510.0093.071210
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 12 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 51010464
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 2010 թվականի թիվ 93-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2002 թվականի հուլիսի 18-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 29-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը.
i
2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի`
i
ա. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով.
բ. 12-րդ կետի «գ» ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը.
i
գ. 12-րդ կետի «ժբ», «ժգ» և 19-րդ կետի «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
դ. 12-րդ կետի «ժդ» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով.
i
ե. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով.
զ. 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.».
3) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի`
i
ա. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «դառնում են» բառերը փոխարինել «դառնում է» բառերով, իսկ «և» բառը փոխարինել «և (կամ)» բառերով.
i
բ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: