101.0007.171215
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 12 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10115494
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՄԱՆ
30 նոյեմբերի 2015 թվականի N 7-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 433-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի «Առանձին տեսակի ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման լիցենզիայի և դրա տրման համար ներկայացվող հայտի ձևակերպման մասին հրահանգը հաստատելու մասին» N 1-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
i
1) 6-րդ կետի 1-ին ենթակետում «Ռուսաստանի» բառից առաջ լրացնել «Ղրղզստանի Հանրապետություն - KG,» բառերը,
2) 6-րդ կետի 5-րդ ենթակետի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«Ղրղզստանի Հանրապետության համար` հարկային նույնականացման համարը (ՀՆՀ),» բառերը,
i
3) 8-րդ կետի 2-րդ ենթակետում «Ռուսաստանի» բառից առաջ լրացնել «Ղրղզստանի Հանրապետություն - KG,» բառերը:
2. ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության վարչության պետին` ապահովել սույն հրամանի տեղադրումը ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում: