Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ...

 

(ուժը կորցրել է բացառությամբ 2-րդ կետի 05.06.01 թիվ 499 որոշում)

i

040.0407.100699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 1999 թվականի թիվ 407

 

i

«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Միջազգային մրցույթով մասնավորեցնել «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը (յուրաքանչյուր բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի առնվազն 51 տոկոսը):

(1-ին կետը փոփ. 13.09.00 թիվ 563 որոշում)

2. Ստեղծել մրցույթային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

3. Մրցույթն իրականացնել մասնակիցների նախնական որակավորմամբ:

4. Հաստատել էլեկտրաէներգիայի չորս բաշխիչ ընկերությունների սեփականաշնորհման մրցույթի նախնական որակավորման հրավերը (կցվում է):

5. Մրցութային հանձնաժողովին` մրցույթը կազմակերպել և անցկացնել Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում 1998 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության և «Ռայֆայզեն ինվեսթմենթ էյ Ջի» ու «Բի էս էյ Լիմիթիդ» միջազգային խորհրդատվական ընկերությունների կոնսորցիումի միջև ստորագրված պայմանագրին համապատասխան:

i

6. «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի մասնավորեցումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

(6-րդն կետը փոփ. 13.09.00 թիվ 563 որոշում)

7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մինչև 1999 թվականի օգոստոսի 15-ը «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, իսկ մինչև 1999 թվականի հոկտեմբերի 31-ը «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթի նախնական որակավորված մասնակիցներին տրամադրվող մրցութային փաստաթղթերով սահմանվող պայմանները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

(7-րդն կետը փոփ. 13.09.00 թիվ 563 որոշում)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

(որոշումը փոփ. 25.11.00 N 766 որոշում)

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հուլիսի 18-ի N 1005-Ա որոշման

 

ԿԱԶՄ

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Մարգարյան      - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

    Ա. Մովսիսյան      - ՀՀ էներգետիկայի նախարար

    Վ. Խաչատրյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

Դ. Հարությունյան  - ՀՀ արդարադատության նախարար

    Դ. Վարդանյան      - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար

Մ. Հարությունյան  - ՀՀ արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի

նախագահ (համաձայնությամբ)

Վ. Հարությունյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս

(համաձայնությամբ)

    Վ. Մովսեսյան      - ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ

                        (համաձայնությամբ)

    Ս. Ավագյան        - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային

                        ժողովրդավարական միություն» խմբակցության անդամ

                        (համաձայնությամբ)

    Կ. Բալայան        - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ հեղափոխական

                        դաշնակցություն» խմբակցության անդամ

                        (համաձայնությամբ)

    Ժ. Գալստյան       - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,

                        «Ագրոարդյունաբերողների ժողովրդական միավորում»

                        պատգամավորական խմբի անդամ (համաձայնությամբ)

    Գ. Գասպարյան      - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Օրինաց երկիր»

                        խմբակցության անդամ (համաձայնությամբ)

    Ա. Կարապետյան     - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Իրավունք և

                        միաբանություն» խմբակցության անդամ

                        (համաձայնությամբ)

    Ա. Կետիկյան       - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբի

                        անդամ (համաձայնությամբ)

    Գ. Մանուկյան      - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստանի

                        կոմունիստական կուսակցություն» խմբակցության անդամ

                        (համաձայնությամբ)

    Գ. Մինասյան       - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Միասնություն»

                        խմբակցության անդամ (համաձայնությամբ)

    Հ. Փամբուկյան     - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժողովրդական

                        պատգամավոր» խմբի անդամ (համաձայնությամբ)

    Ա. Մելքոնյան      - ՀՀ Նախագահի օգնական, ՀՀ Նախագահի աշխատակազմի

                        տնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար

                        (համաձայնությամբ)

    Ա. Ալավերդյան     - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

    Ա. Շահնազարյան    - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

    Ա. Գալստյան       - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի

                        քարտուղար)

 

(կազմը խմբ. 12.01.00 թիվ 10, 11.04.00 թիվ 166, 13.09.00 թիվ 563, 25.11.00 թիվ 766, 08.05.01 թիվ 411, 18.07.02 թիվ 1005-Ա որոշումներ)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

հունիսի 10-ի N 407 որոշմամբ

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՎԵՐ

էլեկտրաէներգիայի չորս բաշխիչ ընկերությունների

սեփականաշնորհման մրցույթի

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` տնօրինելու էլեկտրաէներգիայի չորս բաշխիչ ընկերությունների բաժնետոմսերը:

Նշված ընկերությունները բաժնետիրական ընկերություններ են և հանդիսանում են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի ազգային դիստրիբյուտորները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է էլեկտրաէներգիայի չորս բաշխիչ ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասը (վերահսկիչ փաթեթը) սեփականաշնորհել միջազգային մրցույթում բաժնետոմսերի փաթեթների վաճառքի միջոցով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգիռ կազմակերպություններին հրավիրում է ներկայացնելու նախնական որակավորման հայտեր: Սեփականաշնորհումը կսկսվի Երևանի բաշխիչ ցանցից, էլեկտրաէներգիա բաշխող մնացած երեք ցանցերը կսեփականաշնորհվեն զուգահեռաբար կամ, հետևելով դրան, հաջողակ մրցակիցը բաժնետոմսի փաթեթի համար պետք է կատարի կանխիկ ներդրում ու, ի հավելումն դրան, պետք է առաջարկի արդիականացմանն ուղղված ներդրումների հնգամյա պլաններ:

Այն շահագրգիռ կողմերը, որոնք կհամապատասխանեն ստորև շարադրված չափանիշներին, հրավիրվում են նախնական որակավորման` ոչ ուշ, քան 1999 թվականի օգոստոսի 20-ը:

1. Շահագրգիռ կողմը կամ մրցող կոնսորցիումի առնվազն մեկ անդամը պետք է ունենա տարեկան հասույթ, որը գերազանցում է հարյուր հիսուն միլիոն ԱՄՆ-ի դոլարը:

2. Շահագրգիռ կողմը կամ մրցող կոնսորցիումի առնվազն մեկ անդամը պետք է լինի էներգետիկայի ոլորտի օպերատոր` էներգետիկայի ոլորտի գործառնություններից ստացված առնվազն հարյուր միլիոն ԱՄՆ-ի դոլար տարեկան հասույթով:

Բոլոր շահագրգիռ կողմերը և մրցող կոնսորցիումները, որոնք համապատասխանում են նշված երկու չափանիշներին, կարող են նախնական որակավորվել անգլերենով (բացի անգլերենից, որը պարտադիր է, հնարավոր է նաև լրացուցիչ հայերենով և ռուսերենով)` ներկայացնելով հետևյալ տեղեկությունները`

1. Անունը և կենտրոնակայանի հասցեն.

2. Նախնական որակավորման հետ կապված բոլոր հարցերում պատասխանատու անձանց անունները, պաշտոնները, հասցեները, հեռախոսահամարները և ֆաքսի համարները.

3. Իր գործունեության մասին նկարագրություն` ոչ ավելի, քան 5 էջի սահմաններում` ներառյալ էներգետիկայի ոլորտում իր ընթացիկ գործունեության նկարագրությունը.

4. Վերջին տարեկան հաշվետվության պատճենը.

5. Լիազորված գործադիր ղեկավարի կողմից ստորագրված նամակ, որով հաստատվում է, որ մրցողը կամ կոնսորցիումը համապատասխանում է նշված չափանիշներին, և, որ մրցողը շահագրգռված է մասնակցելու մրցույթին:

Տեղեկությունների փաթեթների բնօրինակները պետք է ուղարկվեն խորհրդատուներին, որոնց` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ընտրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը:

 

Խորհրդատուներ

.____________________________________________.

| «ՌԱՅՖԱՅԶԵՆ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ Էյ ՋԻ» ընկերություն  |

|                                            |

|      «ԲԻ ԷՍ ԷՅ ԼԻՄԻԹԻԴ» ընկերություն       |

|                                            |

|            Մարկո Պոնգրաց-Լիպիտ             |

|             Ռայզներշտրասսե 40              |

|          Ա-1030, Վիեննա, Ավստրիա           |

|         Հեռ.` +43(1) 710-5400-47           |

|         Ֆաքս` +43(1) 710-5400-69           |

.____________________________________________.

 

Տեղեկությունների փաթեթի պատճենը պետք է ուղարկվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրեն պրն Բագրատ Ենգիբարյանին` հետևյալ հասցեով`

Հայաստանի Հանրապետության , քաղ. Երևան,

կառավարական տուն 1,

N 95 սենյակ:

Հեռ.` (3742) 52-34-71

Ֆաքս` (3742) 151-736

 

Նախնական որակավորման համար վճար չի գանձվում:

Նախնական որակավորված մրցակիցները պարտավոր չեն ներկայացնել մրցույթի առաջարկ: Նախքան մրցույթի առաջարկ ներկայացնելու պահը` մրցակիցը կարող է ներգրավել կամ չներգրավել իր կոնսորցիումի անդամներին: Բոլոր մրցակիցները, որոնք նախապես կորակավորվեն, կտեղեկացվեն ֆաքսիմիլեով` ոչ ուշ, քան 1999 թվականի օգոստոսի 24-ը: Մրցութային փաստաթղթերը կառաքվեն 1999 թվականի սեպտեմբերի 10-ին, նախնական որակավորված մրցակիցների համար առաքումն անվճար է: Մրցութային փաստաթղթերը կստանան միայն նախնական որակավորված մրցակիցները, որոնց կթույլատրվի ներկայացնել մրցութային առաջարկներ: Մրցութային առաջարկները ներկայացնելու վերջնական ժամկետը 1999 թվականի նոյեմբերի 12-ն է:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.1999
N 407
Որոշում