Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3- ...

 

 

050.0298.220118

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
22 հունվարի 2018 թ.
պետական գրանցման թիվ 05018016

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2017 թվականի թիվ 298-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 15-ը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնակարգի 11-րդ կետում.

i

ա. «առևտրական նպատակով պահվող» բառերը փոխարինել «շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» բառերով,

բ. «վաճառքի համար մատչելի» բառերը փոխարինել «իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող» բառերով,

i

2) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվությունում «վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ» բառերը` դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով` համապատասխան հոլովաձևերով,

3) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվությունում «մինչև մարման ժամկետը պահվող» բառերը` դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող» բառերով` համապատասխան հոլովաձևերով,

4) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 12-րդ բաժինը 12810-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.

 

129 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ
  1290 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված ֆինանսական կազմակերպություններին
    12900 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված բանկերին
    12901 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված վարկային կազմակերպություններին
    12902 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված ներդրումային ընկերություններին
    12903 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված ապահովագրական ընկերություններին
    12904 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված այլ ֆինանսական կազմակերպություններին
       
  1291 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց
    12910 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող պետական առևտրային կազմակերպություններին
    12911 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող այլ առևտրային կազմակերպություններին
    12912 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված հիմնարկներին
    12913 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված պետական ոչ առևտրային կազմակերպություններին
    12914 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված այլ ոչ առևտրային կազմակերպություններին
    12915 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված ֆիզիկական անձանց
    12916 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված անհատ ձեռնարկատերերին
    12917 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված այլ անձանց
       
  1292 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպությունների գծով
    12920 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ բանկերի գծով
      12921 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ վարկային կազմակերպությունների գծով
    12902 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ներդրումային ընկերությունների գծով
    12923 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ապահովագրական ընկերությունների գծով
    12924 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ այլ ֆինանսական կազմակերպությունների գծով
       
  1293 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց գծով
    12930 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող պետական առևտրային կազմակերպությունների գծով
    12931 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող այլ առևտրային կազմակերպությունների գծով
    12932 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ հիմնարկների գծով
    12933 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գծով
    12934 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ այլ ոչ առևտրային կազմակերպությունների գծով
    12935 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆիզիկական անձանց գծով
    12936 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ անհատ ձեռնարկատերերի գծով
    12937 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ տրված այլ անձանց գծով

 

5) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 13-րդ բաժինը 13710-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.

 

138 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ
  1380 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություններին
    13800 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված բանկերին
    13801 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված վարկային կազմակերպություններին
    13802 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ներդրումային ընկերություններին
    13803 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ապահովագրական ընկերություններին
    13804 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված այլ ֆինանսական կազմակերպություններին
       
  1381 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց
    13810 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող պետական առևտրային կազմակերպություններին
    13811 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող այլ առևտրային կազմակերպություններին
    13812 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված հիմնարկներին
    13813 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված պետական ոչ առևտրային կազմակերպություններին
    13814 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված այլ ոչ առևտրային կազմակերպություններին
    13815 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆիզիկական անձանց
    13816 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված անհատ ձեռնարկատերերին
    13817 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված այլ անձանց
       
  1382 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպությունների գծով
    13820 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ բանկերի գծով
    13821 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ վարկային կազմակերպությունների գծով
    13802 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ներդրումային ընկերությունների գծով
    13823 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ապահովագրական ընկերությունների գծով
    13824 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ այլ ֆինանսական կազմակերպությունների գծով
       
  1383 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց գծով
    13830 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող պետական առևտրային կազմակերպությունների գծով
    13831 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող այլ առևտրային կազմակերպությունների գծով
    13832 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ հիմնարկների գծով
    13833 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գծով
    13834 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ այլ ոչ առևտրային կազմակերպությունների գծով
    13835 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆիզիկական անձանց գծով
    13836 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ անհատ ձեռնարկատերերի գծով
    13837 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ տրված այլ անձանց գծով

 

 

6) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 14-րդ բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

14 Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ

 

7) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 186-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

186 Ներդրումային ֆոնդերի կառավարման գծով ստացվելիք գումարներ
  1860 Ներդրումային ֆոնդերի կառավարման գծով կառավարիչների կողմից ստացվելիք գումարներ
    18600 Ներդրումային ֆոնդերի կառավարման գծով կառավարիչների կողմից ստացվելիք պարգևավճարներ
    18601 Ներդրումային ֆոնդերի կառավարման գծով կառավարիչների կողմից ստացվելիք այլ գումարներ

 

8) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվությունից հանել 19116-րդ «Կանխավճարներ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» տողը և 19117-րդ «Գերավճարներ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» տողը,

9) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 192-րդ ենթաբաժնի անվանումից հանել «ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներից» բառերը,

10) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 192-րդ ենթաբաժինը 19220-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.

 

      
  1923 Ասոցիացված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19230 Ասոցիացված բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19231 Ասոցիացված վարկային կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19232 Ասոցիացված ներդրումային ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19233 Ասոցիացված ապահովագրական ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19234 Ասոցիացված այլ ֆինանսական կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19235 Ասոցիացված այլ կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
       
  1924 Դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19240 Դուստր բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19241 Դուստր վարկային կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19242 Դուստր ներդրումային ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19243 Դուստր ապահովագրական ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19244 Դուստր այլ ֆինանսական կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19245 Դուստր այլ կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
       
  19252 Համատեղ վերահսկվող միավորներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19250 Համատեղ վերահսկվող միավորներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ

 

11) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 20-րդ բաժնի անվանման մեջ «Ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներ» բառերը փոխարինել «Ներդրումներ» բառով,

12) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 20-րդ բաժինը 20105-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.

 

202 Ասոցիացված և դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
  2020 Ասոցիացված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20000 Ասոցիացված բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20001 Ասոցիացված վարկային կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20002 Ասոցիացված ներդրումային ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20003 Ասոցիացված ապահովագրական ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20004 Ասոցիացված այլ ֆինանսական կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20005 Ասոցիացված այլ կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
       
  2021 Դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20210 Դուստր բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20211 Դուստր վարկային կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20212 Դուստր ներդրումային ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20213 Դուստր ապահովագրական ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20214 Դուստր այլ ֆինանսական կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20215 Դուստր այլ կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
       
  2022 Համատեղ վերահսկվող միավորներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20220 Համատեղ վերահսկվող միավորներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
       
203 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ
  2030 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ
    20300 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ բանկերի գծով
    20301 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ վարկային կազմակերպությունների գծով
    20302 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ ներդրումային ընկերությունների գծով
    20303 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ ապահովագրական ընկերությունների գծով
    20304 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ այլ ֆինանսական կազմակերպությունների գծով
    20305 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ այլ կազմակերպությունների գծով

 

13) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 22-րդ բաժինը 22313-րդ տողից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ 224-րդ «Գուդվիլ» ենթաբաժնով.

 

224 Գուդվիլ
  2240 Գուդվիլ
    22400 Գուդվիլ
  2241 Գուդվիլի արժեզրկում
    22410 Գուդվիլի արժեզրկում

 

 

14) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 23-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

23 Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ
230 Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ
  2300 Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ
    23000 Հողամասեր
    23001 Շենքեր և շինություններ
    23002 Այլ ոչ ընթացիկ ակտիվներ
   
  «2301 Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում
    23010 Հողամասերի կուտակված արժեզրկում
    23011 Շենքերի և շինությունների կուտակված արժեզրկում
    23012 Այլ ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում
   
231 Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ
  2310 Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ
    23100 Հողամասեր
    23101 Շենքեր և շինություններ
    23102 Այլ ոչ ընթացիկ ակտիվներ
     
  2311 Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում
    23110 Հողամասերի կուտակված արժեզրկում
    23111 Շենքերի և շինությունների կուտակված արժեզրկում
    23112 Այլ ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում

 

15) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 250-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

250 Պաշարներ
  2500 Պաշարներ
    25000 Պաշարներ
     
  2501 Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած պաշարներ
    25010 Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած պաշարներ

 

16) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվությունից հանել 253-րդ «Բռնագանձված գրավ» ենթաբաժինն իր համապատասխան տողերով,

17) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 3700-րդ տողում «ավանդային սերտիֆիկատներ» բառերը փոխարինել «արժեթղթեր» բառով,

18) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 392-րդ «Ներքին և արտաքին կրեդիտորական պարտքեր» ենթաբաժինը 39230-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

   3924 Կրեդիտորական պարտքեր բաժնային արժեթղթերի հետգնման գծով
    39240 Կրեդիտորական պարտքեր բաժնային արժեթղթերի հետգնման գծով

 

 

19) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 420-րդ «Պահուստներ» ենթաբաժինը 42000 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

  4201 Պայմանական պարտավորությունների գծով հնարավոր կորուստների պահուստ
     42010 Պայմանական պարտավորությունների գծով հնարավոր կորուստների պահուստ

 

20) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 511-րդ «Չվճարված կապիտալ» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

511 Չվճարված կապիտալ
  5110 Չվճարված բաժնետոմսեր
    51100 Չվճարված սովորական բաժնետոմսեր` անվանական արժեքով
    51101 Չվճարված սովորական բաժնետոմսեր` անվանական արժեքը գերազանցող չափով
    51102 Չվճարված արտոնյալ բաժնետոմսեր` անվանական արժեքով
    51103 Չվճարված արտոնյալ բաժնետոմսեր` անվանական արժեքը գերազանցող չափով
       
  5111 Չվճարված բաժնեմասեր և փայամասնակցություններ
    51110 Չվճարված բաժնեմասեր` անվանական արժեքով
    51111 Չվճարված բաժնեմասեր` անվանական արժեքը գերազանցող չափով
    51112 Չվճարված փայամասնակցություններ` անվանական արժեքով
    51113 Չվճարված փայամասնակցություններ` անվանական արժեքը գերազանցող չափով

 

21) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 81-րդ բաժինը 81301-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

814 Ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ
  8140 Կազմակերպության կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ
    81400 Կազմակերպության կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ
  8141 Հաճախորդի կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ
    81410 Ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ
    81411 Ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ
    81412 Ֆիզիկական անձանց և անհատ ձեռնակատերերի կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ
    81413 Այլ անձանց կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ

 

i

22) Ձև թիվ 5 հաշվետվության 3.14-րդ կետում «Առևտրային նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.12.2017
N 298-Ն
Որոշում