041.0750.241298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 1998 թվականի 750
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՆՔՎԵԼԻՔ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, նպաստների, բնակչության եկամուտների ինդեքսավորման, աշխատանքի պաշտպանության հարցերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-223 հրամանագրին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև արտադրության խթանման և աշխատանքային պաշտպանության, աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, բնակչության եկամուտների կարգավորման հարցերի վերաբերյալ 1999 թվականին կնքվելիք համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն նշված համաձայնագրի նախագծի շուրջ վարվող բանակցությունների ընթացքի մասին:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 750
ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Խ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Հ. Գևորգյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարար
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ սոցիալական ապահովության
նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար
Հ. Նիկողոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Հ. Հովհաննիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Ս. Այվազյան - ՀՀ պետական եկամուտների նախարար
Զ. Սարգսյան - ՀՀ սոցիալական ապահովագրության
պետական հիմնադրամի նախագահ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
սոցիալական հարցերի վարչության
պետ (հանձնաժողովի քարտուղար)
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Դարբինյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
(կազմը փոփ. 15.07.99 թիվ 426 որոշում)