(ուժը կորցրել է 28.02.2019 թիվ 172-Ն որոշում)
i
040.0902.311200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 դեկտեմբերի 2000 թվականի N 902
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԸՍՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին, 38 և 42 հոդվածներին, 53 հոդվածի 3-րդ և 54 հոդվածի 4-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) «Արտահանում` ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար», «Անմաքս առևտուր» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
բ) «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
գ) «Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
i
դ) «Բացթողում ներքին սպառման համար», «Անմաքս առևտուր», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում (ընդունում)» և «Ոչնչացում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 29.09.01 թիվ 913 որոշում)
2. Սահմանել, որ`
i
ա) Հայաստանի Հանրապետությունում հսկվող դեղերի և թմրանյութերի, միջուկային (ռադիոակտիվ) նյութերի Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն, ինչպես նաև Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 44 (փայտանյութ և դրանից արտադրանք, փայտածուխ) խմբին դասվող ապրանքների (բացառությամբ 4405 00 000, 4412-4417, 4418 10, 4418 20, 4419 00, 4420, 4421 10 000, 4421 90 910 ծածկագրերին դասվող ապրանքների) արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հատուկ կարգով.
բ) պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի համար, ապրանքներ տեղափոխող անձի համաձայնությամբ, կարող է կիրառվել միայն «Ոչնչացում» մաքսային ռեժիմը: Այլ մաքսային ռեժիմներով պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութերի` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն արգելվում է.
գ) «Բացթողում ներքին սպառման համար», մաքսային ռեժիմով արգելվում է ներմուծել ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 և 8705 ապրանքային դիրքերում դասակարգվող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 և 8703 90 10 ծածկագրերին դասակարգվող ավտոմեքենաների), որոնց վրա տեղադրված չէ վնասակար արտանետումների չեզոքացուցիչ:
Սույն ենթակետում նշված ավտոմեքենաների վրա տեղադրված վնասակար արտանետումների չեզոքացուցիչների առկայության ստուգման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:
(2-րդ կետը փոփ. 25.03.04 թիվ 427-Ն, 07.03.07 թիվ 373-Ն, 27.12.07 թիվ 1548-Ն, 12.11.09 թիվ 1334-Ն որոշումներ)
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» թիվ 615 որոշման 8-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
(որոշումը փոփ. 04.12.14 թիվ 1369-Ն որոշում)
Հավելված 1
ՀՀ կառավարության
2000 թվականի դեկտեմբերի 31-ի
N 902 որոշման
ՑԱՆԿ
i
«ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ԵՎ «ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՈՒՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. Պետական գաղտնիք պարունակող նյութեր
2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշաններով մակնշման ենթակա, սակայն չմակնշված ալկոհոլային խմիչքներ
3. Փայտանյութ (ծածկագրերն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 4401 10 000, 4401 21 000, 4401 22 000, 4403, 4404):
(ցանկը խմբ. 31.03.01 թիվ 265, փոփ. 15.10.09 թիվ 1157-Ն որոշումներ)
Հավելված 2
ՀՀ կառավարության
2000 թվականի դեկտեմբերի 31-ի
N 902 որոշման
ՑԱՆԿ
«ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ` ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. Բոլոր տեսակի թափոններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության դրական եզրակացության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության թույլտվության հիման վրա ներմուծվող թափոնների:
2. Պիտանիության ժամկետն անցած ապրանքներ
Հավելված 3
ՀՀ կառավարության
2000 թվականի դեկտեմբերի 31-ի
N 902 որոշման
ՑԱՆԿ
«ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. Կենդանի կենդանիներ և բույսեր, եթե դրանք չեն հանդիսանում անբուժելի վարակի աղբյուրներ
2. Պատմական, մշակութային և հնագիտական արժեք ներկայացնող առարկաներ
Հավելված N 4
i
ՀՀ կառավարության 2001 թ.
սեպտեմբերի 29-ի N 913 որոշման
ՑԱՆԿ
«ԲԱՑԹՈՂՈՒՄ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՈՒՐ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԸՆԴՈՒՆՈՒՄ)» ԵՎ «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. (1-ին կետն ուժը կորցրել է 11.02.16 թիվ 137-Ն որոշում)
2. Ավտոմոբիլային բենզին, որի մեջ կապարի պարունակությունը գերազանցում է 0.013 գ/լ (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 271012510 և 271012590):
i
3. Չյոդացված կերակրի աղ` սննդի մեջ օգտագործելու համար (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 250100910):
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 07.03.07 թիվ 373-Ն որոշում)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 11.02.16 թիվ 137-Ն որոշում)
6. «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի Ա և Բ հավելվածներում ներառված` ստորև նշված բույսերի պաշտպանության միջոցները
.___________________________________________________________.
|Անվանումը |CAS գրանցման |ՄՄ ԱՏԳ ԱԱ |
| |համարը |ծածկագիրը |
|___________________________________________________________|
|Հավելված Ա |
|___________________________________________________________|
|Ալդրին |309-00-2 |2903 82 000 0|
| | |3808 50 000 9|
|_______________________________|_____________|_____________|
|Քլորդան |57-74-9 |2903 82 000 0|
| | |3808 50 000 9|
|_______________________________|_____________|_____________|
|Դիելդրին |60-57-1 |2910 40 000 0|
| | |3808 50 000 9|
|_______________________________|_____________|_____________|
|Էնդրին |72-20-8 |2910 90 000 0|
|_______________________________|_____________|_____________|
|Հեպտաքլոր |76-44-8 |2903 82 000 0|
| | |3808 50 000 9|
|_______________________________|_____________|_____________|
|Հեքսաքլորբենզոլ |118-74-1 |2903 92 000 0|
| | |3808 50 000 9|
|_______________________________|_____________|_____________|
|Միրեքս |2385-85-5 |2903 89 900 0|
| | |3808 91 200 0|
|_______________________________|_____________|_____________|
|Կամֆեքլոր (տոքսաֆեն) |8001-35-2 |3808 50 000 9|
|_______________________________|_____________|_____________|
|Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ),| |2903 99 |
|պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ) | |3824 82 000 0|
|___________________________________________________________|
|Հավելված Բ |
|___________________________________________________________|
|ԴԴՏ (1-1-1 եռաքլոր-2,2-բիս |50-29-3 |2903 92 000 0|
|(n-քլորֆենիլ) էթան) | |3808 50 000 9|
.___________________________________________________________.
(հավելված 4-ը լրաց. 29.09.01 թիվ 913, 12.02.04 թիվ 353-Ն, 03.03.05 թիվ 220-Ն, 07.03.07 թիվ 373-Ն, 25.04.13 թիվ 438-Ն, 03.10.13 թիվ 1079-Ն, 04.12.14 թիվ 1369-Ն, 11.02.16 թիվ 137-Ն որոշումներ)