050.0234.120912
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 09 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012346
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2012 թվականի թիվ 234-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ԹԻՎ 520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը և 47-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը սահմանելու մասին» թիվ 520-Ն որոշմամբ սահմանված «Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը» հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) Հավելվածի «Ձև 1»-ը և «Ձև 2»-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի (կցվում է),
2) Հավելվածի «Ձև 3»-ում.
i
ա. «(քաղաքային, մարզային)» և «Առաջին ատյանի» բառերը հանել.
բ. «արգելադրված միջոցներից» բառերից առաջ լրացնել «թիվ _____ հաղորդագրությամբ» բառերը,
3) Հավելվածի «Ձև 4»-ում և «Ձև 5»-ում.
i
ա. «(քաղաքային, մարզային)» բառերը հանել.
բ. «Միջոցները բացակայում են _____» բառերը փոխարինել «Չարգելադրված միջոցները բացակայում են _____ (թիվ _____ հաղորդագրության (հաղորդագրությունների) հիման վրա առկա են _________________________
(նշվում է գումարի չափը) արգելադրված դրամական միջոցներ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ին:
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2012 թվականի սեպտեմբերի 4-ի
թիվ 234-Ն որոշմամբ
Ձև 1
Հաղորդագրություն թիվ __________________
(ունիկալ համար)
ՈՐՈՇՈՒՄ ____
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ______________ 20 թ. ք. ________________
ԴԱՀԿ ծառայության _______________ բաժնի ___________ /բաժանմունքի/
_________________________________________________________ուսումնասիրելով
(պաշտոնը, անունը, ազգանունը) ____ _______________ 20 թ. հարուցված թիվ ________կատարողական վարույթի
նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
(կատարողական թերթի պահանջը)
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 46, 47 և 67-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ
1. _________________ ___________________ __________
(գումարը թվերով) (գումարը տառերով) (արժույթը)
ընդհանուր գումարով դրամական միջոցների չափով արգելանք դնել պարտապան`
___________________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային
տվյալները, բնակության վայրը, իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ,
իրավաբանական անձի գտնվելու վայրը) ___________________________________________________ -ի բանկային հաշիվներում առկա և դեռևս չարգելադրված դրամական միջոցների վրա, որից
_________________ ___________________ դրամական միջոցները
(գումարը թվերով) (գումարը տառերով)
որպես կատարողական թերթով նախատեսված գումար և
_________________ ___________________ դրամական միջոցները` որպես
(գումարը թվերով) (գումարը տառերով) կատարողական ծախսեր:
2. Բանկի անվանումը __________________________________
Պարտապանի բանկային հաշիվներում դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում արգելանք դնել պարտապանի այլ բանկային հաշիվներում, ավանդներում, «դեպո» հաշիվներում (ենթապահառուի գործառույթներ իրականացնող գործակալների/ դիլերների կողմից վարվող «դեպո» հաշիվներ), ինչպես նաև մետաղական հաշիվներում առկա և դեռևս չարգելադրված դրամական միջոցների վրա` մինչև սույն որոշման 1-ին կետում նշված չափով ընդհանուր գումարի ապահովումը:
3. Պարտապանի բանկային հաշիվներում, ավանդներում, «դեպո» հաշիվներում դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում տեղեկացնել բանկում պահվող այլ ակտիվների առկայության մասին (արժեքը չի նշվում) և արգելանք դնել դրանց վրա:
4. Պարտապանի բանկային հաշիվների ներքո բացել ներքին ենթահաշիվներ և դրանց մուտքագրել
___________________________________________________________________ հաշվի
(նշվում է բանկային հաշվի համարները) համար(ներ)ից հետագայում ստացվող միջոցները: Սույն կետով նախատեսված ենթահաշիվները սպասարկվում են համապատասխան բանկային կամ այլ հաշվի բացման և սպասարկման պայմանագրի հիման վրա` նույն պայմաններով ու կարգով, առանց որևէ լրացուցիչ վճարի գանձման, ընդ որում, ենթահաշիվներին մուտքագրված գումարները պարտապանը կարող է կանխիկացնել կամ այլ կերպ ազատ տնօրինել բանկի և դրա մասնաճյուղերի տարածքում, իսկ հնարավորության դեպքում` նաև համապատասխան բանկային հաշվի համար տրված վճարային քարտի միջոցով (վճարային քարտով վճարումները կարող են իրականացվել բացառապես ենթահաշվի միջոցով):
5. Տեղեկացնել պարտապանի բանկային հաշվին կամ ավանդներին (ներառյալ` նոր բացված) հետագայում մուտքագրվող դրամական միջոցների (բացառությամբ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված ենթահաշիվներին մուտքագրվող միջոցների), ինչպես նաև արգելանքից ազատվող այն դրամական միջոցների մասին, որոնք արգելադրված են եղել արգելանք դնելու մասին այլ որոշում(ներ)ով (նշելով գումարի չափը), և արգելանք դնել դրանց վրա` մինչև սույն որոշման 1-ին կետում նշված չափով ընդհանուր գումարի ապահովումը:
6. Արժեթղթերի հաշվարկի համար հիմք է ընդունվում դրանց անվանական արժեքը:
7. Պարտապանի արտարժութային միջոցների արգելանքի դեպքում արգելադրվում է տվյալ հաշվի արժույթով:
8. Մինչև արգելանք դնելը սույն որոշման մասին պարտապանին տեղեկացնելու դեպքում բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Որոշման պատճենը ուղարկել կողմերին, բանկին:
Որոշումը կարող է բողոքարկվել _________________ դատարան կամ վերադասության կարգով` որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:
Հարկադիր կատարող _____________________ __________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
Ձև 2
Հաղորդագրություն թիվ ______
ՈՐՈՇՈՒՄ ____
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ______________ 20 թ. ք. ________________
ԴԱՀԿ ծառայության _____________բաժնի _______ /բաժանմունքի/
_____________________________________________________ ուսումնասիրելով
(պաշտոնը, անունը, ազգանունը) ____ _______________ 20 թ. հարուցված թիվ ________կատարողական վարույթի
նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
(կատարողական թերթի պահանջը)
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 46, 47 և 67-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ
1. _________________ ___________________ ՀՀ դրամ ընդհանուր գումարի
(գումարը թվերով) (գումարը տառերով)
չափով, բռնագանձում տարածել պարտապան`
___________________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային
տվյալները, բնակության վայրը, իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ,
իրավաբանական անձի գտնվելու վայրը)
________________________________________________________-ի` թիվ _____ հաղորդագրությամբ արգելադրված դրամական միջոցների, ինչպես նաև բանկային հաշիվներում և ավանդներում առկա և մինչև սույն կատարողական վարույթը չարգելադրված, ինչպես նաև հետագայում մուտքագրվող (ներառյալ` նոր բացված հաշիվներին կամ ավանդներին) դրամական միջոցների (բացառությամբ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ենթահաշիվներին մուտքագրվող միջոցների) վրա, որից
_________________ ___________________ ՀՀ դրամը որպես
(գումարը թվերով) (գումարը տառերով)
կատարողական թերթով նախատեսված` բռնագանձման ենթակա գումար և
_________________ ___________________ ՀՀ դրամը` որպես կատարողական
(գումարը թվերով) (գումարը տառերով) ծախսեր:
2. Պարտապանի բանկային հաշիվների ներքո բացել ներքին ենթահաշիվներ և դրանց մուտքագրել _________________________________________________ հաշվի
(նշվում է բանկային հաշվի համարները) համար(ներ)ից հետագայում ստացվող միջոցները: Սույն կետով նախատեսված ենթահաշիվներն սպասարկվում են համապատասխան բանկային կամ այլ հաշվի բացման և սպասարկման պայմանագրի հիման վրա` նույն պայմաններով ու կարգով, առանց որևէ լրացուցիչ վճարի գանձման, ընդ որում, ենթահաշիվներին մուտքագրված գումարները պարտապանը կարող է կանխիկացնել կամ այլ կերպ ազատ տնօրինել բանկի և դրա մասնաճյուղերի տարածքում, իսկ հնարավորության դեպքում` նաև համապատասխան բանկային հաշվի համար տրված վճարային քարտի միջոցով (վճարային քարտով վճարումները կարող են իրականացվել բացառապես ենթահաշվի միջոցով):
3. Բանկի անվանումը ______________________
սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական միջոցները փոխանցել
_________________________________________ գանձապետական բաժանմունքի
ԴԱՀԿ_________________________________________ բաժնի ________________ հաշվին:
4. Եթե սույն կատարողական վարույթի հետ կապված` բանկում կան պարտապանի արգելադրված միջոցներ, ապա սույն որոշման 1-ին կետով նախատեսված ընդհանուր գումարը բռնագանձելուց հետո ___________________________________ ազատել
(նշվում է գումարի չափը) արգելանքից:
5. Պարտապանի տվյալներում անճշտությունները հայտնաբերելու դեպքում անհապաղ հայտնել ԴԱՀԿ ծառայությանը: Մինչև բռնագանձում տարածելը սույն որոշման մասին պարտապանին տեղեկացնելու դեպքում բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Որոշման պատճենը ուղարկել կողմերին, բանկին:
Որոշումը կարող է բողոքարկվել ___________ դատարան կամ վերադասության կարգով` որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:
Հարկադիր կատարող _____________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)