041.0662.181198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 1998 թվականի թիվ 662
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
(1-ին կետն ուժը կորցրել է 24.11.00 թիվ 793 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն նախարարության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 78 որոշումը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998թ.
նոյեմբերի 18-ի թիվ 662
որոշմամբ
i
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Հայաստանի Հանրապետության կրթության և
գիտության նախարարության կենտրոնական
ապարատի
(կառուցվածքն ուժը կորցրել է 24.11.00 թիվ 793 որոշում)
Նախարարի աշխատակազմ
Միջնակարգ կրթության վարչություն
Մասնագիտական կրթության վարչություն
Բարձրագույն կրթության վարչություն
Գիտության և գիտատեխնիկական քաղաքականության վարչություն
Նախադպրոցական, արտադպրոցական, հատուկ կրթության և
ռազմահայրենասիրական դաստիարակության վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Գործերի կառավարչություն
Ֆինանսական վարչություն
Սփյուռքի բաժին
Կրթության տեսչություն
Իրավաբանական բաժին
Կադրերի բաժին
(կառուցվածքը փոփ. 01.10.99 թիվ 619 որոշում)