040.0827.270709
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2009 թվականի N 827-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 750-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին, 51-րդ հոդվածի 3-րդ մասին, 80-րդ հոդվածի 1-ին մասին և 91-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, ինչպես նաև Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկություններով պայմանավորված` գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների ընդունման հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին» N 750-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) որոշման նախաբանը «34-րդ հոդվածի 2-րդ մասի, 67-րդ հոդվածի, 84-րդ հոդվածի 2-րդ մասի,» բառերից հետո լրացնել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ, 73-րդ, 80-րդ, 86-րդ, 91-րդ և 93-րդ հոդվածների,» բառերով.
2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների ընդունման կազմակերպման կարգում`
i
ա. 4-րդ կետը «Տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջանի)», իսկ «իսկ տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանի աշխատակազմի)» բառերով,
i
բ. 5-րդ կետը «հիման վրա տեղական ինքնակառավարման մարմինները» բառերից հետո լրացնել «(Երևան քաղաքում` նաև Երևանի վարչական շրջանները)», իսկ «դիմել օրենքով սահմանված հաշվառող մարմիններ» բառերից հետո` «(Երևան քաղաքում` նաև Երևանի համապատասխան վարչական շրջան)» բառերով,
i
գ. 6-րդ կետը «Տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո լրացնել «(Երևանի համապատասխան վարչական շրջանի)» բառերով.
i
դ. 7-րդ և 11-րդ կետերը «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջանի)» բառերով,
ե. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«15. Տեղական ինքնակառավարման մարմինները (Երևան քաղաքում` նաև Երևանի վարչական շրջանները) փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարող ֆիզիկական անձին տրամադրում են փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններ ներկայացվող` փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքը:»,
i
զ. հավելվածի ձևում «(մարզի (Երևան քաղաքի) անվանումը) (համայնքի անվանումը)» բառերը փոխարինել «(մարզի անվանումը) (համայնքի (Երևանի վարչական շրջանի) անվանումը)» բառերով.
i
3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` գույքահարկի և հողի հարկի գծով հարկային մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգով հաստատվող NN 6 և 7 հավելվածների ձևատեսքերն աղյուսակներից հետո «կատարող» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«- Երևան քաղաքի վարչական շրջանները տեղեկությունների «համայնքի անվանումը» դաշտում լրացնում են վարչական շրջանի անվանումը:».
4) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված` ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի ծանուցագրերի ու անդորրագրերի տպագրության, հատկացման, հաշվառման և պահպանման կարգում`
i
ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի» բառերով.
i
բ. 4-րդ կետը «մարմինների ղեկավարների» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջանի ղեկավարի)» բառերով և կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը,
i
գ. 5-րդ կետում «Տեղական ինքնակառավարման մարմիններն ու մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը)» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մարմինները (Երևանի վարչական շրջանների ղեկավարները), մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը» բառերով,
դ. 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերից հանել «և էկոնոմիկայի» բառերը,
i
ե. 10-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմիններին» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջաններին)», իսկ «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանների)» բառերով,
i
զ. 11-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմնում» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջաններում)», «Տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջաններում)», իսկ «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանի)» բառերով,
i
է. 12-րդ կետը «Տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջաններում)», «Տեղական ինքնակառավարման մարմինները» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանները)», իսկ «տեղական ինքնակառավարման մարմիններից» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջաններից)» բառերով,
i
ը. 13-րդ կետը «Տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջաններում)», «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանի)», իսկ «տեղական ինքնակառավարման մարմնում» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանում)» բառերով,
i
թ. 15-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջանների)» բառերով,
i
ժ. 17-րդ կետում «Մարզպետարաններում (Երևանի քաղաքապետարանում) և տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերը փոխարինել «Մարզպետարաններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, Երևանի վարչական շրջաններում» բառերով,
i
ժա. 18-րդ կետում «հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեն» բառերով,
i
ժբ. NN 1 և 2 հավելվածների ձևերը «Կ.Տ. ...... 200 թ.» բառերից առաջ լրացնել «Երևանի ........... վարչական շրջանի ղեկավար ......... (անունը, ազգանունը)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ