Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 333-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2019 թվականի N 30-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 333-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշները, և նշված գումարների` մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների` միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին» N 333-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.

i

2) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 1-ին կետից հանել «, ինչպես նաև 2017 թվականի ընթացքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձնելու» բառերը,

բ. 1-ին կետի 1-ին ենթակետում, ինչպես նաև 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում «95» թիվը փոխարինել «90» թվով,

գ. 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության» բառերը փոխարինել «համալիր հարկային «մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության»» բառերով,

i

դ. 2-րդ կետի 1-ին ենթակետում «5-15» թվերը փոխարինել «10-20» թվերով, իսկ «կամ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին վերադարձնելու» բառերը հանել,

ե. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «15» թիվը փոխարինել «20» թվով, իսկ «կամ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին վերադարձնելու» բառերը հանել,

զ. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

3) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 1-ին կետից հանել «, ինչպես նաև 2017 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձնելու» բառերը,

i

բ. 3-րդ կետում «ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրության» բառերը փոխարինել «ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ» բառերով,

գ. 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել, «, իսկ 2017 թվականի ընթացքում` վերադարձման» և «, իսկ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին են վերադարձվում» բառերը,

դ. 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, իսկ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրությունը կամ ստուգումը` «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում» բառերը,

i

ե. 4-րդ կետից հանել «, իսկ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված եզրակացությունը գանձապետարան ստացվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումում «դիմումներում» նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.01.2019
N 30-Ն
Որոշում