118.0092.120316
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 03 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11816081
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
22 փետրվարի 2016 թվականի N 92-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 839-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1580-Ն որոշումը, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 14-րդ կետի 4-րդ ենթակետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 5-ի «Գանձապետական պահառուի գործունեության կարգը հաստատելու մասին» N 839-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Հրամանի «Համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի կետ 75-ի» բառերը փոխարինել «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1580-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի կետ 49-ի» բառերով.
2) Հրամանով հաստատված Հավելված 1-ում`
i
ա. 2-րդ և 16-րդ կետերում «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի թիվ 142-Ն» բառերով,
i
բ. 23-րդ կետում «միջոցներով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տեղադրվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:» բառերը,
i
գ. 29-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «կնիքով» բառից հետո լրացնել «, եթե իրավաբանական անձը կնիք ունի» բառերը,
դ. 29-րդ կետի վեցերորդ պարբերության չորրորդ նախադասությունում «կնիքով» բառից հետո լրացնել «, եթե իրավաբանական անձը կնիք ունի» բառերը,
i
ե. 31-րդ կետի երրորդ պարբերության առաջին նախադասությունում «շարժից հետո» բառերից հետո լրացնել «, գործառնության կատարման օրը,» բառերը,
զ. 31-րդ կետի հինգերորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առաջնային տեղաբաշխման կայացումից հետո, ինչպես նաև դեպո հաշվում կատարված այլ փոփոխության դեպքում, գործառնության կատարման օրը, կամ ներդրողի պահանջով` պահանջի ներկայացման օրը, ներդրողին տրամադրվում է դեպո հաշվում հաշվառվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկանք (ձև 5):»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: