Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0343.211113

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        11            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013441

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հոկտեմբերի 2013 թվականի N 343-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերը և դրանց ներկայացման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 103-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Որոշման 1-ին կետի`

i

ա. բ) ենթակետում «էներգետիկայի բնագավառում կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից» բառերը փոխարինել «էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից` էլեկտրական էներգիա արտադրող կայան (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայան) կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու) փուլում, ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից` ջերմային էներգիա արտադրող կայան կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու) փուլում, էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձանց կողմից` էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու) փուլում, բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձանց կողմից` բնական գազի փոխադրման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու) փուլում, ջերմային էներգիայի փոխադրման լիցենզիա ունեցող անձանց կողմից` ջերմային էներգիայի փոխադրման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու) փուլում, էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց կողմից` էլեկտրական էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու) փուլում, բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձանց կողմից` բնական գազի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու) փուլում, ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց կողմից` ջերմային էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու) փուլում» բառերով.

բ. գ) ենթակետում «ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման լիցենզիա ունեցող անձանց կողմից» բառերը փոխարինել «ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից` ջերմային էներգիա արտադրելու փուլում, ջերմային էներգիայի փոխադրման լիցենզիա ունեցող անձանց կողմից` ջերմային էներգիա փոխադրելու փուլում, ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց կողմից` ջերմային էներգիա բաշխելու փուլում» բառերով.

գ. դ) ենթակետում «անձանց կողմից» բառերից հետո լրացնել «` էլեկտրական էներգիայի արտադրության փուլում» բառերը:

2) Որոշման 2-րդ կետի`

i

ա. ա) ենթակետում «30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման, էլեկտրական էներգիայի բաշխման, բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման, բնական գազի համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձինք» բառերը փոխարինել «30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք` էլեկտրական էներգիայի արտադրության փուլում, էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձինք` էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ծառայություն իրականացնելու փուլում, էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձինք` էլեկտրական էներգիա (հզորություն) բաշխելու փուլում, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձինք, բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձինք` բնական գազ փոխադրելու փուլում, բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձինք` բնական գազ բաշխելու փուլում, բնական գազի համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձինք» բառերով.

բ. բ) ենթակետում «էներգետիկայի բնագավառում կառուցման կամ վերականգնման, ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման, մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք» բառերը փոխարինել «մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք, 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք` էլեկտրական էներգիա արտադրող կայան (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայան) կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու) փուլում, էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձինք` էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու) փուլում, բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձինք` բնական գազի փոխադրման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու) փուլում, էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձինք` էլեկտրական էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու) փուլում, բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձինք` բնական գազի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու) փուլում, ինչպես նաև ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման լիցենզիա ունեցող անձինք» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
09.10.2013
N 343-Ն
Որոշում