(ուժը կորցրել է 05.06.01 թիվ 499 որոշում)
i
040.0696.191000
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2000 թվականի N 696
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 19-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
հոկտեմբերի 19-ի N 696 որոշմամբ
i
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ՉՈՐՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
.________________________________________________________________________.
|NN | Աշխատանքի անվանումը | Կատարման |
|ը/կ| | ժամկետը |
|___|______________________________________________________|_____________|
| 1 | 2 | 3 |
|___|______________________________________________________|_____________|
| 1.|ՀՀ կառավարության կողմից մասնավորեցման աշխատանքների |19.10.2000 թ.|
| |կատարման ժամանակացույցի և մրցութային հանձնաժողովի | |
| |գործունեության կանոնակարգի հաստատումը | |
|___|______________________________________________________|_____________|
| 2.|Մրցութային հանձնաժողովի կողմից մասնավորեցման |25.10.2000 թ.|
| |աշխատանքների կատարման ժամանակացույցը մրցույթի | |
| |մասնակիցներին առաքելը | |
|___|______________________________________________________|_____________|
| 3.|ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից մրցույթին|30.10.2000 թ.|
| |առնչվող փաստաթղթերը (հայերենով և անգլերենով) | |
| |մրցութային հանձնաժողովին ներկայացնելը | |
|___|______________________________________________________|_____________|
| 4.|ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից |մինչև |
| |օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու |07.11.2000 թ.|
| |վերաբերյալ առաջարկությունները մրցութային հանձնաժողովին| |
| |տրամադրելը | |
|___|______________________________________________________|_____________|
| 5.|Մրցութային հանձնաժողովի կողմից մրցութային փաստաթղթերի |07.11.2000 թ.|
| |նախագծերի առաջին տարբերակի քննարկումը |15.11.2000 թ.|
|___|______________________________________________________|_____________|
| 6.|Մրցութային հանձնաժողովի կողմից հավանության արժանացած |16.11.2000 թ.|
| |մրցութային փաստաթղթերի նախագծերի առաջին տարբերակը | |
| |մրցույթի մասնակիցներին առաքելը | |
|___|______________________________________________________|_____________|
| 7.|ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից |մինչև |
| |մասնավորեցման գործընթացին առնչվող օրենսդրական ակտերի |24.11.2000 թ.|
| |նախագծերը մրցութային հանձնաժողովին ներկայացնելը | |
|___|______________________________________________________|_____________|
| 8.|ՀՀ կառավարության կողմից օրենսդրական առաջարկությունների|մինչև |
| |նախագծերի հաստատումը |30.11.2000 թ.|
|___|______________________________________________________|_____________|
| 9.|ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենսդրական |մինչև 2001թ.|
| |առաջարկությունների ընդունումը |մարտի 15-ը |
|___|______________________________________________________|_____________|
|10.|ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից |26.02.2001 թ.|
| |մրցութային վերջնական փաստաթղթերի նախագծերը (հայերենով | |
| |և անգլերենով) մրցութային հանձնաժողովին ներկայացնելը | |
|___|______________________________________________________|_____________|
|11.|ՀՀ կառավարության կողմից մրցութային վերջնական |09.03.2001 թ.|
| |փաստաթղթերի հաստատումը | |
|___|______________________________________________________|_____________|
|12.|Մրցութային վերջնական փաստաթղթերը մրցույթի |17.04.2001 թ.|
| |մասնակիցներին առաքելը | |
|___|______________________________________________________|_____________|
|13.|Մրցույթի մասնակիցների կողմից մրցութային հանձնաժողովին |մինչև |
| |մրցութային առաջարկությունները հանձնելը |21.04.2001 թ.|
| | |ժամը` 18.00 |
|___|______________________________________________________|_____________|
|14.|Մրցութային առաջարկությունների ծրարները բացելը և |21.04.2001 թ.|
| |առաջարկված գները հայտարարելը |ժամը` 18.05 |
|___|______________________________________________________|_____________|
|15.|Մրցույթի արդյունքները հայտարարելը |22.04.2001 թ.|
|___|______________________________________________________|_____________|
|16.|ՀՀ կառավարության և մրցույթի հաղթողների միջև |մինչև |
| |բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերի կնքումը |29.04.2001 թ.|
|___|______________________________________________________|_____________|
|17.|ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման |մինչև |
| |եվրոպական բանկի միջև բաժնետոմսերի ուղղակի վաճառքի |19.05.2001 թ.|
| |պայմանագրի կնքումն ու գործարքի ավարտը | |
.________________________________________________________________________.
(ժամանակացույցը խմբ. 15.03.01 թիվ 201, փոփ. 30.03.01 թիվ 256, 17.04.01 թիվ 315 որոշումներ)