040.0608.200614
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 2014 թվականի N 608-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 52-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի Կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման հավելվածի 11.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«11.2. գրանցված գործակալ` գլխավոր վարչության կողմից ճանաչված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն օդանավակայանի և (կամ) օդանավ շահագործողի հետ կնքված պայմանագրի հիման վրա իրականացնում է օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների (այսուհետ` բեռներ) նկատմամբ անվտանգության վերահսկողությունը և տվյալ փոխադրման սպասարկումը:».
i
2) որոշման հավելվածի 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.
«թ) իրականացնում է քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը վերաբերող բոլոր տեսակի սպառնալիքների մասին առկա տեղեկատվության, ինչպես նաև տեղի ունեցած ավիացիոն անվտանգության կանոնների խախտումների ու միջադեպերի մասին ստացված տեղեկատվության կառավարումը, այդ թվում` օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի բացահայտումների, դրանց քանակի և տեսակների մասին տեղեկատվությունների մասով:».
i
3) որոշման հավելվածի 32-րդ կետը «ընթացակարգեր» բառից հետո լրացնել «պլաններ» բառով.
4) որոշման հավելվածի 33-րդ կետի`
i
ա. «դ» ենթակետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ուղևորների հաշվառման և գրանցման կարգը, ուղևորների հաշվառման և ուղեբեռների գրանցման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերի անվտանգության, դրանց պաշտպանվածության, տեղեկատվական համակարգերով մշակվող և փոխանցվող տեղեկատվությունների տարածման կանխման, այդ ծրագրային համակարգեր անօրինական մուտքի կանխման, տեղեկատվության ամբողջականության խախտման, փոխանցվող տվյալների կեղծման, օգտագործվող տեխնոլոգիաների, տեղեկատվության գրանցումների և կողմնակի միջամտություններից համակարգչային տեղային ցանցի պաշտպանվածության մասին տեղեկությունները:»,
բ. «զ» ենթակետում «2002 թվականի մայիսի 22-ի N 615 որոշմամբ հաստատված քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և ռազմամթերքի փոխադրման» բառերը փոխարինել «2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշման 1-ին կետով հաստատված» բառերով.
i
5) որոշման հավելվածի 35-րդ կետում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ», «Շիրակ» օդանավակայան» և «Ստեփանավան օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օդանավակայանների» բառերով.
i
6) որոշման հավելվածի 39-րդ կետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը» բառերով.
i
7) որոշման հավելվածի 40-րդ կետի «գ» ենթակետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.
i
8) որոշման հավելվածի 41-րդ կետի «դ» ենթակետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.
i
9) որոշման հավելվածի 4-րդ բաժնի 5-րդ` «Պետական կառավարման լիազոր մարմինների գործառույթներն ավիացիոն անվտանգության ոլորտում» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 43.1-ին կետով.
«43.1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթներն են`
ա) մեթոդական և գործնական օգնության ցուցաբերում արտակարգ իրավիճակներում գործելու միջոցառումների պլանների մշակմանը,
բ) մասնակցություն քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ անօրինական միջամտության գործողությունների հարցերով օպերատիվ շտաբի աշխատանքներին,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ արտակարգ իրավիճակներում գործելու համար միջոցառումների պլանների մշակումը և պլանավորումը` օդանավի առևանգմանը, դիվերսիային, պայթյունի վտանգին կամ այլ վտանգների, գետնի վրա հարձակումներին ու զանգվածային անկարգություններին հակազդման և դրանց նկատմամբ հսկողության սահմանման նպատակով:».
10) որոշման հավելվածի 64-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«64. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքները բաժանվում են հետևյալ սահմանափակ մուտքի իրավունքով գոտիների,
ա) հատուկ վերահսկելի գոտիներ,
բ) վերահսկելի գոտիներ:».
i
11) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 64.1-ին և 64.2-րդ կետերով.
«64.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտին ընդգրկում է օդանավակայանի այն տարածքները և (կամ) կառույցները, որտեղ մուտքը սահմանափակ է և վերահսկվում է օդանավերի թռիչքների ու ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով:
64.2. Օդանավակայանների վերահսկելի գոտին ընդգրկում է օդանավակայանի աշխատանքային հրապարակները, դրանց հարակից այն տարածքներն ու շինությունները, որոնք առանձնացված են օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտուց, սակայն այդ տարածքներում սահմանված է անցագրային վերահսկողություն, և դրանց մուտքը վերահսկվում է:».
12) որոշման հավելվածի 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«65. Օդանավակայանների համալիրների, օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների նկատմամբ հսկողությունն ապահովվում է օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից` ապահովելով`
ա) անցագրային և ներօբյեկտային վերահսկողություն,
բ) օդանավերի և օբյեկտների պահպանության կազմակերպում ու իրականացում,
գ) դեպի հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի դեպքում անձանց և տրանսպորտային միջոցների ավիացիոն անվտանգության հսկողության իրականացում,
դ) տեսահսկման իրականացում` ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով:».
i
13) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 65.1-ին կետով.
«65.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում առանձնացվում են ավիացիոն անվտանգության տեսանկյունից առավել ռիսկային տեղամասերը, որտեղ բացի մուտքի վերահսկողությունից կիրառվում են նաև ավիացիոն անվտանգության ապահովման այլ միջոցառումներ: Այդպիսի տեղամասեր են հանդիսանում ուղևորների զննման կետից մինչև օդանավ ընկած հատվածը, որը համարվում է ստերիլ գոտի, պաշտոնական պատվիրակությունների և բարձրակարգ սպասարկման սրահների վերահսկման ենթակա տեղամասերը, ժամանման սրահները, անմաքս առևտրի խանութների տարածքները, աերոդրոմի տարածքը, կառամատույցները, ուղեբեռների զննման և տեսակավորման տեղամասերը, այն տարածքները, որտեղ մինչև օդանավ բարձելը գտնվում են զննված ուղեբեռները, օդանավերի սպասարկման տեղամասերը, բեռնային համալիրները և պահեստները, այդ թվում` վառելիքաքսուքային նյութերի պահեստները, ավիասննդի արտադրամասերը, փոստի տեսակավորման և օդանավերի մաքրման տեղամասերը:».
i
14) որոշման հավելվածի 68-րդ կետում «ընդհանուր կամ ոչ սահմանափակ ճանաչված մուտքի գոտիներից բաժանվում է» բառերը փոխարինել «օդանավակայանի վերահսկելի գոտուց և օդանավակայանին հարող տարածքներից առանձնացվում է» բառերով.
15) որոշման հավելվածի 75-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«75. Օդանավակայանի տարածքում գտնվող կարևոր օբյեկտները պետք է պահպանվեն պահպանության ազդանշանային համակարգերի, պահակակետերի, պարեկային կարգախմբի և տեսահսկման սարքավորումների միջոցով, անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել նաև զինված պահպանություն: Օդանավակայանի տարածքի պահպանության նպատակով տարածքը շրջափակող պարիսպները պետք է ապահովվեն լուսավորության սարքավորումներով և կահավորվեն պահպանության ազդանշանային համակարգերով, իսկ պարսպի ամբողջ երկայնքով պետք է կառուցվեն ճանապարհներ: Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պահպանության ենթակա կարևոր օբյեկտների ցանկը հաստատում է լիազոր մարմինը:».
i
16) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 75.1-ին կետով.
«75.1. Օդային երթևեկության կառավարման կենտրոններում և օբյեկտներում սահմանվում է անցագրային վերահսկողություն: Աշխատողների և այցելուների մուտքն օդային երթևեկության կառավարման կենտրոններ թույլատրվում է միայն նրանց զննումից հետո:».
17) որոշման հավելվածի 77-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«77. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեն`
ա) սահմանված կարգով հաշվառվում անցած և զննված ուղևորները,
բ) հատուկ վերահսկելի գոտու մուտքի սահմանված ձևի անցագիր ունեցող օդանավի անձնակազմի անդամները, օդանավակայանային ծառայությունների և օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները` հսկիչ-անցագրային կետերում անցագրերի նույնականացման և զննման կետում սահմանված կարգով ավիացիոն անվտանգության սահմանված ընթացակարգերն անցնելուց հետո:».
18) որոշման հավելվածի 82-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«82. ՈՒղևորներին թույլատրվում է մուտք գործել օդանավակայանների հատուկ վերահսկելի (ստերիլ) գոտի, ուղևորային փաստաթղթերը ներկայացնելուց հետո: ՈՒղևորային փաստաթղթերն են ուղևորի անձնագիրը, Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը, փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կամ քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և հաշվառումից հետո ուղևորին տրված օդանավ նստեցման կտրոնը:».
19) որոշման հավելվածի 102.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«102.4. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների անմաքս առևտրի խանութներ ապրանքներ մատակարարող կազմակերպություններին հայտնի մատակարար է ճանաչում լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:».
i
20) որոշման հավելվածի 103.1-րդ կետը «անձնագրի» բառերից հետո լրացնել «,փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի կամ քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականի» բառերով.
21) որոշման հավելվածի 105.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«105.2. Եթե ավիացիոն անվտանգության հսկողության հատուկ տեխնիկական սարքավորումները բացակայում են կամ անսարք են, ապա կարող է իրականացվել ուղևորների անհատական զննում, իսկ նրանց ուղեբեռների զննումը` դրանք բացելու միջոցով: Բացելու միջոցով ուղեբեռների զննում կարող է իրականացվել նաև ռենտգենահեռուստատեսային սարքավորման միջոցով զննված ձեռքի իրերում օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի, դրանց նմանօրինակների, կասկածելի կամ անճանաչելի առարկաների արտապատկերման դեպքերում:».
i
22) որոշման հավելվածի 113-րդ կետում «2002 թվականի մայիսի 22-ի N 615 որոշմամբ,» բառերը փոխարինել «2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշմամբ,» բառերով.
23) որոշման հավելվածի 117.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«117.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինները և գրանցված գործակալները պետք է ապահովեն, որպեսզի այն բեռները, որոնք չեն ենթարկվել ավիացիոն անվտանգության հսկողության չփոխադրվեն օդային տրանսպորտով: Փոխադրման ընդունված բեռներն օդանավով տեղափոխումից առաջ պետք է ենթարկվեն անվտանգության հսկողության (զննման) հետևյալ միջոցներով`
ա) զննում` ռենտգենյան սարքավորմամբ կամ,
բ) զննում` փորձարկման խցիկում կամ,
գ) զննում` պայթուցիկ նյութերի և սարքերի հայտնաբերման համակարգերի կամ,
դ) զննում` վարժեցված շների միջոցով:
Եթե օդանավակայանների պահեստներ բեռների կամ փոստի ընդունման դեպքերում դրանց բնույթի պատճառով տեխնիկական սարքավորումներով զննման ընթացքում հնարավոր չէ պարզել բեռի կամ փոստի պարունակությունը, ապա նմանատիպ բեռները և փոստը զննման նպատակով բացվում և ենթարկվում են զննման տեսուչի կողմից, որի վերաբերյալ կազմվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշման հավելվածի N 5 ձևով սահմանված «Առաքողի բացակայությամբ բեռի, փոստի, օդանավի պիտույքների զննման մասին» արձանագրություն` երկու ընթերակաների մասնակցությամբ:
Եթե օդանավակայանների պահեստներ բեռների ընդունման դեպքերում տվյալ բեռի բնույթի պատճառով հնարավոր չէ կիրառել բեռների զննման նշված միջոցներից ոչ մեկը, ապա նմանատիպ բեռների նկատմամբ պետք է կիրառվի 24-ժամյա անվտանգության պահեստավորումը: Նման բեռների մեծածավալ լինելու դեպքում դրանց նկատմամբ կարող է կիրառվել նաև 5-օրյա պահեստավորում:»:
24) որոշման հավելվածի 117.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«117.2. Գրանցված գործակալին բեռների անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն է տրամադրում լիազոր մարմինը` իր կողմից սահմանված կարգով:».
25) որոշման հավելվածի 117.3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
26) որոշման հավելվածի 117.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«117.6. Լիազոր մարմնի կողմից բեռների անվտանգության վերահսկողության թույլտվություն ստացած գրանցված գործակալները, հիմք ընդունելով քաղաքացիական ավիացիայի եվրոպական կազմակերպության (ԵԿԱԿ) տիպային անվտանգության ծրագրերը, մշակում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ