040.0381.190413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2013 թվականի N 381-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 33-րդ և 43.1-ին հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը հարկային մարմիններին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 937-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշմամբ հաստատված կարգում` բացառությամբ կարգի 5-րդ կետի 2-7-րդ ենթակետերի, 6-րդ, 7-րդ և 10-րդ կետերի, «հաշվետու ժամանակաշրջան» բառերը և համապատասխան հոլովաձևերը փոխարինել «եռամսյակ» բառով` համապատասխան հոլովաձևերով.
2) կարգի 5-րդ կետի`
i
ա. 2-րդ և 5-րդ ենթակետերում «հաշվետու ժամանակաշրջանում» բառերը փոխարինել «եռամսյակում» բառով, իսկ «հաշվետուին հաջորդող ժամանակաշրջանում» բառերը` «եռամսյակի ավարտից հետո» բառերով,
բ. 3-րդ և 6-րդ ենթակետերից հանել «հաշվետու» բառը,
գ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) տվյալ եռամսյակում ձեռք բերված ապրանքների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց տվյալ եռամսյակի ընթացքում մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ.»,
դ. 7-րդ ենթակետում «հաշվետու ժամանակաշրջանում» բառերը փոխարինել «եռամսյակի ընթացքում» բառերով և «չհամարվողների» բառից հետո լրացնել «(այդ թվում` ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձանց)» բառերով,
ե. 8-րդ ենթակետում «, այդ գործարքների» բառերը փոխարինել «և ապրանքի մատակարարում համարվող գործարքների» բառերով.
3) կարգի 6-րդ կետից հանել «որևէ հաշվետու» և «հաշվետու» բառերը.
i
4) կարգի 7-րդ կետից հանել «հաշվետու» բառը.
i
5) կարգի 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին և 7.2-րդ ենթակետերով.
«7.1. Ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների համար եռամսյակի ամիսների դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները չեն համարվում չներկայացված, եթե դեռևս չի լրացել տվյալ եռամսյակի դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը: Ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից եռամսյակի ամիսների ընթացքում հաշվանցումները կատարվում են օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով:
7.2. Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերի լրացմամբ լրացված և ստացված հատուկ հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվում, եթե հարկ վճարողի կողմից սահմանված կարգին համապատասխան հարկային մարմին են ներկայացվել դուրս գրված կամ ստացված հատուկ հարկային հաշիվների օրինակները:».
i
6) կարգի 10-րդ կետում «Հաշվետու ժամանակաշրջանում» բառերը փոխարինել «Եռամսյակի ընթացքում» բառերով, «հաշվետու ժամանակաշրջանի» բառերը` «եռամսյակի» բառով, իսկ «հաշվետուին հաջորդող ժամանակաշրջանի» բառերը` «եռամսյակին հաջորդող որևէ եռամսյակի» բառերով.
i
7) կարգի 17-րդ կետը «ներկայացվող» բառից առաջ լրացնել «իսկ ամսական ԱԱՀ վճարողների համար` այն եռամսյակի որևէ ամսվա համար» բառերով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Տեղեկությունների ներկայացման եռամսյակի որևէ ամսվա ԱԱՀ-ի հաշվարկով ամսական ԱԱՀ վճարողների կողմից հաշվանցվում են նաև այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց վերաբերյալ տեղեկությունները հարկ վճարողի կողմից չէին ներառվել նախորդ որևէ ժամանակաշրջանի համար ներկայացված տեղեկանքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու եռամսյակների համար հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների նկատմամբ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ