Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 737-Ն Ո ...

 

 

040.1833.261211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1833-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 11-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 19-ի N 163 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իը», «իթ», «լ», «լա», «լբ», «լգ», «լդ» և «լե» ենթակետերով.

«իը) թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի վրա անվանանիշի, հարգադրոշմի և տարբերանիշի դրոշմահետքի փորձաքննություն.

իթ) տարբերանիշերի պատվիրում, տրամադրում և հաշվառում, անվանանիշերի պատվիրում, տրամադրում և հաշվառում.

լ) «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն մուտքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննություն, որակական գնահատման ապահովում և թանկարժեք մետաղների ստուգիչ տարրալուծումների կատարում, ինչպես նաև թանկարժեք քարերի անվանման որոշում և որակական գնահատման ապահովում.

լա) գանձարանում առկա թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների արժեքային գնահատում.

լբ) գանձարան մուտքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի շուկայական գնահատում.

լգ) թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող, թանգարանային նմուշների ու արխիվային արժեքների փորձաքննության կատարում.

լդ) պետական մարմինների և դատարանների կողմից ընդունված որոշումների հիման վրա կատարվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի փորձաքննություն.

լե) հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննություն:».

i

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 15-ի

N 1833-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2003 թվականի մայիսի 2-ի

N 737-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների հաշվառման և կառավարման բաժին

2. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի փորձագիտական և ապրանքագիտական բաժին»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2011
N 1833-Ն
Որոշում