320.0023.250213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 02 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32013067
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
8 փետրվարի 2013 թվականի N 23-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ԹԻՎ 98-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 21-ի թիվ 98-Ն հրամանով հաստատված «Օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգ»-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Կանոնակարգի 3-րդ կետից հանել «և ունեն «Կանոնավոր օդային հաղորդակցություն» գործունեության տեսակի լիցենզիա» բառերը.
2) Կանոնակարգի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1) օդանավ շահագործողի վկայականի պատճենը,».
i
3) Կանոնակարգի Ձև 1-ից հանել «և թիվ _____________ (Համարը և տրման ամսաթիվը) անժամկետ գործողության ժամկետով կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիա» բառերը.
i
4) Կանոնակարգի Ձև 2-ից հանել «ԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ» և «AND LICENSE FOR SCHEDULED AIR SERVICES» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: