | |
| | | | | | | | | |մից է | |
| | | | | | | | | |տրվել | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|
|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|
|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|
|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|
.______________________________________________________________________
_______________________________________________________________________
|Մաս- |Մարզի|Մաս- |Մաս- |Մաս- |Մասնակցի|Մասնակցի |Մասնակցի |Մասնակցի|
|նակցի |կոդը |նակցի|նակից|նակցի |(կազմա- |(կազմա- |(կազմա- |(կազմա- |
|(ֆիզի-| |գտնը-|կազ- |ռեզի- |կերպու- |կերպու- |կերպու- |կերպու- |
|կական | |վելու|մա- |դեն- |թյուն |թյուն կամ|թյուն կամ|թյուն |
|անձ | |կամ |կեր- |տու- |կամ |անհատ |անհատ |կամ |
|կամ | |բնա- |պու- |թյունը|անհատ |ձեռնար- |ձեռնար- |անհատ |
|անհատ | |կու- |թյան | |ձեռնար- |կատեր) |կատեր) |ձեռնար- |
|ձեռ- | |թյան |սեփա-| |կատեր) |պետական |պետական |կատեր) |
|նար- | |վայրը|կա- | |գործու- |ռեգիս- |ռեգիս- |անձը |
|կա- | | |նու- | |նեու- |տրում |տրում |հաստատող|
|տեր) | | |թյան | |թյան |գրանցման |գրանցման |հին |
|սեռը | | |ձևը | |ոլորտը |կամ |կամ |փաստա- |
| | | | | | |հաշվառման|հաշվառման|թղթի |
| | | | | | |համարը |ամսաթիվը |համարը |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
|______|_____|_____|_____|______|________|_________|_________|________|
|______|_____|_____|_____|______|________|_________|_________|________|
|______|_____|_____|_____|______|________|_________|_________|________|
|______|_____|_____|_____|______|________|_________|_________|________|
_______________________________________________________________________
_______________________________________________________________________.
|Մասնակցի|Մասնակցի |Մաս- |Մաս- |Մաս- |Մաս- |Մասնա- |Մասնա- |Այլ |
|(կազմա- |(կազմա- |նակցի |նակցի |նակցի |նակցի |կից |կից |նշում-|
|կերպու- |կերպու- |(կազ- |(կազ- |(կազ- |(կազ- |կազմա- |կազմա- |ներ |
|թյուն |թյուն կամ|մակեր-|մակեր-|մակեր- |մակեր-|կեր- |կեր- |մաս- |
|կամ |անհատ |պու- |պու- |պու- |պու- |պության|պության|նակցի |
|անհատ |ձեռնար- |թյուն |թյուն |թյուն |թյուն |գործա- |գործա- |վերա- |
|ձեռնար- |կատեր) |կամ |կամ |կամ |կամ |դիր |դիր |բերյալ|
|կատեր) |սոցիալա- |անհատ |անհատ |անհատ |անհատ |մարմնի |մարմնի | |
|հանրային|կան քարտ |ձեռ- |ձեռ- |ձեռնար-|ձեռ- |ղեկա- |ղեկա- | |
|ծառայու-|չունենա- |նարկա-|նարկա-|կատեր) |նարկա-|վարը |վարի | |
|թյուն- |լու/հան- |տեր) |տեր) |նույնա-|տեր) |(անուն,|անձը | |
|ների |րային |նույ- |նույ- |կանաց- |անձը |ազգա- |հաստա- | |
|համարա- |ծառայու- |նակա- |նակա- |ման |հաս- |նուն) |տող | |
|նիշը |թյան |նացման|նացման|քարտը |տատող | |փաս- | |
|(սոցիա- |համարանիշ|քարտի |քարտի |ում |այլ | |տաթղթի | |
|լական |չստանալու|համարը|տրման |կողմից |փաստա-| |համարը | |
|քարտի |մասին | |ամսա- |է տրվել|թղթի | | | |
|համարը) |տեղեկանքի| |թիվը | |համարը| | | |
| |համարը | | | | | | | |
|________|_________|______|______|_______|______|_______|_______|______|
|________|_________|______|______|_______|______|_______|_______|______|
|________|_________|______|______|_______|______|_______|_______|______|
|________|_________|______|______|_______|______|_______|_______|______|
_______________________________________________________________________.
.______________________________________________________________________
|Վարկի |Վարկա-|Վարկա- |Տար- |Վար-|Մաս- |Վարկա-|Վար- |Վարկի |Վարկի |
|ներքին|յին |ռուի |բերակի|կա- |նա- |յին |կային|տրամա-|վերջնական|
|իդեն- |ռե- |ներքին |հեր- |տուի|ճյու-|պայմա-|պայ- |դրման |մարման |
|տիֆի- |գիստրի|իդեն- |թական |կոդը|ղի |նագրի |մանա-|ամսա- |ամսաթիվը |
|կացման|կոդը |տիֆի- |համարը| |կոդը |համարը|գրի |թիվը |(ըստ |
|համարը| |կացման | | | | |ամսա-|(փաս- |պայմա- |
| | |համարը | | | | |թիվը |տացի) |նագրի) |
| | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
|______|______|_______|______|____|_____|______|_____|______|_________|
|______|______|_______|______|____|_____|______|_____|______|_________|
|______|______|_______|______|____|_____|______|_____|______|_________|
|______|______|_______|______|____|_____|______|_____|______|_________|
.______________________________________________________________________
_______________________________________________________________________
|Վարկի |Վարկի|Վար-|Վարկի|Տրամա-|Վար- |Վարկի |Վարկի|Վարկի |Մաս- |
|փաստացի |փոփո-|կի |տեսա-|դրման |կային|օգտա- |օգտա-|պայման- |հանման |
|(մաս- |խու- |կար-|կը |աղ- |ռիսկի|գործման|գործ-|ների |գումարը|
|նակի) |թյան |գա- | |բյուրը|դասը |ոլորտը |ման |վերանա- | |
|մարման |ամսա-|վի- | | | | |մարզը|յումների| |
|ամսաթիվը|թիվը |ճակը| | | | | |թիվը | |
| | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
|________|_____|____|_____|______|_____|_______|_____|________|_______|
|________|_____|____|_____|______|_____|_______|_____|________|_______|
|________|_____|____|_____|______|_____|_______|_____|________|_______|
|________|_____|____|_____|______|_____|_______|_____|________|_______|
_______________________________________________________________________
______________________________________________________________________
|Ժամկե-|Վերա- |Վարկի |Վարկի գծով|Վարկի|Վարկը|Ար- |Պայմա- |Պայմանա-|
|տանց |նայված|վերաբեր-|հաշվարկված|վեր- |ժամ- |ժույ-|նագրով |գրով |
|օրերի |օրերի |յալ այլ |տույժերի |ջին |կե- |թի |նախա- |նախա- |
|քանակը|քանակ |նշումներ|և |դասա-|տանց |կոդը |տեսված |տեսված |
| | | |տուգանք- |կարգ-|դառ- | |վարկի |վարկի |
| | | |ների |ման |նալու| |գումարը|փոփոխված|
| | | |առկայու- |ամսա-|ամսա-| |(սահմա-|գումար |
| | | |թյունը |թիվը |թիվը | |նաչափը)|(սահմա- |
| | | | | | | | |նաչափ) |
|______|______|________|__________|_____|_____|_____|_______|________|
|______|______|________|__________|_____|_____|_____|_______|________|
|______|______|________|__________|_____|_____|_____|_______|________|
|______|______|________|__________|_____|_____|_____|_______|________|
______________________________________________________________________
__________________________________________________________________.
|Վարկի |Փաստացի|Փաստացի|Փաստացի |Ժամկե- |Ժամկե-|Տոկոսա-|Վարկի |
|տարեկան|տրամա- |մարված |մայր |տանց |տանց |դրույքի|տոկոսի |
|տոկոսա-|դրված |գումարը|գումարի |մայր |տոկոսը|տեսակը |սուբսի- |
|դրույքը|գումարը| |մնացորդը|գումարի | | |դավորում|
| | | | |մնացորդը| | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|_______|_______|_______|________|________|______|_______|________|
|_______|_______|_______|________|________|______|_______|________|
|_______|_______|_______|________|________|______|_______|________|
|_______|_______|_______|________|________|______|_______|________|
__________________________________________________________________.
.____________________________________________________________________.
|Վարկի |Վարկային|Վարկի |Գրավի |Գրավի |Գրավի |Գրավի |
|ներքին |ռեգիստրի|ապահովվա-|գնահատված |առարկան|վերաբերյալ|արժույթի|
|իդենտիֆի-|կոդը |ծության |արժեքը | |այլ |կոդը |
|կացման | |տեսակը |(ըստ գրավի | |նշումներ | |
|համարը | | |պայմանագրի)| | | |
|_________|________|_________|___________|_______|__________|________|
|_________|________|_________|___________|_______|__________|________|
|_________|________|_________|___________|_______|__________|________|
|_________|________|_________|___________|_______|__________|________|
.____________________________________________________________________.
.______________________________________________________________________
|Վարկի |Վար-|Երաշ- |Երաշ- |Երաշ- |Երաշ- |Երաշ- |Երաշխավորի|Երաշխավորի|
|ներքին|կա- |խավորի|խավորի|խավորի |խավորի|խավորի|(կազմակեր-|(ֆիզիկական|
|իդեն- |յին |ներքին|իրա- |անունը/|ազգա- |հայրա-|պություն |անձ կամ |
|տիֆի- |ռե- |իդեն- |վական |անվա- |նունը |նունը |կամ անհատ |անհատ |
|կացման|գիս-|տիֆի- |կարգա-|նումը | | |ձեռնարկա- |ձեռնարկա- |
|համարը|տրի |կացման|վիճակը| | | |տեր) ՀՎՀՀ |տեր) |
| |կոդը|համարը| | | | | |անձնագրի |
| | | | | | | | |համարը |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
|______|____|______|______|_______|______|______|__________|__________|
|______|____|______|______|_______|______|______|__________|__________|
|______|____|______|______|_______|______|______|__________|__________|
|______|____|______|______|_______|______|______|__________|__________|
.______________________________________________________________________
_______________________________________________________________________
|Երաշխավորի|Երաշխավորի|Երաշխավորի|Երաշ- |Մարզի|Երաշ- |Երաշ-|Երաշ- |
|(ֆիզիկական|(ֆիզիկական|(ֆիզիկական|խավորի |կոդը |խավորի |խավո-|խավոր |
|անձ կամ |անձ կամ |անձ կամ |(ֆիզի- | |գտն- |րու- |կազմա- |
|անհատ |անհատ |անհատ |կական | |վելու |թյան |կերպու-|
|ձեռնար- |ձեռնար- |ձեռնար- |անձ կամ | |կամ |գու- |թյան |
|կատեր) |կատեր) |կատեր) |անհատ | |բնակու-|մարը |սեփակա-|
|անձնագրի |անձնագիրը |ծննդյան |ձեռնար- | |թյան | |նության|
|տրման |գիրը ում |ամսաթիվը |կատեր) | |վայրը | |ձևը |
|ամսաթիվը |կողմից է | |սեռը | | | | |
| |տրվել | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|__________|__________|__________|________|_____|_______|_____|_______|
|__________|__________|__________|________|_____|_______|_____|_______|
|__________|__________|__________|________|_____|_______|_____|_______|
|__________|__________|__________|________|_____|_______|_____|_______|
_______________________________________________________________________
____________________________________________________________________
|Երաշ- |Երաշ- |Երաշխա- |Երաշխա- |Երաշ- |Երաշխավորի|Երաշխավորի |
|խավորի|խավորի |վորի(կազ-|վորի(կազ-|խավորի |(ֆիզիկա- |(ֆիզիկական |
|ռեզի- |(կազ- |մակերպու-|մակերպու-|(ֆիզի- |կան անձ |անձ կամ |
|դեն- |մակեր- |թյուն |թյուն կամ|կական |կամ անհատ |անհատ |
|տու- |պու- |կամ անհատ|անհատ |անձ կամ|ձեռնար- |ձեռնարկատեր)|
|թյունը|թյուն |ձեռնար- |ձեռնար- |անհատ |կատեր) |սոցիալական |
| |կամ |կատեր) |կատեր) |ձեռնար-|հանրային |քարտ |
| |անհատ |պետական |պետական |կատեր) |ծառայու- |չունենալու/ |
| |ձեռնար-|ռեգիս- |ռեգիս- |անձը |թյունների |հանրային |
| |կատեր) |տրում |տրում |հաստա- |համարանիշը|ծառայության |
| |գործու-|գրանցման |գրանցման |տող հին|(սոցիալա- |համարանիշ |
| |նեու- |կամ |կամ հաշ- |փաստա- |կան քարտի |չստանալու |
| |թյան |հաշվառման|վառման |թղթի |համարը) |մասին |
| |ոլորտը |համարը |ամսաթիվը |համարը | |տեղեկանքի |
| | | | | | |համարը |
|______|_______|_________|_________|_______|__________|____________|
|______|_______|_________|_________|_______|__________|____________|
|______|_______|_________|_________|_______|__________|____________|
|______|_______|_________|_________|_______|__________|____________|
____________________________________________________________________
_____________________________________________________________________.
|Երաշ- |Երաշ- |Երաշխավորի|Երաշխավորի|Երաշխավոր|Երաշխավոր|Այլ |
|խավորի |խավորի |(ֆիզիկական|(ֆիզիկական|կազմակեր-|կազմակեր-|նշումներ |
|(ֆիզի- |(ֆիզի- |անձ կամ |անձ կամ |պության |պության |երաշխավորի|
|կական |կական |անհատ ձեռ-|անհատ ձեռ-|գործադիր |գործադիր |վերաբերյալ|
|անձ կամ|անձ կամ|նարկատեր) |նարկատեր) |մարմնի |մարմնի | |
|անհատ |անհատ |նույնակա- |անձը |ղեկավարը |ղեկավարի | |
|ձեռնար-|ձեռնար-|նացման |հաստատող |(անուն, |անձը | |
|կատեր) |կատեր) |քարտը ում |այլ |ազգանուն)|հաստատող | |
|նույնա-|նույնա-|կողմից է |փաստաթղթի | |փաստաթղթի| |
|կանաց- |կանաց- |տրվել |համարը | |համարը | |
|ման |ման | | | | | |
|քարտի |քարտի | | | | | |
|համարը |տրման | | | | | |
| |ամսա- | | | | | |
| |թիվը | | | | | |
|_______|_______|__________|__________|_________|_________|__________|
|_______|_______|__________|__________|_________|_________|__________|
|_______|_______|__________|__________|_________|_________|__________|
|_______|_______|__________|__________|_________|_________|__________|
_____________________________________________________________________.
ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ` ՀԱՎԵԼՎԱԾ 1-Ի ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. StartDate-ը և EndDate-ը (EndDate-ը նաև ցույց է տալիս այն օրվա ամսաթիվը, որի դրությամբ վիճակը ներկայացնում են ֆայլում ներառված տվյալները) այն ժամանակահատվածի սկիզբն ու վերջն են, որի ընթացքում տեղի է ունեցել տվյալների փոփոխություն, CreatedDateTime-ը ցույց է տալիս այն ամսաթիվը և ժամանակը, երբ գեներացվել է ֆայլը:
2. Վարկառուի ներքին իդենտիֆիկացման համարը - լրացվում է վարկատուի համակարգում վարկառուին տրված եզակի իդենտիֆիկացման համարը:
3. Վարկառուի իրավական կարգավիճակը - լրացվում է վարկառուի իրավական կարգավիճակը` իրավաբանական անձ, ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր:
4. Վարկառուի անունը/անվանումը - լրացվում է վարկառուի`
1) իրավաբանական անձ լինելու դեպքում` վարկառուի լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը: Վարկառուի կազմակերպաիրավական տեսակը լրացվում է կրճատ («Գամմա Սերվիս» ՍՊԸ և այլն).
2) ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` վարկառուի անունը:
5. Վարկառուի ազգանունը - լրացվում է միայն ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը:
6. Վարկառուի հայրանունը - լրացվում է միայն ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը:
7. Վարկառուի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) ՀՎՀՀ - լրացվում է վարկառուի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
8. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի համարը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի սերիան և համարը:
9. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի տրման ամսաթիվը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի տրման ամսաթիվը:
10. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագիրը ում կողմից է տրվել- լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագիրը տվող մարմնի կոդը:
11. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) ծննդյան ամսաթիվը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) ծննդյան ամսաթիվը:
12. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սեռը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սեռը` արական կամ իգական:
13. Մարզի կոդը - լրացվում է այն մարզի կոդը, որտեղ գտնվում, կամ բնակվում է վարկառուն:
14. Վարկառուի գտնվելու կամ բնակության վայրը - լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը (երկիրը, մարզը, բնակավայրը, փողոցը, շենքի և բնակարանի համարը):
15. Վարկառու կազմակերպության սեփականության ձևը - կախված իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում 50 տոկոսից ավելի կամ մնացածի նկատմամբ գերակշռող մասնակցություն ունենալուց` լրացվում է տվյալ սեփականության ձևը, համապատասխանաբար` պետական, մասնավոր և օտարերկրյա: Ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում լրացվում է` այլ:
16. Վարկառուի ռեզիդենտությունը - վարկառուի ռեզիդենտ լինելու դեպքում լրացվում է` ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ լինելու դեպքում` ոչ ռեզիդենտ: Ռեզիդենտությունը որոշվում է համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշների:
17. Վարկատուի հետ կապվածությունը - վարկատուի հետ կապվածության առկայության դեպքում լրացվում է` «կապված է», հակառակ դեպքում` «կապված չէ»: Կապվածությունը որոշվում է համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածում սահմանված չափանիշների:
18. Վարկառուի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) գործունեության ոլորտը - լրացվում է վարկառուի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) գործունեության ոլորտը.
1) A. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն, այդ թվում`
ա. (01.1/3) բուսաբուծություն
բ. (01.4) անասնապահություն
գ. (02) անտառային տնտեսություն և փայտամթերումներ
դ. (03) ձկնորսություն և ձկնաբուծություն
2) B. Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում
ա. (07) մետաղական հանքաքարի արդյունահանում
բ. (08.1-12) շինանյութի արդյունահանում
3) C. Մշակող արդյունաբերություն
ա. (10) սննդի արդյունաբերություն
բ. (10.1) մսի մշակում և պահածոյացում
գ. (10.3) մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում
դ. (10.5) կաթնամթերքի արտադրություն
ե. (10.7) հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն
զ. (11) խմիչքների արդյունաբերություն
է. (12) ծխախոտի արդյունաբերություն
ը. (13+14) մանածագործական արտադրատեսակների և հագուստի արտադրություն
թ. (15) կաշվե արտադրատեսակների արտադրություն
ժ. (16+17) փայտանյութի, թղթի, փայտե և թղթե արտադրատեսակների արտադրություն (բացի կահույքից)
ժա. (18) պոլիգրաֆիական գործունեություն
ժբ. (20) քիմիական նյութերի արտադրություն
ժգ. (21) դեղագործական արտադրատեսակների արտադրություն
ժդ. (22) ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն
ժե. (23) ոչ մետաղական արտադրատեսակների արտադրություն
ժզ. (24) հիմնային մետաղների արտադրություն
ժէ. (25) մետաղե պատրաստի արտադրատեսակների արտադրություն, բացի մեքենաներից և սարքավորումներից
ժը. (26+27) համակարգիչների, էլեկտրոնային, օպտիկական և էլեկտրական սարքավորումների արտադրություն
ժթ. (31) կահույքի արտադրություն
ի. (33) մեքենաների և սարքավորումների նորոգում և տեղակայում
4) D. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում
ա. (35.1) էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում, այդ թվում` էլեկտրաէներգիայի արտադրություն, փոխանցում և բաշխում
5) E. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում
6) F. Շինարարություն
ա. (41.2) բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն
բ. (42.1) ճանապարհների և երկաթուղիների շինարարություն
7) G. Առևտուր
ա. (45) ավտոմեքենաների, մոտոցիկլերի և դրանց պահեստամասերի առևտուր և նորոգում
բ. (46) մեծածախ առևտուր
գ. (47) մանրածախ առևտուր
8) H. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն
ա. (49.32) տաքսու ծառայություններ
բ. (49.4) ավտոճանապարհային բեռնափոխադրումներ և փոխադրման ծառայություններ
գ. (51) օդային տրանսպորտի գործունեություն
դ. (52.1) պահեստավորում և պահպանում
9) I. Կեցության և հանրային սննդի կազմակերպում
ա. (55.1) հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ
բ. (56) հանրային սննդի կազմակերպում
10) J. Տեղեկատվություն և կապ
ա. (58) հրատարակչական գործ
բ. (60) հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում
գ. (61) հեռահաղորդակցություն
դ. (62) համակարգչային ծրագրավորում և հարակից գործունեություն
11) K. Ֆինանսական և ապահովագրական գործունեություն
ա. (65) ապահովագրական ընկերություններ
բ. (66) ներդրումային ընկերություններ
գ. (67) այլ ֆինանսական կազմակերպություններ
12) L. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն
ա. (68.1) սեփականություն հանդիսացող անշարժ գույքի առք և վաճառք
13) M. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն
ա. (69) իրավաբանական և հաշվապահական գործունեություն
բ. (71) ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն
գ. (72) գիտական հետազոտություններ և մշակումներ
դ. (73.1) գովազդային գործունեություն
14) P. Կրթություն
ա. (85.4) բարձրագույն կրթություն
բ. (85.5) այլ կրթական հաստատություններ
15) Q. Առողջապահություն
16) R. Մշակույթ, զվարճություն, հանգիստ
17) T. Տնտեսության այլ ճյուղեր
ա. (32.1) ոսկերչական արտադրատեսակների և զարդերի արտադրություն
բ. (79) զբոսաշրջություն
19. Վարկառուի (կազմակերպության կամ անհատ ձեռնարկատեր) պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման համարը - լրացվում է վարկառու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման համարը:
20. Վարկառուի (կազմակերպության կամ անհատ ձեռնարկատեր) պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման ամսաթիվը - լրացվում է վարկառու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման ամսաթիվը:
21. Վարկառու կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (անուն, ազգանուն) - լրացվում է վարկառու կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը:
22. Վարկառու կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի համարը - լրացվում է վարկառու կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի համարը:
23. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող հին փաստաթղթի համարը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող հին փաստաթղթի համարը:
24. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը):
25. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սոցիալական քարտ չունենալու/հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սոցիալական քարտ չունենալու/հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) չունենալու դեպքում:
26. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի համարը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի համարը:
27. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի տրման ամսաթիվը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի տրման ամսաթիվը:
28. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտը ում կողմից է տրվել - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտը տվող մարմնի կոդը:
29. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող այլ փաստաթղթի համարը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող այլ փաստաթղթի համարը:
30. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) ընտանիքի անդամների քանակը -լրացվում է ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր վարկառուի ընտանիքի անդամների քանակը:
31. Վարկառու ֆիզիկական անձի զբաղվածության կարգավիճակը - լրացվում է`
1) աշխատում է որպես վարձու աշխատող` հիմնական աշխատատեղի առկայությամբ,
2) աշխատում է սեփական բիզնեսում` գործունեության հիմնական տեսակի առկայությամբ,
3) չի աշխատում` աշխատունակ տարիքի է (աշխատունակության տարիք է համարվում անձի տասնվեցից մինչև վաթսուներեք տարեկան հասակը),
4) չի աշխատում` անաշխատունակ է,
5) այլ դեպքեր:
32. Այլ նշումներ վարկառուի վերաբերյալ - լրացվում է վարկառուի վերաբերյալ այլ էական տեղեկատվություն:
33. Վարկառուի ներքին իդենտիֆիկացման համարը - լրացվում է փոխկապակցված անձ ունեցող վարկառուին տրված եզակի իդենտիֆիկացման համարը: Կապվածությունը որոշվում է համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածում սահմանված չափանիշների:
34. Փոխկապակցված վարկառուի ներքին իդենտիֆիկացման համարը - լրացվում է փոխկապակցված վարկառուին տրված եզակի իդենտիֆիկացման համարը:
35. Այլ նշումներ փոխկապակցված վարկառուի վերաբերյալ - լրացվում է փոխկապակցված վարկառուի վերաբերյալ այլ էական տեղեկատվություն:
36. Վարկառու կազմակերպության ներքին իդենտիֆիկացման համարը - լրացվում է այն վարկառու կազմակերպության եզակի իդենտիֆիկացման համարը, որի սեփականատերն է հանդիսանում մասնակիցը (սեփականատերը):
37. Մասնակցի ներքին իդենտիֆիկացման համարը - լրացվում է մասնակցի (սեփականատիրոջ) եզակի իդենտիֆիկացման համարը: Լրացվում են վարկառուի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում 20 տոկոս և ավելի մասնակցություն ունեցող կամ 3-5 ամենամեծ մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տվյալները:
38. Մասնակցի իրավական կարգավիճակը - լրացվում է մասնակցի իրավական կարգավիճակը` իրավաբանական անձ, ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր:
39. Մասնակցի անունը/անվանումը - լրացվում է`
1) իրավաբանական անձ լինելու դեպքում` մասնակցի լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը: Մասնակցի կազմակերպաիրավական տեսակը լրացվում է կրճատ, օրինակ` ԲԲԸ.
2) ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` մասնակցի անունը:
40. Մասնակցի ազգանունը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) ազգանունը:
41. Մասնակցի հայրանունը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) հայրանունը:
42. Մասնակցի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) ՀՎՀՀ - լրացվում է մասնակցի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
43. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի համարը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի սերիան և համարը:
44. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի տրման ամսաթիվը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի տրման ամսաթիվը:
45. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագիրն ում կողմից է տրվել - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագիրը տվող մարմնի կոդը:
46. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) ծննդյան ամսաթիվը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) ծննդյան ամսաթիվը:
47. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սեռը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սեռը` արական կամ իգական:
48. Մարզի կոդը - լրացվում է այն մարզի կոդը, որտեղ գտնվում, կամ բնակվում է մասնակիցը:
49. Մասնակցի գտնվելու կամ բնակության վայրը - լրացվում է մասնակից իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը (երկիրը, մարզը, բնակավայրը, փողոցը, շենքի և բնակարանի համարը):
50. Մասնակից կազմակերպության սեփականության ձևը - կախված մասնակից իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում 50 տոկոսից ավելի կամ մնացածի նկատմամբ գերակշռող մասնակցություն ունենալուց` լրացվում է տվյալ սեփականության ձևը, համապատասխանաբար` պետական, մասնավոր և օտարերկրյա: Ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում լրացվում է` այլ:
51. Մասնակցի ռեզիդենտությունը - մասնակցի ռեզիդենտ լինելու դեպքում լրացվում է` ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ լինելու դեպքում` ոչ ռեզիդենտ:
52. Մասնակցի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) գործունեության ոլորտը - լրացվում է մասնակցի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) գործունեության ոլորտը:
53. Մասնակցի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման համարը - լրացվում է մասնակից կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման համարը:
54. Մասնակցի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման ամսաթիվը - լրացվում է մասնակից կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման ամսաթիվը:
55. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող հին փաստաթղթի համարը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող հին փաստաթղթի համարը:
56. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը):
57. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սոցիալական քարտ չունենալու/ հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սոցիալական քարտ չունենալու/հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) չունենալու դեպքում:
58. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի համարը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի համարը:
59. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի տրման ամսաթիվը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի տրման ամսաթիվը:
60. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտը ում կողմից է տրվել - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտը տվող մարմնի կոդը:
------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում