Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 251-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 251-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔԱՂԱՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵՄԴ/1206/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1206/02/09   2020 թ.

Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Ա. Խառատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մայիսի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի (նախկինում` «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ) (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հակընդդեմ հայցի «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Բանկի, երրորդ անձ` «Դանհիս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը վտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեի արտադրական շենքից և հողամասից ու այն հանձնել Բանկին:

i

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած իրադրությունը` ճանաչելով Ընկերության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող 260,4 քմ մակերեսով արտադրական շենքի և ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը 0,1744 հա հողամասի նկատմամբ, Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել 565.547.000 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացման գումար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած 19.08.2009 թվականից մինչև գումարի վերադարձման օրը:

10.04.2012 թվականին փոփոխելով հայցի առարկան և հիմքը` Ընկերությունը պահանջել է Բանկից բռնագանձել 171.816.144 ՀՀ դրամ և այդ գումարի նկատմամբ 20.08.2009 թվականից մինչև պարտավորության դադարման օրը հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) 31.05.2012 թվականի վճռով Բանկի հայցի մասով սույն քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, իսկ Ընկերության հակընդդեմ հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան, դատավորներ` Ն. Բարսեղյան, Ի. Վարդանյան) 30.11.2012 թվականի որոշմամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2012 թվականի վճիռը հակընդդեմ հայցը բավարարելու մասով բեկանվել է, և այդ մասով գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.02.2013 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

i

14.08.2017 թվականին փոփոխելով հայցի առարկան և հիմքը` Ընկերությունը պահանջել է Բանկից բռնագանձել 312.266.144 ՀՀ դրամ և այդ գումարի նկատմամբ 20.08.2009 թվականից մինչև պարտավորության դադարման օրը հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 31.05.2018 թվականին վճռել է Ընկերության հակընդդեմ հայցը բավարարել մասնակի` Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել 218.461.780 ՀՀ դրամ` որպես գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու արդյունքում գրավառուին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու համար ծախսերը վճարելու անհրաժեշտ գումարներ պահելուց և գրավառուի` գրավով ապահովված պահանջները բավարարվելուց հետո մնացած գումար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած 25.11.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.10.2018 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 31.05.2018 թվականի վճիռը` հակընդդեմ հայցը մասնակի բավարարելու, Բանկից հօգուտ Ընկերության ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած 25.11.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը բռնագանձելու մասերով բեկանվել և փոփոխվել է` Ընկերության հակընդդեմ հայցը բավարարվել է` որոշվել է Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել նաև 93.680.764 ՀՀ դրամ` որպես գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու արդյունքում գրավառուին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու համար ծախսերը վճարելու անհրաժեշտ գումարներ պահելուց և գրավառուի` գրավով ապահովված պահանջները բավարարվելուց հետո մնացած գումար, ինչպես նաև 312.142.544 ՀՀ դրամին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսները` սկսած 20.08.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը, 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկը Դատարան է ներկայացրել թվով 2 գնահատման եզրակացություններ, ինչպես նաև Դատարանում գործի քննության ընթացքում դատարանի որոշումներով նշանակվել են փորձաքննություններ, դրանց արդյունքում Դատարան են ներկայացվել թվով 3 փորձագիտական եզրակացություններ, որոնք Դատարանի կողմից ընդհանրապես գնահատման առարկա չեն դարձվել: Փոխարենը, Դատարանը վճռի հիմքում դրել է միայն ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 29.06.2017 թվականի թիվ 43271707 փորձագիտական եզրակացությունը, առանց հիմնավորելու իր այդ ընտրությունը և առանց գնահատման առարկա դարձնելու եզրակացության հիմքերը, հիմնավորումները, գնահատման մեթոդները, հետազոտության պատշաճությունը և արժանահավատությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճռի հիմքում դրված փորձագիտական եզրակացությունն արժանահավատ չէ, իսկ Դատարանը գործում առկա բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ փորձագիտական եզրակացություններով ներկայացվել են մոտավոր, ենթադրյալ արժեքներ, հիմնավորված և պատճառաբանված չէ լիկվիդացիոն արժեքի որոշման մեթոդը, հետևաբար դրանք ոչ արժանահավատ են, չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն, հետևաբար չեն կարող դրվել Բանկի կողմից վճարման ենթակա ենթադրյալ պարտավորության հաշվարկման հիմքում:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փորձագետների կողմից ոչ միայն կիրառվել է սխալ գնահատման մեթոդ, այլ նաև ընտրված մեթոդը կիրառելիս ընտրվել է սույն գործով վեճի առարկա գույքին ոչ վերաբերելի արժեքային չափանիշներ, ինչը կրկին հիմք է եզրակացությունը ոչ արժանահավատ գնահատելու համար:

Ավելին, փորձագիտական եզրակացության հետազոտական մասում նկարագրված հետազոտության ընթացքի, օգտագործված ելակետային տվյալների և կատարված եզրահանգումների միջև պատճառահետևանքային կապը բացակայում է, իսկ հայցվորի կողմից տրված լուսանկարների ենթադրյալ օգտագործումը ոչ իրավաչափ է, քանի որ դրանք այլ փորձագետների կողմից որակվել են որպես ոչ վերաբերելի:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշումից ստացվում է, որ երբ բանկը գրավի առարկա գույքի վրա բռնագանձում է տարածում և դարձնում է իր սեփականությունը, ապա դրա արժեքից կարող է պահել միայն իր անվամբ գույքի սեփականության իրավունքի գրանցման հետ կապված ծախսերը, իսկ եթե այն հետագայում` թեկուզ մեկ օր անց, կամ հենց նույն օրը վաճառի, ապա իրավասու չէ պահել դրա վաճառքի հետ կապված և իր կողմից վճարման ենթակա հարկերը: Նշվածից կարելի է եզրահանգել, որ բոլոր այն դեպքերում, երբ բանկը վաճառում է նախկինում գրավի առարկա հանդիսացող գույքը, ամեն դեպքում նա կրում է կորուստ` վճարման ենթակա հարկերի տեսքով և չափով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Բանկի ներկայացուցիչը Դատարանում առարկել է եզրակացության դեմ այն հիմքով, որ այն չի համապատասխանում գործում առկա մյուս եզրակացություններին, որից հետևում է, որ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ կարող էին ներկայացվել միայն այդ հիմքով, սակայն Բանկը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներում եզրակացության դեմ բողոքել է այլ հիմքերով:

Բացի այդ, իրավահարաբերության ծագման պահին գործող կարգավորմամբ գույքի հետագա օտարման ծախսերը չեն ներառվել այն ծախսերի մեջ, որոնք պահելուց հետո պետք է մնացորդը վերադարձվի գույքի սեփականատիրոջը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 17.09.2004 թվականին տրված

(25.10.2005 թվականին փոփոխված) անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1818478 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող 0,1744 հա մակերեսով հողամասի և դրա վրա տեղակայված 3444,3 քմ մակերեսով արտադրական շենքի նկատմամբ գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 15-23).

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 17.10.2008 թվականին տրված թիվ 2604991 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող 0,174 հա մակերեսով հողամասի և 3704,7 քմ մակերեսով արտադրական շենքի նկատմամբ գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 6-14).

3) Բանկի` որպես գրավառու-վարկատուի, Ընկերության` որպես գրավատուի և «Կառ-Պրինց» ԱԿ-ի (այսուհետ` Կոոպերատիվ)` որպես վարկառուի միջև 05.04.2007 թվականին և 14.03.2008 թվականին կնքվել են համապատասխանաբար անշարժ գույքի հաջորդող գրավի թիվ 10 և թիվ 05 պայմանագրերը, որոնց 2.2 կետերի համաձայն, ի ապահովումն TV2215 և TV3481 վարկային պայմանագրերի, Ընկերությունը Բանկում գրավադրել է Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող արտադրական շենքը և հողամասը: Ընդ որում, թիվ 10 պայմանագրով անշարժ գույքի գնահատված արժեքը կազմել է 173.959.000 ՀՀ դրամ, իսկ թիվ 05 պայմանագրով` 310.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 95-100).

4) 06.05.2009 թվականի զգուշացման ծանուցագրով Բանկը Կոոպերատիվին և Ընկերությանը հայտնել է, որ TV2215 և TV3481 վարկային պայմանագրերով սահմանված պարտավորությունները խախտվում են և ժամանակին չեն կատարվում: Միաժամանակ հայտնել է, որ վարկային պարտավորությունները չկատարելու (կամ ոչ պատշաճ կատարելու) դեպքում Բանկը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի և անշարժ գույքի գրավի պայմանագրերի համաձայն կիրացնի գրավադրված գույքը: Նույն գրությամբ Բանկը նախազգուշացրել է, որ հաջորդ գրությունը կլինի բռնագանձման և գրավադրված գույքի իրացման մասին (հատոր 4-րդ, գ.թ. 111).

5) 20.05.2009 թվականի բռնագանձման ծանուցագրով Բանկը Կոոպերատիվին և Ընկերությանը հայտնել է, որ գրավադրված Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեի արտադրական շենքը և հողամասը բռնագանձվում են, և դրանք կիրացվեն ՀՀ օրենսդրության և գրավի պայմանագրի հիման վրա: Որպես բռնագանձման հիմք նշվել է TV2215 և TV3481 վարկային պայմանագրերով սահմանված պարտավորությունները ժամանակին չկատարելը, իսկ որպես իրացման կարգ նշվել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի և 05.04.2007 թվականի ու 14.03.2008 թվականի անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրերի համաձայն բանկը կիրացնի գրավադրված գույքը առուվաճառքի միջոցով, ինչպես նաև բանկն իրավունք ունի պայմանագրի հիման վրա անշարժ գույքը գրանցել որպես սեփականություն իր անունով: Միաժամանակ հայտնվել է, որ բռնագանձման ծանուցագրերը ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում պետք է մարվեն վարկային պարտավորությունները: Նշված ծանուցագրի համաձայն` Բանկի հանդեպ վարկային պարտավորությունը կազմել է 138.183.856 ՀՀ դրամ, որի մեջ ներառված է վարկային պարտավորության հետևյալ չափը`

- TV 2215 պայմանագրի հիմնական գումար` 59.961.000 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի տույժ` 538.826,60 ՀՀ դրամ, վերաֆինանսավորման տոկոս` 808.241,20 ՀՀ դրամ.

- TV 3481 պայմանագրի ժամկետանց տոկոսագումար` 1.584.109,60 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի տույժ` 164.318,80 ՀՀ դրամ.

2. ըստ TV 3481 պայմանագրի հիմնական գումար` 70.000.000 ՀՀ դրամ.

3. հողի կադաստրային արժեք` 5.127.360 ՀՀ դրամ (հատոր 4-րդ, գ.թ. 117).

i

6) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թիվ 2753194 վկայականի համաձայն` 19.08.2009 թվականին Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող 0,1744 հա մակերեսով հողամասի և 3704,7քմ մակերեսով արտադրատպագրական շենքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի և 14.03.2008 թվականին կնքված հաջորդող գրավի պայմանագրի հիման վրա գրանցվել է Բանկի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 101-107).

7) Բանկին ի սեփականություն անցած գույքին տրամադրվել է նոր` Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48/5 հասցեն (անվիճելի փաստ).

8) Թիվ ՎԴ/4150/05/09 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 17.09.2009 թվականի որոշմամբ Ընկերության հայցադիմումն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք` Կոոպերատիվի, Բանկի` Բանկի անվամբ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի 48 արտադրատպագրական շենքի նկատմամբ պատասխանողի կողմից կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ, նշված գույքի վրա արգելանք է դրվել և կասեցվել է Բանկի կողմից հնարավոր հրապարակային սակարկությունների կազմակերպումը և անցկացումը կամ վաճառքի այլ կարգով իրացման գործընթացը (հատոր 1-ին, գ.թ. 46).

9) Թիվ ՎԴ/4150/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշմամբ Ընկերության հայցը բավարարելու մասին ՀՀ վարչական դատարանի 04.03.2010 թվականի վճիռը բեկանվել է, և այն փոփոխվել է` Ընկերության հայցը մերժվել է (հատոր 4-րդ, գ.թ. 127-134).

10) Սույն գործով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2011 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդության հիման վրա արգելանք է դրվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող արտադրական տարածքի և հողամասի վրա (հատոր 2-րդ, գ.թ. 1).

11) Սույն գործով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2011 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդության հիման վրա 27.06.2011 թվականի որոշմամբ կիրառված արգելանքը վերացվել է (հատոր 2-րդ, գ.թ. 96).

12) 10.11.2011 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Բանկը վերը նշված անշարժ գույքը վաճառել է «Դանհիս» ՍՊԸ-ին: Պայմանագրի 7-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի գինը կազմել է 196.820.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 120).

13) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թիվ 2768538 վկայականի համաձայն` 11.11.2011 թվականին Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 10.11.2011 թվականի անշարժ գույքի պայմանագրի հիման վրա գրանցվել է «Դանհիս» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 122-126).

14) «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ-ի 15.11.2011 թվականի թիվ Գ/11/5730 գրության համաձայն` Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող արտադրական շենքի գնահատման հաշվետվության (08.11.2011 թվականի թիվ ԳՀ/11/2947) համաձայն` վերը նշված անշարժ գույքի շուկայական արժեքը 04.11.2011 թվականի դրությամբ կազմում է 193.801.000 ՀՀ դրամ (հատոր 4-րդ, գ.թ. 64).

15) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 17.02.2017 թվականի թիվ 08811707 փորձագիտական եզրակացության համաձայն`

Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը` հողամասի արժեքի ներառմամբ, փորձաքննությանն առաջադրված 19.08.2009 թվականի դրությամբ, կարող է կազմել 600.600.000 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը` հողամասի արժեքի ներառմամբ, փորձաքննությանն առաջադրված 11.11.2011 թվականի դրությամբ, կարող է կազմել 537.800.000 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը` հողամասի արժեքի ներառմամբ, փորձաքննությանն առաջադրված 19.08.2009 թվականի դրությամբ` ներկայիս ապրանքային վիճակով, կարող է կազմել 509.100.000 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը` հողամասի արժեքի ներառմամբ, փորձաքննությանն առաջադրված 11.11.2011 թվականի դրությամբ` ներկայիս ապրանքային վիճակով, կարող է կազմել 447.900.000 ՀՀ դրամ (հատոր 12-րդ, գ.թ. 3-36).

16) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 29.06.2017 թվականի թիվ 43271707 փորձագիտական եզրակացության համաձայն`

Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը` փորձաքննությանն առաջադրված 19.08.2009 թվականի դրությամբ, կարող է կազմել 450.450.000 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը` փորձաքննությանն առաջադրված 11.11.2011 թվականի դրությամբ կարող է կազմել 403.350.000 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը` հողամասի արժեքի ներառմամբ, փորձաքննությանն առաջադրված 19.08.2009 թվականի դրությամբ` ներկայիս ապրանքային վիճակով, կարող է կազմել 381.825.000 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը` հողամասի արժեքի ներառմամբ, փորձաքննությանն առաջադրված 11.11.2011 թվականի դրությամբ` ներկայիս ապրանքային վիճակով, կարող է կազմել 335.925.000 ՀՀ դրամ (հատոր 12-րդ, գ.թ. 72-75).

17) Բանկը որպես վերը նշված անշարժ գույքի բռնագանձման և իրացման հետ կապված ծախսերը հիմնավորող ապացույցներ ներկայացրել է հետևյալ աղյուսակում արտացոլված տվյալները պարունակող վճարման անդորրագրերը (հատոր 13-րդ, գ.թ. 89-117).

.______________________________________________________________________.

|Թիվ| Ամսաթիվ  |                   Նպատակ                 |Գումար      |

|   |          |                                          |(ՀՀ դրամով) |

|___|__________|__________________________________________|____________|

|1. |15.08.2009|Իսակովի 48 հասցեի սեփականաշնորհման        |   5.127.360|

|   |          |կադաստրային վճար                          |            |

|___|__________|__________________________________________|____________|

|2. |20.08.2009|Գրավադրված գույքը բանկի անունով գրանցելու |     123.600|

|   |          | նպատակով տուրք (Կառ-Պրինց)               |            |

|___|__________|__________________________________________|____________|

|3. |23.09.2009|Իսակովի 48 հասցեի համար վճարվող տուրքեր   |       2.100|

|___|__________|__________________________________________|____________|

|4. |30.09.2009|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2009      |       5.850|

|   |          |թվականի սեպտեմբեր ամսվա գույքահարկ        |            |

|___|__________|__________________________________________|____________|

|5. |05.10.2009|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2009      |       5.850|

|   |          |թվականի սեպտեմբեր ամսվա գույքահարկ        |            |

|___|__________|__________________________________________|____________|

|6. |23.10.2009| Իսակովի 48 հասցեի հասցեափոխություն       |       2.150|

|___|__________|__________________________________________|____________|

|7. |15.12.2009|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2009      |      17.540|

|   |          |թվականի 4-րդ եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|8. |30.03.2010|Վճռաբեկ բողոքի համար վճարվող պետական տուրք|      20.000|

|___|__________|__________________________________________|____________|

|9. |30.03.2010|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2010      |      17.540|

|   |          |թվականի 1-ին եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|10.|26.04.2010|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2009-2010 |9.680,      |

|   |          |թվականների հողի հարկ և  տույժ             |այդ թվում`  |

|   |          |                                          |հարկ` 8.800 |

|   |          |                                          |տույժ` 880  |

|___|__________|__________________________________________|____________|

|11.|28.04.2010|Իսակովի 48/5 հասցեի կադաստրային հարցման   |       1.050|

|   |          |համար վճարվող տուրք                       |            |

|___|__________|__________________________________________|____________|

|12.|25.06.2010|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2010      |      18.000|

|   |          |թվականի 2-րդ եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|13.|27.09.2010|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2010      |      17.500|

|   |          |թվականի 3-րդ եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|14.|17.12.2010|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2010      |      17.500|

|   |          |թվականի 4-րդ եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|15.|06.04.2011|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2011      |      17.500|

|   |          |թվականի 1-ին եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|16.|13.06.2011|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2011      |       6.020|

|   |          |թվականի հողի հարկ                         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|17.|22.06.2011|2011 թվականի մայիս և  հունիս ամիսների     |     720.000|

|   |          |պահպանության վճար                         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|18.|06.07.2011|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2011      |      17.500|

|   |          |թվականի 2-րդ եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|19.|08.07.2011|Իսակովի 48 հասցեի համար վճարվող տուրքեր   |2000+100    |

|   |          |                                          |միջնորդավճար|

|20.|29.07.2011|2011 թվականի հուլիս ամսվա պահպանության    |     620.000|

|   |          |վճար                                      |            |

|___|__________|__________________________________________|____________|

|21.|16.08.2011|Իսակովի 48 հասցեի համար վճարվող տուրքեր.  |27.000+500  |

|   |          |Փաստաթղթերի հաստատում և  ծառայություն     |միջնորդավճար|

|   |          |                                          |      30.500|

|___|__________|__________________________________________|____________|

|22.|22.08.2011|2011 թվականի օգոստոս ամսվա պահպանության   |     620.000|

|   |          |վճար                                      |            |

|___|__________|__________________________________________|____________|

|23.|27.09.2011|2011 թվականի սեպտեմբեր ամսվա պահպանության |     620.000|

|   |          |վճար                                      |            |

|___|__________|__________________________________________|____________|

|24.|04.10.2011|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2011      |      17.500|

|   |          |թվականի 3-րդ եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|25.|20.10.2011|2011 թվականի հոկտեմբեր ամսվա պահպանության |     620.000|

|   |          |վճար                                      |            |

|___|__________|__________________________________________|____________|

|26.|09.11.2011|Իսակովի 48 հասցեի տեղեկանք                |30.000+500  |

|   |          |                                          |միջնորդավճար|

|27.|10.11.2011|Վաճառքից ԱԱՀ 32.803.340                   |            |

|___|__________|__________________________________________|____________|

|28.|23.11.2011|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2011      |      11.700|

|   |          |թվականի 4-րդ եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|29.|11.07.2012|Վերաքննիչ բողոքի համար վճարվող պետական    |5.154.484,30|

|   |          |տուրք                                     |            |

|______________________________________________________________________|

|                 Ընդամենը` 46.704.364,30 ՀՀ դրամ                      |

.______________________________________________________________________.

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի և 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման և իրացման դեպքում գրավատուին վերադարձման ենթակա գումարի հաշվարկման, ինչպես նաև դատարանի կողմից փորձագետի եզրակացության արժանահավատության գնահատման առանձնահատկություններին:

1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (...) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների` իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն` գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով (տե՛ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն` գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`

1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ`

2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ գրավի նպատակը գրավառուի` գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալն է, հետևաբար գրավառուի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` գրավի առարկան ի սեփականություն ընդունելը, ըստ էության, նշանակում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ: Ընդ որում, սույն գործով իրավահարաբերության ծագման պահին գործող կանոնակարգմանը համապատասխան` գրավառուի կողմից ի սեփականություն ընդունած գրավի առարկայի պարտադիր իրացման պարտականություն դրված չէր, իսկ իրացման դեպքում դա դիտվում էր ոչ թե որպես գրավի առարկայի, այլ սեփականատիրոջ կողմից գույքի իրացում: Այսինքն` իրավահարաբերության ծագման ժամանակ գործող իրավակարգավորումների համաձայն` գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելը, ըստ էության, դադարեցնում էր գրավի իրավահարաբերությունները (տե՛ս, Ամալյա Վարդանյանն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև նշված դիրքորոշումը ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է քաղաքացու սեփականությունը հանդիսացող գրավի առարկայի բռնագանձման կապակցությամբ, սակայն այն կիրառելի է նաև այն դեպքում, երբ գրավատուն իրավաբանական անձ է, քանի որ մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 23.06.2011 թվականի ՀՕ-233-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածում կատարված փոփոխությունը ֆիզիկական և իրավաբանական անձ գրավատուների դեպքում գործում էին միևնույն իրավակարգավորումները:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելը գրավի առարկայի իրացում համարելու հիմքում ընկած է նաև այն հանգամանքը, որ գրավառուն գրավի առարկայի նկատմամբ ձեռք բերելով սեփականության իրավունք, հնարավորություն է ստանում իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու այդ գույքը: ՈՒստի այդ պահից էլ գրավի առարկան համարվում է իրացված, իսկ գրավի հարաբերությունները` դադարած:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` (...) գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրելով, որ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի գրավ դրված գույքը տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնի հաշվարկով հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց դարձնել իր սեփականությունը կամ հանձնել երրորդ անձին ի սեփականություն, գտել է, որ գրավադրված անշարժ գույքն իրացնելիս տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գինը կարող է լինել միայն դրա արագ վաճառքի գինը, այսինքն` լիկվիդացիոն արժեքը, քանի որ միայն նման ձևով է հնարավոր ապահովել գրավի առարկայի արագ իրացումն ու գրավառուի պահանջների բավարարումը (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Նիկոլյանի և մյուսների թիվ ԵԱՆԴ/0399/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետի` իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրության համաձայն` գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից` այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո, բավարարվում են գրավառուի պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի առանցքային գործառույթն ապահովման գործառույթն է, որի ուժով պարտատերը հնարավորություն է ունենում գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով ստանալ իր պահանջի բավարարում: Գրավի իրավունքի այս գործառույթը հիմք ընդունելով` օրենսդիրը սահմանել է գրավ դրված գույքի բռնագանձման և իրացման դեպքում գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկի կատարման պահանջ: Մասնավորապես` օրենսդիրը գրավառուին հնարավորություն է տվել գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից պահել այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարները և բավարարել իր պահանջները, իսկ այդ գումարների նվազեցման արդյունքում մնացած գումարը ենթակա է տրման գրավատուին: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու իրավահարաբերությունների կարգավորման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ գրավը չի կարող ծառայել որպես կողմերից որևէ մեկի (գրավատուի կամ գրավառուի) հարստացման միջոց. այն կոչված է ողջամիտ հավասարակշռություն ապահովելու` մի կողմից` գրավառուի` գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով իր պահանջի բավարարում ստանալու իրավունքի, մյուս կողմից` գրավատուի` գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը և գրավով ապահովված, չկատարված (ոչ պատշաճ կատարված) պարտավորության գումարը գերազանցող գրավի առարկայի արժեքի մնացած մասը հետ ստանալու օրինական շահի միջև:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով այն, որ գրավը նաև պարտավորության կատարման ապահովման միջոց է, անհրաժեշտ է համարում ընդգծել, որ գրավ դրված գույքի բռնագանձման և իրացման դեպքում գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկի կատարմանը վերաբերող իրավակարգավորումները կիրառելիս դատարանները որպես ուղենիշ պետք է ընդունեն այն մոտեցումը, որ փոխհաշվարկի արդյունքում գրավառուն չպետք է հայտնվի ավելի անբարենպաստ վիճակում, քան կլիներ, եթե պարտավորությունը գրավով ապահովված չլիներ: Նման դատողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հակառակ դեպքում, եթե կատարվող փոխհաշվարկի արդյունքում գրավառուն գրավ դրված առարկայի արժեքի հաշվին չստանա իր պահանջի բավարարում և, ավելին, դեռ իր միջոցների հաշվին էլ վճարի գրավատուին, ապա գրավը չի կատարի ապահովման իր գործառույթը` վնասելով գրավառուի օրինական շահերը:

2) 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` (...) փորձագետների եզրակացություններով (...):

17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Համանման կարգավորում է նախատեսում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`

1) նշում` կիրառված մեթոդների մասին.

2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.

3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.

4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե՛ս, «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց (տե՛ս, Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների գործով ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է փորձագետի եզրակացության` որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին` առանձնացնելով այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես գտել է, որ վերաբերելիության առումով փորձագետի եզրակացությունը գնահատելիս նախ և առաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին: Ընդ որում, հարցադրումների բովանդակությունը ոչ միայն էական նշանակություն ունի փորձագետի եզրակացության վերաբերելիության գնահատման տեսանկյունից, այլև կարևորվում է երկու և ավելի եզրակացությունների պարագայում դրանց միջև առկա հակասությունները վեր հանելու առումով:

Փորձագետի եզրակացությունը թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, նշված անձի օբյեկտիվությունը, սահմանված դատավարական կարգի պահպանված լինելը, հետազոտության ընթացքի և արդյունքների պատշաճ դատավարական ձևակերպումը:

i

Արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս, «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

i

Զարգացնելով վերը նշված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից արդյունավետ գնահատելու համար էական է հենց փորձագետի եզրակացության բովանդակությունը: Փորձագետի եզրակացության բովանդակությունը կազմող ներածական տվյալների միջոցով հնարավոր է լինում տեղեկություն ստանալ փորձաքննության տեսակի, այն կատարող փորձագետի, փորձաքննություն անցկացնելու հիմքի և նման այլ տվյալների վերաբերյալ: Փորձագետի եզրակացության հետազոտական (նկարագրական) և եզրափակիչ մասերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ընդ որում, նման պահանջների սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ: Եզրակացության հետազոտական մասում ներկայացվում են կատարված հետազոտության ընթացքը և դրա արդյունքները մանրամասն նկարագրվում են նաև հետազոտության ընթացքում փորձագետի կիրառած մեթոդները: Նշված մասում պետք է արտացոլվեն հետազոտությունների ողջ ընթացքը և փորձագետի եզրահանգումների պատճառաբանությունը: Հետազոտական մասի հիմնավորվածության և պատճառաբանվածության տրամաբանական հետևությունը պետք է արտացոլվի եզրակացության եզրափակիչ մասում` առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով: Հետևաբար, փորձագետի եզրակացությունը պետք է բավարարի օրենսդրի կողմից սահմանված պահանջներին` պարունակելով առնվազն այն տվյալները, որոնք պարտադիր են համարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (տե՛ս, Սեդիկ Սահակյանի ընդդեմ Դավիթ Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/3002/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Բանկից բռնագանձել 312.266.144 ՀՀ դրամ և այդ գումարի նկատմամբ 20.08.2009 թվականից մինչև պարտավորության դադարման օրը հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

Դատարանը, մասնակիորեն բավարարելով Ընկերության հակընդդեմ հայցը, հիմք է ընդունել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը 11.11.2011 թվականի դրությամբ (403.350.000 ՀՀ դրամ` ըստ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 29.06.2017 թվականի թիվ 43271707 փորձագիտական եզրակացության) և արձանագրել, որ այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար կատարված ծախսերը կազմում են 46.704.364 ՀՀ դրամ, ուստի գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու արդյունքում գրավառուին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու համար ծախսերը վճարելու անհրաժեշտ գումարներ պահելուց և գրավառուի` գրավով ապահովված պահանջները բավարարվելուց հետո մնացած գումարը կազմում է 218.461.780 ՀՀ դրամ (403.350.000-138.183.856-46.704.364=218.461.780):

Վերաքննիչ դատարանը, Բանկի վերաքննիչ բողոքը մերժելով, իսկ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելով, արձանագրել է նաև, որ սույն գործով գրավի առարկան որպես սեփականություն ընդունելը համարվել է գրավի իրացում և գրավի առարկայի բռնագանձման ավարտ` 19.08.2009 թվականի դրությամբ: Վերաքննիչ դատարանը նշել է, որ էական նշանակություն ունի 19.08.2009 թվականի դրությամբ լիկվիդացիոն արժեքը, ինչպես նաև` գույքը բռնագանձելիս և իրացնելիս կատարված ծախսերը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, որոշել է Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել նաև 93.680.764 ՀՀ դրամ` որպես գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու արդյունքում գրավառուին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու համար ծախսերը վճարելու, անհրաժեշտ գումարներ պահելուց և գրավառուի` գրավով ապահովված պահանջները բավարարվելուց հետո մնացած գումար:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարզելու համար, թե արդյոք տվյալ դեպքում Բանկը կարող է պահել անշարժ գույքի հետագա իրացման հետ կապված ծախսերը վճարելու անհրաժեշտ գումարները, պետք է նախ անդրադառնալ այն հարցին, թե ժամանակի որ պահի դրությամբ առկա տվյալների հիման վրա պետք է կատարվի Բանկի և Ընկերության միջև փոխհաշվարկը:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թիվ 2753194 վկայականի համաձայն` 19.08.2009 թվականին Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող 0,1744 հա մակերեսով հողամասի և 3704,7 քմ մակերեսով արտադրատպագրական շենքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի և 14.03.2008 թվականին կնքված հաջորդող գրավի պայմանագրի հիման վրա գրանցվել է Բանկի սեփականության իրավունքը:

Թիվ ՎԴ/4150/05/09 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 17.09.2009 թվականի որոշմամբ Ընկերության հայցադիմումն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք` Կոոպերատիվի, Բանկի` Բանկի անվամբ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի 48 արտադրատպագրական շենքի նկատմամբ պատասխանողի կողմից կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ, նշված գույքի վրա արգելանք է դրվել և կասեցվել է Բանկի կողմից հնարավոր հրապարակային սակարկությունների կազմակերպումը և անցկացումը կամ վաճառքի այլ կարգով իրացման գործընթացը:

Թիվ ՎԴ/4150/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշմամբ Ընկերության հայցը բավարարելու մասին ՀՀ վարչական դատարանի 04.03.2010 թվականի վճիռը բեկանվել է, և այն փոփոխվել է` Ընկերության հայցը մերժվել է:

Սույն գործով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2011 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդության հիման վրա արգելանք է դրվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող արտադրական տարածքի և հողամասի վրա: Կիրառված արգելանքը վերացվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2011 թվականի որոշմամբ:

Այնուհետև Բանկի և «Դանհիս» ՍՊԸ-ի միջև 10.11.2011 թվականին ստորագրվել է վերը նշված գույքը 196.820.000 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ պայմանագիր: «Դանհիս» ՍՊԸ-ի` այդ պայմանագրից ծագող իրավունքները գրանցվել են 11.11.2011 թվականին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող անշարժ գույքը Բանկն ի սեփականություն է ընդունել 19.08.2009 թվականին, սակայն նախ թիվ ՎԴ/4150/05/09 վարչական գործի, ապա սույն քաղաքացիական գործի շրջանակներում Ընկերության միջնորդությունների հիման վրա հայցի ապահովման միջոցներ կիրառված լինելու պայմաններում մինչև 10.11.2011 թվականն իրենից անկախ պատճառներով իրական հնարավորություն չի ունեցել առանց խոչընդոտների, ամբողջ ծավալով իրացնել իր սեփականության իրավունքը, այդ թվում` այն տնօրինելու միջոցով: Փաստորեն, Բանկը քննարկվող անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների հաշվին վերջնական հնարավորություն է ստացել փաստացի բավարարել այդ գույքի գրավով ապահովված պահանջները միայն 10.11.2011 թվականին, և մեկ օրվա ընթացքում այն վաճառել է «Դանհիս» ՍՊԸ-ին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հանգամանքը պետք է պատշաճ գնահատման արժանանար Վերաքննիչ դատարանի կողմից: Հակառակ դեպքում կստեղծվեր իրավիճակ, երբ Բանկը, ի սեփականություն ընդունելով գրավ դրված գույքը, ստիպված կլիներ այդ պահին գույքի լիկվիդացիոն արժեքի հիման վրա և այն ի սեփականություն ընդունելու հետ կապված ծախսերի հաշվառմամբ Ընկերության հետ կատարել փոխհաշվարկ այն պայմաններում, երբ դրանից հետո տևական ժամանակ Բանկը զրկված էր այդ գույքը վաճառելու և վաճառքից ստացված միջոցների հաշվին իր պահանջները փաստացի բավարարելու իրական հնարավորությունից: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման մոտեցումը կխախտեր Ընկերության` որպես գրավատուի և Բանկի` որպես գրավառուի իրավունքների և օրինական շահերի միջև ողջամիտ հավասարակշռությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքները, որ քննարկվող գույքի վրա արգելանքը դրվել է Ընկերության միջնորդությունների հիման վրա, իսկ արգելանքը վերացվելուց հետո` մեկ օրվա ընթացքում, Բանկն այդ գույքը վաճառել է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Ընկերության հետ փոխհաշվարկի կատարման համար պետք է հիմք ընդունվեն ոչ թե գույքը Բանկի կողմից ի սեփականություն ընդունելու, այլ` այն Բանկի կողմից վաճառվելու դրությամբ առկա տվյալները, քանի որ հենց այդ ժամանակ է Բանկը ստացել քննարկվող գույքը վաճառելու վերջնական, իրական հնարավորություն և մեկ օրվա ընթացքում վաճառել այն: Նման եզրահանգման հիմքում ընկած է Ընկերության` որպես գրավատուի և Բանկի` որպես գրավառուի իրավունքների և օրինական շահերի միջև ողջամիտ հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունը, քանի որ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գրավատուի գործողությունները չպետք է հանգեցնեն գրավառուի իրավունքների անհամաչափ սահմանափակման` իմաստազրկելով գրավի իրավունքը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Բանկի և Ընկերության միջև փոխհաշվարկը կատարելիս պետք է հիմք ընդունել 11.11.2011 թվականին քննարկվող գույքը Բանկի կողմից վաճառվելու դրությամբ առկա տվյալները, ինչը նշանակում է, որ Բանկի կողմից ենթակա են պահման նաև դրա հետագա իրացման

(11.11.2011 թվականին) հետ կապված ծախսերը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե տվյալ դեպքում որ ծախսերն են ենթակա Բանկի կողմից պահման:

Այսպես` Բանկը որպես քննարկվող անշարժ գույքի բռնագանձման և իրացման հետ կապված ծախսերը հիմնավորող ապացույցներ ներկայացրել է հետևյալ աղյուսակում արտացոլված տվյալները պարունակող վճարման անդորրագրերը.

 

.______________________________________________________________________.

|Թիվ| Ամսաթիվ  |                   Նպատակ                 |Գումար      |

|   |          |                                          |(ՀՀ դրամով) |

|___|__________|__________________________________________|____________|

|1. |15.08.2009|Իսակովի 48 հասցեի սեփականաշնորհման        |   5.127.360|

|   |          |կադաստրային վճար                          |            |

|___|__________|__________________________________________|____________|

|2. |20.08.2009|Գրավադրված գույքը բանկի անունով գրանցելու |     123.600|

|   |          |նպատակով տուրք (Կառ-Պրինց)                |            |

|___|__________|__________________________________________|____________|

|3. |23.09.2009|Իսակովի 48 հասցեի համար վճարվող տուրքեր   |       2.100|

|___|__________|__________________________________________|____________|

|4. |30.09.2009|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2009      |       5.850|

|   |          |թվականի սեպտեմբեր ամսվա գույքահարկ        |            |

|___|__________|__________________________________________|____________|

|5. |05.10.2009|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2009      |       5.850|

|   |          |թվականի սեպտեմբեր ամսվա գույքահարկ        |            |

|___|__________|__________________________________________|____________|

|6. |23.10.2009|Իսակովի 48 հասցեի հասցեափոխություն        |       2.150|

|___|__________|__________________________________________|____________|

|7. |15.12.2009|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2009      |      17.540|

|   |          |թվականի 4-րդ եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|8. |30.03.2010|Վճռաբեկ բողոքի համար վճարվող պետական տուրք|      20.000|

|___|__________|__________________________________________|____________|

|9. |30.03.2010|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2010      |      17.540|

|   |          |թվականի 1-ին եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|10.|26.04.2010|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2009-2010 |9.680,      |

|   |          |թվականների հողի հարկ և  տույժ             |այդ թվում`  |

|   |          |                                          |հարկ` 8.800 |

|   |          |                                          |տույժ` 880  |

|___|__________|__________________________________________|____________|

|11.|28.04.2010|Իսակովի 48/5 հասցեի կադաստրային հարցման   |       1.050|

|   |          |համար վճարվող տուրք                       |            |

|___|__________|__________________________________________|____________|

|12.|25.06.2010|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2010      |      18.000|

|   |          |թվականի 2-րդ եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|13.|27.09.2010|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2010      |      17.500|

|   |          |թվականի 3-րդ եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|14.|17.12.2010|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2010      |      17.500|

|   |          |թվականի 4-րդ եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|15.|06.04.2011|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2011      |      17.500|

|   |          |թվականի 1-ին եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|16.|13.06.2011|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2011      |       6.020|

|   |          |թվականի հողի հարկ                         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|17.|22.06.2011|2011 թվականի մայիս և  հունիս ամիսների     |     720.000|

|   |          |պահպանության վճար                         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|18.|06.07.2011|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2011      |      17.500|

|   |          |թվականի 2-րդ եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|19.|08.07.2011|Իսակովի 48 հասցեի համար վճարվող տուրքեր   |2000+100    |

|   |          |                                          |միջնորդավճար|

|20.|29.07.2011|2011 թվականի հուլիս ամսվա պահպանության    |     620.000|

|   |          |վճար                                      |            |

|___|__________|__________________________________________|____________|

|21.|16.08.2011|Իսակովի 48 հասցեի համար վճարվող տուրքեր.  |27.000+500  |

|   |          |Փաստաթղթերի հաստատում և  ծառայություն     |միջնորդավճար|

|   |          |                                          |30.500      |

|___|__________|__________________________________________|____________|

|22.|22.08.2011|2011 թվականի օգոստոս ամսվա պահպանության   |     620.000|

|   |          |վճար                                      |            |

|___|__________|__________________________________________|____________|

|23.|27.09.2011|2011 թվականի սեպտեմբեր ամսվա պահպանության |     620.000|

|   |          |վճար                                      |            |

|___|__________|__________________________________________|____________|

|24.|04.10.2011|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2011      |      17.500|

|   |          |թվականի 3-րդ եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|25.|20.10.2011|2011 թվականի հոկտեմբեր ամսվա պահպանության |     620.000|

|   |          |վճար                                      |            |

|___|__________|__________________________________________|____________|

|26.|09.11.2011|Իսակովի 48 հասցեի տեղեկանք                |30.000+500  |

|   |          |                                          |միջնորդավճար|

|___|__________|__________________________________________|____________|

|27.|10.11.2011|Վաճառքից ԱԱՀ                              |  32.803.340|

|___|__________|__________________________________________|____________|

|28.|23.11.2011|Իսակովի 48 հասցեի համար վճարվող 2011      |      11.700|

|   |          |թվականի 4-րդ եռամսյակի գույքահարկ         |            |

|___|__________|__________________________________________|____________|

|29.|11.07.2012|Վերաքննիչ բողոքի համար վճարվող պետական    |5.154.484,30|

|   |          |տուրք                                     |            |

|______________________________________________________________________|

|                 Ընդամենը` 46.704.364,30 ՀՀ դրամ                      |

.______________________________________________________________________.

 

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը հակընդդեմ հայցի մասնակի մերժման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Բանկի կողմից Ընկերությանը վերադարձման ենթակա գումարը հաշվարկելիս ենթակա են պահման վերը նշված բոլոր ծախսերը:

Վերաքննիչ դատարանն, Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելով, իսկ Բանկի վերաքննիչ բողոքը մերժելով, արձանագրել է, որ 19.08.2009 թվականի դրությամբ, բացի հողի կադաստրային արժեքի գումարից (5.127.360 ՀՀ դրամ), որը հաշվարկվել է վարկային պարտավորությունների` 138.183.856 ՀՀ դրամ գումարի կազմում, Բանկի կողմից կատարվել է նաև 123.600 ՀՀ դրամի վճարում սեփականության իրավունքը գրանցելիս, որը ենթակա է հաշվանցման որպես գույքի բռնագանձման և իրացման համար կատարված անհրաժեշտ ծախս: Վերաքննիչ դատարանը վերը նշված մնացած ծախսերը չի համարել Բանկի կողմից պահման ենթակա ծախսեր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Բանկի կողմից ներկայացված վերը նշված ծախսերից ենթակա են պահման միայն այն ծախսերը, որոնք կապված են քննարկվող անշարժ գույքը Բանկի կողմից ի սեփականություն ընդունելու և այն վաճառելու հետ: Այս չափանիշին համապատասխանում են 5.127.360 ՀՀ դրամի չափով կադաստրային արժեքի գումարը (1), սեփականության իրավունքը գրանցելիս Բանկի կողմից վճարված 123.600 ՀՀ դրամը (2) և Բանկի կողմից այդ գույքը վաճառելու համար 32.803.340 ՀՀ դրամի չափով վճարված ԱԱՀ-ի գումարը (27):

Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ որևէ ծախս կարող է պահվել միայն մեկ անգամ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող անշարժ գույքն ի սեփականություն ընդունելիս վճարված կադաստրային արժեքի գումարը (5.127.360 ՀՀ դրամ) տվյալ դեպքում Բանկի կողմից չի կարող պահվել որպես գրավադրված գույքի իրացման հետ կապված ծախս, քանի որ այդ գումարը Բանկի կողմից արդեն իսկ հաշվարկվել է վարկային պարտավորությունների (138.183.856 ՀՀ դրամ) գումարի կազմում:

Ինչ վերաբերում է Բանկի կողմից կատարված մնացած ծախսերին, ապա անգամ եթե դրանք որոշակիորեն վերաբերում են քննարկվող անշարժ գույքին, սակայն այդ անշարժ գույքը Բանկի կողմից ի սեփականություն ընդունելու և այն վաճառելու հետ կապված անհրաժեշտ ծախսեր չեն, ուստի Բանկի կողմից ենթակա չեն պահման:

Փաստորեն, Բանկի կողմից կատարված ծախսերի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողությունները հիմնավոր են մասնակի` վերը նշված աղյուսակում ներկայացված թիվ 2 ծախսը պահման ենթակա լինելու, իսկ թիվ 1, թիվ 3-ից թիվ 26, թիվ 28 և թիվ 29 ծախսերը պահման ենթակա չլինելու մասով: Միևնույն ժամանակ տվյալ դեպքում Բանկի կողմից պահման ենթակա էր նաև վերը նշված աղյուսակում ներկայացված թիվ 27 ծախսը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը և Վերաքննիչ դատարանն իրենց դատական ակտերի հիմքում դրել են քննարկվող անշարժ գույքի` 29.06.2017 թվականի թիվ 43271707 փորձագիտական եզրակացությամբ որոշված համապատասխանաբար 403.350.000 ՀՀ դրամ և 450.450.000 ՀՀ դրամ արժեքները:

Մինչդեռ, անդրադառնալով ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 29.06.2017 թվականի թիվ 43271707 փորձագիտական եզրակացությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի կողմից վերը նշված փորձագետի եզրակացությունը հիմք ընդունելու վերաբերյալ Բանկի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությանը` հաշվի առնելով, որ դրա դեմ առարկել է Ընկերությունը վճռաբեկ բողոքի պատասխանում:

i

Այսպես` 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ (...):

Նույն օրենսգրքի 390-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտն անձը չի կարող բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բանկի ներկայացուցիչը Դատարանում 01.12.2017 թվականին կայացած դատական նիստի ընթացքում նշել է հետևյալը. «(...) մինչ այդ ներկայացված փորձաքննությունների պատասխանները մեծ մասամբ գալիս էին, որ հնարավոր չէ որոշել լիկվիդացիոն արժեքը: Ի վերջո ի հայտ եկավ որոշակի գումար, որը, մեր կարծիքով, չի համապատասխանում իրականությանը, քանի որ տվյալ ժամանակաշրջանում, ինչպես ներկայացված է, առկա է երկու գնահատում երկու տարբեր ընկերության կողմից, նույնիսկ շուկայական արժեքով երկու անգամ ցածր են, քան ներկայացված այդ ժամանակաշրջանի իբրև թե լիկվիդացիոն արժեքը, ուստի մենք առարկում ենք նշված գնահատման դեմ և գտնում ենք, որ նշված գնահատումը չի համապատասխանում իրականությանը»:

Բանկը Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև այն հիմքով, որ «(...) հիմք է ընդունվել մի այնպիսի փորձագետի եզրակացությամբ տրված գնահատման արժեք, որով դատական նիստին հրավիրված փորձագետները չեն կարողացել հիմնավորել իրենց կողմից գնահատված արժեքների հիմնավորվածությունը, և դատարանում նրանք հայտարարեցին, որ չկա որևէ մի բանաձև, որևէ իրավական հիմք /օրենսդրություն, իրավական ակտ/ չկա դրանց լիկվիդացիոն արժեքը որոշելու համար, հիմք է ընդունվել գրականություն և նույնանման գույքերի գնահատականներ և որոշակի ստանդարտներ: Բանկի ներկայացուցչի հարցադրմանը, թե կարող է նույն փորձագիտական հաստատության մեկ փորձագետը տրամադրել այլ արժեք, իսկ մյուսը` այլ, պատասխանվել է, որ այո, հնարավոր է: (...) Դատարանը գործում ոչ վերաբերելի ապացույցներ է հիմք ընդունել և դրա հիման վրա վճիռ կայացրել»:

Բանկը վճռաբեկ բողոք է ներկայացրել նաև այն հիմքով, որ դատական ակտերի հիմքում դրված փորձագետի եզրակացությունն արժանահավատ չէ` նշված պնդումը հիմնավորելով մի շարք փաստարկներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Բանկը թե՛ Դատարանում գործի քննության ընթացքում, թե՛ վերաքննիչ բողոքում փաստարկներ է ներկայացրել քննարկվող փորձագետի եզրակացության անարժանահավատ լինելու վերաբերյալ: Դա նշանակում է, որ Բանկն իրավունք ունի վճռաբեկ բողոք ներկայացնել նաև այդ հիմքով:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ըստ էության անդրադառնալ Դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հիմքում դրված ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 29.06.2017 թվականի թիվ 43271707 փորձագիտական եզրակացությանը:

Այսպես` ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 29.06.2017 թվականի թիվ 43271707 փորձագիտական եզրակացության «Հետազոտություն» բաժնում նշվել է, որ այդ փորձաքննության շրջանակներում որպես ելակետային տվյալներ հիմք են ընդունվել Դատարանի կողմից 31.01.2017 թվականին կայացված որոշմամբ նշանակված դատաապրանքագիտական կրկնակի փորձաքննության շրջանակներում ձեռք բերված ելակետային տվյալները, քանի որ անշարժ գույքի լիկվիդային արժեքը որոշվում է տվյալ անշարժ գույքի շուկայական արժեքի հիման վրա, իսկ նախաձեռնողի 31.01.2017 թվականին կայացված որոշմամբ նշանակված դատաապրանքագիտական կրկնակի փորձաքննությամբ տրված թիվ 08811707 եզրակացության շրջանակներում հաշվարկվել է հետազոտման առարկա հանդիսացող անշարժ գույքի շուկայական արժեքը:

Փաստորեն, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 29.06.2017 թվականի թիվ 43271707 փորձագիտական եզրակացության հիմքում ընկած է 17.02.2017 թվականի թիվ 08811707 փորձագիտական եզրակացությունը: Հետևաբար Վճռաբեկ դատարանն այդ երկու եզրակացությունները գնահատում է համակցության մեջ:

ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 17.02.2017 թվականի թիվ 08811707 փորձագիտական եզրակացության «Հետազոտություն» բաժնի համաձայն` 15.02.2017 թվականին փորձաքննությանը տրամադրվել է հետազոտվող անշարժ գույքը (արտադրական շենքը): Նշված հասցեում գտնվող արտադրական շենքում փորձագետների կողմից կատարվել են ակնադիտական զննման, ուսումնասիրության և լուսանկարման աշխատանքներ, որոնք իրականացվել են Ընկերության տնօրեն Մասիս Բաղիրյանի ներկայությամբ և մասնակցությամբ, վերջինս տվել է մեկնաբանություններ անշարժ գույքի նախկին` նախաձեռնողի կողմից առաջադրված ժամանակահատվածներում ունեցած ապրանքային վիճակի վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել է հետազոտվող օբյեկտի ապրանքային վիճակը բնութագրող տեսանյութ և լուսանկարներ` կատարված տարբեր ժամանակահատվածներում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անվիճելի է, որ ժամանակի որևէ պահի դրությամբ գույքի արժեքի որոշման վրա ազդող գործոններից է դրա ապրանքային վիճակը: Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 17.02.2017 թվականի թիվ 08811707 փորձագիտական եզրակացությունը, հետևաբար նաև 29.06.2017 թվականի թիվ 43271707 փորձագիտական եզրակացությունը կազմելիս փորձագետները հիմք են ընդունել գույքի նախկին` Դատարանի կողմից առաջադրված ժամանակահատվածներում ունեցած ապրանքային վիճակի վերաբերյալ Ընկերության տնօրենի մեկնաբանությունները, ինչպես նաև վերջինիս կողմից տրամադրված տեսանյութը և լուսանկարները` կատարված տարբեր ժամանակահատվածներում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքն արդեն իսկ բավարար է քննարկվող եզրակացությունների արժանահավատությունը կասկածի տակ դնելու համար` հաշվի առնելով, որ հետազոտվող գույքի` առաջադրված ժամանակահատվածներում ունեցած ապրանքային վիճակը պարզելիս հիմք են ընդունվել նաև գործի ելքով շահագրգռված Ընկերության տնօրենի մեկնաբանությունները:

Ինչ վերաբերում է Ընկերության կողմից ներկայացված լուսանկարներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք, ինչպես նշված է 17.02.2017 թվականի թիվ 08811707 փորձագիտական եզրակացության մեջ, կատարվել են տարբեր ժամանակահատվածներում: Դա նշանակում է, որ դրանց հիման վրա հնարավոր չէ հետազոտվող գույքի` առաջադրված ժամանակահատվածներում ունեցած ապրանքային վիճակի վերաբերյալ կատարել միանշանակ եզրահանգում:

Միաժամանակ, 17.02.2017 թվականի թիվ 08811707 փորձագիտական եզրակացության մեջ անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատումն իրականացվել է ծախսային մեթոդով, որի կիրառմամբ անհնար է որոշել գույքի շուկայական արժեքը և հետևաբար նաև լիկվիդացիոն արժեքը (քանի որ լիկվիդացիոն արժեքը հաշվարկվել է հիմք ընդունելով շուկայականը և հանելով 25 տոկոսը):

Նշված մեթոդի համաձայն անշարժ գույքի արժեքը որոշվում է հողամասի արժեքի և տվյալ հողամասի վրա առկա կառույցների վերարտադրման կամ փոխարինման ծախսերի հանրագումարով: Մասնավորապես, վերարտադրման ծախսերը որոշվում են` գնահատման ամսաթվի դրությամբ շուկայական գներով այն ծախսերի հաշվարկմամբ, որոնք անհրաժեշտ են նույնատիպ նոր շենք և շինության կառուցման համար, օգտագործելով դրա համար օգտագործվող նյութերը և տեխնոլոգիաները:

Նույն եզրակացության «Հետազոտվող արտադրական շենքի վերարտադրման ծախսերի հաշվարկը` հետազոտվող ժամանակահատվածի դրությամբ» բաժնի համաձայն` հետազոտման առկա հանդիսացող օբյեկտի շուկայական արժեքը որոշվել է օգտվելով ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված ՀՀ տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքների խոշորացված ցուցանիշների (ՇԱԽՑ) ժողովածուում 2006-2008 թվականների դրությամբ արտացոլված, նմանատիպ շենքերի կառուցման արժեքից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք ծախսային մեթոդի ընտրությամբ հնարավոր է որոշել 2009 թվականի դրությամբ տվյալ գույքի իրական շուկայական արժեքը:

Այսպես` փորձագետները հիմք են ընդունել ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված շինարարական աշխատանքների արժեքների խոշորացված ցուցանիշների ժողովածուում 2006-2008 թվականների դրությամբ արտացոլված ստանդարտ և մոտավոր արժեքները: Մինչդեռ նման մոտեցմամբ հնարավոր չէ պարզել գույքի արժեքը, քանի որ հաշվի չի առնվում, թե ինչ որակի և տեսակի շինանյութեր են օգտագործվել շինարարության իրականացման համար, ինչպես նաև հնարավոր չի լինում գնահատել իրականացված աշխատանքների որակը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 17.02.2017 թվականի թիվ 08811707 փորձագիտական եզրակացությունը, հետևաբար նաև 29.06.2017 թվականի թիվ 43271707 փորձագիտական եզրակացությունն արժանահավատ ապացույցներ չեն, ուստի դրանցից վերջինը չի կարող հիմք ընդունվել Բանկի և Ընկերության միջև փոխհաշվարկ կատարելիս, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ-ի 15.11.2011 թվականի թիվ Գ/11/5730 գրության համաձայն` Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող արտադրական շենքի գնահատման հաշվետվության

(08.11.2011 թվականի թիվ ԳՀ/11/2947) համաձայն` վերը նշված անշարժ գույքի շուկայական արժեքը 04.11.2011 թվականի դրությամբ կազմում է 193.801.000 ՀՀ դրամ: Գործում առկա է նաև նշված գնահատման հաշվետվությունը (գործի հավելված):

10.11.2011 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Բանկը վերը նշված գույքը վաճառել է «Դանհիս» ՍՊԸ-ին: Պայմանագրի 7-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի գինը կազմել է 196.820.000 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը, փաստորեն, կարողացել է քննարկվող անշարժ գույքը 196.820.000 ՀՀ դրամով վաճառել այն արգելանքից հանվելուց անմիջապես հետո` մեկ օրվա ընթացքում, այսինքն` տվյալ դեպքում քննարկվող անշարժ գույքի վաճառքի պայմանագրային գինն արտացոլում է այդ գույքի արագ վաճառքի գինը, քանի որ այն ցույց է տալիս, թե քննարկվող գույքը կարճ ժամանակահատվածի ընթացքում (մեկ օրում) ինչ գնով էր հնարավոր վաճառել: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ վաճառքի նման գինն այդ գույքի շուկայական գնի (193.801.000 ՀՀ դրամ) համեմատությամբ ողջամիտ է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Ընկերության հետ փոխհաշվարկի կատարման համար պետք է հիմք ընդունվեր 10.11.2011 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով սահմանված` Բանկի կողմից գույքը «Դանհիս» ՍՊԸ-ին վաճառելու գինը (196.820.000 ՀՀ դրամ):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 25.709.204 ՀՀ դրամ (196.820.000-138.183.856-32.926.940)` որպես գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու արդյունքում գրավառուին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց և գրավառուի` գրավով ապահովված պահանջները բավարարվելուց հետո մնացած գումար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, Բանկի և Ընկերության միջև փոխհաշվարկի կատարման համար հիմք ընդունելով գրավ դրված գույքը Բանկի կողմից ի սեփականություն ընդունելու (19.08.2009 թվական) դրությամբ առկա տվյալները, գտել է, որ Բանկից Ընկերության օգտին բռնագանձման ենթակա գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսները ենթակա են բռնագանձման սկսած 20.08.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը:

Մինչդեռ, ինչպես նշվեց, Բանկի և Ընկերության միջև փոխհաշվարկը կատարելիս պետք է հիմք ընդունել գույքը Բանկի կողմից վաճառվելու (11.11.2011 թվական) դրությամբ առկա տվյալները: Նման պայմաններում Բանկից Ընկերության օգտին բռնագանձման ենթակա գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսները ողջամտորեն չեն կարող բռնագանձվել սկսած 20.08.2009 թվականից: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև Բանկից Ընկերության օգտին բռնագանձման ենթակա գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսների բռնագանձմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում Բանկի կողմից Ընկերությանը վերադարձման ենթակա գումարի հաշվարկման պահ է համարվում 11.11.2011 թվականը, արձանագրում է, որ Բանկի կողմից Ընկերության դրամական միջոցներն ապօրինի պահելու, հետևաբար նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները հաշվարկելու մասին տվյալ դեպքում կարող է խոսք գնալ 11.11.2011 թվականից հետո:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկից հօգուտ Ընկերության ենթակա են բռնագանձման նաև 25.709.204 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսները` սկսած 12.11.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը, սխալ է որոշել Բանկի և Ընկերության միջև փոխհաշվարկի կատարման համար հիմք ընդունվող ժամանակահատվածը, ինչի արդյունքում եկել է մասնակի սխալ եզրահանգման Բանկի կողմից պահման ենթակա ծախսերի վերաբերյալ: Մասնավորապես` Բանկի կողմից պահման ենթակա ծախս չի համարվել Բանկի կողմից գույքը վաճառելու համար 32.803.340 ՀՀ դրամի չափով վճարված ԱԱՀ-ի գումարը: Բացի դրանից, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում, մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանիորեն չեն հետազոտվել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում բողոքարկվող դատական ակտի հիմքում Վերաքննիչ դատարանի կողմից դրվել է փորձագետի ոչ արժանահավատ եզրակացություն, միաժամանակ Ընկերությանը վերադարձման ենթակա գումարի հաշվարկման ժամանակ անտեսվել են գործում առկա ապացույցներ, մասնավորապես` «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ-ի 08.11.2011 թվականի թիվ ԳՀ/11/2947 գնահատման հաշվետվությունը և վերջինիս 15.11.2011 թվականի թիվ Գ/11/5730 գրությունը, որոնց համաձայն` քննարկվող գույքը գնահատվել է 193.801.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 10.11.2011 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, որով այդ գույքը Բանկի կողմից վաճառվել է «Դանհիս» ՍՊԸ-ին 196.820.000 ՀՀ դրամով:

Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցագնի մեջ մտնում են նաև պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Հակընդդեմ հայցադիմումը և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2012 թվականի վճռի դեմ Բանկի վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, (...) դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ (...) բողոքների համար (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. հայցադիմումների (...) համար`

ա) գույքային պահանջով` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից,

բ) ոչ գույքային պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով (...),

6. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար`

ա) գույքային պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով,

բ) ոչ գույքային պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով (...):

Դատարանի 31.05.2018 թվականի վճռի դեմ Բանկի և Ընկերության վերաքննիչ բողոքները, ինչպես նաև Բանկի վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` (...) դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

(...)

6. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար`

ա) դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով,

բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով (...),

7. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`

ա) դրամական պահանջի գործերով` հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից,

բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով (...):

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի մասնակի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և փոփոխման, իսկ Ընկերության հակընդդեմ հայցը` մասնակի բավարարման, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Բանկից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 514.184 ՀՀ դրամ (25.709.204x2%)` որպես Ընկերության ներկայացրած հակընդդեմ հայցադիմումի համար նախատեսված և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2011 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:

Ընկերությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 8.339.163 ՀՀ դրամ ((286.556.940x2%) + ((565.547.000x12%/365x385)x2%) + ((565.547.000x13%/365x292)x2%))` որպես Ընկերության ներկայացրած հակընդդեմ հայցադիմումի համար նախատեսված և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2011 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:

Ընկերությունից հօգուտ Բանկի ենթակա է բռնագանձման 4.864.002 ՀՀ դրամ` որպես Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2012 թվականի վճռի դեմ Բանկի ներկայացրած վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար` նկատի ունենալով, որ վերջինս, հակընդդեմ հայցը բավարարելու մասով, կրում է պետական տուրքի վճարման պարտականություն, որն էլ կազմում է 299.998 ՀՀ դրամ:

Ընկերությունից հօգուտ Բանկի ենթակա է բռնագանձման 5.792.577 ՀՀ դրամ` որպես Դատարանի 31.05.2018 թվականի վճռի դեմ Բանկի ներկայացրած վերաքննիչ բողոքի համար նախապես մասնակիորեն վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար:

Ընկերությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 6.333.167 ՀՀ դրամ` որպես Դատարանի 31.05.2018 թվականի վճռի դեմ Բանկի ներկայացրած վերաքննիչ բողոքի համար նախատեսված և Վերաքննիչ դատարանի 03.09.2018 թվականի որոշմամբ չվճարված մասով հետաձգված պետական տուրքի, ինչպես նաև Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքի համար նախատեսված և Վերաքննիչ դատարանի 01.08.2018 թվականի որոշմամբ չվճարված մասով հետաձգված պետական տուրքի գումար:

Ընկերությունից հօգուտ Բանկի ենթակա է բռնագանձման 941.906 ՀՀ դրամ` որպես Բանկի ներկայացրած վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար` նկատի ունենալով, որ վերջինս, հակընդդեմ հայցը բավարարելու մասով, կրում է պետական տուրքի վճարման պարտականություն, որն էլ կազմում է 58.094 ՀՀ դրամ:

Բանկի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի` 8.364.277 ՀՀ դրամի (9.364.277-1.000.000) չափով ավել վճարված գումարը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն, ենթակա է վերադարձման:

Բանկից հօգուտ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ենթակա է բռնագանձման 3.137 ՀՀ դրամ` որպես Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2017 թվականի որոշմամբ նշանակված կրկնակի փորձաքննության ծախսի մաս:

Ընկերությունից հօգուտ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ենթակա է բռնագանձման 50.863 ՀՀ դրամ` որպես Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2017 թվականի որոշմամբ նշանակված կրկնակի փորձաքննության ծախսի մաս:

Բանկից հօգուտ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ենթակա է բռնագանձման 1.569 ՀՀ դրամ` որպես Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2017 թվականի որոշմամբ նշանակված լրացուցիչ փորձաքննության ծախսի մաս:

Ընկերությունից հօգուտ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ենթակա է բռնագանձման 25.431 ՀՀ դրամ` որպես Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2017 թվականի որոշմամբ նշանակված լրացուցիչ փորձաքննության ծախսի մաս:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի հակընդդեմ հայցը բավարարել մասնակի` «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից հօգուտ «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի բռնագանձել 25.709.204 ՀՀ դրամ` որպես գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու արդյունքում գրավառուին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու համար ծախսերը վճարելու անհրաժեշտ գումարներ պահելուց և գրավառուի` գրավով ապահովված պահանջները բավարարվելուց հետո մնացած գումար, ինչպես նաև 12.11.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը 25.709.204 ՀՀ դրամին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսները: Մնացած մասով հայցը մերժել:

2. «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 514.184 ՀՀ դրամ` որպես «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումի համար նախատեսված և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2011 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:

«Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 8.339.163 ՀՀ դրամ` որպես «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումի համար նախատեսված և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2011 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:

«Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ից հօգուտ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 4.864.002 ՀՀ դրամ` որպես Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2012 թվականի վճռի դեմ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար:

«Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 6.333.167 ՀՀ դրամ` որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2018 թվականի վճռի դեմ «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.08.2018 թվականի որոշմամբ չվճարված մասով հետաձգված պետական տուրքի, ինչպես նաև «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2018 թվականի որոշմամբ չվճարված մասով հետաձգված պետական տուրքի գումար:

«Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ից հօգուտ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 5.792.577 ՀՀ դրամ` որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2018 թվականի վճռի դեմ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքի համար նախապես մասնակիորեն վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար:

«Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ից հօգուտ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 941.906 ՀՀ դրամ` որպես «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի ներկայացրած վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի գումար:

«Էվոկաբանկ» ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բռնագանձել 3.137 ՀՀ դրամ` որպես Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2017 թվականի որոշմամբ նշանակված կրկնակի փորձաքննության ծախսի մաս, ինչպես նաև 1.569 ՀՀ դրամ` որպես Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2017 թվականի որոշմամբ նշանակված լրացուցիչ փորձաքննության ծախսի մաս:

«Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բռնագանձել 50.863 ՀՀ դրամ` որպես Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2017 թվականի որոշմամբ նշանակված կրկնակի փորձաքննության ծախսի մաս, ինչպես նաև 25.431 ՀՀ դրամ` որպես Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2017 թվականի որոշմամբ նշանակված լրացուցիչ փորձաքննության ծախսի մաս:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2020
N ԵՄԴ/1206/02/09
Որոշում