040.1872.291211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1872-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «Վ. ԹՈԹՈՎԵՆՑԻ ԱՆՎԱՆ N 57 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1813-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի «Վ. Թոթովենցի անվան N 57 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ`
1) Երևանի քաղաքապետարանի «Վ. Թոթովենցի անվան N 57 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) Երևանի քաղաքապետարանի «Վ. Թոթովենցի անվան N 57 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում Երևանի քաղաքապետարանի «Վ. Թոթովենցի անվան N 57 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակրթական ծրագրերով աշակերտների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ու առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1813-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 3-րդ կետի երկրորդ պարբերությունը «իրավահաջորդն է» բառերից առաջ լրացնել «, «Վ. Թոթովենցի անվան N 57 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով.
i
2) որոշման 10-րդ կետի «ժա» ենթակետը «դպրոց» բառից առաջ լրացնել «հանրակրթական» բառով:
i
6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման 1-ին կետով հաստատված Երևանի դպրոցների ցանկի 100-րդ կետը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ