Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 618 ...

06.06.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.01.2001  -ից մինչեւ   06.06.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 05.06.02 թիվ 682 որոշում)

i

040.0076.310101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2001 թվականի N 76

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 618 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 2-ի «Օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական օգնության և համագործակցության ծրագրերի համակարգման պետական միասնական համակարգ ստեղծելու մասին» N 618 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 14-ի N 304 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշմամբ հաստատված կառավարական հանձնաժողովի կազմում`

i

Լ. Հակոբյանի, Լ. Բարխուդարյանի և Ա. Մանուկյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հ. Աբրահամյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյանին.

«ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման նախարար» բառերով.

i

բ) որոշման 5-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, նախքան համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունների հետ միասին պետք է ներկայացվեն կառավարական հանձնաժողովի քննարկմանը և վերջինիս կողմից հավանության արժանանան.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ծրագրերի իրականացման պարտականությունը դրվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարի, գերատեսչության ղեկավարի, մարզպետի, Երևանի քաղաքապետի վրա, որոնք պարբերաբար (ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ) հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն».

i

գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6, 7, 8, 9 և 10-րդ կետերով`

«6. Ընդունել ի գիտություն, որ`

ա) 2000 թվականի նոյեմբերի 30-ից ինտերնետային ցանցում տեղադրված է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ ստեղծված Հայաստանի միջազգային աջակցության տվյալների բանկը, որում զետեղված է Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, դոնոր կազմակերպություններից մինչև այժմ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ֆինանսական աջակցության և համագործակցության ծրագրերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը.

բ) նշված տվյալների բանկը մատչելի է WWW.GOV.AM, WWW. GATEWAY.AM և WWW.UNDP.AM հասցեներով` «Հայաստանի միջազգային աջակցության տվյալների բանկ» անվամբ` մեկ տարի ժամկետով փորձնական շահագործման համար:

7. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, տարածքային կառավարման մարմիններին` ուսումնասիրել իրենց ոլորտներին վերաբերող ծրագրերի մասին տվյալների բանկում զետեղված տվյալները և պարբերաբար, ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ պաշտոնական գրություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` տվյալների համապատասխանությունը հետագայում խմբագրելու համար:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` տեղեկացնել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, օտարերկրյա դոնոր պետությունների միջոցները կառավարող կազմակերպություններին և համապատասխան միջազգային կազմակերպություններին ինտերնետային ցանցում տեղադրված Հայաստանի միջազգային աջակցության տվյալների բանկի առկայության և շահագործման սկզբի մասին և հայցեր դրանց շահագրգիռ մասնակցությունը բանկում զետեղված տվյալների շտկման և պարբերաբար համալրման գործում:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով վերահսկողություն սահմանել Հայաստանի Հանրապետությանը տրամադրված և ներկա գործող ֆինանսական ու տեխնիկական օգնության և համագործակցության ծրագրերի վերաբերյալ ինտերնետային ցանցում տեղադրված Հայաստանի միջազգային աջակցության տվյալների բանկում տեղեկատվության զետեղման աշխատանքների նկատմամբ:

10. Կառավարման հանձնաժողովին` եռամսյակը մեկ անգամ ամփոփ տեղեկատվություն կամ առաջարկություն ներկայացնել սույն որոշման 9-րդ կետում նշված աշխատանքների կամ դրանց բարելավման վերաբերյալ»:

Այդ կապակցությամբ որոշման 6-րդ կետը համարել 11-րդ կետ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.01.2001
N 76
Որոշում