041.0178.290212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 փետրվարի 2012 թվականի N 178-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհուրդ:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող գործարարների ցուցակը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի աշխատակարգը` համաձայն N 3 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ վարչապետի
2012 թվականի փետրվարի 29-ի
N 178-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)
Ա. Ղարիբյան - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)
Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահ
Ի. Զարգարյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Գ. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսական և բյուջետային
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսական և բյուջետային
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
(համաձայնությամբ)
Ա. Մարտիրոսյան - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական
հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տնօրեն
Ա. Ղազարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
(գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Սարգսյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
(համաձայնությամբ)
Բ. Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի
տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Սաֆարյան - «Հայրենական ապրանք արտադրողների միություն»
հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ հանրային
խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Մեխջյան - «Հայաստանի Հանրապետության արտահանողների
միություն» հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
Ջ. Մակբեթ - Գերմանիայի միջազգային համագործակցության
ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար
(համաձայնությամբ)
Ա. Չալաբյան - «Մաքենզի» միջազգային խորհրդատվական ընկերություն
(համաձայնությամբ)
Մ. Հերգնյան - «Ի-Վի քոնսալթինգ» խորհրդատվական ընկերություն
(համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - «Հայկական կոնյակագործների միություն» իրավաբանական
անձանց միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - «Հայ գինեգործների միություն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Գևորգյան - Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ
(համաձայնությամբ)
Ս. Բեկիրսկի - «Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության
գործատուների միություն» հասարակական
կազմակերպության համանախագահ (համաձայնությամբ)
Ս. Զաքարյան - «Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների
միություն» իրավաբանական անձանց միության տնօրեն
(համաձայնությամբ)
Է. Գրիգորյան - Հայաստանի ոսկեգործների և ակնագործների միության
նախագահ (համաձայնությամբ)
Տ. Հարությունյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (խորհրդի
քարտուղար)
Խորհրդի` ռոտացիոն կարգով ընդգրկվող անդամներ
Ա. Սալաթյան - «Նեյշնլ Ինստրումենտս Արմենիա» ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Պետրոսյան - «ՄԱՊ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ
(համաձայնությամբ)
Գ. Աբրահամյան - «Դի Սի Էյ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների
խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Մ. Հարությունյան - «Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատ» բաց
բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Մաթևոսյան - «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
(1-ին հավելվածը փոփ. 24.05.12 թիվ 458-Ա որոշում)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2012 թվականի փետրվարի 29-ի
N 178-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ
Ա. Արսենյան - «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության
տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Բաղդասարյան - «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության
տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Գասպարյան - «Պռոշյանի կոնյակի գործարան» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - «Ավշարի գինու կոնյակի գործարան» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Հակոբյան - «Սիս նատուրալ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ղուկասյան - «Երևանի աղի կոմբինատ» փակ բաժնետիրական
ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մինասյան - «Բջնի» հանքային ջրերի գործարան սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Պետրոսյան - «ՄԱՊ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Սնեգիրյով - «Վանաձորի քիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության
տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - «ՌԱՈ Մարս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Սալաթյան - «Նեյշնլ Ինստրումենտս Արմենիա» ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Վարդանյան - «Վիասֆեր տեխնոպարկ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Բ. Դարբինյան - «Գլորիա» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Բ. Հովհաննիսյան - «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության
տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Աբրահամյան - «Դի Սի Էյ» փակ բաժնետիրական ընկերության
տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Գ. Ալեքսանյան - «Արմենիա Վայն» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Ավետիքյան - «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության
տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Գ. Աֆանդյան - «Արզնի Գրուպ» հանքային ջրերի գործարան սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Գ. Բունիաթյան - «ԼՏ Պիրկալ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Գ. Դանիելյան - «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» փակ
բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Ենոքյան - «Գարուն» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Գ. Կարապետյան - «Մաքուր երկաթ» փակ բաժնետիրական ընկերության
տնօրեն (համաձայնությամբ)
Է. Գրիգորյան - «Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական
ընկերության տնօրենների խորհրդի նախագահ
(համաձայնությամբ)
Է. Դիլանյան - «Վիտամաքս-Ե» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Է. Հովհաննիսյան - «Դայմոթեք» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Է. Ղազարյան - «Եվրոթերմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Ի. Աղաջանյան - «Լորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության
տնօրեն (համաձայնությամբ)
Խ. Զաքարյան - «Բիզնես-Կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Խ. Խաչատրյան - «Վալենսիա» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Գոմցյան - «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Կարապետյան - «Էյ-Էմ-Փի» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Պետրոսյան - «Արմենմատոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Հ. Կապրիելյան - «Էյ Դաբլյու Այ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության
տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Վարդանյան - «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ
(համաձայնությամբ)
Մ. Բադեյան - «Եվրոստան-ՈՒյուտ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Բաղդասարով - «Միկա Լիմիթիդ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Հարությունյան - «Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատ» բաց
բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Հակոբյան - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ
բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Մարկոսյան - «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական
ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Մ. Ղազարյան - «Վեդի Ալկո» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության նախագահ (համաձայնությամբ)
Ն. Հարությունյան - «Ջեյ Սի Էյ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Ն. Խաչատրյան - «Աստրա Կրիստալ» փակ բաժնետիրական ընկերության
տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Աբրահամյան - «Էլբատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Ս. Բեգլարյան - «Շեն կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Ս. Մաթևոսյան - «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Ս. Մաթևոսյան - «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության
տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Թարվերդյան - «Արարատ սննդի կոմբինատ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Վ. Առուշանյան - «Ֆարմատեք» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Վ. Կարապետյան - «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական
ընկերության նախագահ (համաձայնությամբ)
Վ. Ղազարյան - «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Մեջլումյան - «Էյ Սի Փի» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Ք. Փիլոսյան - «Պլաստիկ» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Հավելված N 3
ՀՀ վարչապետի
2012 թվականի փետրվարի 29-ի
N 178-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կարգը:
2. Խորհրդի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության (այսուհետ` ռազմավարություն) իրականացման աշխատանքների համակարգումն է, արդյունքների քննարկումը և հաստատումը:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Խորհուրդը`
1) հավանություն է տալիս արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը.
2) հավանություն է տալիս ոլորտային ռազմավարություններին.
3) ռազմավարությամբ նշված միջոցառումների իրականացման նպատակով քննարկում է պետական մարմինների, ոլորտային խորհուրդների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացրած առաջարկությունները.
4) քննարկում և հաստատում է ռազմավարության իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները.
5) քննարկում և հաստատում է արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում իրականացվող գործողությունների ծրագրերը:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգին համապատասխան:
5. Խորհրդի նիստերն արձանագրվում են:
6. Խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը:
7. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած հարցերի ու խնդիրների լուծման նպատակով` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
8. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
9. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:
10. Խորհրդի անդամն իրավունք ունի խորհրդի ընդունած որոշմանը համաձայն չլինելու դեպքում ներկայացնելու իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:
11. Խորհրդի հերթական նիստի մասին ծանուցվում է խորհրդի անդամներին նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
12. Խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է խորհրդի անդամներին և այլ մասնակիցներին` նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է խորհրդի նիստից առնվազն 4 աշխատանքային օր առաջ քարտուղարություն ներկայացնել օրակարգում հարց ընդգրկելու վերաբերյալ առաջարկություն:
13. Հարցի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում վերջինիս քննարկումը կարող է տեղափոխվել խորհրդի հաջորդ նիստ:
14. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
15. Խորհրդի նիստերին, խորհրդատվական ձայնի իրավունքով, կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, ոլորտային ռազմավարության խորհուրդների, զանգվածային լրատվամիջոցների, դոնոր և այլ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտային ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և տեղական խորհրդատուներ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
16. Խորհրդի նախագահը`
1) վարում է խորհրդի նիստերը.
2) ստորագրում է խորհրդի արձանագրությունները.
3) իր բացակայության դեպքում հանձնարարում է խորհրդի նախագահի տեղակալին վարել խորհրդի նիստերը.
4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը.
5) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում կամ այլ կազմակերպություններում, ինչպես նաև խորհրդի անդամներին հանձնարարում է խնդիրները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությունում և միջազգային կազմակերպությունների հետ իրականացնել քննարկումներ:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
17. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը: Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը:
18. Խորհրդի նիստին խորհրդի անդամի մասնակցության անհնարինության դեպքում մասնակցում է խորհրդի տվյալ անդամի լիազորած ներկայացուցիչը` խորհրդի նախագահի համաձայնությամբ:
19. Խորհրդի աշխատանքներին գործարար համայնքի հինգ ներկայացուցիչ խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող գործարարների ցուցակից մասնակցում է ռոտացիոն կարգով և կարող է փոփոխվել` ըստ ոլորտների` աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
20. Խորհրդի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչությունն է:
21. Խորհրդի քարտուղարությունը`
1) նախապատրաստում է նիստին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում է դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
2) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.
3) պետական մարմիններից, ոլորտային խորհուրդներից և այլ շահագրգիռ կողմերից ստացված առաջարկություններն ամփոփում և ներկայացնում է խորհրդի քննարկմանը.
4) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը.
5) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը, այդ թվում` կազմում է խորհրդի նիստի արձանագրությունը,
6) խորհրդի նիստի արձանագրությունը տրամադրում է խորհրդի անդամներին և շահագրգիռ կողմերին:
VII. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
22. Խորհրդի քարտուղարն արդյունաբերության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն է:
23. Խորհրդի քարտուղարը`
1) կազմակերպում է խորհրդի քարտուղարության աշխատանքները.
2) խորհրդի նիստում զեկուցում է խորհրդի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ.
3) իրականացնում է խորհրդի, ինչպես նաև ոլորտային խորհուրդների նիստերի հանձնարարականների կատարման դիտանցում.
4) ըստ աշխատանքային անհրաժեշտության, հասարակական կարգով, կարող է ներգրավել ոլորտային և պետական կառավարման համակարգի մասնագետների.
5) ներկայացնում է տարեկան հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ, որը ենթակա է հրապարակման:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
24. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: