Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ...

12.12.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.03.2013  -ից մինչեւ   12.12.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 02.10.13 թիիվ 339-Ն որոշում)

i

600.0024.030402

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 2002 թվականի N 24

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 59-րդ հոդվածի 5-րդ կետերը, 32-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

i

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման կարգը» (կցվում է):

(1-ին կետը փոփ. 30.01.13 թիվ 21-Ն որոշում)

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի հունիսի 7-ի N 11 որոշման 1-ին կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

(վերնագիրը փոփ. 30.01.13 թիվ 21-Ն որոշում)

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

էներգետիկայի կարգավորող

հանձնաժողովի

2002 թ. ապրիլի 3-ի

N 24 որոշմամբ

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 30.01.13 թիվ 21-Ն որոշում)

 

Սույն կարգը կանոնակարգում է էներգետիկայի բնագավառում ներկրման և արտահանման գործունեության իրականացման համար լիցենզիայի հայտի ընդունման, քննարկման, լիցենզիայի տրման (մերժման) և լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման ընթացակարգերը:

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն կարգում մեծատառով գրված հիմնական հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ.

 

Անձ` իրավաբանական անձ.

 

Էներգետիկայի բնագավառ` հասարակական ծառայություններ մատուցելու համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության /ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության/, էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման /փոխադրման/ և բաշխման, էլեկտրաէներգետիկական ու բնական գազի ոլորտների համակարգի օպերատորի ծառայության իրականացման, էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի ու բնական գազի ոլորտներում հաղորդման /փոխադրման/ կամ բաշխման ցանցի կառուցման, էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների /անկախ սեփականության ձևից/, այդ գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի և էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբ.

 

Հանձնաժողով` ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով.

 

Լիցենզիա` Հանձնաժողովի կողմից Անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու և ծառայություններ մատուցելու նրա իրավունքն ու պարտականությունը` համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի պահանջների: Լիցենզիայի անբաժանելի մասն են համարվում լիցենզավորված գործունեություն իրականացման պայմանները և արտահանման կամ ներկրման պայմանագիրը.

 

Հայտ` սույն կարգի համաձայն Լիցենզիա ստանալու կամ Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի փաթեթ.

 

Հայտատու` սույն կարգի համաձայն Լիցենզիա ստանալու կամ Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման նպատակով Հանձնաժողով դիմած Անձ.

 

Գործ` Անձի անվանական թղթապանակ, որը պարունակում է սույն կարգով սահմանված, Լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, լիցենզավորված գործունեությունն իրականացնելու ընթացքում հայտնաբերված խախտումների և դրանց վերացման վերաբերյալ տեղեկություններ, ֆինանսական հաշվետվություններ և Անձի գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթեր.

 

Լիցենզավորված անձ` «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի և սույն կարգի համաձայն Լիցենզիա ստացած Անձ.

 

Լիցենզավորվող գործունեություն` «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեություն.

 

Շուկայի կանոններ` Հանձնաժողովի կողմից հաստատված հիմնարար փաստաթուղթ, որով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող Լիցենզավորված անձանց փոխհարաբերությունները, համակարգի հուսալիության և անվտանգության հետ առնչվող հիմնական կանոններն ու ցուցանիշերը, ինչպես նաև դրանց և շուկայի բնականոն աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ մեխանիզմները.

 

Որոշում` Հանձնաժողովի կողմից «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունված իրավական ակտ:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1. Լիցենզիան տրվում է միայն Անձին` գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար.

ա) բնական գազի ներկրում,

բ) բնական գազի արտահանում,

գ) էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրում,

դ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանում:

2.2. Հանձնաժողովը սահմանում է էլեկտրական էներգիայի (հզորության) և բնական գազի ներկրման առավելագույն սակագներ: Արտահանվող էլեկտրական էներգիայի /հզորության/ գները չեն կարգավորվում:

2.3. Էլեկտրական էներգիայի արտահանման Լիցենզիա տրվում է միայն ՀՀ ներքին շուկայի հագեցվածության դեպքում, երբ էլեկտրական էներգիայի արտահանումը չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին:

2.4. Լիցենզիայի գործողության ժամկետը և արտահանվող վայրը սահմանվում է Հանձնաժողովի Որոշմամբ և ամրագրվում Լիցենզիայում:

2.5. Հանձնաժողովը էլեկտրական էներգիայի արտահանման և ներկրման, ինչպես նաև բնական գազի ներկրման Լիցենզիա ստանալու համար պահանջում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածին, Շուկայի կանոններին և սույն կարգին համապատասխան ֆինանսական երաշխիքներ /հավելված N 5/:

2.7. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող Անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից և Լիցենզիայի գործողության ժամկետներում:

2.8. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

2.9. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում Լիցենզավորված անձի հետ համատեղ գործունեություն իրականացնող (այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով) այլ Անձանց, ինչպես նաև Լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող Անձանց վրա:

i

2.10 Լիցենզիա ստանալու, Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ Լիցենզիայի կորստի դեպքում Լիցենզիայի կրկնօրինակն ստանալու համար վճարվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

(2.10-րդ կետը փոփ. 30.01.13 թիվ 21-Ն որոշում)

2.11. Առանց Լիցենզիայի առկայության սույն կարգի 2.1 կետում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից որևէ մեկն իրականացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ, ԴՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

i

3.1. Լիցենզիա ստանալու համար Անձը Հանձնաժողով է ներկայացնում Հայտ` մեկ օրինակից, համաձայն սույն կարգի NN 2-5-րդ հավելվածներով սահմանված պահանջների:

(2.1-ին կետը փոփ. 30.01.13 թիվ 21-Ն որոշում)

3.2. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:

3.3. Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց ներկայացման անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին: Հայտատուն 10 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է ներկայացնել պահանջվող լրացուցիչ տեղեկատվությունը և փաստաթղթերը: Այդ գործընթացի համար ծախսված ժամանակը չի ներառվում սույն կարգի 3.9 կետում սահմանված ժամկետում:

3.4. Հայտատուն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության և ամբողջականության համար:

3.5. Հայտատուի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում: Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգին:

3.6. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե`

ա) նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին.

բ) ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ.

գ) Հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

3.7. Հանձնաժողովը Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին` Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը սահմանված կարգով պահպանվում է Հանձնաժողովում:

3.8. Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց և (կամ) բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո այն մուտքագրվում է Հանձնաժողովում: Այդ դեպքում Հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 3.5-3.8 կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:

3.9. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն ուսումնասիրելու գործընթացը և կայացնում համապատասխան Որոշում` Հայտի մուտքագրման օրվանից հետո` 60 աշխատանքային օրվա ընթացքում:

3.10. Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե`

ա) Հայտատուն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ կամ սնանկ է ճանաչված.

բ) Հայտում բերված տեխնիկական ցուցանիշերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին.

գ) Լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ Լիցենզավորված անձին տրված իրավունքը.

դ) Սույն կարգի 3.3 կետում սահմանված ժամկետում Հայտատուն չի ներկայացրել Հանձնաժողովի պահանջած լրացուցիչ տեղեկությունները և փաստաթղթերը կամ լրացուցիչ փորձաքննության (այդ թվում նաև` անկախ փորձագետների ներգրավմամբ) եզրակացությունները, որոնց բացակայությունը հնարավորություն չի տալիս շարունակել Հայտի ուսումնասիրությունը.

ե) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում ՀՀ օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին.

զ) Արտահանման կամ ներկրման լիցենզավորվող գործունեության իրականացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել էներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության խաթարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների բարձրացմանը:

3.11. Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո, Անձը, սույն կարգի 3.1. կետի համաձայն, կարող է կրկին Հայտ ներկայացնել Հանձնաժողով:

3.12. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի Որոշումը չի կարող ազդեցություն ունենալ Անձի հաջորդ Հայտերի քննարկման վրա:

 

4. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

 

4.1. Հանձնաժողովում յուրաքանչյուր Լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում Գործ:

4.2. Լիցենզիա տրամադրելու վերաբերյալ դրական Որոշում ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը Լիցենզիան` 1 օրինակից, հանձնում է Լիցենզավորված անձին, իսկ նրա չներկայանալու դեպքում` Լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում` մինչև Լիցենզավորված անձի ներկայանալը:

i

4.3 Լիցենզիայի հետ մեկտեղ Հայտատուին տրվում են Հանձնաժողովի կողմից սահմանված Լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանները:

(4.3-րդ կետը փոփ. 30.01.13 թիվ 21-Ն որոշում)

4.4. Այն դեպքում, երբ կողմերը նախնական համաձայնությամբ էլեկտրական էներգիայի արտահանման համար նախատեսում են ավելի երկար ժամանակ, սակայն առուվաճառքի պայմանագրերը ավելի կարճ ժամկետով են կնքված, ապա Հանձնաժողովը, հիմք ընդունելով կողմերի նախնական համաձայնությունը, կարող է Լիցենզիայի համար սահմանել ավելի երկար ժամկետ` Լիցենզիայում ամրագրելով պայման, որ այն ուժի մեջ է համարվում Հանձնաժողովի կողմից գրանցված պայմանագրի առկայության դեպքում:

4.5. Հայտատուի ստորագրությամբ Լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված 1) պահվում է Հանձնաժողովում:

4.6. Լիցենզավորված անձի կողմից Լիցենզավորված գործունեությունը դադարեցնելու կամ նրան Լիցենզիայից զրկելու դեպքերում Գործը սահմանված կարգով պահվում է Հանձնաժողովում:

4.7. Հայտի մերժման մասին Որոշում ընդունելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, Որոշման պատճենն ուղարկվում է Հայտատուին, որում նշվում են մերժման պատճառները:

i

4.8. Լիցենզիայի պայմանները խախտելու դեպքում Հանձնաժողովը կիրառում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված տուժանքները:

(4.8-րդ կետը փոփ. 30.01.13 թիվ 21-Ն որոշում)

4.9. Լիցենզիայի պայմաններում փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը և Լիցենզավորված անձը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով և Հանձնաժողովի ընդունած համապատասխան իրավական ակտով:

4.10. Հանձնաժողովում վարվում է Լիցենզավորված անձանց և տրված Լիցենզիաների գրանցամատյան:

4.11. Լիցենզավորման գործընթացին առնչվող Հանձնաժողովի Որոշումները ծանոթանալու նպատակով պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ անձի համար, եթե դրանք չեն պարունակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիքներ:

 

5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՈՐՍՏԻ ԴԵՊՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՍՏԱՆԱԼԸ

 

5.1. Լիցենզիայում ամրագրված ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ Հայտով դիմել Հանձնաժողով` նշելով հայցվող ժամկետը:

i

5.2. Հայտն իր մեջ պետք է պարունակի պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը և Լիցենզիայի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր (ներկրման կամ արտահանման պայմանագիր և այլն):

(5.2-րդ կետը փոփ. 07.11.12 թիվ 433-Ն, 30.01.13 թիվ 21-Ն որոշումներ)

5.3. Լիցենզավորված անձի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում: Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը և նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի 5.2 կետի պահանջներին:

5.4. Սույն կարգի 5.2 կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Հայտի հետագա ուսումնասիրությունը դադարեցվում է, որի մասին Հանձնաժողովը գրավոր տեղյակ է պահում Լիցենզավորված անձին` Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում:

5.5. Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո, Լիցենզավորված անձը, սույն կարգի 5.2 կետով սահմանված կարգով, Հայտով կրկին կարող է դիմել Հանձնաժողով, բայց ոչ ուշ, քան նախկինում տրված Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց հինգ օր առաջ:

5.6. Հայտը սույն կարգի 5.1 և (կամ) 5.5 կետերով սահմանված ժամկետում ներկայացնելուց հետո, մինչև Լիցենզիայի գործողության ավարտը, Հանձնաժողովն ընդունում է Որոշում:

5.7. Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին:

5.8. Հայտը մերժվում է, եթե`

ա) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կեղծ կամ խեղաթյուրված: Փաստաթղթերը թերի լինելու հիմքով Հայտը մերժվում է, եթե այդ մասին Հանձնաժողովի նախազգուշացումը ուղարկելու օրվանը հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուն չի ներկայացնում սույն կարգի 5.2 կետում սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը.

բ) ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և ՀՀ օրենսդրության պահանջներին.

գ) Հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից.

դ) Լիցենզիան ստանալուց հետո անցած ժամանակաընթացքում փոփոխվել են լիցենզավորման պայմանները.

ե) Հայտատուն Հայտը ներկայացրել է սույն կարգի 5.1 և (կամ) 5.5 կետերում սահմանված ժամկետից ուշ կամ նախկինում տրված Լիցենզիայի ժամկետը լրանալուց հետո:

5.9. Եթե Հայտը ներկայացվել է Լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այն քննարկվում է միայն կասեցման վերացումից հետո:

i

5.10. Լիցենզիայի կորստի դեպքում Լիցենզավորված անձն այդ մասին հայտարարություն է հրապարակում մամուլում, որից 15 օր հետո դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը և սույն կետում նշված հայտարարության հրապարակումը հավաստող փաստաթղթերը: Դիմելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում Լիցենզավորված անձն ստանում է Լիցենզիայի կրկնօրինակը:

(5.10-րդ կետը փոփ. 30.01.13 թիվ 21-Ն որոշում)

 

6. ՎԵՃԵՐ

 

Սույն կարգի կիրառման հետ առնչվող վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված 1

ՀՀ էներգետիկայի

կարգավորող հանձնաժողովի

2002թ. ապրիլի 3-ի

N 24 որոշմամբ

հաստատված կարգի

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

ՀՀ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի

200 __ թ. ________ «___»-ի N __ որոշում

 

Լիցենզավորված գործունեության տեսակը` _________________________________

 

______________________________________________________________________

 

Լիցենզիայի գրանցման ամսաթիվը «___» _________ 200 __ թ.

 

    Լիցենզիայի գրանցման համարը    N _____

 

Ստացված էջերի քանակը` _____________

 

Տրված է` _____________________________________________________________

(Լիցենզավորված անձի անվանումը, հասցեն, հեռախոսը,

 

______________________________________________________________________

                   հեռատիպը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

 

______________________________________________________________________

(Լիցենզիա ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող

 

______________________________________________________________________

             փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված)

 

Լիցենզիան ստացվել է`

 

«___» _________ 200 __ թ.

______________________________________

                (Լիցենզիա ստացողի ստորագրությունը)

 

Հավելված 2

i

ՀՀ էներգետիկայի

կարգավորող հանձնաժողովի

2002թ. ապրիլի 3-ի

N 24 որոշմամբ

հաստատված կարգի

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում են տալ Լիցենզիա

_________________________________________________________________________

(աշխարհագրական տարածքը, լիցենզավորվող գործունեության տեսակը, լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը)

 

_________________________________________________________________________

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:

Հայտնում եմ, որ ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի: Ընկերությունն ուսումնասիրել է լիցենզավորվող գործունեության իրականացման պայմանները և պարտավորվում է Լիցենզիա ստանալու դեպքում գործել համաձայն դրանց:

Սույն դիմումին կցվում են`

 

1. _______________________________________________________________________

   (փաստաթղթերի անվանումը)                    (օրինակների և  էջերի քանակը)

 

2. _______________________________________________________________________ 3. _______________________________________________________________________ 4. _______________________________________________________________________ 5. _______________________________________________________________________ 6. _______________________________________________________________________ 7. _______________________________________________________________________ 8. _______________________________________________________________________ 9. _______________________________________________________________________ 10._______________________________________________________________________ 11._______________________________________________________________________ 12._______________________________________________________________________ __________________________________________________________________________ (Լիցենզավորվող անձի անվանումը, պետական գրանցման և հարկ վճարողի հաշվառման համարները, հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, բանկային տվյալները) __________________________________________________________________________

 

Կ.Տ.

_____________________________              _____________________________

 (ղեկավարի անունը, ազգանունը)                (ղեկավարի ստորագրությունը)

 

«___» ___________ 200 թ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 07.11.12 թիվ 433-Ն որոշում)

 

Հավելված 3

i

ՀՀ էներգետիկայի

կարգավորող հանձնաժողովի

2002թ. ապրիլի 3-ի

N 24 որոշմամբ

հաստատված կարգի

 

Ցանկ

էներգետիկայի բնագավառում ներկրման և արտահանման գործունեության

լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի

._________________________________________________________________________.

|1 |Ներկայացվող   |Լիցենզավորվող |բնա- |էլեկ-|բնա- |էլեկ-|    Ծանուցում   |

|  |փաստաթղթի     |գործունեության|կան  |տրա- |կան  |տրա- |                |

|  |(փաստաթղթերի) |տեսակը        |գազի |կան  |գազի |կան  |                |

|  |անվանումը     |              |ներ- |էներ-|արտա-|էներ-|                |

|  |              |              |կրում|գիայի|հա-  |գիայի|                |

|  |              |              |     |ներ- |նում |արտա-|                |

|  |              |              |     |կրում|     |հա-  |                |

|  |              |              |     |     |     |նում |                |

|__|_____________________________|_____|_____|_____|_____|________________|

|2 |              2              |  3  |  4  |  5  |  6  |      7         |

|__|_____________________________|_____|_____|_____|_____|________________|

|3 |(3-րդ կետն ուժը կորցրել է 07.11.12 թիվ 433-Ն որոշում)|                |

|__|_____________________________|_____|_____|_____|_____|________________|

|4 |(4-րդ կետն ուժը կորցրել է 30.01.13 թիվ 21-Ն որոշում)                  |

|__|_____________________________|_____|_____|_____|_____|________________|

|5 |(5-րդ կետն ուժը կորցրել է 30.01.13 թիվ 21-Ն որոշում)                  |

|__|_____________________________|_____|_____|_____|_____|________________|

|6 |ՀՀ էներգետիկայի բնագավառում  |     |     |     |     |փաստաթուղթը չի  |

|  |էլեկտրական էներգիա վաճառելու |     |     |     |     |պահանջվում, եթե |

|  |իրավունք ունեցող Անձի հետ    |     |     |     |     |արտահանողը      |

|  |կնքված` էլեկտրական էներգիայի |     |     |     |     |արտահանում է    |

|  |գնման նախնական պայմանագիր    |     |     |     |     |սեփական         |

|  |(համաձայնագիր) կամ գնման     |     |     |     |     |արտադրության կամ|

|  |վերաբերյալ մտադրությունների  | -   |  -  | -   |  .  |իր կողմից       |

|  |հուշագիր, կամ գնման վերջնական|     |     |     |     |ներկրված        |

|  |պայմանագիր*                  |     |     |     |     |էլեկտրական      |

|  |                             |     |     |     |     |էներգիան        |

|__|_____________________________|_____|_____|_____|_____|________________|

|7 |ՀՀ էներգետիկայի բնագավառում  |     |     |     |     |փաստաթուղթը չի  |

|  |բնական գազ վաճառելու իրավունք|     |     |     |     |պահանջվում, եթե |

|  |ունեցող Անձի հետ կնքված`     |     |     |     |     |արտահանողը      |

|  |բնական գազի վաճառքի նախնական |     |     |     |     |արտահանում է    |

|  |պայմանագիր (համաձայնագիր) կամ| -   |  -  |  .  |  -  |իր կողմից       |

|  |գնման վերաբերյալ             |     |     |     |     |ներկրված, կամ իր|

|  |մտադրությունների հուշագիր,   |     |     |     |     |կողմից          |

|  |կամ գնման վերջնական          |     |     |     |     |արդյունահանված  |

|  |պայմանագիր*                  |     |     |     |     |բնական գազը     |

|__|_____________________________|_____|_____|_____|_____|________________|

|8 |Օտարերկրյա առաքողի հետ կնքված|     |     |     |     |                |

|  |ներկրման նախնական պայմանագիր |     |     |     |     |                |

|  |(համաձայնագիր) կամ ներկրման  |     |     |     |     |                |

|  |վերաբերյալ մտադրությունների  |     |     |     |     |                |

|  |հուշագիր, կամ ներկրման       | .   |  .  |  -  |  -  |                |

|  |վերջնական պայմանագիր*        |     |     |     |     |                |

|__|_____________________________|_____|_____|_____|_____|________________|

|9 |Օտարերկրյա գնորդի հետ կնքված |     |     |     |     |                |

|  |արտահանման նախնական          |     |     |     |     |                |

|  |պայմանագիր (համաձայնագիր) կամ|     |     |     |     |                |

|  |արտահանման վերաբերյալ        | -   | -   |  .  |  .  |                |

|  |մտադրությունների հուշագիր,   |     |     |     |     |                |

|  |կամ արտահանման վերջնական     |     |     |     |     |                |

|  |պայմանագիր*                  |     |     |     |     |                |

|__|_____________________________|_____|_____|_____|_____|________________|

|10|Օտարերկրյա առաքողի           |     |     |     |     |                |

|  |համաձայնությունը բնական գազ  |     |     |     |     |                |

|  |արտահանելու վերաբերյալ (եթե  |     |     |     |     |                |

|  |արտահանվող գազը              |     |     |     |     |                |

|  |արդյունահանված չէ Հայաստանի  | -   |  -  |  .  |  -  |                |

|  |Հանրապետությունում)          |     |     |     |     |                |

|__|_____________________________|_____|_____|_____|_____|________________|

|11|Համակարգի օպերատորի          |     |     |     |     |                |

|  |եզրակացությունը ներկրման կամ |     |     |     |     |                |

|  |արտահանման առաջարկվող        | .   |  .  |  .  |  .  |                |

|  |ռեժիմների իրականացման        |     |     |     |     |                |

|  |հնարավորության վերաբերյալ    |     |     |     |     |                |

|__|_____________________________|_____|_____|_____|_____|________________|

|12|Ֆինանսական երաշխիքներ` ըստ   |     |     |     |     |արտահանողներից, |

|  |Հանձնաժողովի կողմից սահմանված| .   |  .  |  .  |  .  |ըստ Հանձնաժողովի|

|  |կարգի                        |     |     |     |     |կողմից սահմանված|

|  |                             |     |     |     |     |կարգի,          |

|  |                             |     |     |     |     |երաշխիքներ (այդ |

|  |                             |     |     |     |     |թվում`          |

|  |                             |     |     |     |     |ֆինանսական) չեն |

|  |                             |     |     |     |     |պահանջվում, եթե |

|  |                             |     |     |     |     |- արտահանողը    |

|  |                             |     |     |     |     |արտահանում է    |

|  |                             |     |     |     |     |սեփական         |

|  |                             |     |     |     |     |արտադրության կամ|

|  |                             |     |     |     |     |իր կողմից       |

|  |                             |     |     |     |     |ներկրված        |

|  |                             |     |     |     |     |էլեկտրական      |

|  |                             |     |     |     |     |էներգիան        |

|  |                             |     |     |     |     |- արտադրողը     |

|  |                             |     |     |     |     |արտահանում է իր |

|  |                             |     |     |     |     |կողմից ներկրված,|

|  |                             |     |     |     |     |կամ իր կողմից   |

|  |                             |     |     |     |     |արդյունահանված  |

|  |                             |     |     |     |     |բնական գազը:    |

|__|_____________________________|_____|_____|_____|_____|________________|

|13|Պետական տուրքի վճարման       | .   |  .  |  .  |  .  |                |

|  |փաստաթուղթ կամ պետական       |     |     |     |     |                |

|  |վճարումների էլեկտրոնային     |     |     |     |     |                |

|  |համակարգի կողմից գեներացված  |     |     |     |     |                |

|  |անդորրագիր կամ անդորրագրի    |     |     |     |     |                |

|  |20-նիշանոց ծածկագիր          |     |     |     |     |                |

._________________________________________________________________________.

 

Ծանուցում` . - փաստաթուղթը պահանջվում է,

- - փաստաթուղթը չի պահանջվում,

* - ներկայացվում է լիցենզավորման մասին հանձնաժողովի դրական

որոշումն ընդունելուց հետո` մինչև Լիցենզիայի բնօրինակն

ստանալը:

 

(3-րդ հավելվածը փոփ. 07.11.12 թիվ 433-Ն, 30.01.13 թիվ 21-Ն որոշումներ)

 

Հավելված 4

i

ՀՀ էներգետիկայի

կարգավորող հանձնաժողովի

2002թ. ապրիլի 3-ի

N 24 որոշմամբ

հաստատված կարգի

 

Ներկրման և արտահանման պայմանագրերում

ներառվող պարտադիր պայմանները

(4-րդ հավելվածը հանվել է 30.01.13 թիվ 21-Ն որոշում)

 

Հավելված 5

ՀՀ էներգետիկայի

կարգավորող հանձնաժողովի

2002թ. ապրիլի 3-ի

N 24 որոշմամբ

հաստատված կարգի

 

ԿԱՐԳ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

Անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն կարգին համապատասխան ֆինանսական երաշխիքներ:

i

1. Ֆինանսական երաշխիք է համարվում ներկրման կամ արտահանման լիցենզիա ստանալու հայտով Հանձնաժողով դիմած Անձի կողմից, ի վկայություն Լիցենզիայի պայմանների պահպանման պատրաստակամության և ունակության, ներկայացված` Անձի կամ Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկի, կամ վարկային կազմակերպության, կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխավորագիրը, որով Անձը կամ երաշխավորողը պարտավորվում է իր կամ լիցենզավորվող անձի կողմից Լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն կարգով սահմանված գումարը, Հանձնաժողովի Որոշման հիման վրա, փոխանցել ՀՀ պետական բյուջե` որպես ֆինանսական տույժ:

(1-ին կետը փոփ. 30.01.13 թիվ 21-Ն որոշում)

2. Ֆինանսական երաշխիքի չափ է սահմանվում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով էլեկտրական էներգիայի կամ բնական գազի ներկրման կամ արտահանման համար նախատեսված լիցենզիոն տուրքի գումարը:

3.(3-րդ կետն ուժը կորցրել է 30.01.13 թիվ 21-Ն որոշում)

i

4. Ֆինանսական երաշխիք չի պահանջվում, եթե արտահանողը արտահանում է սեփական արտադրության կամ իր կողմից ներկրված էլեկտրական էներգիան, կամ իր կողմից արդյունահանված կամ ներկրված բնական գազը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
03.04.2002
N 24
Որոշում