041.0042.260110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 2010 թվականի N 42-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության համար նախատեսված տեղանքներին հարող տարածքներում ապօրինի հողօգտագործման ու շինարարության դեպքերի կանխման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի N 968-Ա որոշման պատշաճ իրականացման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2010 թվականի հունվարի 26-ի
N 42-Ա որոշման
ԿԱԶՄ
i
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների
նախարար
Կ. Ճշմարիտյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ա. Մկրտչյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Գ. Բաղիյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
տեղակալ
Մ. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահ
Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Ռ. Աբրահամյան - ՀՀ Արարատի մարզպետ
Ս. Սահակյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
Ֆ. Ցոլակյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Հ. Սարգսյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Ա. Հարությունյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների
նախարարի տեղակալ (քարտուղար)
(կազմը փոփ. 12.02.10 թիվ 82-Ա, 21.10.13 թիվ 957-Ա, 13.02.15 թիվ 99-Ա որոշումներ)