(ուժը կորցրել է 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)
i
040.0476.020511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 ապրիլի 2011 թվականի N 476-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունում աշխատանքի և ծառայության ընթացքում բարձր ցուցանիշներ ապահոված զինծառայողներին և զինվորական կոչում չունեցող աշխատողներին կարող են տրվել պարգևավճարներ` սույն որոշման 1-ին ենթակետով սահմանված լրավճարների առավելագույն չափից ոչ ավելի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները և պարգևավճարները (ըստ առանձին զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների) սահմանել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 21-ի
N 476-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
.__________________________________________________________________.
|հ/հ| Պաշտոնների անվանումը |Լրավճարի |
| | |առավելագույն|
| | |չափը (դրամ) |
|_____________________________________________________|____________|
| Բարձրագույն խմբի պաշտոններ | |
|_____________________________________________________|____________|
|1 |ՀՀ պետական պահպանության ծառայության պետ | 42,442|
|_____________________________________________________|____________|
| Գլխավոր խմբի պաշտոններ | |
|_____________________________________________________|____________|
|1 |Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված | 162,577|
| |պաշտոններ | |
|___|_________________________________________________|____________|
|2 |Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ | 149,160|
|_____________________________________________________|____________|
| Ավագ խմբի պաշտոններ | |
|_____________________________________________________|____________|
|1 |Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ | 128,496|
|___|_________________________________________________|____________|
|2 |Բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված | 122,048|
| |պաշտոններ | |
|___|_________________________________________________|____________|
|3 |Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ | 115,175|
|___|_________________________________________________|____________|
|4 |Բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված | |
| |պաշտոններ | 108,186|
|_____________________________________________________|____________|
| Միջին խմբի պաշտոններ | |
|_____________________________________________________|____________|
|1 |Ավագ օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ | 101,341|
|___|_________________________________________________|____________|
|2 |Օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ | 94,374|
|___|_________________________________________________|____________|
|3 |Կրտսեր օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ | 87,100|
|_____________________________________________________|____________|
| Կրտսեր խմբի պաշտոններ | |
|_____________________________________________________|____________|
|1 |Ենթասպաներով զբաղեցրած պաշտոններ | 74,007|
|_____________________________________________________|____________|
| Զինվորական կոչում չունեցող պաշտոններ | |
|_____________________________________________________|____________|
|1 |Ազատ վարձու | 39,682|
.__________________________________________________________________.»:
(հավելվածը փոփ. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)