040.1243.121114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2014 թվականի N 1243-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման ամբողջ տեքստում և որոշմամբ հաստատված կարգի ամբողջ տեքստում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.
2) որոշման 1-ին կետով հաստատված պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգի`
ա. 2-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված անշարժ և յուրաքանչյուր միավոր` հինգ մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական գույքի օտարումից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ, հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված յուրաքանչյուր միավոր` մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարումից ստացված դրամական միջոցների 80 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 20 տոկոսը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` սույն կարգի 17.1-ին կետով նախատեսված գույքի պահառության նպատակով:»,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված անշարժ և յուրաքանչյուր միավոր` հինգ մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացմամբ` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:
Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված յուրաքանչյուր միավոր` մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի (բացառությամբ լրիվ մաշված, օգտագործման համար ոչ պիտանի գույքի) օտարման մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով (այսուհետ` հրաման)` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ: Ընդ որում, շարժական գույքի (միավորի) օտարումն իրականացվում է աճուրդով` սույն կարգի 14.1-19-րդ կետերի պահանջներին համապատասխան:»,
գ. 5-րդ կետը «որոշումը» բառից հետո լրացնել «կամ հրամանը» բառերով,
i
դ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետով.
i
«17.1. Սույն կարգին համապատասխան` գույքն օտարելու նպատակով հիմնարկներին ամրացված յուրաքանչյուր միավոր` մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման մասին հրամանն ուժի մեջ մտնելուց հետո գույքը տեղափոխվում է վարչության կողմից նախատեսված տարածք` գույքի պահառությունը կազմակերպելու նպատակով: Ընդ որում, սահմանված կարգով չօտարվելու դեպքում շարժական գույքը վերադարձվում է համապատասխան հիմնարկ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ