Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 25 ...

 

 

507.0158.100810

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        08            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50710304

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2010 թվականի N 158-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2007 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգերը հաստատելու մասին» N 25-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածների

ա. 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի (այսուհետ` մարզպետարան) և մարզպետարանի ենթակայությամբ գործող համապատասխան ոլորտի (այսուհետ` համապատասխան ոլորտ) կազմակերպությունների անդամության թեկնածուների ցուցակը` ոչ պակաս 20 հոգուց, հաստատվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) որոշմամբ` աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

Ցուցակում նշվում է Հանձնաժողովի անդամության թեկնածուների անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսի համարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող թեկնածուները մարզպետարանի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) կողմից գրավոր տեղեկացվում են հանձնաժողովի թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:»,

i

բ. 4-րդ կետերում «քարտուղարության» բառը փոխարինել «անձնակազմի կառավարման բաժնի» բառերով,

գ. 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Հանձնաժողովի մարզպետարանի և համապատասխան ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներն ընտրվում են հաստատված ցուցակից` համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ և մրցույթն սկսվելուց առնվազն 6 ժամ առաջ Աշխատակազմի միջոցով տեղեկացվում են Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին: Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:»,

2) N 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որից երեքը` մարզպետարանի, երկուսը` համապատասխան ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որից երեքը` մարզպետարանի, երկուսը` համապատասխան ոլորտի կազմակերպությունների, մեկական` Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից:»,

3) N 2 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որից երեքը` մարզպետարանի, երկուսը` համապատասխան ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որից երեքը` մարզպետարանի, երկուսը` համապատասխան ոլորտի կազմակերպությունների, մեկական` Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Շիրակի մարզպետ
26.07.2010
N 158-Ն
Որոշում